Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան

Ով է Արմեն Ամիրյանին փոխարինողը 10/31/2016   15:00  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի կայքէջից։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, հոկտեմբերի 26-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 17 թեկնածուներից հաղթող ճանաչել Լևոն Վազգենի Գալստյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում նրա երկարամյա աշխատանքային փորձը, այդ բնագավառում ունեցած ակնառու հաջողությունները, կրթության և գիտության բնագավառում գործունեությունը, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

Նշենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի տեղը թափուր էր մնացել Արմեն Ամիրյանի՝ նախարար նշանակվելուց հետո։

Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Գալստյանի կենսագրությունը.

Ծնվել է 1963թ. Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Երևանի Մ. Գորկու անվան 4 միջնակարգ դպրոցում:

1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ ժողովրդական բանահյուսության գծով, որտեղ գիտական ատենախոսության թեմա է հաստատվել՝ «Արևային առասպելները հայ բանավոր ավանդության մեջ» հետազոտությունը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1987-1991թթ. հընթացս համալսարանական ուսումնառության աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության և կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետև՝ կենտրոնի գիտական քարտուղար: Նույն կենտրոնում զբաղվել է բանահյուսական պահոցի մշակման, քարտավորման և տիպաբանական դասակարգման աշխատանքներով:

1991թ. աշխատանքի է անցել ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագիր: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը, որի ընթացքում նախաձեռնել է մի քանի նոր հաղորդաշարեր, որոնց թվում՝ «Ազգապատումը» նվիրված հայ ավանդական մշակույթի մշակութաբանական մեկնությանը՝ արդի նոր մշակութաստեղծ դրսևորումների համեմատությամբ:

1992թ. նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:

1992-1997թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, հետո՝ համակարգող բաժնի վարիչ, այնուհետև՝ գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնում՝ հանրակրթության գծով:

1998-2004թթ. պաշտոնավարել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: 2002 թ. կազմել է «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»:

2004թ. աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել է Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է «Թղթապանակ N», ,, Армения- наш дом’’ («Հայաստանը մեր տունն է»), «Լուրջ ռադիո» երգիծական ծրագիրը և «Խոսենք հայերեն» հաղորդաշարը:

2006թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար՝ այս պաշտոնում աշխատելով մինչև 2012թ.: Այդ ընթացքում իր ավանդն է ունեցել կինոժապավենների տեխնիկական վերականգնման և թվայնացման նոր համակարգի ներդրման աշխատանքներին:

2012թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ.՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում, ապա աշխատել որպես եթերի և կրկնօրինակումների պատասխանատու խմբագիր-թարգմանիչ:

2008թ-ից դասավանդել է Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառա-դիոլրագրության բաժնում: Մինչ այդ դասավանդել է նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում և Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

2013թ-ից Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է՝ դոցենտ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է լրագրությունը, հայոց լեզվի ոճաբանությունը, բանագիտությունը (առասպելաբանություն), գրական խմբագրման տեսությունը, գրական թարգմանությունը, երաժշտության պատմությունը, կինո և հեռուստատեսային ֆիլմերի ու հաղորդումների դրամատուրգիան: 1988 թ-ից տպագրվել է «Գարուն» ամսագրում, «Ար» շաբաթաթերթում և այլ պարբերականներում, ներկայումս՝ «Անդին» ամսագրում: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների (պոեզիա), մեկ գիտամեթոդական ձեռնարկի, հեռուստատեսային ֆիլմերի սցենարների:

Խմբագրել է Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն մեծ բառարանի հայերեն բառահոդվածները, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:

2007-2008թթ. կատարել է նաև «Նյումեգ» հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:

2012թ-ից՝ հիմնադրման օրվանից մինչ օրս «Անդին» հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակոբ Սողոմոնյանի հետ թարգմանել է և լույս ընծայել Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, որը պատմում է 1919 թվականին Ագուլիսում 1989 թվականին Բաքվում ադրբեջանցիների կազմակերպած հայերի ջարդերի մասին:

2005թ-ից մասնակցել է Հանրային հեռուստաընկերության ցուցադրած մոտ հարյուր գեղարվեստական ֆիլմերի թարգմանության աշխատանքներին՝ ձևավորելով օտար ֆիլմերը հայերենով ներկայացնելու մշակույթ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]