Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   19:42 Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանին պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել 03/29/2024   19:34 Հայաստանը դեռ երկար ժամանակ կախվածություն կունենա ԵԱՏՄ-ից, հատկապես ՌԴ-ից, Եվրոպան կնախընտրի սեփական արտադրողներին խթանել. Գագիկ Մակարյան 03/29/2024   19:24 Դատարանը կալանավորել է «Կրոկուսի» ահաբեկչության գործով 9-րդ մեղադրյալին 03/29/2024   19:07 Տավուշում՝ կիսակառույց շինությունում, հրշեջները հայտնաբերել են տղամարդու մոխրացած դի․ shamshyan.com 03/29/2024   18:58 Քաղբանտարկյալների լուսանկարները՝ ավտոբուսների վրա 03/29/2024   18:57 Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին 03/29/2024   18:54 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Խաչատուրյանը 03/29/2024   18:34 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՀՀ քննչական և նոր մեղադրանք են առաջադրել 03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

Աշոտ Ղուլյան. Նախագահի ինստիտուտը ձևավորման պահից լուրջ հակակշիռ է ունենալու՝ ի դեմս խորհրդարանի 11/22/2016   09:44  |  Հարցազրույց

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարծում է, որ չճանաչված ու կարգավիճակի չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Նա գտնում է, որ Արցախի պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով: Արցախում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության, պատճառների և առաջարկվող հիմնական փոփոխությունների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

-Պարոն Ղուլյան, ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության նախագիծը։ Նախ կխնդրեի ներկայացնել՝ ինչո՞ւմ է կայանում այս փուլում Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, որոնք են պատճառները, որ հիմք են հանդիսացել Սահմանադրությունը փոխելու համար։

-Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մտահղացումն Արցախում նոր չէ շրջանառվում: Այլ հարց է, որ մեծամասամբ այդ թեման շոշափվել է քաղաքական կուսակցությունների ներքին քննարկումների ընթացքում: Երբ 2013 թվականին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնվեց սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ շատ բնական ու հասկանալի պատճառներով Արցախում այդ թեմայով քննարկումները որոշակի ժամկետով ընդմիջվեցին: Մենք հետևում էինք, թե ինչ ուղղությամբ է գնալու այդ գործընթացը Մայր Հայրենիքում և ինչ զարգացումներ այն կարող է հուշել՝ Արցախում նմանատիպ աշխատանք նախաձեռնելու համար: Ինչպես յուրաքանչյուր հասարակության, այնպես էլ մեզ մոտ, սահմանադրական բարեփոխումների մասին ավելի շատ են խոսում այն ժամանակ, երբ հասարակական կարծիքի մեջ տիրապետող են դառնում հանրային կյանքի որակը բարձրացնելու պրպտումները: Չճանաչված կարգավիճակի ու չհայտարարված պատերազմի պայմաններում ապրող երկրի համար շատ բան է կախված արդյունավետ գործող պետական կառավարման համակարգից, ինչը պարբերական թարմացում է պահանջում: Մեր պարագայում դա առայժմ կարելի է անել միայն սահմանադրաիրավական կարգավորումների միջոցով: Մյուս կարևոր շարժառիթն անվտանգային միջավայրն է, որը, մեր դեպքում, անմիջապես կապված է երկրի կառավարման մոդելի ու ռեսուրսները մոբիլիզացնելու կարողությունների հետ, արժեքային ու գաղափարական այն հիմքերի հետ, որից ձևավորվում է երկրի ազգաբնակչության կամքը՝ հասնելու հռչակված անկախության միջազգային ճանաչմանը: Հիմնականում այս երկու ուղղություններից է ամբողջացել հարցերի այն շրջանակը, որը մենք դրել ենք սահմանադրական բարեփոխումների հիմքում:

- Որո՞նք են Սահմանադրությունը փոխելու հիմնական նպատակները, ի՞նչ խնդիրներ են լուծվում նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններով։ Խնդրում եմ առանձնացնել մի քանի հիմնարար մոտեցումներ, որոնք դրված են նոր Սահմանադրության հիմքում։

-Սահմանադրությունը փոխելու, սահմանադրական կարգավորումները կատարելագործելու նպատակները բխում են այն նույն հիմքերից, ինչի մասին մենք արդեն խոսել ենք: Եթե խնդիր ունենք կատարելագործել պետական կառավարման համակարգը, հստակեցնել անվտանգության համակարգը ձևավորող մեր պետական ինստիտուտների լիազորությունները, եթե մենք կարիք ունենք մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ավելի ժամանակակից կառուցակարգերի սահմանման և կանգնած ենք դատական իշխանության, տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնությունն ու անկախությունն ուժեղացնելու գործընթացի շեմին և մեր նպատակն է ներքին ցնցումներից զերծ հասարակության կառուցումը, ապա, կարծում եմ, այս հիմքերն արդեն հուշում են, թե ինչ խնդիրներ են լուծվելու նոր Սահմանադրությամբ: Այս իմաստով, գուցե պատահական չէ, որ մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը թեքվել է հօգուտ ուժեղ և կենտրոնաձիգ կառավարման համակարգի, որն արցախյան հասարակությունը տեսնում է նախագահական կառավարման մոդելի մեջ:
Այսքանով հանդերձ, շատ կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումներով երկրում պահպանվի իշխանության թևերի միջև հավասարակշռությունը:

- Պարոն Ղուլյան, Սահմանադրության նախագծով առաջարկվում է կառավարման կիսանախագահական համակարգից անցում նախագահական համակարգին։ Ինչո՞վ է պայմանավորված կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու որոշումը, նշանակո՞ւմ է սա, որ կիսանախագահական համակարգն արդյունավետ չէր և չի արդարացրել իրեն։

-Այստեղ անպայման պետք է հաշվի առնել այն ժամանակահատվածը, որի ընթացքում մենք իրականացնում ենք սահմանադրական բարեփոխումները: 2006-ին մենք գնացել ենք գործող կիսանախագահական կառավարման համակարգը սահմանադրական մակարդակով ամրագրելու ճանապարհով: Այսօրվա ռազմաքաղաքական իրողություններով պայմանավորված՝ մեր հանրության մեջ գերակայում է կառավարման կենտրոնաձիգ համակարգ ունենալու գաղափարը, և դա ապացուցում է, որ ժամանակի գործոնը երկրորդական չէ այս կարգի հարցերում: Ավելորդ չէ հիշել, որ հետխորհրդային տարածքի պետական կազմավորումներից շատերն, ի սկզբանե, գնացել են կիսանախագահական կառավարման համակարգ ներդնելու ճանապարհով: Հետագայում այդ նույն համակարգը սկսել է բացահայտել իր կոնֆլիկտային բնույթը և, պատահական չէ, որ մի շարք երկրներում նկատվել են կառավարման համակարգն ուժային եղանակով փոխելու միտումներ: Ժամանակն այսօր աշխատում է կառավարման կոնկրետ ու ինքնաբավ համակարգերի օգտին, որը ենթադրում է անցում պառլամենտական կամ նախագահական համակարգերին:

-Ի տարբերություն նախագահական կառավարման դասական մոդելին, Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության նախագծում ամրագրված է Ազգային ժողովի առջև նախագահի քաղաքական պատասխանատվությունը։ Նախագահն Ազգային ժողովի առջև քաղաքական պատասխանատվություն սովորաբար կրում է կառավարման խորհրդարանական համակարգում։ Ո՞րն է պատճառը, որ որոշվել է անցում կատարել կառավարման նման մոդելի։

-Կառավարման խորհրդարանական համակարգում Նախագահին ավելի հաճախ վերապահվում է իշխանության թևերի հավասարակշռությունը պահող արբիտրի դեր: Նախագահական կառավարման համակարգին նախապատվություն տալով՝ մենք օրակարգ ենք մտցրել այն հարցը, թե այս դեպքում ինչ մեխանիզմներ ու հակակշիռներ են գործելու, որպեսզի չխախտվի իշխանության թևերի հավասարակշռությունը: Նոր Սահմանադրության նախագծում մեր առաջարկած լուծումները նույնիսկ ինչ-որ տեղ դուրս են դասական նախագահական կառավարման մոդելին հատուկ կարգավորումներից՝ կառավարման մյուս համակարգերից ներառելով հետաքրքիր բաղադրիչներ: Նախագծով նախատեսվում է նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների համաժամանակյա անցկացումը, այսինքն՝ նույն տարում, նույն օրը: Այս հանգամանքը ենթադրում է, որ նախագահի ինստիտուտը ձևավորման պահից լուրջ հակակշիռ է ունենալու՝ ի դեմս խորհրդարանի: Ի տարբերություն դասական նախագահական համակարգի՝ նախատեսվում է, որ խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել նախագահին, իսկ նախագահն էլ կարող է արձակել խորհրդարանը: Հենց նմանօրինակ «նորամուծությունները» պետք է մեզ օգնեն շրջանցելու այն բարդությունները, որոնք երբեմն մեկնաբանվում են որպես «սուպերնախագահական» մոդելի ընձեռած լիազորություններ:

- Գործող Սահմանադրության հաﬔմատ մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի և հիմնարար ազատությությունների ապահովման առումով նոր դրույթներ ավելացե՞լ են։ Եթե այո, կխնդրեի մանրամասնել՝ ինչ փոփոխություններ են առաջարկվում երկրում ժողովրդավարության սկզբունքներն ամրապնդելու ուղղությամբ։

-Նոր Հիմնական օրենքի նախագիծն աչքի է ընկնում բազմաթիվ փոփոխություններով ու լրացումներով և նույնիսկ թեթևակի համեմատությունը ակնհայտ է դարձնում այդ տարբերությունները. գործող Սահմանադրությունը կազմված է 12 գլխից և 142 հոդվածից, իսկ նոր նախագիծը, թեկուզ գլուխների քանակով նույնն է մնացել, սակայն հոդվածներով ավելացել է 31-ով: Այդ երեք տասնյակ նոր հոդվածներից 20-ը բացառապես վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներին ու ազատություններին: Մասնավորապես, մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների բաժնում ավելացված հոդվածներից կառանձնացնեի՝ անձնական տվյալների պաշտպանությանը, ծնողների իրավունքների և պարտականությունների, երեխաների իրավունքների, կանանց և տղամարդկանց իրավահավասարության, պատշաճ վարչարարության իրավունքի, քաղաքական ապաստանի իրավունքի, հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի մասին հոդվածները: Այս և չթվարկված մի շարք հոդվածներ կոչված են համալրելու ժողովրդավարական համակարգի բնականոն գործունեությունն ապահովող և մարդու իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսված սահմանադրական կարգավորումների շարքը:

- Ե՞րբ կավարտվեն Սահմանադրության նախագծի շուրջ քննարկումները և ի՞նչ ժամկետներում այն կդրվի հանրաքվեի։

-Սահմանադրության նախագծի քննարկումները մի քանի փուլից է կազմված: Այս պահին ավարտում ենք հանրային քննարկումները, որից հետո նախագծի լրամշակված տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին: Ամենայն հավանականությամբ, նախագահը, լրացուցիչ քննարկումների ձևաչափ կառաջարկի քաղաքական ու հանրային շրջանակների համար: Հաջորդ փուլում Սահմանադրության նախագիծը կուղարկվի խորհրդարան և, հավանաբար, մինչև այս տարվա վերջ օրենսդիր մարմնում կընթանան նախագծի քննարկումները:
Կարծում եմ, որ 2017թ. հունվարին մեզ համար պարզ կլինի, թե ինչ ժամկետներում տեղի կունենա Սահմանադրական հանրաքվեն:

Հարցազրույցը` Շանթ Խլղաթյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]