Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

«Տղաներ, որ ելան մարտի». Հայրենիքը պաշտպանելը բոլորիս պարտքն է. Շուլի Հակոբյան 11/24/2016   16:50  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում ներկայացնում ենք Թալիշում արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի երեք տանկ խոցած, ՀՀ Նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված Շուլի Հակոբյանին։

Մինչև բանակ զորակոչվելը Շուլին ընդունվել և սովորել է Երևանի պետական համալսարանում։ Այժմ զորացրվել է և շարունակում է ուսումը։ Նա սովորում է տնտեսագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Դեռ չի աշխատում, բայց փնտրում է աշխատանք։ 

Բանակ գնալուց առաջ զբաղվել է կարատեով, մասնակցել տարբեր միջազգային մրցաշարերի և զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ։ «2012 թվականին մասնակցել եմ Եվրոպայի կարատեի առաջնությանը, որը տեղի էր ունենում Մոսկվա քաղաքում։ Այդ մրցումների ժամանակ դարձա բրոնզե մեդալակիր։ 2013 թվականին Թուրքիայում՝ Ստամբուլում, կարատեի աշխարհի առաջնությունն էր, այնտեղ որակազրկվել եմ, քանի որ թուրք մարզիկի հետ միջադեպ եղավ։ Դրանից հետո` ապրիլին, երբ Թուրքիայից հետ եկա, արդեն որակազրկված էի, մայիսին ընդունելության քննություններն եմ հանձնել։ Այդ տարի ինձ համար մի փոքր խառը ժամանակներ էին։ Պիտի ընտրեի կամ սպորտը, կամ այլ մասնագիտացում։ Քննություններս բարեհաջող հանձնեցի, արդեն սեպտեմբերից ուսանող էի։ Քանի որ չէի ընդունվել Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, հեռակա դիմեցի Մայր բուհ, բայց, երբ եկա բանակից, փոխեցի ստացիոնար»,- պատմում է Շուլին։  

«Ի՞նչ նպատակներ ունի» հարցիս Շուլին պատասխանեց, որ այնքան էլ չի ուզում բարձրաձայնել դրանց մասին։ Ուղղակի ասաց, որ նպատակներ ունեցել է թե՛ բանակ գնալուց առաջ, թե՛ դրանից հետո. «Հիմա, իհարկե, հայացքներս փոխվել են։ Հարցեր են եղել, որ մինչև գնալս պլանավորել էի, բայց հիմա, վերադարձել եմ ու լրիվ այլ տեսանկյունից եմ նայում։ Դրանում մեծ դեր խաղացին և՛ ծառայությունը, և՛ իհարկե այս քառօրյան։ Չնայած իմ ամբողջ ծառայությունը այդ վերջին օրերի հետ երբեք չեմ համեմատի, որովհետև այդպիսի օրեր, այդ երկու տարվա ընթացքում չեմ տեսել։ Ինձ արդեն մնացել էր երկու ամիս ու մի քանի օր։ Այդ քառօրյայից հետո էլի եղել եմ Թալիշի դիրքերում, ընդամենը զորացրումից տասն օր առաջ եմ դիրքերից իջել։ 20-ամյակիս եղել եմ դիրքերում»։ 

Երբ խոսք գնաց քառօրյա պատերազմից, խնդրեցի, որ պատմի մի փոքր այդ օրերի մասին, թե ինչպես է իմացել, ինչ է արել և որտեղ է եղել այդ ժամանակ։ Ասում է` երբ դեպքերը նոր էին սկսվում, Մատաղիսի զորամասում է եղել։ Այդ օրը ստորաբաժանման հերթապահն ինքն էր, բայց հենց ապրիլի երկուսին արդեն Թալիշում է եղել։ «Առավոտյան զանգեցին ու հրաման տվեցին՝ տագնապով վեր կաց։ Այդ ժամանակ մտածեցի, որ հերթական ուսումնական տագնապն է։ Ճիշտ է, իմացել էինք, որ Թալիշում դիվերսիոն գործողություններ են եղել, հարձակվել են մի ընտանիքի վրա, բայց գիտեինք, որ խումբը հետ էր մղվել։ Գիտեինք, որ «Յաշմա» ադրբեջանական խմբին հետ են մղել հենց այն դիրքից, որտեղ այդ ժամանակ ծառայում էին այժմ արդեն «մարտական խաչակիրներ» Հարություն Բադալյանն ու Արթուր Աղասյանը»,- վերհիշում է նա։ 

Բայց հետո, բացի տագնապից, ստացել են նաև թաքստոցի հրաման. այդ ժամանակ Շուլին նայել է ժամացույցին` 06:30-ն է եղել։ «Թալիշի կողմից երեք շարասյունով մեքենաները իջնում էին, ու հենց դա մտածելու տեղիք տվեց։ Մտածում էի, թե ինչի են բոլորը իջնում այսքան շուտ ժամի։ Կատակով տղաներին ասացի՝ տղերք վեր կացի ժամ է, արթնացեք։ Ու հենց այդ խոսքիս վրա առաջին արկը ընկավ։ Այդ ձայնը լսելուն պես, մենք նետվեցինք խրամատների մեջ։ Հետո արդեն սկսվեց ինտենսիվ հրետակոծություն գյուղի ուղղությամբ։ Դ-30, Դ-20, «Գրադ» կայանքներից, ինքնաշեն հրթիռային կայանքներից գնդակոծում էին։ Այդ խառը հրետակոծության ժամանակ ոչինչ չես կարող անել, պիտի մի փոքր սպասես։ Բայց, երբ տեսանք, որ իրավիճակը չի փոխվում, թշնամին կրակի տակ է պահում մեր դիրքերը, պատասխան տալուց հետո դուրս եկանք խրամատներից։ Ստացանք խնդիր՝ բարձրանալ Թալիշի ուղղությամբ։ Մեր զորամասը ստացավ հրաման՝ պահպանությունից անցնել մարտական պաշտպանության։ Այսինքն, երբ զինվորը գտնվում է սովորական մարտական հերթապահության մեջ, իրականացնում է սահմանի պահպանություն, բայց հենց հակառակորդը կատարում է բացահայտ հարձակում, մենք անցնում ենք պաշտպանության»,- պատմում էր Շուլին։ 

Նա ասում է, որ այդ ինտենսիվ հրետակոծության ժամանակ դժվար է եղել բարձրանալը, բայց հասել են Թալիշ ու այդ ժամանակ հասկացել, որ հակառակորդը բացահայտ հարձակման է անցել. «Պահը իրոք շատ լուրջ էր։ Հրետանային կռիվը մի քիչ ուրիշ է, հրետանային կրակով մենք էլ էինք պատասխանում, նրանք էլ: Զոհեր տալու մտքին, սակայն, ոչ մի կերպ չես համակերպվում։ Այդ ժամանակ, Թալիշի սարերի վրա մենք ֆագոտներով զբաղեցրինք մեր բնագծերը ու դիտարկումներ էինք կատարում։ Այդ իրավիճակում դժվար էր դիրքավորված մնալ, վերահսկել այդ ամենը։ Խառը հրետանային կրակները մեր դիրքավորված տեղերին էլ էին մոտենում ու անիմաստ զոհեր էինք ունենում։ Դրա համար մեր մարտկոցի հրամանատարի հրամանով անընդհատ տեղափոխություններ էինք անում, միմյանց հետ կապ պահպանելով»:  

Ապրիլի երկուսը նրա համար մի ակնթարթի պես է անցել ու, երբ մութն ընկել է, նրանք կենտրոնացել են Թալիշ գյուղի մի հատվածում։ «Արդեն առավոտյան պետք է շարժվեինք նույն տեղերը, դեռ ուրիշ խնդիր չկար մեր առջև դրված։ Ամսի 3-ին ուղղակի մի քիչ եղանակային պայմանները անբարենպաստ էին՝ անձրև, մառախուղ, ցեխ, քամու ուժգնությունն էլ էր շատ։ Հնարավոր չէր հրթիռով կրակել, որովհետև մինչև 15 մետր վայրկյանում է թույլատրվում կրակել»,- վերհիշում է Շուլի Հակոբյանը։ 

Չնայած այդ ամենին, մառախուղի ժամանակ անգամ հրետանային կրակը չի դադարել, հակառակորդը պահպանել է ինտենսիվ կրակը։ Այդ անձրևոտ օրը մի կերպ անց են կացրել, չնայած ոչինչ չի երևացել։ Ասում է, որ ապրիլի 3-ի գիշերը եկել է հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Արարատ Բաղդասարյանը, ով ավելի հայտնի է Ռոմա անունով ու ասել, որ տվյալ դիրքում կա երկու զոհ։ Մեկը հատուկ նշանակության դիրքից է եղել, մյուսն էլ իրենց դիրքի անձնակազմից։ Երկուսն էլ զոհվել են տանկի կրակոցից։ Ռոման ասել է, որ թշնամին այդ տանկը թողել էր դաշտում։ «Այդ ժամանակ, Բաղդասարյանը հարցրեց, թե ով կարող է կրակել։ Ինձ քիչ ժամանակ էր մնացել ծառայելու, բայց առանց երկար-բարակ մտածելու ասացի, որ ես կգնամ։ Բայց մենք ընդհանրապես մարտական հրաձգություն չէինք կատարել, անգամ զորավարժությունների ժամանակ։ Մինչ այդ կատարել ենք «Կարատ» վարժասարքով, բայց դե այն չի, ինչ իրականում կամ զորավարժությունների ընթացքում կրակես։ Իմ ընկերը, ում ինձ պես հաշված օրեր էին մնացել ծառայելու, գալու պատրաստակամություն հայտնեց։ Արդեն գիշերը շարժվեցինք դեպի մարտական դիրք։ Հասնելով այնտեղ` ուսումնասիրեցինք ընդհանուր դիրքը ու քանի որ որոշել էի` ես պիտի կրակեմ, նպատակահարմար չգտա հարձակում կատարել խրամատի կողմից, չնայած, որ առաջին անգամ պիտի կրակեի։ Արդեն առավոտյան (կոնկրետ չեմ նայել ժամին, ավելի շուտ անընդհատ նայում էի, թե որտեղից է տանկ դուրս գալիս) դիտարկեցի ու վայրկյանների ընթացքում խրամատի մեջ հրթիռային համալիրը լիցքավորեցի ու անմիջապես դուրս եկա խրամատից դուրս»,- պատմում է մեր պատմության հերոսը։ 

Պատմում է, որ դիմացի դիրքն այնքան մոտիկ էր, անգամ 100 մետր հեռավորություն չի եղել։ Հենց այնտեղից էլ կրակել են, բայց չի հասկացել իր ուղղությամբ, թե ոչ։ Երբ մի քիչ առաջ է գնացել, միանգամից պառկել է, որ կրակի այդ տանկի ուղղությամբ. առաջին անգամ շեղ է կրակել։ Մի քիչ հուսալքվել է, բայց շատ արագ, նորից կողմնորոշվել ու որոշել է կրկին կրակել։ Այդ պահին արդեն հակառակորդի մի քանի տանկ Շուլի Հակոբյանի դիրքն ու մյուս դիրքերը ինտենսիվ հրետակոծության են ենթարկել։ Ժամանակ չի կորցրել, մի հատ էլ է լիցքավորել ու կրակել։ Դիպել է հենց այն տանկին, որի կրակոցից զոհեր էին եղել։ 

Ասում է, թե այդ պահին ուրախությանը չափ ու սահման չկար։ Առանց ուշադրություն դարձնելու, որ խրամատից դուրս է ու դիմացի դիրքից կրակում են, կանգնել գոռացել է՝ «խփել եմ, խփել եմ»: Հետևից ձայն են տվել, որ իջնի խրամատ. «Իջա, մեր հատուկ նշանակության ջոկի հրամանատարը ճակատս համբուրեց, ասեց «ապրես», նույնն էլ մարտկոցիս հրամանատարը։ Ու այդ պահին, իմ մեջ տպավորվել էր, որ իրենք ընկեր են կորցրել, ես վրեժխնդիր եղա այդ տանկից։ Հետո արդեն զգացինք, որ հակառակորդը տանկեր հանեց, ու այդ 25-30 րոպեները մի վայրկյանի պես անցան։ Երրորդ տանկը, երբ խփեցի, բարձրացա, որ նայեմ, դաշտում արդեն տանկ չկար։ Հետ քաշվեցին` ունենալով երեք տանկի կորուստ»,- հպարտությամբ ներկայացնում է Շուլին։ 

Այս ամենը լսելուց հետո հարցրի, թե ինչ է զգում, երբ իրեն հերոս են կոչում, ասում է, թե իրեն հերոս չի համարում։ «Ինձ համար հերոս հասկացողությունը մի փոքր այլ է։ Հերոս են այն տղաները, ովքեր չեն խնայել ոչինչ ու զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի։ Իմ կարծիքով` հերոս են այն մարդիկ, ովքեր զոհվել են մարտի դաշտում՝ Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան և մնացած բոլորը, ինչպես նաև ապրիլյան քառօրյայի անմահ հերոսները։ Թե՛ ես, թե իմ մյուս ընկերները՝ Ռաֆայելը Հովհաննիսյան, Գևորգը Մանուկյան, Մարատը Պետրոսյան, բոլորով ընկերություն ենք անում, կապը կա, բայց այնպես չի, որ միմյանց ասենք «դու հերոս ես» կամ նմանատիպ մի բան։ Սա մեր պարտքն էր և մենք այն լավ ենք կատարել»,-վստահությամբ ասաց Շուլին։ 

Խոսելով ընկերների մասին, հիշեց նաև նրանց, ովքեր դեռ ծառայում են ու Աստծուց խնդրեց, որ նրանց հետ լինի, չնայած նրանք իրենց անելիքը լավ գիտեն, նրանք դա ապացուցեցին ապրիլին։ Համոզված է, որ նորակոչիկներին էլ ճիշտ կսովորեցնեն ամեն ինչ։ Ասում է, որ սահմանը ամեն մարդ չի կարող պահել։ Նրա խոսքով` մարտական հերթապահություն իրականացնելն այսօր մի փոքր լուրջ գործ է։ Սահման պահելը Շուլին սուրբ գործ է համարում։ «Միայն սահման հասկացողությունը չես պահում, այլ նաև մեր ժողովրդի հանգիստ քունը։ Կապ չունի Արցախում ես, թե Հայաստանում։ Մենք պահում ենք այդ դիրքերը մեր երկու հանրապետությունների համար։ Առանց իրար, մի քիչ, կարծես թերի լինեն»,- ու Շուլիի համոզմամբ` այս հողի համար միայն զինվորը չպիտի կռվի, բոլորս պիտի կռվենք։ 

Ասում է, որ այդ օրերին բոլորն էլ հասկացել են, որ կյանքի ու մահվան կռիվ են տալիս և այդ պարագայում ոչ մտածմունքները կօգնեն, ոչ էլ խուճապի մատնվելը։ «Միակ բանը, որ զինվորին օգնում է այդպիսի իրավիճակներում, ինքդ քեզ հավաքելն ու սառը գլխով դատելն է»,-  շեշտեց Շուլին։ 

Խոսակցությունը եզրափակեցինք Շուլիի երազանքներով։ Հարցնում եմ, թե ինչ երազանքներ ունի, ասում է կոնկրետ երազանքներ չունի, ավելի շատ նպատակներ են։ «Առաջնային` ուսումս պիտի շարունակեմ, աշխատեմ, ավարտելուց հետո ավելի լավ աշխատանք ունենամ, հետո արդեն կազմեմ ընտանիք ու շարունակեմ կյանքը»,- դրական տրամադրվածությամբ պատասխանում է Շուլին։ 

Լուսանկարը՝ armenpress-ի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:31 19/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Արման Ավետիսյանը կատարեց իր պարտքը առանց մեկ վայրկյան վարանելու
13:32 16/11/2016  |  ԼՐԱՀՈՍ«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգը ցանկացավ ապրել ու ապրեց
13:35 03/10/2016  |  ԼՐԱՀՈՍՎիրավորված զինվորն ապաքինվում է և չի ափսոսում իր կատարածի համար
11:16 15/09/2016  |  ԱռողջությունՎիրավոր զինծառայողներին այցելել է արտերկրից ժամանած բժիշկների հերթական խումբը
11:06 18/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունՔառօրյա պատերազմում վիրավորված Հայկ Սեխիլյանն արդեն կարողանում է ձեռնափայտի օգնությամբ քայլել. Tert.am
09:58 17/08/2016  |  ԼՐԱՀՈՍՔառօրյա պատերազմում վիրավորված զինծառայողներից 2-ի վիճակը ծանր է. մանրամասներ բոլոր վիրավորների մասին
13:49 13/08/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված 18 զինծառայող հոսպիտալում բուժում է ստանում
13:39 14/07/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱպրիլյան պատերազմի ժամանակ վիրավորում ստացած 2 զինծառայող դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
11:05 09/07/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում ծանր վիրավորված Հովհաննեսը սկսել է քայլել
09:20 08/07/2016  |  ՄամուլԶինվորը հասել է Գերմանիա, բայց չի բուժվել. «Ժողովուրդ»

Արխիվ

[]