ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայցվորի ու պատասխանողի ներկայացուցիչների ճանապարհները ոչ մի կերպ չեն հատվում 10/29/2016 15:21 | Բարոյական վնասի հատուցում

Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի պահանջի գործով հերթական նախնական դատական նիստը տեղի չունեցավ՝ հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Սաֆարյանի բացակայության պատճառով: Նախորդ դատական նիստին հայցվորի ներկայացուցիչը ներկայացել էր, սակայն բացակայում էր պատասխանողի ներկայացուցիչը՝ հերթական արձակուրդում գտնվելու պատճառով:
Պատասխանող Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Անի Միքայելյանը դիրքորոշում հայտնեց, որ հայցվորի ներկայացուցչի բացակայությունն արգելք չէ նիստի անցկացման համար, քանի որ հայցվորի ներկայացուցիչը պատշաճ ծանուցվել է նիստի օրվա ու ժամի մասին: Դատարանը, սակայն, գտավ, որ անհրաժեշտ է նիստը հետաձգել՝ հայցվորի ներկայացուցչին հնարավորություն տալով օգտվել իր դատավարական իրավունքներից, մասնավորապես, ապացույցներ ներկայացնելու իրավունքից, ուստի ևս մեկ նախնական դատական նիստ նշանակվեց:
Քաղաքացուն դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործով սպանություն կատարելու մեղադրանք էր առաջադրվել, ընդ որում, ի սկզբանե հիմնավոր կասկածի բացակայության պայմաններում: Այդուհանդերձ 2014թ. հունվարի 9-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ «Փաստինֆո»-ի լրագրողին հայցվորի ներկայացուցիչ Տիգրան Սաֆարյանը հայտնել էր, որ ընդհանրապես գործում դատական բժշկի եզրակացություն չկար, որ տուժողի մահը վրա է հասել բռնության հետևանքով: Եվ թեև ավելի ուշ՝ մարտի 26-ին, ստացվել էր դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն առ այն, որ տուժողի մահը վրա է հասել սուր սրտային անբավարարության հետևանքով, այսինքն՝ ավտոմատ կերպով սպանության հիմնավոր կասկածը հօդս էր ցնդել, դրանից հետո երեք անգամ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն էր ներկայացվել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Երեք անգամ էլ կալանքի ժամկետը երկարացվել էր: Ավելին, «դատարաններն ամեն անգամ նշում էին, թե իբր հիմնավոր կասկածը հաստատված է»:
Բայց, ի վերջո, Վերաքննիչ դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի վերջին բողոքը՝ գտնելով, որ կողմը ճիշտ է ասում և որ նման դատաբժշկական փորձաքննության եզրակացության առկայության պայմաններում խոսք չի կարող լինել սպանության հիմնավոր կասկածի մասին: Մոտ յոթ ամիս կալանքի տակ պահվելուց հետո Արմանն ազատ էր արձակվել, իսկ նրա նկատմամբ ընտրված կալանավորումը՝ վերացվել:
Եվ քանի որ Հայաստանում կատարված վերջին օրենսդրական փոփոխությունները հնարավորություն են տալիս ոչ նյութական վնասի հատուցում պահանջել մի շարք իրավունքների, այդ թվում՝ նաև ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտման դեպքում, փաստաբանը դիմել է դատարան՝ ՀՀ-ից պահանջելով ոչ նյութական վնասի հատուցում:
Տ.Սաֆարյանը նշել էր, որ կոնկրետ այդ իրավունքի խախտման համար օրենսդրությամբ նախատեսված է հատուցում առավելագույնը երկու մլն դրամի չափով, սակայն կողմը դատարանին խնդրել է որպես բացառիկ դեպք սահմանել ավելի բարձր գումար՝ 4 մլն դրամ գումար՝ հաշվի առնելով կալանքի տևողությունը, կալանավորման ու այն երկարացնելու որոշումների ակնհայտ անհիմն լինելը, ինչպես նաև ՀՀ-ի դեմ ՄԻԵԴ կայացրած վճիռների պրակտիկան:
«Ինձ թվում է, նույնիսկ երևի համեստ եմ գնահատել՝ ՄԻԵԴ-ն այս պայմաններում ավելի շատ ոչ նյութական վնասի հատուցում կսահմաներ»,- ասել էր Տիգրան Սաֆարյանը:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նույնպես ավելի վաղ պատասխանող Ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Անի Միքայելյանն իր հերթին հայցապահանջի վերաբերյալ նշել էր, որ ընդհանրապես հատուցման գումարի չափը ողջամիտ չէ: Բացի այդ, այս գործով հայցվորը, ով ապացուցման բեռն է կրում, չի ապացուցել, որ գոյություն ունի արդարացման դատավճիռ: «Գտնում եմ, որ ներկայացված ապացույցների շրջանակում հայցը ենթակա չէ բավարարման»,- ասել էր պատասխանողի ներկայացուցիչը՝ հավելելով, որ եղել են բավարարման ենթակա դեպքեր, եթե, իհարկե, կողմը կարողացել է ապացուցել, որ իրոք կրել է վնաս ապօրինի դատապարտման հետևանքով: «Սակայն այս դեպքում մենք ապօրինի դատապարտման դեպք չունենք: Ես գտնում եմ, որ մինչև այդ փաստը հաստատվելը նման հանգամանքներում դժվար թե հայցը բավարարվի»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/10/2019 10:26 Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. «Հրապարակ»
- 12/10/2019 10:11 Իշխանությունները կանգնած են փակուղու առաջ. «Փաստ»
- 12/10/2019 10:02 Բարձրագույն դատական խորհրդի դեմ 21 դատական հայց կա. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:55 2020 թվականի հունվարի 1-ից հետո հարկային համակարգում էական փոփոխություններ են լինելու. «Ժողովուրդ»
- 12/10/2019 09:50 ԼՂ հարցում ՌԴ-ն լուրջ շտապողականություն է դրսևորում. «Իրատես»
- 12/10/2019 09:39 Փաշինյանը հանձնարարել մինչև տարեվերջ ավարտել կուսակցությունների, ԸՕ-ի մասին նոր օրենքների նախագծերը . «Հրապարակ»
- 12/10/2019 09:36 90-ականների ընտրողն ավելի ունակ էր կշռադատելու, վերլուծելու, քան այսօրվանը. «Առավոտ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/10/2019 13:23 Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին
- 12/07/2019 16:54 Դատավորը պետք է լինի այն մարդը, որը պետք է զերծ լինի այդ արտաքին ազդակների ազդեցությունից. Մեսրոպ Մակյան (Տեսանյութ)
- 12/07/2019 15:40 Նախ պետք է հաղթահարվի գործառութային անձեռնմխելիությունը և հետո միայն սկսվի քրեական հետապնդումը. Արա Ղազարյան
- 12/06/2019 22:01 Համաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
Մեկնաբանություն
- 12/10/2019 14:23 Մեկ ամսվա ընթացքում Հայաստանում ի հայտ է եկել 6 հազար 565 աշխատատեղ.ՀՀ վարչապետ
- 12/10/2019 13:08 Արշակունյաց պողոտայում աղբաման է այրվում
- 12/09/2019 19:49 Իշխանության օրակարգը դեռ նախորդ տարվանն է, մինչդեռ բողոքի ակցիաներով մարդիկ այսօրվա խնդիրներն են ուզում լուծել. Վիգեն Հակոբյան
- 12/09/2019 18:11 Հանրային հեռուստաընկերության նախկին աշխատակիցները վերականագնվել են աշխատանքի. դատարանը բավարարել է նրանց հայցը
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/08/2019 16:31 Պուգաչովան խոսել է երազի մասին, որը հանրաճանաչության պատճառով չի կարողացել իրականացնել
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը