ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պերմյակովի գործով վերաքննիչ բողոքները նույնպե՞ս կքննվեն ՌԴ ռազմաբազայի տարածքում 10/23/2016 10:32 | Դատական ռեպորտաժներ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը կարծում է, որ առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռի դեմ բողոքներն ևս Վերաքննիչ դատարանը պետք է քննի ռուսաստանյան ռազմաբազայում տարածքում:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում փաստաբանը հիշեցրեց, որ առաջին ատյանի դատարանը գործը քննել է Գյումրիում տեղակայված ռազմաբազայի տարածքում և ոչ թե Շիրակի մարզի դատարանի վարչական շենքում՝ հաշվի առնելով, որ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովը հանձնված չէ Հայաստանի Հանրապետության իրավազորությանը: «Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի դատավորները պետք է գնան ռազմաբազա և այնտեղ պետք է տեղի ունենա այդ դատական նիստը»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ իր պրակտիկայում ինքը նման նախադեպ չի ունեցել:
Նշենք, որ դատավճռի դեմ երեք բողոք է ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան՝ մեկը պաշտպանական, երկուսը՝ տուժող կողմից:
Վալերի Պերմյակովի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդում է բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Պաշտպանը խնդրում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Վ.Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը միջնորդում են բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում է բեկանել և փոփոխել դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:
Արամազդ Կիվիրյանը հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը դեռևս որոշում չի կայացրել բողոքները վարույթ ընդունելու վերաբերյալ, սակայն իրենք Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացել են ծանուցում, որ գործն արդեն ուղարկվել է Վերաքննիչ դատարան: Շուտով գործը կմակագրվի դատավորների կազմին և նիստ կնշանակվի:
Արամազդ Կիվիրյանն ավելի վաղ բողոքարկել էր նաև բարոյական վնասի հատուցման պահանջով տուժող կողմի քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու մասին Շիրակի մարզի դատարանի որոշումը: Թեև ավելի վաղ դատարանը կայացրել էր արձանագրային որոշում քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու մասին, քաղաքացիական հայցվորներ ճանաչել տուժողների իրավահաջորդներին, իսկ քաղաքացիական պատասխանող՝ ՌԴ-ին, սակայն, ըստ Արամազդ Կիվիրյանի, հետագայում անհիմն, իրավական դաշտում որևէ կերպ չտեղավորվող որոշում էր կայացրել քաղաքացիական հայցն ընդունելուց հրաժարվելու մասին:
Այդ որոշումը տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարան, որը չէր քննել բողոքը՝ պատճառաբանելով, որ որոշումը ենթակա չէ բողոքարկման: «Չնայած մեր խորին համոզմամբ, այն ըստ էության ենթակա է բողոքարկման: Այդ հիմքով էլ մենք բողոք ենք ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան, և բոլոր դատական ատյանները սպառելուց հետո մենք կկարողանանք այդ մասով դիմել նաև Սահմանադրական դատարան՝ անձը պետք է ունենա այս հնարավորությունը այդ որոշումը բողոքարկելու համար»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ արդեն քանի ամիս է, ինչ որևէ տեղեկություն չկա Վճռաբեկ դատարանից:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ