ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանն արդարացրել է. միայն ոստիկանների ցուցմունքները բավարար ապացույց չեն 11/17/2016 17:20 | Արդարացման դատավճիռներ
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ, արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն, մեղադրվող Անահիտ Թամոյանին: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց արդարացվածի պաշտպան, փաստաբան Տիգրան Սարգսյանը:
Ըստ մեղադրանքի, Անահիտ Թամոյանը 2014թ. սեպտեմբերի 03-ին, ժամը 02:30-ի սահմաններում, ևս մեկ կնոջ հետ Երևանի Հանրապետության հրապարակում` այնտեղ գտնվող քաղաքացիների, ապա նաև ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ շուրջ 20 րոպե վիճաբանել են երկու տղամարդկանց հետ, բարձրաձայն հայհոյանքներ են տվել և քաշքշել միմյանց` կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ: Դրանից հետո շարունակելով խախտել հասարակական կարգը, ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի շենքում շուրջ 30 րոպե բարձրաձայն հայհոյանքներ են տվել և գոռգոռացել` բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ՀՀ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` խաթարելով ոստիկանության Կենտրոնական բաժնի բնականոն աշխատանքը:
Պաշտպան Տիգրան Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալի դեմ ցուցմունքներ էին տվել ոստիկանության ծառայողները, որոնց հետ Թամոյանը առերսես չէր հարցաքննվել: Մինչդեռ Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների համաձայն` եթե չի ապահովվում հակընդդեմ հարցման իրավունքը, այսինքն՝ մեղադրյալը հնարավորություն չի ունենում իր դեմ ցուցունք տված անձին հարցեր տալ, ապա նման ցուցմունքները չեն կարող դրվել մեղադրական դավավճռի հիմքում: «Մեղադրանքի կողմը չկարողացավ դատարան ներկայացնել վկաներին, և մեղադրյալը իր դեմ ցուցմունքներ տվածներին հարցեր տալու հնարավորությունից զրկվեց»,- մեր հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:
Բացի այդ, ըստ փաստաբանի, միայն ոստիկանության ծառայողների ցուցմունքների հիման վրա մեղադրական ակտ կայացնելը` համաձայն Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների, իրավաչափ չէ:
Այս հիմքերով էլ ամբաստանյալն արդարացվել է:
Մեղադրանքի կողմը մեղադրական ճառում պնդել էր մեղադրանքը՝ միջնորդելով ամբաստանյալին դատապարտել տուգանքի՝ խուլիգանության առաջին մասի համար նախատեսված է տուգանք պատժատեսակը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ