Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին 04/24/2024   12:57 Դեռ ծաղիկներ են, բա որ անկլավնե՞րը տա, Ադրբեջանը դուրս է գալի երկաթգծի ու Լոռվա մարզի վրա. Բագրատյան 04/24/2024   12:57 Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Հաղթանակ չեմ համարում, գործի արդար հանգուցալուծումը տեսնում եմ միջազգային դատարանում. Էդմոն Խուդյան. 1In.am 11/14/2016   16:36  |  ԼՐԱՀՈՍ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է լոսանջելեսաբնակ գործարար, «Արին կապիտալ» ընկերության սեփականատեր Էդմոն Խուդյանը:

– Պարոն Խուդյան, երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ  Վլադ Մանգասարյանի «կողմից բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 միլիարդ դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը ուղարկվել է դատարան։ Հաշվի առնելով այն փաստը, որ հափշտակությունը կատարվել է Ձեզ պատկանող «Արին կապիտալ» ՍՊԸ-ից, և Դուք տարիներ ի վեր պայքարել եք, որ հափշտակության փաստը բացահայտվի և մեղավորները  կանգնեն արդարադատության առաջ, որոշումը հաղթանակ համարո՞ւմ եք։ 

– Որոշումը հաղթանակ չեմ համարում, բայց ընթացքը բավական դրական եմ գնահատում։ Մենք 5 տարի է՝ պայքարում ենք Վլադ Մանգասարյանի խարդախությունները բացահայտելու ուղղությամբ, և գուցե մի քանի տարի ևս կտևի գործը ավարտին հասցնելու համար։ Իսկ թե ինչպիսի ավարտ կունենա, կարծում եմ՝ ժամանակը ցույց կտա՝ կախված որոշումներ կայացնողների արդարամտությունից և կամքից։ Որպես Վլադ Մանգասարյանի և նրա հովանավորների գործողություններից ամենամեծ տուժած՝ ես լիարժեք իրավունք ունեմ կասկածելու ՀՀ իրավական համակարգին։ 2011թ.-ից սկսած՝ շարունակվող հանցագործությունների մասին նամակներով անպատասխան տեղեկացրել եմ իրավապահ համակարգի բոլոր ատյաններին։ Համակարգի որևէ օղակ որևէ քայլ չի ձեռնարկել կատարվող հանցագործությունները կանխելու համար։ Դատարաններն այն ժամանակ իրենց ապօրինի որոշումները ծառայեցնում էին «Արին կապիտալի» ունեցվածքը Մանգասարյանի օգտին օտարելու նպատակին։ Արդյոք դատարաններն այսօր հետապնդո՞ւմ են արդարություն, և սկսվելիք դատական գործընթացը արդարությա՞ն հաղթանակի համար է՝ ժամանակը ցույց կտա։

– Ինչի՞ արդյունք եք համարում  այս որոշումը։ Ի՞նչ գործոններ կարող էին ազդել այսպիսի շրջադարձի համար՝ նոր վարչապե՞տ, միջազգային ճնշումնե՞ր, թե՞ այլ բան։ 

– Գործոններից ամենակարևորը ես համարում եմ 2014թ. սեպտեմբերին ԱՄՆ-ում գտնվող միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ սկսված դատական գործընթացը։ Այդ ժամանակ ՀՀ վարչապետ Հ. Աբրահամյանն ու ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը ծանուցվել են այդ մասին։ Գործը դեռևս բուռն ընթացքի մեջ է։ Դատական գործընթացը ցույց կտա, թե որքանով կապ ունեն գործադիր իշխանության նորանշանակ ղեկավարի և այլ պատասխանատուների արմատական բարեփոխումների գնալու վերաբերյալ հայտարարությունները իրականության հետ։ Ես լիահույս եմ, որ վարչապետ Կարեն Կարապետյանին կհաջողվի արմատական բեկում մտցնել երկրում բարեփոխումներ իրականացնելու հարցում։  Միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի մեկնարկած դատական գործն այս պահին կապված է հենց գործող վարչապետի հետ։ Կարծում եմ՝ նա, ինչպես և ես չենք ցանկանա գործի հանգուցալուծումը տեսնել ԱՄՆ դատարանում։ Կարծում եմ նաև, որ մամուլն իր դերն ունեցավ։ Չեմ բացառում, որ գործի այսպիսի ընթացքն ուղիղ կապ ունի Հայաստանի դատախազական համակարգում վերջին բարեփոխումների հետ։

– Դուք ինչպե՞ս, ի՞նչ եղանակով եք պատկերացնում հափշտակված գումարների և բնակարանների վերադարձը։ Չէ՞ որ կոնկրետ մարդիկ կրկնակի տասնյակ հազարավոր գումարներ են վճարել։ Վեճի հանգուցալուծումը ինչպես՞ եք պատկերացնում։ 

– «Արին կապիտալից» հափշտակված բնակարանները, որոնք պատկանում էին ընկերությանը կամ ինձ՝ որպես ընկերության բաժնետեր, պետք է վերադարձվեն ինձ։ Գնորդներից յուրացված բնակարանները պետք է վերադարձվեն իրենց։ Պետությունը պետք է հատուցի բոլորի վնասները։

– Դուք ամիսներ առաջ մամուլում հայտնել էիք, որ միջազգային դատարանում ընդդեմ Հայաստանի գործ եք պատրաստվում ներկայացնել։ Շարունակելո՞ւ եք հետապնդել այդ գործը միջազգային դատարանում և ի՞նչ եք պատրաստվում անել, եթե Հայաստանի իշխանությունները սույն քրգործը դատարան ուղարկելով՝ փորձեն իրականում կանխել Ձեր գործի հաջողությունը միջազգային դատարանում կամ փորձեն Ձեզ հետ հաշտության եզրեր գտնել։

– Ինչպես արդեն ասացի, ԱՄՆ-ի դատական գործը ընթացքի մեջ է, բայց դրա շարունակությունը կախված է ՀՀ-ում դատական գործի հետագա զարգացումներից։ Հայաստանի իշխանությունները չեն կարող կանխել միջազգային դատական գործընթացը կամ դրա հետ կապված խոչընդոտող որևէ գործողություն իրականացնել։ Հաշտության մասին ոչինչ ասել չեմ կարող։ Մինչև այս պահը պետությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել հարցին արագ լուծում գտնելու ուղղությամբ, և,  ցավոք, ես հաշտությունը միայն տեսնում եմ միջազգային՝ ԱՄՆ-ի դատարանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:41 12/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎլադիսլավ Մանգասարյանի գործը դատարանում է
20:20 09/11/2016  |  Քրեական խրոնիկոնՎլադիսլավ Մանգասարյանը վերջապես կկանգնի դատարանի առաջ. Քննչական կոմիտեի հայտարարությունը
10:35 08/03/2014  |  ՄամուլՎլադիսլավ Մանգասարյանն ազատ է արձակվել
09:26 21/06/2013  |  Մամուլ«ՀԱՅԱՑՔ»: «Խաբված քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում»
09:10 13/06/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Ովքե՞ր են սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի ետևում»
10:33 02/05/2013  |  Մամուլ«ԱՌԱՎՈՏ»: «Ինչո՞ւ արգելանք չի դրվում գործարարի ընկերությունից թալանված տարածքների վրա»
17:21 12/04/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎ.Մանգասարյանի գործով կպահանջվեն լրացուցիչ նյութեր
15:34 18/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՎլադիսլավ Մանգասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 3 հոդվածներով
18:13 17/03/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԽուդյանի գործով վերջապես սայլը շարժվեց եւ Վլադիսլավ Մանգասարյանը կալանավորվեց
14:10 18/01/2013  |  ԼՐԱՀՈՍ Վլադիսլավ Մանգասարյանից տուժածը Էդմոն Խուդյանը չէ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]