Թեմաներ
Հինգշաբթի 08 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/22/2019   15:12 Եթե կարծիքս ծախելու լինեի, վաղուց ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան 08/22/2019   15:05 Ինձ տալիս եք հարց, որի հասցեատերը ես չեմ. Ֆիննախը՝ գորգերի լվացման համար 5 մլն ծախսելու մասին 08/22/2019   14:50 Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ 08/22/2019   14:49 «ՍԱՍ»-ի Արտակը հարցաքննվել է. ՔԿ 08/22/2019   14:45 Լիդիանի դուստր կազմակերպությունը գրանցված է Կանադայում և ոչ միայն կարող է տալ դատի, այլև ինչ-որ պրոցես սկսել է. Գեւորգ Պապոյան 08/22/2019   14:30 ՀՀ Արդարադատության նախարարության մշակած՝ Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը խիստ վիճահարույց է. ԻԱԿ 08/22/2019   14:25 Հստակ չէ՝ Ամուլսարի հանքի չշահագործման դեպքում տնտեսությունն ինչ վնասներ կկրի. Ֆինանսների նախարար 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/22/2019   14:20 Հանրաքվեն միջոց է, որի «օգնությամբ» իշխանություններն իրենց ուսերից հեշտությամբ կգցեն պատասխանատվության բեռը. Աշոտյան 08/22/2019   14:12 Բժիշկների հետ աշխատանքը շատ պարտավորեցնող է․ AIC տնօրեն 08/22/2019   14:07 Ֆինանսների նախարարը պարտք-ՀՆԱ հարաբերակցության աճ չի կանխատեսում 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/22/2019   14:04 Բնության պահպանության ազնիվ առաքելությունը չվերածենք անկառավարելի գործընթացի. «Ժառանգություն» 08/22/2019   13:57 ՃՏՊ Իսակովի պողոտայում. կան տուժածներ 08/22/2019   13:52 Ադրբեջանի սահմանը հատած զինծառայողի հարցը համակարգված մոտեցում է պահանջում. ԱԳ նախարար 08/22/2019   13:47 ՀՊՏՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 08/22/2019   13:45 ԱՄՆ-ի հետ մեր երկխոսությունը բարձր մակարդակում է. ԱԳ նախարար 08/22/2019   13:40 Բերում ենք ամենքիդ հայրապետական մեր սերն ու օրհնությունը ծննդյանս առիթով. Գարեգին Բ 08/22/2019   13:35 Քաղաքացին ինքնավնասել է ձեռքերը և սպառնում է շարունակել ինքնավնասումը 08/22/2019   13:28 Պահանջում եմ ինձ օրեր առաջ բերման ենթարկելու իրավական հիմքերը. Սոնա Աղեկյան (տեսանյութ) 08/22/2019   13:25 Գործադիրը բնակարան նվիրաբերեց զոհված զինծառայողի մորը 08/22/2019   13:13 Մյուս տարի մարզերում կունենանք 30 նոր բազմաբնակարան շենք. Վահագն Վերմիշյան 08/22/2019   12:45 Շոգ եղանակը կպահպանվի 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/22/2019   12:34 Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցը բազմաշերտ և հակասական խնդիր է. «Ազգային Օրակարգ» կուսակցություն 08/22/2019   12:23 Զինծառայողներին կտրամադրվի անտոկոս վարկ. Պետությունը կփոխհատուցի նաև կանխավճարը 08/22/2019   12:16 Կարևոր պարզաբանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից 08/22/2019   12:11 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում Երևանում և 5 մարզում 08/22/2019   12:08 Ինչ կախվածություն ունի բյուջեն հանքարդյունաբերությունից 08/22/2019   11:57 Որպեսզի հարցեր չմնան. Բաբկեն Թունյան 08/22/2019   11:51 Հրդեհ Արայի լեռան ստորոտում. հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են 08/22/2019   11:45 «Բոգո»-ի մասով քրեական գործը կարճվել է. նա քրեական պատասխանատվության չի ենթարկվի 08/22/2019   11:42 «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ը կառավարությունից գումար կստանան 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/22/2019   11:31 Կառավարության որոշմամբ երեք ընկերություն ազատվեց ներմուծման մաքսատուրքից. կստեղծվեն նոր աշխատատեղեր 08/22/2019   11:27 Ոստիկանները բացահայտել են Լերմոնտովո գյուղում կատարված դանակահարությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 08/22/2019   11:22 Կառավարությունը 77.3 մլն դրամ հատկացրեց Սոցապ նախարարությանը 08/22/2019   11:11 Երկրաշարժ Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք 08/22/2019   11:05 Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/22/2019   11:02 Սիբիրախտով վարակված է եղել մեկ կենդանի. ՍԱՊԾ 08/22/2019   10:46 518 միլիոն դրամի պահանջ. Ով է զբաղվում Մայր Աթոռի պաշտպանությամբ. «Հրապարակ» 08/22/2019   10:39 Նիկոլի ընտրությունը. Երկիր Ծիրանի 08/22/2019   10:24 Հնդկաստանի՝ հետախուզման մեջ գտնվող երկու քաղաքացի կալանավորվել է. ԱԱԾ (տեսանյութ) 08/22/2019   10:16 Մասիվցի Անդիկի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ քաղաքացու 08/22/2019   10:08 Ռուստամ Իսրայելյանը՝ Արցախի նախագահի Հայաստանի թեկնածո՞ւ. «Ժամանակ» 08/22/2019   09:43 «Իմ քայլը»՝ տրոհման շեմին. Ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ» 08/22/2019   09:42 Լիդիանը ստեղծել է հիմքեր դիմելու միջազգային արբիտրաժի ընդդեմ Հայաստանի Հանրապետության. իրավաբան 08/22/2019   09:39 Արմեն Սարգսյանը սկսել է Սերժ Սարգսյանի մարդկանց իր «տակից» տանե՞լ. «Հրապարակ» 08/22/2019   09:32 Պատվո վճար՝ Հայրենական պատերազմի թիկունքայիններին, բայց ոչ՝ Արցախյանի. «Ժամանակ» 08/22/2019   09:21 Մի ընկերության հրավիրում են Հայաստան, մյուսին՝ դուրս մղում. «Պոբեդան» կլքի՞ հայկական շուկան. «Հրապարակ»
08/20/2019   19:16 Սուտ է, նման բան չի եղել. Հովսեփ Փանոսյանը հերքել է, թե ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին զանգահարել և ՀՀ նախագահի նստավայր է կանչել ինքը 08/21/2019   19:15 Քրեական հետապնդման մարմինները չեն դադարել անհիմն մեղադրանքի պայմաններում անձին պահել կալանքի տակ. Էրիկ Ալեքսանյան 08/21/2019   11:27 «Ամուլսար մտնելու ցանկացած փորձ բնակչությունը խոչընդոտելու է». ջերմուկցի 08/21/2019   15:03 «Սեքյուրիթի դրիմ»-ի հիմնադիր Գուրգեն Զաքարյանը և նախկին տնօրենը հետախուզման մեջ են 08/21/2019   09:31 Կանևսկոյի զանգը գեներալին. Ինչու Սեյրան Սարոյանը հրապարակայնացրեց միջադեպը. Մանրամասներ. «Ժամանակ» 08/20/2019   15:57 Շաքարային դիաբետով երեխաների հանգիստը կկազմակերպվի Սեւանի «Ժայռ» հանգստյան գոտում 08/22/2019   14:06 Գլխավոր դատախազի հրամանով ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության վարչության պետ է նշանակվել 08/21/2019   09:49 Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի դիրքերը խախուտ են. «Ժամանակ» 08/22/2019   09:43 «Իմ քայլը»՝ տրոհման շեմին. Ավելի քան 30 պատգամավոր դեմ է հանքի շահագործմանը. «Հրապարակ» 08/22/2019   11:34 Վարդգես Գասպարիի բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց (տեսանյութ) 08/22/2019   14:24 Վենետիկի հանձնաժողովը պատրաստակամություն է հայտնել Քոչարյանի գործով տրամադրել խորհրդատվական կարծիք. ՍԴ 08/21/2019   10:27 «Աղիողորմ աշխատանք խնդրող» ասելով՝ Փաշինյանը, կարծում եմ, ինձ նկատի ունի. Հայկ Մարտիրոսյան 08/21/2019   09:51 Հայկ Մարությանը դատի է տվել Սոնա Աղեկյանին 08/20/2019   15:50 Դադարեք ինձ համարել ուռուցքաբանության գծով խորհրդատու. Գեւորգ Թամամյանը՝ Արսեն Թորոսյանին 08/21/2019   21:12 Խաչատրյան քույրերի փաստաբաններին կասկածում են սպանության կազմակերպման մեջ 08/21/2019   10:36 Ամուլսարը՝ նվեր ԱՄՆ-ին. ըստ քաղտեխնոլոգի, Փաշինյանը քաղաքական խնդիր է լուծում 08/21/2019   11:50 Տևական ջրանջատում՝ պայմանավորված «Հյուսիս-Հարավի» շինաշխատանքներով 08/22/2019   12:36 Դատավոր Աննա Դանիբեկյանը վարույթ է ընդունել Քոչարյանի եւ մյուսների գործը 08/21/2019   14:07 Անընդունելի է, երբ պետությունը մի կողմ է քաշվում և մասնավորին ու բնապահպաններին իրար դեմ տրամադրում. Տնտեսագետ 08/22/2019   09:18 Քանի հայր ունի Սեյրան Սարոյանը. Ինչպես է գեներալը ձեռք բերել իր առանձնատունը. «Ժամանակ»

Ով է Արմեն Ամիրյանին փոխարինողը 10/31/2016   15:00  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի կայքէջից։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, հոկտեմբերի 26-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 17 թեկնածուներից հաղթող ճանաչել Լևոն Վազգենի Գալստյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում նրա երկարամյա աշխատանքային փորձը, այդ բնագավառում ունեցած ակնառու հաջողությունները, կրթության և գիտության բնագավառում գործունեությունը, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

Նշենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի տեղը թափուր էր մնացել Արմեն Ամիրյանի՝ նախարար նշանակվելուց հետո։

Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Գալստյանի կենսագրությունը.

Ծնվել է 1963թ. Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Երևանի Մ. Գորկու անվան 4 միջնակարգ դպրոցում:

1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ ժողովրդական բանահյուսության գծով, որտեղ գիտական ատենախոսության թեմա է հաստատվել՝ «Արևային առասպելները հայ բանավոր ավանդության մեջ» հետազոտությունը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1987-1991թթ. հընթացս համալսարանական ուսումնառության աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության և կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետև՝ կենտրոնի գիտական քարտուղար: Նույն կենտրոնում զբաղվել է բանահյուսական պահոցի մշակման, քարտավորման և տիպաբանական դասակարգման աշխատանքներով:

1991թ. աշխատանքի է անցել ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագիր: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը, որի ընթացքում նախաձեռնել է մի քանի նոր հաղորդաշարեր, որոնց թվում՝ «Ազգապատումը» նվիրված հայ ավանդական մշակույթի մշակութաբանական մեկնությանը՝ արդի նոր մշակութաստեղծ դրսևորումների համեմատությամբ:

1992թ. նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:

1992-1997թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, հետո՝ համակարգող բաժնի վարիչ, այնուհետև՝ գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնում՝ հանրակրթության գծով:

1998-2004թթ. պաշտոնավարել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: 2002 թ. կազմել է «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»:

2004թ. աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել է Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է «Թղթապանակ N», ,, Армения- наш дом’’ («Հայաստանը մեր տունն է»), «Լուրջ ռադիո» երգիծական ծրագիրը և «Խոսենք հայերեն» հաղորդաշարը:

2006թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար՝ այս պաշտոնում աշխատելով մինչև 2012թ.: Այդ ընթացքում իր ավանդն է ունեցել կինոժապավենների տեխնիկական վերականգնման և թվայնացման նոր համակարգի ներդրման աշխատանքներին:

2012թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ.՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում, ապա աշխատել որպես եթերի և կրկնօրինակումների պատասխանատու խմբագիր-թարգմանիչ:

2008թ-ից դասավանդել է Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառա-դիոլրագրության բաժնում: Մինչ այդ դասավանդել է նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում և Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

2013թ-ից Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է՝ դոցենտ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է լրագրությունը, հայոց լեզվի ոճաբանությունը, բանագիտությունը (առասպելաբանություն), գրական խմբագրման տեսությունը, գրական թարգմանությունը, երաժշտության պատմությունը, կինո և հեռուստատեսային ֆիլմերի ու հաղորդումների դրամատուրգիան: 1988 թ-ից տպագրվել է «Գարուն» ամսագրում, «Ար» շաբաթաթերթում և այլ պարբերականներում, ներկայումս՝ «Անդին» ամսագրում: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների (պոեզիա), մեկ գիտամեթոդական ձեռնարկի, հեռուստատեսային ֆիլմերի սցենարների:

Խմբագրել է Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն մեծ բառարանի հայերեն բառահոդվածները, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:

2007-2008թթ. կատարել է նաև «Նյումեգ» հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:

2012թ-ից՝ հիմնադրման օրվանից մինչ օրս «Անդին» հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակոբ Սողոմոնյանի հետ թարգմանել է և լույս ընծայել Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, որը պատմում է 1919 թվականին Ագուլիսում 1989 թվականին Բաքվում ադրբեջանցիների կազմակերպած հայերի ջարդերի մասին:

2005թ-ից մասնակցել է Հանրային հեռուստաընկերության ցուցադրած մոտ հարյուր գեղարվեստական ֆիլմերի թարգմանության աշխատանքներին՝ ձևավորելով օտար ֆիլմերը հայերենով ներկայացնելու մշակույթ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]