Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/26/2024   13:21 Կամուրջը փլուզվել է այն բանից հետո, երբ բեռնատար նավը բախվել է դրան. (տեսանյութ)

ՀՀ Նախագահ. Տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն 11/02/2016   18:14  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը, ՀՀ ԿԱ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձինք:

Քննարկվել են ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի ծրագրի ներդրման հիմնական արդյունքներն ու ֆինանսական ցուցանիշները, ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրների մշտադիտարկման վերաբերյալ ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության եզրակացությունները:

Մինչ այդ Հանրապետության Նախագահն իր մոտեցումներն ու դիտարկումներն է ներկայացրել քննարկվող թեմայի վերաբերյալ և տվել համապատասխան հանձնարարականներ:

«Ճանապարհային երթևեկության կարգավորման մասին մենք շատ ենք խոսել: Սա մշտական թեմա է, ուրեմն ուշադրությունն էլ անհրաժեշտ է, որ լինի մշտական: Երեք-չորս տարի առաջ, հաշվի առնելով Երևանում և ընդհանրապես հանրապետությունում մեքենաների թվի անշեղորեն աճը և սրա հետ կապված նաև անհարմարությունների ավելացումը, մենք, ուսումնասիրելով միջազգային փորձը, որոշում կայացրեցինք պետություն-մասնավոր համագործակցության միջոցով սկզբից Երևանում, այնուհետև նաև հանրապետության հիմնական մայրուղիներում ներդնել համապատասխան համակարգ, որի նպատակն էր քչացնել մարդկային գործոնի ազդեցությունն այդ պրոցեսների վրա, պետավտոտեսուչներին հնարավորինս զերծ պահել ճնշումներից, քչացնել նրանց կողմից կոռուպցիոն ռիսկերի առկայությունը: Արդյունքում մենք շատ լավ գիտակցելով, որ կունենանք դժգոհություններ, շահարկումներ, այսօր եկանք այն եզրակացության, որ, իհարկե, զգալի աշխատանք է կատարվել, թեև դրանից դժգոհությունները չեն քչացել: Հասկանալի է: Բայց մյուս կողմից մենք պարտավոր ենք արձանագրել, որ բարձրացել է վարորդների իրավագիտակցության մակարդակը, որոշակի խնդիրներ լուծվել են, սակայն ամեն հանգրվանում մենք պետք է ունենանք նոր մոտեցումներ:

Մեկ տարի առաջ մենք այստեղ խորհրդակցություն անցկացրեցինք, մեկ անգամ ևս ընդգծեցինք, որ այդ համակարգերի ներդրումը պայմանավորված չէր ֆինանսական ակնկալիքներով, և տուգանքները ոչ թե վարորդներից փող կորզելու միջոց են, այլ դրանք կանխարգելիչ բնույթ ունեն: Այսինքն` տուգանքը նպատակ չի, ընդամենը միջոց է, որպեսզի այդ խնդիրները կարգավորվեն: Եվ մենք հանձնարարություն տվեցինք համապատասխան մարմիններին՝ մեկ անգամ ևս ուշադրությամբ ուսումնասիրել ողջ գործընթացը, և եթե որոշակի խնդիրներ կային, ապա դրանց տալ լուծումներ: Սկսած հենց երթևեկության կանոնների կարգավորումից, ավարտած տուգանքների չափերով:

Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել և երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը:

Իմ կարծիքով, այս պարագայում ես սա ասում եմ որպես քաղաքացի, Երևանը շահեկանորեն առանձնանում է տարածաշրջանի այլ խոշոր քաղաքներից` երթևեկության կանոնների պահպանմամբ: Իսկ սա հարմարավետության նույն այս ոլորտի հետ կապված առաջին պայմանն ու ցուցիչն է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Օրակարգի շրջանակներում ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը զեկուցել է Հանրապետության Նախագահի հանձնարարությունների համաձայն ճանապարհային երթևեկության ոլորտում իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին: Ֆելիքս Ցոլակյանը ի թիվս կատարված հանձնարարականների նշել է, որ ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտում առկա խնդիրները մշտադիտարկելու, բարեփոխումների ընթացքը համակարգելու և հեռանկարային ծրագրեր առաջարկելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի 2015 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 2390-Ա հրամանով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ս.Հովհաննիսյանի նախագահությամբ ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչի արդյունքում իրականացվել են մի շարք միջոցառումներ: Մասնավորապես. միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում քննարկվել և փոփոխություններ են կատարվել Երևան քաղաքի մի շարք խաչմերուկներում:

ՀՀ Նախագահի հանձնարարականի կատարումն ապահովելու, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացակարգերը կարգավորող օրենսդրական ակտերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով Ճանապարհային ոստիկանության կողմից մշակվել են ՀՀ մի շարք օրենքների նախագծեր, որոնք քննարկվել ու լրամշակվել են ՀՀ արդարադատության նախարարի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից և ընդունվել ՀՀ Ազգային Ժողովի կողմից: Նշված օրենսդրական փոփոխությունների արդյունքում իրավական կարգավորում են ստացել արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաների կողմից կատարվող խախտումների վարույթի (ծանուցման, վճարման, գանձման) առանձնահատկությունները, վարչական ակտերի հասցեատերերի փոփոխություն կատարելու կարգը՝ առաքման փոստային հասցեներում փոփոխություններ կատարելու չհիմնավորված դեպքերը բացառելու նպատակով, ներդրվել է ճանապարհային երթևեկության նվազ վտանգավոր, միտում չպարունակող խախտումների համար տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու ընթացակարգեր (2016 թվականի 10 ամիսների ընթացքում կիրառվել է 75.600 նախազգուշացում):

Ոստիկանության կայքի միջոցով ստեղծվել է հնարավորություն, որպեսզի անձը գրանցի իր էլեկտրոնային փոստը և որոշման կայացման պահին դրա մասին լրացուցիչ ծանուցումը ստանա էլեկտրոնային փոստի միջոցով, ինչպես նաև բողոքարկի այդ որոշումը էլեկտրոնային փոստի միջոցով:

Վարչական տուգանքների վճարումների գործընթացում վճարային կազմակերպությունների կողմից թերի կամ սխալ տվյալներով վճարումներն ընդունելու պրակտիկան բացառելու նպատակով Ճանապարհային ոստիկանության և ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծվել և ներդրվել է էլեկտրոնային ծրագիր, որը հնարավորություն է տալիս բանկերում և վճարային կազմակերպություններում վճարումներ կատարելիս, վարչական ակտի տվյալներն առցանց ստանալ ՃՈ-ից և կատարված վճարման վերաբերյալ հաղորդագրությունն առցանց ուղարկել ՃՈ: Համակարգը սկսվել է շահագործվել 2016 թվականի հուլիսի 15-ից և առ այսօր կատարելագործման ուղղությամբ կատարվում են աշխատանքներ:

Համակարգի շնորհիվ գրեթե իսպառ բացակայում են չնույնականացված վճարումները, հետևաբար նաև կրկնակի վճարումները: Նախատեսվում է նույնպիսի հնարավորություններ ստեղծել նաև Ճանապարհապարեկային ծառայության կողմից կազմված վարչական ակտերի վճարումների համար:

Խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԱ ոստիկանության պետը զեկուցել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ հետ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակի մասին, իսկ Երևանի քաղաքապետը ներկայացրել է «Փարկինգ Սիթի Սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ տարվող վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման աշխատանքների ընթացիկ վիճակը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարը զեկուցել է վարչական տույժերի հարկադիր կատարման ընթացքում առաջացած խնդիրների և գույքի վրա արգելանք դնելու մասին ծանուցումն ապահովելու համար քաղաքացիներին անվճար տեղեկացման մեխանիզմների ներդրման ընթացքի մասին:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Միաժամանակ, քննարկել այդ համակարգերում մարդկային գործոնի ազդեցության նվազեցմանն ու կողմնակի միջամտությունները բացառող բոլոր վերահսկողական կառուցակարգերի լիարժեք պահպանման ու շարունակական կատարելագործման հնարավորությունները՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ ոստիկանության պետին հանձնարարվել է նաև շահագրգիռ պետական և համայնքային մարմինների հետ համատեղ ուսումնասիրել երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության և վճարովի ավտոկայանատեղերի կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտությունը՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Մինչև տարեվերջ ձեռնամուխ լինել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանը ու ընդունմանը՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Լրացուցիչ միջոցառումներ մշակել վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիների պատշաճ իրազեկման գործող մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ՝ համապատասխան առաջարկությունները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը:

ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարվել է ՀՀ ոստիկանության պետի հետ համատեղ քննարկել և 20-օրյա ժամկետում միջոցներ ձեռնարկել վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ: 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]