Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը

ՍԱՊԾ-ն ամփոփել է նրբերշիկի շուկայում ուսումնասիրության արդյունքները 10/25/2016   18:06  |  ԼՐԱՀՈՍ

Նրբերշիկների վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման հիման վրա ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ուսումնասիրություններ է կատարել մի քանի ուղղություններով՝ դիտարկելով թե ներկրված, թե Հայաստանում արտադրված ապրանքատեսակները, ինչպես նաև՝ դրանց իրացման և արտադրության փուլերը:

Գործողություններ և լաբորատոր փորձաքննություն

Ծառայությունը, «Հետք»-ից ճշտելով իրենց կողմից փորձարկման ներկայացված ներբերշիկների գնման վայրերը, նշված վաճառքի կետերից հայտնաբերել է ներկրված նրբերշիկների միայն երկու տեսակ: «Ալեքս Գրիգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող՝ Երևան քաղաքի Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում հայտնաբերվել է  06.10.2016 թվականի արտադրության կանադական «Ֆարմ» ընկերության «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկ (179 տուփ 450 գրամ), որը պահվում էր -9°C-ում, իսկ Մաշտոցի 5 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում՝ բրազիլական «Կոմպանիա Մինուանու Դե Ալիմենտուս» ընկերության «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկ (48 տուփ 375 գրամ), որը պահվում էր -14°C-ում: Քանի որ երկու դեպքում էլ պահման պայմանները խախտվել էին (պահման անհրաժեշտ ջերմաստիճանը -18°C է), սուպերմարկետներին տրվել են «Պետական վերահսկողության ընթացքում արտադրանքի իրացումը կասեցնելու մասին» կարգադրագրեր:

Միաժամանակ, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշներ են ուղարկվել  լաբորատորիա (ՀԱԲԼԾԿ), որի արդյունքներով՝ «Maplelodge» ապրանքանիշի հավի նրբերշիկը համապատասխանել է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, իսկ «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի նմուշը՝ ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ ցուցանիշներով, չի համապատասխանել: «Royal» ապրանքանիշի հավի նրբերշիկի վերը նշված խմբաքանակը ճանաչվել է վտանգավոր և ամբողջությամբ` 48 տուփ,  ոչնչացվել է՝ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման պահանջներին համապատասխան:

Տեղական արտադրության նշված ապրանքատեսակների հայտնաբերման նպատակով` Ծառայությունը բոլոր մարզերում և Երևանում իրականացրել է դիտարկումներ, սակայն սպառողական ցանցում նշված ապրանքախմբերը չեն հայտնաբերվել: Ծառայությունը նաև տեղական արտադրողներին գրավոր տեղեկացրել է «Հետք»-ի հրապարակման արդյունքների մասին և պահանջել տեղեկատվություն տվյալ ապրանքախմբի արտադրման ծավալների և մատակարարման մասին, ինչին ի պատասխան արտադրողները տեղեկացրել են, որ արտադրված քանակությունն իրացման ցանցում առկա չէ: Ծառայությունն ուսումնասիրել է նաև նրբերշիկ արտադրող կազմակերպություններում տվյալ ապրանքախմբերի առկայությունը՝ նրբերշիկների նշված խմբաքանակների հնարավոր մնացորդը կամ արտադրողների կողմից հավաքած քանակությունը հայտնաբերելու նպատակով. ոչինչ չի հայտնաբերվել:

Ծառայությունն ուսումնասիրել է նաև «Հետք»-ի հրապարակման մեջ նշված նրբերշիկի տեսակներն արտադրող «Նատալի Ֆարմ», «Բարի սամարացի», «Արաքս թռչնաֆաբրիկա», «Բեկոն պրոդուկտ» կազմակերպությունների արտադրական գործընթացը և պահման պայմանները. խախտումներ չեն հայտնաբերվել: Նաև՝ տեղում կատարվել է նմուշառում արտադրված խմբաքանակից և ներկայացվել փորձաքննության: Երեք արտադրողների մոտ շեղումներ չեն հայտնաբերվել, իսկ չորրորդի մոտ վերահսկողական գործողություններն ընթացքի մեջ են:

Նշենք, որ թե ներբերշիկների ներմուծման ժամանակ պետական վերահսկողության շրջնականերում, թե «Հետք»-ի հրապարկման համար, թե տեղական արտադրողների մոտ Ծառայության դիտարկումների ընթացքում լաբորատոր փորձաքննությունը կատարել է միևնույն լաբորատորիան՝ «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ն:

Ծառայությունն իրավասու՞ է մասնավոր նախաձեռնության արդյունքներով կասեցնել այս կամ այն արտադրանքի իրացումը: ՍԱՊԾ-ն չունի նման իրավասություն:

Մամուլում քննարկման առարկա դարձավ այն հարցը, թե ինչու՞ ՍԱՊԾ-ն միանգամից գործողություններ չի կատարում, եթե «Հետք»-ն արդեն իսկ պատվիրել է փորձաքննություններ և հրապարակել հնարավոր խախտումների մասին տեղեկություն: Պարզաբանենք. «Հետք»-ի կողմից կատարված նմուշառումները, դրանց փորձարկումները և արդյունքները ենթակա են պաշտոնական հաստատման կամ հերքման, ուստի չհաստատվելու դեպքում տնտեսավարողի գործունեությունը կասեցնելը անթույլատրելի է և հակաօրինական, և այս գործելաոճով կամ տրամաբանությամբ կարող է ստեղծվել նախադեպ և պայմաններ, երբ, ամենատարբեր շահերից և նպատակներից ելնելով, ցանկացած մեկը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, այդ թվում՝ տնտեսավարող սուբյեկտ, կարող է սեփական նախաձեռնությամբ  կամ պատվերով կատարել նմուշառում անհայտ պայմաններում և, իրեն ձեռնտու արդյունքներով, լաբորատոր փորձաքննությամբ՝ պահանջել կասեցումներ և պատասխանատվության միջոցներ: Սրա բացասական հետևանքները ոչ միայն հասարակության, այլ նաև տնտեսության համար կստեղծեն համատարած անվստահության մթնոլորտ և մեծ վնաս կհասցնեն սպառողական շուկային:

Առաջարկ «Հետք»-ին

Ծառայությունն առաջարկում է լրատվամիջոցին նմուշները ստերիլ պայմաններում հանել փաթեթավորումից՝ դիմազերծել և միայն կոդավորված նմուշներ ներկայացնել փորձաքննության, իսկ լաբորատոր արդյունքները հրապարակել ոչ թե հոդվածի հրապարակման օրը, այլ  ստանալուն պես, կամ էլ՝ նույն օրը դրանք ուղարկել Ծառայություն (տեղեկացնենք, որ «Հետք»-ի կողմից նրբերշիկների փորձաքննության արդյունքները Ծառայությանը տրամադրելու խնդրանքը մերժվել է):

«Հետք»-ի հրապարակումները կատարվում են փորձաքննության արդյունքների ստացումից շատ ավելի ուշ, երբ հրապարակման մեջ նշված սննդամթերքն այլևս սպառված կամ պիտանիության ժամկետը լրացած է: Չի բացառվում նաև, որ արտադրողն արդեն զգուշացված է: Ստացվում է, որ հրապարակված փորձարկումների արդյունքները հաստատելու կամ հերքելու համար չկան տվյալ ապրանքախմբի արտադրատեսակներ՝ պաշտոնական նմուշառումներ կատարելու և լաբորատոր հետազոտության ներկայացնելու համար:

Ծառայությունը միաժամանակ կարևորում է սննդամթերքի անվտանգության ցանկալի մակարդակի ապահովումը և համագործակցությունը հասարակական հատվածի, տնտեսավարողների, սպառողների հետ: Պարզապես առաջարկում ենք առավել արդյունավետ ձևաչափ՝ հասարակությանը սպառիչ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Մասնավորապես, առաջարկում է հասարակական այսպիսի հնչեղություն ունեցող տեղեկությունները հրապարակել մի քանի լաբորատորիաներում հիմնավորելուց հետո միայն: Ծառայությունը պատրաստակամ է ցուցաբերել մասնագիտական աջակցություն, ինչպես նաև նմուշառման համար տրամադրել համապատասխան մասնագետներ և ապահովել պահանջվող պայմանները, բացի այդ՝ սեփական միջոցների հաշվին ապահովել նույն արտադրանքից վերցված նմուշի լաբորատոր զուգահեռ փորձաքննություն:

«Հետք»-ի կողմից հրապարակված սննդամթերքի այլ տեսակների վերաբերյալ պաշտոնական ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հաջորդիվ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]