ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաղթանակ չեմ համարում, գործի արդար հանգուցալուծումը տեսնում եմ միջազգային դատարանում. Էդմոն Խուդյան. 1In.am 11/14/2016 16:36 | ԼՐԱՀՈՍ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լոսանջելեսաբնակ գործարար, «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանը:
– Պարոն Խուդյան, երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ Վլադ Մանգասարյանի «կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 միլիարդ դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը ուղարկվել է դատարան։ Հաշվի առնելով այն փաստը, որ հափշտակությունը կատարվել է Ձեզ պատկանող «Արին կապիտալ» ՍՊԸ-ից, և Դուք տարիներ ի վեր պայքարել եք, որ հափշտակության փաստը բացահայտվի և մեղավորները կանգնեն արդարադատության առաջ, որոշումը հաղթանակ համարո՞ւմ եք։
– Որոշումը հաղթանակ չեմ համարում, բայց ընթացքը բավական դրական եմ գնահատում։ Մենք 5 տարի է՝ պայքարում ենք Վլադ Մանգասարյանի խարդախությունները բացահայտելու ուղղությամբ, և գուցե մի քանի տարի ևս կտևի գործը ավարտին հասցնելու համար։ Իսկ թե ինչպիսի ավարտ կունենա, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա՝ կախված որոշումներ կայացնողների արդարամտությունից և կամքից։ Որպես Վլադ Մանգասարյանի և նրա հովանավորների գործողություններից ամենամեծ տուժած՝ ես լիարժեք իրավունք ունեմ կասկածելու ՀՀ իրավական համակարգին։ 2011թ.-ից սկսած՝ շարունակվող հանցագործությունների մասին նամակներով անպատասխան տեղեկացրել եմ իրավապահ համակարգի բոլոր ատյաններին։ Համակարգի որևէ օղակ որևէ քայլ չի ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու համար։ Դատարաններն այն ժամանակ իրենց ապօրինի որոշումները ծառայեցնում էին «Արին կապիտալի» ունեցվածքը Մանգասարյանի օգտին օտարելու նպատակին։ Արդյոք դատարաններն այսօր հետապնդո՞ւմ են արդարություն, և սկսվելիք դատական գործընթացը արդարությա՞ն հաղթանակի համար է՝ ժամանակը ցույց կտա։
– Ինչի՞ արդյունք եք համարում այս որոշումը։ Ի՞նչ գործոններ կարող էին ազդել այսպիսի շրջադարձի համար՝ նոր վարչապե՞տ, միջազգային ճնշումնե՞ր, թե՞ այլ բան։
– Գործոններից ամենակարևորը ես համարում եմ 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ-ում գտնվող միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ սկսված դատական գործընթացը։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն ու ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը ծանուցվել են այդ մասին։ Գործը դեռևս բուռն ընթացքի մեջ է։ Դատական գործընթացը ցույց կտա, թե որքանով կապ ունեն գործադիր իշխանության նորանշանակ ղեկավարի և այլ պատասխանատուների արմատական բարեփոխումների գնալու վերաբերյալ հայտարարությունները իրականության հետ։ Ես լիահույս եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի արմատական բեկում մտցնել երկրում բարեփոխումներ իրականացնելու հարցում։ Միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի մեկնարկած դատական գործն այս պահին կապված է հենց գործող վարչապետի հետ։ Կարծում եմ՝ նա, ինչպես և ես չենք ցանկանա գործի հանգուցալուծումը տեսնել ԱՄՆ դատարանում։ Կարծում եմ նաև, որ մամուլն իր դերն ունեցավ։ Չեմ բացառում, որ գործի այսպիսի ընթացքն ուղիղ կապ ունի Հայաստանի դատախազական համակարգում վերջին բարեփոխումների հետ։
– Դուք ինչպե՞ս, ի՞նչ եղանակով եք պատկերացնում հափշտակված գումարների և բնակարանների վերադարձը։ Չէ՞ որ կոնկրետ մարդիկ կրկնակի տասնյակ հազարավոր գումարներ են վճարել։ Վեճի հանգուցալուծումը ինչպես՞ եք պատկերացնում։
– «Արին կապիտալից» հափշտակված բնակարանները, որոնք պատկանում էին ընկերությանը կամ ինձ՝ որպես ընկերության բաժնետեր, պետք է վերադարձվեն ինձ։ Գնորդներից յուրացված բնակարանները պետք է վերադարձվեն իրենց։ Պետությունը պետք է հատուցի բոլորի վնասները։
– Դուք ամիսներ առաջ մամուլում հայտնել էիք, որ միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի գործ եք պատրաստվում ներկայացնել։ Շարունակելո՞ւ եք հետապնդել այդ գործը միջազգային դատարանում և ի՞նչ եք պատրաստվում անել, եթե Հայաստանի իշխանությունները սույն քրգործը դատարան ուղարկելով՝ փորձեն իրականում կանխել Ձեր գործի հաջողությունը միջազգային դատարանում կամ փորձեն Ձեզ հետ հաշտության եզրեր գտնել։
– Ինչպես արդեն ասացի, ԱՄՆ-ի դատական գործը ընթացքի մեջ է, բայց դրա շարունակությունը կախված է ՀՀ-ում դատական գործի հետագա զարգացումներից։ Հայաստանի իշխանությունները չեն կարող կանխել միջազգային դատական գործընթացը կամ դրա հետ կապված խոչընդոտող որևէ գործողություն իրականացնել։ Հաշտության մասին ոչինչ ասել չեմ կարող։ Մինչև այս պահը պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել հարցին արագ լուծում գտնելու ուղղությամբ, և, ցավոք, ես հաշտությունը միայն տեսնում եմ միջազգային՝ ԱՄՆ-ի դատարանում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/14/2019 10:47 Երբ փորձ է արվում ոչնչից ստեղծել «աննախադեպություն». «Փաստ»
- 12/14/2019 10:42 «Եթե վարչապետն ասում է՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», ապա ինչի՞ շուրջ բանակցել». «Հրապարակ»
- 12/14/2019 10:41 ԴԱՀԿ-ն չինական լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:37 Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ»
- 12/14/2019 10:30 Իշխանությունը ընտրական հանձնաժողովներում հավատարիմ կադրեր է փնտրում. «Փաստ»
- 12/14/2019 10:26 ԱԺ-ում ցնծություն է․ Ամանորին ընդառաջ աշխատակազմը պարգեւավճար կստանա. «Ժողովուրդ»
- 12/14/2019 10:21 Պատրաստվո՞ւմ է ԲՀԿ-ն Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսել. «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/13/2019 20:15 Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան
- 12/12/2019 18:48 Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան
- 12/12/2019 13:07 Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ»
- 12/12/2019 11:29 «Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
Մեկնաբանություն
- 12/14/2019 13:25 «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակ են ուղարկել ԵԽ. Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ. Աշոտյանը՝ ԱԳՆ-ին եւ ԱԺ-ին
- 12/14/2019 12:56 Վարդան Ոսկանյան. Բաքվի «ռազմավարական համբերությանը» պետք է հակադրել «անզուգաչափ ռազմավարական հյուծման» քաղաքականությունը
- 12/14/2019 12:24 Երկաթե սրտից ավելի վտանգավոր է ջրիկ ուղեղը. Շարմազանով
- 12/14/2019 11:46 Բրավո Քիմ. Նաիրա Զոհրաբյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/15/2019 23:45 Արտակարգ դեպք Երևանում. «Մակարով» ատրճանակից մի քանի անգամ կրակել են ոստիկանական Hyundai ավտոմեքենայի վրա. կրակողն արդարացել է, որ այդ արարքն արել է «կայֆի համար»
- 12/15/2019 10:25 Ավտոմեքենան ընկել է Երևանյան լիճը
- 12/13/2019 16:03 ՃՏՊ Արմավիր-Ալաշկերտ ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ
- 12/13/2019 14:13 Հրդեհ նախկին «Մետալո բազա»-ի պահեստում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/15/2019 22:22 Ծերանոցում ի կատար են ածել 89-ամյա կնոջ երազանքը` կազմակերպելով նրա համար 18+ շոու
- 12/15/2019 16:49 Գիտնականները թվարկել են «մթերք-թմրանյութերը»
- 12/15/2019 15:29 Մոդելը թափանցիկ հագուստով հանրության առաջ է հայտնվել՝ առաջացնելով զայրույթ երկրպագուների շրջանում
- 12/11/2019 23:51 Օվկիանոսի հատակին գտել են հազարավոր խորհրդավոր առարկաներ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը