ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԼՂՀ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումները մեկնարկել են 11/10/2016 17:54 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ղեկավարությամբ ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն այցելել են Արցախի պետական համալսարան, որտեղ կայացել են Սահմանադրության նախագծի հանրային առաջին քննարկումները:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ողջունել ու շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ մասնագիտական հանձնաժողովը մեծ սպասելիքներ ունի Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ Սահմանադրության նախագծի քննարկման արդյունքներից:
«Ցավոք, ժամկետը կարճ է՝ հանրային քննարկումների միջոցով այս հարցերին սպառիչ պատասխան տալու համար: Կարծում եմ, որ սահամանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներն էլ կվկայեն, որ նախագծի վրա մանրակրկիտ աշխատանք է կատարվել: Ցանկանում ենք մայր բուհում անդրադառնալ ներկայացվող սահմանադրական բարեփոխումների նախագծին, որը, ըստ իս, նաև խորհրդանշական է»,- ասել է Ա. Ղուլյանը և ընդգծել, որ սահմանադրության նախագիծը հանրությանն է ներկայացվում որպես աշխատանքային տարբերակ, որովհետև, ըստ արձագանքների ու եղած տեսակետների, հնարավոր է կատարվեն նաև փոփոխություններ:
ԱԺ նահագահը նշել է, որ Սահմանադրության ներկայացվող նախագիծը լիովին համապատասխանում է ամիսներ առաջ հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին.
«Սահմանադրության նախագծի մասին խոսելով՝ կցանկանայի, որ կանգ առնենք ու առանձին-առանձին ներկայացնենք Սահմանադրության կառուցվածքը և այդ կառուցվածքի առանձին գլուխներում նախատեսված նորություները: Կյանքը շատ արագ փոփոխվում է: Վերջին մեկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ մեզ պետք է այնպիսի կառավարման համակարգ, այնպիսի սահմանադրական մոդել, որն ամբողջովին կհամապատասխանի այսօրվա արտաքին և ներքին պահանջներին: Ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան մեր երկրի համար անվտանգության խնդիրը դարձրեց կարևոր առաջնահերթություն՝ ցույց տալով, որ մենք կարիք ունենք նորովի մոտեցման, և հենց այդ իրադրաձությունները մեզ բերին այն եզրահանգման, որ մեր երկրին, մեր հասարակությանը, իրոք, պետք է ուժեղ, կենտրոնացված իշխանություն»:
Երկրորդ գլուխը վերաբերում է ազատություններին և մարդու հիմնարար իրավունքներին. այստեղ նորություններն ավելի շատ են.
«Այն շատ կարևոր այցեքարտ է՝ պարզելու, թե երկիրն ինչպիսի գերապատվություն է տալիս մարդու իրավունքների ազատություններին և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Ես կարծում եմ, որ բոլոր երկրների, առանձնապես ժողովրդավարական ճանապարհն ընտրածների համար, հռչակագիրը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է գտնվում»:
«Արցախում գործող կառավարման համակարգի հիմնական թերությունը գործադիր իշխանության դուալիզմն է,- ավելացրել է Աշոտ Ղուլյանը:-Նոր սահմանադրույան նախագծում մենք ոչ միայն հստակեցրել ու ավելացրել ենք նախագահի լիազորությունները, այլ շատ կարևոր տեղ ենք հատկացրել նախագահական կառավարման համակարգում իշխանության հավասարակշռման շատ կարևոր սահմանադրական սկզբունքին: Նոր Սահմանադրությունն Ազգային ժողովի կողմից կարող է ենթարկվել նոր փոփոխությունների:
Մենք փոխել ենք Սահմանադրության սուբյեկտը. այն կոչվելու է «Արցախի Հանրապետության Սահմանադրություն» և ամեն տեղ օգտագործվելու է Արցախի Հանրապետության Նախագահ, Արցախի ԱԺ նախագահ, Արցախի քաղաքացի և այլն: Այսինքն, բոլոր տեքստերում օգտագործվելու է Արցախի Հանրապետություն անվանումը՝ որպես Սահմանադրության գլխավոր սուբյեկտ: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք ԼՂՀ անվանումից. Արցախի Հանրապետություն անվանումը հավասարազոր կլինի ԼՂՀ-ին,-ընդգծել է նա:- Նոր Սահմանադրությունն իր լեզվով և ոճով տարբերվելու է նախորդ Սահմանադրությունից. նորի լեզուն ավելի հայեցի ու մատչելի է»:
Հանդիպման ընթացքում մասնագիտական հանձնաժողովի անդամները պատասխանել են ներկաներին հուզող հարցերին:
Լուսանկարը՝ «Արցախպրես»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ