Թեմաներ
Երեքշաբթի 07 / 27 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/26/2021   23:59 Բայդենը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի հետ համագործակցությունը կշարունակվի 07/26/2021   23:49 Այսօր նույն գաղափարից խուսանաված իշխանությունը հայտնագործություն արածի դեմքով խոսում է քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին. Գեղամ Մանուկյան 07/26/2021   23:38 Կալիֆոռնիայի իշխանություններն օգոստոսից կպարտավորեցնեն պատվաստվել նահանգի բոլոր պետական ծառայողներին 07/26/2021   23:23 Էլեկտրաէներգիայի անջատումները 07/26/2021   23:10 Թունիսի նախագահը քաղաքացիներին կոչ է արել խուսափել փողոցային բախումներից 07/26/2021   22:54 Ումի՞ց է վախենում Արմեն Աբազյանը Շիրակի պետհամալսարանում. Համբարյան 07/26/2021   22:40 Արման Թաթոյանն Ավստրալիայի խորհրդարանի պատգամավորներին է ներկայացրել սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը 07/26/2021   22:28 Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ Ռոմանոս Պետրոսյան 07/26/2021   22:12 Հրդեհ Երասխ գյուղում 07/26/2021   21:59 Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը (լուսանկարներ). ԱՀ ՄԻՊ 07/26/2021   21:56 Հեռախոսազանգերին պատասխանելու փորձ. նորանշանակ փոխնախարարի կենդսագրությունը 07/26/2021   21:44 «Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 07/26/2021   21:35 Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում 07/26/2021   21:22 Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝ 44–օրյայի թեմայով. Անդրանիկ Թևանյան 07/26/2021   21:07 Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք 07/26/2021   20:42 Արթուր Դալալոյանը Ռուսաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն. Տոկիո-2020 07/26/2021   20:29 Որն է՞ լինելու իշխանության գլխավոր նպատակը. Տիգրան Աբրահամյան 07/26/2021   20:10 Գյումրիում վարձակալված բնակարանում հայտնաբերվել են մոր և նրա անչափահաս որդու դիերը 07/26/2021   20:04 Սյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան 07/26/2021   19:59 Օշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. Նա մեղադրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ 07/26/2021   19:53 Էս ի՜նչ ջինս եք դուք․․․ 07/26/2021   19:32 Nissan X-Trail-ը տապալել է քարե պարիսպը և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. Խոշոր վթար Նուբարաշենի ՔԿՀ ճանապարհին 07/26/2021   19:25 Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ 07/26/2021   19:20 «Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները 07/26/2021   19:02 Դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություններից մեկը կարճվել է, մյուսն ուղարկվել ԲԴԽ 07/26/2021   18:59 Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով. Ղազարյան 07/26/2021   18:53 Սերգեյ Շոյգուն և Արշակ Կարապետյանը հեռախոսազրույց են ունեցել. Քննարկվել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր 07/26/2021   18:49 Սոչիում գտել են ջրհեղեղից զոհված երեխայի մարմինը 07/26/2021   18:49 Արմեն Դանիելյանն ինքնաբացարկ չհայտնեց, նա կշարունակի քննել Մանվել Փարամազյանի խափանման միջոցի հարցը 07/26/2021   18:45 Կառավարությունն առաջարկում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն. Նախագիծը քննարկման փուլում է, նոր ԱԺ-ն էլ կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխության հարցը 07/26/2021   18:39 Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ.Ալեն Սիմոնյան 07/26/2021   18:34 Սպասվում են կարճատև տեղումներ 07/26/2021   18:22 Ընտրակաշառքի գործով կալանավորված Շողիկ Դոխոյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից 07/26/2021   18:16 Ադրբեջանական 2021թ. հուլիսի 25-26-ի կրակոցները Վերին Շորժա, Սոթք, Երասխ գյուղերի հարևանությամբ խախտում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքը և մարդկանց խաղաղ կյանքը. ՄԻՊ 07/26/2021   18:09 ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ 07/26/2021   18:04 Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից գերեվարված քաղաքացին վերադարձվել է. բուժզննման է անցնում Ստեփանակերտում 07/26/2021   17:47 Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021   17:45 ՔԿ նախագահը փոխել է Սյունիքի քննչական պետին ու անձամբ նրան ներկայացրել աշխատակազմին 07/26/2021   17:37 Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածներից 2-ն անչափահաս են.ՔԿ 07/26/2021   17:33 Դատավոր Արմեն Դանիելյանը ծանր է տարել ինքնաբացարկի միջնորդությունը.փաստաբան 07/26/2021   17:21 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շարունակում է պահպանվել հարաբերական կայուն իրադրություն. ՊԲ 07/26/2021   17:09 Խրախճանք ժանտախտի ժամանակ. Ողբամ զքեզ, հայ ժողովուրդ, քանզի ընտրել ես քեզ ղեկավար քո ազգի ամենաանբարո անհատներին. Մադաթյան 07/26/2021   17:05 Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով 07/26/2021   17:02 Պատվաստվողները վիճակահանությամբ կստանան  թատրոնների, օպերաների, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր.Ավանեսյան 07/26/2021   17:02 Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունը կրկին հետաձգվեց.ԲԴԽ-ն լրատվամիջոցին կծանուցի ԴԱՀԿ-ի միջոցով 07/26/2021   16:53 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՔՊ նորընտիր պատգամավորների հետ. Օրակարգը հայտնի չէ 07/26/2021   16:46 Փարամազյանի պաշտպանները չեն մասնակցի դատական նիստին, եթե ինքնաբացարկի միջնորդությունը չբավարարվի. Սահակյան 07/26/2021   16:43 Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները.ՊՆ 07/26/2021   16:39 «Գորիս» քրեակատարողական հիմնարկում աղբի միջից հայտնաբերվել է թմրամիջոց 07/26/2021   16:28 Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի
07/25/2021   18:30 «Դոգ» -ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` դատավոր Արշակ Վարդանյանին զրպարտելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ (փաստաթուղթ) 07/26/2021   20:04 Սյունիքում կուտակումներ կան. Հարձակողական դիրքեր են կառուցում Ադրբեջանը բզբզում է մի տեղ, բայց հարվածի հիմնական ուղղությունը վերցնում է մեկ ուրիշը. Մարգարյան 07/26/2021   14:57 Հակառակորդն առավոտյան կրակել է Արարատի Արմաշ գյուղի ուղղությամբ, բնակչության շրջանում խուճապ կա, երեխեքին ո՞ւմ հույսին թողնեն. համայնքապետ 07/25/2021   13:25 Երասխում կրակում են, Կութում կրակում են, նախագահը գնացել է Տոկիո օլիմպիական խաղեր նայելու. Հրանտ Բագրատյան 07/26/2021   13:38 Դատախազության համակարգում 11 դատախազ չունի իրավաբանի բազային կրթություն 07/26/2021   19:53 Էս ի՜նչ ջինս եք դուք․․․ 07/26/2021   12:16 Գիշերը՝ 03.00-ի սահմաններում լարված իրավիճակի, անկանոն կրակոցների պատճառով Սոթքի հանքի 150 աշխատակից տարհանվել է 07/25/2021   19:19 Ու՞ր եք, «պրիվետ, Ռոբ» գոռացողներ. Լուսինե Հարոյան 07/25/2021   18:49 Մեր երկիր աղետ բերած ուժի՝ ՔՊ ի կարկառուն ներկայացուցչի հարսանեկան խնջույքը մեկ անգամ ևս ապացուցեց, թե ինչ լպիրշ և ցինիկ տեսակի հետ գործ ունենք. Գեղամ Նազարյան 07/25/2021   10:59 Հայաստանի դավաճանական վաճառքը մոտենում է ավարտին. Թուրք-ադրբեջանական միությունը Սյունիքն ուզում է Վայոց Ձորի հետ միասին 07/26/2021   19:25 Արարատ Միրզոյանն ու Տիգրան Ավինյանը դառնում են ընդամենը ՔՊ-ի ակտիվ կուսակիցներ 07/26/2021   14:41 Երիտասարդները լքում են գյուղերը. Մարդիկ վախները սրտում գնում են աշխատելու, բոլորի մոտ անհանգստությունը կա. Սոթքի բնակիչ 07/25/2021   21:17 Դիլիջանի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսինների դիեր 07/26/2021   16:43 Երասխում հակառակորդը 15:30-ից վերսկսել է կրակոցները.ՊՆ 07/26/2021   10:27 Գերտերությունները շարժվում են բացառապես իրենց երկրների քաղաքական, տնտեսական ու որ ամենակարեւորն է՝ աշխարհաքաղաքական շահերով.Նարիա Զոհրաբյան 07/26/2021   15:19 Ադրբեջանում դատապարտված ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովը որևէ կապ և առնչություն չունի «ՈՄԱ»-ի հետ. Ցուցմունքը աբսուրդ է. Վարդանով 07/25/2021   22:50 Էլեկտրաէներգիայի անջատումների հասցեները 07/26/2021   14:13 Դատավոր Վաչե Մարգարյանը Մովսես Հակոբյանի գործի նկատմամբ ունի կանխակալ վերաբերմունք. Այդ մասին դատավորը խոստովանել է անձամբ 07/26/2021   17:47 Ռուս սահմանապահներն այցելել են Նորաբակ՝ տնակներ են կառուցելու. Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. Նորաբակցի 07/26/2021   15:55 Բաքվի դատարանում լրտեսության մեջ մեղադրվող հայ ռազմագերի Գևորգ Սուջյանը ցուցմունք է տվել

Քննիչները գուցե մտնեն պատմության մեջ՝ որպես Վահան Շիրխանյանի իրավունքները կոպիտ խախտողներ. Հայկ Ալումյան 11/05/2016   12:00  |  Քրեական խրոնիկոն

Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործն այսօրվա դրությամբ արդեն պատրաստվում են ուղարկել դատարան, սակայն ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանը քրեական գործի նյութերի կեսին է հասցրել ծանոթանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք ունենք խնդիր՝ օրենքով մեզ իրավունք է վերապահված ծանոթանալու քրեական գործի նյութերին, սակայն գործնականում քննիչները արեցին ամեն ինչ՝ իրենցից կախված, որպեսզի մենք չհասցնենք ծանոթանալ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը պարզաբանեց, որ սեպտեմբերի 20-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և տրամաբանությունը հուշում էր, որ 35 հատորից 34 հատորը այդ օրվա դրությամբ պետք է որ պատճենահանված լիներ:

«Բայց իրենք ոչ մի հատորի պատճեն այդ պահի դրությամբ չունեին, երբ մեզ հայտարարեցին նախաքննության ավարտի մասին, երևի իրենք չէին սպասում, որ այդ օրը պետք է նախաքննությունն ավարտվի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, երբ իրենք պահանջել են իրենց տրամադրել գործի նյութերի պատճենները, իրենց ասել են՝ «լավ, կտանք»: Եվ մինչև հոկտեմբերի 4-ը, այսինքն՝ 15 օր, չեն տրամադրվել գործի նյութերը:

«Շաբաթը երկու կամ երեք անգամ զանգում էի քննիչին, որպեսզի պարզեմ ինչու չեն տալիս նյութերը, մեզ ասում էին, որ պատճենահանում են, ծավալը մեծ է: Ես հենց ասում էի, իսկ ինչ կլինի, որ այն ինչ որ արդեն պատճենահանել եք, տրամադրեք մեզ, որ մենք ժամանակ չկորցնենք, որովհետև եթե դուք այդքան ձգձգում եք, դա մեր հաշվից է գնում: Ասում էին՝ չէ, մենք ուզում ենք այնպես լինի, որ ամեն ինչ լավ լինի, գործի նյութերը միաժամանակ տանք»:

Թեև պաշտպանը քննիչին ասում էր, որ իրեն պետք չէ, որ միաժամանակ բոլոր հատորները դասավորված իրենց տան, առաջարկելով տրամադրել մաս-մաս՝ առաջին հինգ հատորը, ապա մյուս հինգ հատորն ու այդպես շարունակ, որպեսզի ինքը ժամանակ չկորցնի, նույն պատասխանն էր հնչում: «Այդպես էլ չհասկացա իրենք ինչու էին ուզում բոլորը միասին տալ, և այդ իրենց անհասկանալի կապրիզի պատճառով ամբողջ նյութերը մեզ տրամադրվեցին, բայց տրամադրվեցին հոկտեմբերի 4-ին, այսինքն՝ 15 օր ուշացումով: Բայց այդ 15 օրը ոչ թե իրենցից գնաց, այլ գնաց մեզանից, որովհետև իրենք նոյեմբերի 1-ով սահմանափակեցին գործի նյութերին ծանոթանալու ժամկետը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 28-ին ստանալով ժամկետի սահմանափակման քննիչի որոշումը, բողոքարկել է այն դատախազին:

Արդյունքում ստացվել է, որ 35 հատոր բավականին բարդ քրեական գործի նյութերի, ինչպես նաև ավելի քան 30 ձայնագրության ու տեսաձայնագրության սկավառակներին ծանոթանալու համար տրամադրվել է 24 օր՝ ներառյալ շաբաթ ու կիրակի օրերը, թեև պաշտպանը պարտավոր չի աշխատել նաև հանգստյան օրերին, սակայն, իհարկե, աշխատել է, որպեսզի ինչ-որ կերպ հասցնի:

Հայկ Ալումյանը նշեց, որ գեղարվեստական գիրք կարդալու համար երևի թե հինգ օր է պետք, սակայն ի տարբերություն գեղարվեստական գրականության, քրեական գործի յուրաքանչյուր հատորը պետք է ոչ միայն կարդալ, այլ մանրազնին ուսումնասիրել: Առավել բարդ է դրանց ծանոթանալ, քանի որ շատ նյութեր գրված են շատ անընթեռնելի ձեռագրերով:

«Ստացվեց, որ թեև մենք իրավունք ունենք ծանոթանալու գործի նյութերին մինչև դատարան ուղարկվելը, սակայն գործնականում մեզ այդ հնարավորությունից զրկեցին, որովհետև 24 օրվա ընթացքում ես անձամբ հասցրեցի ծանոթանալ մինչև այս պահը ընդամենը 18 հատորին: Այդ սուղ ժամկետում այդքանին ծանոթանալը դա այնքան էլ վատ արդյունք չէ: Իմ պաշտպանյալը նույնպես իրավունք ունի գործի նյութերին ծանոթանալ, ինքը այնքան մասնագիտացված չէ այդ հարցում, որքան ես, ընդամենը մի 15 հատորի է հասցրել ծանոթանալ: Ընդ որում ինքն էլ հիվանդ է, անկողնային, և դրան էլ գումարած, որ իրեն ընդհանրապես հնարավորություն չեն տալիս քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ էլեկտրոնային կրիչների նյութերին, որովհետև չես հասկանում թե ինչու ՔԿՀ-ում հնարավոր չէ կալանավորին տրամադրել համակարգիչ, իսկ այդ դիսկերը միայն համակարգչի միջոցով է հնարավոր լինում ուսումնասիրել»:

Հայկ Ալումյանը նշեց նաև, որ իրենց ծանոթացման չեն ներկայացվել իրեղեն ապացույցները: «Օրենքով պետք է ներկայացնեն ծանոթացման, մենք էլ պետք է կարողանանք դրանք լուսանկարել, զննել, չեն տրամադրում, այսինքն՝ իրենք համարում են, որ օրենքն իրենց համար չէ գրված»,- ասաց Հայկ Ալումյանը՝ եզրահանգելով, որ կոպիտ ձևով խախտում են մեղադրյալի իրավունքները, համոզված լինելով, ասենք, որ այս քրեական գործով դատարանները չեն համարձակվի համարժեք գնահատական տալ նախաքննական մարմնի խախտումներին, որովհետև դա Ազգային անվտանգության ծառայությունն է, որի հետ դատարաններն աշխատում են հարաբերությունները չփչացնել:

«Եվ նաև երևի դատավորները հասկանում են, որ այս գործը այդ ձևով վարել ու մարդկանց իրավունքներն այս ձևով խախտել միայն ԱԱԾ ու դատախազության շրջանակներում չի որոշվել, երևի դատավորները պատկերացնում են հրահանգները շատ ավելի բարձր ատյաններից են լինում:

Ես շատ մտահոգված եմ, որ իմանալով, որ այս բնույթի քրեական գործերը ամենաբարձր մակարդակում քննարկվում են, այս աստիճանի խայտառակ խախտումներ կարելի է թույլ տալ ու համոզված լինել, որ ոչ մի պրոբլեմ չի լինի»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հայտարարելով՝ «սա նախապես ծրագրած խայտառակություն է, ինչն ինձ ավելի է մտահոգում»:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Վահան Շիրխանյանն եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, փոխվարչապետ, ինքն արդեն ինչ-որ չափով Հայաստանի պատմության մի մասն է, հիմա քննիչներն էլ գուցե մտնեն պատմության մեջ որպես Վ.Շիրխանյանի իրավունքները կոպիտ խախտողներ:

Պաշտպանը նշեց, որ Վ.Շիրխանյանի առողջական վիճակը շատ վատ է: Պաշտպանը կաշխատի տրամադրել մինչև կալանավորվելը Վ.Շիրխանյանին պատկերող լուսանկարներ և տեսագրություններ, ու լրագրողներն առաջիկայում նախատեսվող Վ.Շիրխանյանի ասուլիսի ժամանակ հնարավորություն կունենան նրան տեսնել ու համոզվել,  թե ինչ է կատարվել նրա հետ 11 ամսվա ընթացքում:

«Մեզ թղթեր են ցույց են տալիս, ասում՝ տեսեք սա ենք արել, նա ենք արել, թղթեր պետք չէ ցույց տալ, պետք է այնպես անել, որ այս մարդը այն վիճակից այս վիճակի չհասներ. լրիվ առողջ մարդն այսօր հազիվ է քայլում: Եթե ձեր մեկուսարանի պայմաններն այդպես են, տարեք ուրիշ տեղ, եթե մեկուսարաններում չեք կարողանում բուժել, տարեք քաղաքացիական հիվանդանոց, ազատեք, թող ինքը բուժվի, չի կարելի մարդուն դրան հասցնել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:31 09/10/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը պատրաստվում է հանդես գալ ասուլիսով
21:11 04/10/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը կծանոթանա գործի նյութերին՝ անկողնում
19:19 20/09/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանին առաջադրվել է նաև իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք
16:46 26/08/2016  |  Քրեական խրոնիկոնՇիրխանյանի գործով փաստաբանը դիմում է Եվրոպական դատարան. 1In.am
17:52 17/08/2016Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատանում ու վատանում է. պաշտպանը տագնապի ազդանշան է հնչեցնում
15:24 21/05/2016  |  Քրեական խրոնիկոնՆախկին փոխնախարարի առողջական վիճակը համեմատաբար ավելի վատ է, քան մինչ այդ. Ստեփան Ոսկանյան
18:41 11/05/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանի կալանքի հարցով գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ
14:17 30/03/2016  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի առողջության վիճակի վերաբերյալ լուրերը չափազանցված են և իրականության չեն համապատասխանում. Միքայել Համբարձումյան
09:15 23/03/2016  |  ՄամուլՎահան Շիրխանյանի հարազատները մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել ՔԿՀ պետին և բժիշկներին. «Ժողովուրդ»
13:48 22/03/2016  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո.

Արխիվ

[]