ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրությունը լիակատար պատկերացնում է` առանց Արցախի ճանաչման ԼՂ խնդիրը չի լուծվի. Դավիթ Բաբայան 10/08/2016 15:14 | Ղարաբաղյան հակամարտություն

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հասնելու բանալին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը տեսնում է Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ալիևի այն խոստովանությանը, ըստ որի՝ փակ դռների հետևում նրա վրա միջազգային ճնշում է գործադրվում, Բաբայանը նշեց, որ միջազգային հանրությունը ամբողջությամբ պատկերացնում է՝ առանց այդ ճանաչման խնդրի կարգավորումն անհնար է:
«Ինչքան շուտ Ադրբեջանը ճանաչի Արցախի անկախությունը՝ առանց որևէ նախապայմանի, այնքան հեշտ կլինի հակամարտության լուծումը: Առանց նման ճանաչման հնարավոր չէ որևէ շոշափելի արդյունքի հասնել համապարփակ կարգավորման ուղղությամբ: Առավել ևս, եթե Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական նացիստական քաղաքականությունը և ուզում է արդյունքի հասնել վերջնագրերով: Երբ Ալիևն է խոսում նման ճնշումների մասին, նշանակում է, որ միջազգային հանրությունն արմատապես վերանայում է իր մոտեցումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք այդ ճնշումները կունենան արդյունք՝ Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ Ալիևն ինքն իրեն գցել է ծանր վիճակի մեջ և այն, որ այժմ Ադրբեջանում նացիզմն ու ֆաշիզմը՝ հայատյացությունը և ոչ միայն հայ, այլ նաև տարբեր ազգերի նկատմամբ ատելությունը, դարձել են պետական գաղափարախոսություն, նրա անձնական մեղքն է:
Բաբայանի ներկայացմամբ, Ալիևը երկար տարիներ քարոզում էր հայատյացություն և իր այդ վերաբերմունքն օգտագործում է` քողարկելու բոլոր չարաշահումները, կոռուպցիան, տնտեսական, քաղաքական և այլ հանցագործություններ: Ալիևը փաստորեն պետք է հրաժարվի այս ամենից, քանի որ Արցախի անկախության ճանաչումն Ադրբեջանի կողմից ոչ միայն քաղաքական խնդիր է, այլ նաև արդեն դարձել է հոգեբանական լուրջ հարց՝ Ադրբեջանում դարձել է բարդույթ Արցախի ճանաչումը:
«Այն կնշանակի, որ այսքան տարիների վատնած ռեսուրսները, զոհերն ու ավերածությունները Ադրբեջանի նախագան արել է իր սեփական շահերից ելնելով, ոչ թե՝ ժողովրդի կամ պետության»,- նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը` նկատելով, որ Ադրբեջանի հասարակ քաղաքացուն ձեռնտու է, որ իր երկիրը Արցախի անկախությունը ճանաչի և հարցը լուծվի:
Պաշտոնական Բաքուն այլևս չի կարողանում քողարկել, այն որ միջազգային հանրությունը հակվում է ԼՂՀ ճանաչման անհրաժեշտությանը: Այս մասին արդեն բացեիբաց հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Ադրբեջանի կառավարության` նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ: «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում`նպատակ ունենալով հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը: Մենք չենք բացահայտում շատ մանրամասներ, քանի որ կան դիվանագիտական կանոններ»,- ասել է Ալիևը:
Ադրբեջանի նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ ճանաչման հարցով իր երկրի դեմ ակտիվ քարոզչություն է իրականացվում: Այս հարցում նա անգամ մեղադրել է Արևմուտքի երկրների լրատվաﬕջոցներին և ոչ կառավարական կազմակերպություններին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 00:43 Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան
- 03/09/2021 00:24 Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության մասին
- 03/09/2021 00:16 ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
- 03/08/2021 23:57 «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները