ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճիշտ կլիներ՝ հուշարձանների պահպանության կոմիտեն լիներ քաղաքաշինության նախարարության կազմում 09/25/2016 10:23 | Հարցազրույց
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ նախօրեին կառավարության նիստում արված հայտարարությունը՝ քաղաքաշինության նախարարության փոխարեն ճարտարապետության և հուշարձանների պահպանության նոր կոմիտեի ստեղծումը բազմաթիվ հարցեր և հարցականներ է առաջացրել մասնագետների շրջանում: Այս առումով մասնագետներին հետաքրքրում է՝ քաղաքաշինության նախարարությունը, որ տվյալ ոլորտում քաղաքականություն իրականացնող էր, կոմիտեի կարգավիճակում որքանո՞վ է կարողանալու նման, այդ թվում, նաև՝ վերահսկողական գործառույթ իրականացնել:
Մյուս կողմից կարևոր է, թե՝ Հայաստանի տարբեր մարզերում գոյություն ունեցող մեր հուշարձանները, որոնց վիճակը, մեղմ ասած՝ բարվոք չէ, որքանով կշահեն՝ ընդգրկվելով կոմիտեի կազմում: Այս հարցերի շուրջ է մեր զրույցը ճարտարապետ Հրաչ Պողոսյանի հետ.
-Քաղաքաշինությունը մեր տնտեսության կարևորոգույն ասպարեզն է և այն կարող է մնալ նախարարություն, քանի որ նախարարության վարկանիշը ստատուսն ավելի բարձր է, քան՝ կոմիտեինը: Իհարկե, պատմության ընթացքում կառուցվածքային փոփոխություններ այս բնագավառում եղել են՝ նախարարություն է եղել, հետո՝ կոմիտե, բայց բոլոր շրջաններում էլ այն քաղաքաշինական քաղաքականություն իրականացրել է, քանի որ այս ոլորտով ուրիշ որևէ մասնագետներ չեն կարող զբաղվել, քան՝ քաղաքաշինարարներն ու ճարտարապետները:
Խոսքը տարաբնակեցման խնդիրներին է վերաբերում, որը ներառում է և տրանսպորտը, և էկոնոմիկան, և արդյունաբերությունը և մշակույթը: Այս համատեքստում մեթոդիկայի մշակումը միայն մասնագետ քաղաքաշինարարներին է վերապահված: Սա հավաքական միտք է դառնում, մասնակցում են բոլոր նախարարությունները, բայց այդ գործը ղեկավարում և կատարում է քաղաքաշինության նախարարությունը:
Այս հարցերով հիմա պիտի զբաղվի կոմիտեն, որովհետև Նարեկ Սարգսյանն է եղել անկախության տարիներին մշակված տարաբնակեցման սխեմայի հիմնական հեղինակներից մեկը, գիտի այդ գործը:
-Իսկ ձեր կարծիքով նոր ստեղծվելիք կոմիտեին կտրվե՞ն այդքան լիազորություններ:
-ՈՒզեն-չուզեն պիտի տան, երբ կտեսնեն այդ հարցերով զբաղվող չկա, իսկ պետք է, ասենք Սյունիքի մարզը զարգացնել, քանի որ, տրանսպորտի նախարարությունն ասենք, ճանապարհ է կառուցում՝ առանց էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելու, վերջինս էլ մի հիմնարկ է բացում՝ առանց հասկանալու, թե ինչ է անհրաժեշտ՝ ջրային տրանսպորտ, երկաթուղի, և այլն… այս բոլոր հարցերը շաղկապելու միակ հնարավորությունը քաղաքաշինությունն ունի:
-Պարոն Պողոսյան, ըստ Ձեզ հուշարձանների ոլորտը կշահի՞, թե՞ կտուժի՝ մշակույթի նախարարությունից առանձնացվելով և քաղաքաշինության նախարարությանը փոխարինող Ճարտարապետության և հուշարձանների պահպանության կոմիտեի ենթակայության տակ անցնելով:
-Տարբեր ժամանակաշրջաններում ստեղծված՝ մեր հին, միջնադարյան, նոր և ժամանակակից ճարտարապետությունը շարունակ համալրվում է հուշարձաններով: «Ողորմածիկ» երիտասարդական պալատն, օրինակ, ըստ իս, կառուցվեց և պիտի ընդգրկված լիներ հուշարձանների մեջ՝ արդեն իսկ իբրև հուշարձան նույն կարգավիճակում լինելով, ինչպես մյուսները:
Փաստորեն, հիմա կլինի մի ճարտարապետական մարմին, որը պետականորեն կզբաղվի բոլոր տեսակի՝ հին, նոր, ժամանակակից ճարտարապետական հուշարձաններով, մասնագիտորեն կվերականգնի դրանք, կունենա համապատասխան ինժեներական բազա, վերականգնող ճարտարապետներ: Իսկ այս՝ հուշարձան վերականգնող մասնագետները յուրահատուկ են, այն ամեն ճարտարապետի վեարպահված չէ:
-Ի՞նչ գնահատական կտաք մինչ այժմ մշակույթի նախարարության ներքո հուշարձանների պահպանությունն իրականացնող գործակալությանը:
-Այն մշակույթի նախարարության կազմում մի փոքրիկ գործակալություն էր՝ որը չուներ համապատասխան գիտելիքներով և հմտություններով օժտված մասնագետներ: Մեր հուշարձանները հազարավոր են, որոնցով զբաղվող որակյալ մասնագետներ են անհրաժեշտ: Բնականաբար, այդ գործակալությունը նման դեր չէր կարող կատարել: Հույս ունեմ, որ կոմիտեն լուրջ դեր կկատարի:
Հուշարձանները մասնագիտական դաշտ տեղափոխելն անհրաժեշտ եմ համարում, ընդ որում, գտնում եմ, որ քաղաքաշինության նախարարությա՛ն կազմում պիտի լիներ հուշարձանների պահպանության կոմիտեն: Քաղաքաշինությունը մեր կյանքի կարևորագույն ասպարեզն է, ամեն ինչ սկսվում է քաղաքաշինությունից: Մեծ խնդիրներ լուծելու համար՝ տարաբնակեցման և այլն, պետական մոտեցում է անհրաժեշտ:
Անուշ Հակոբյան
Տեսանյութեր
02/29/2024 15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվելՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/28/2024 23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է
- 03/28/2024 21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- 03/28/2024 20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ
- 03/28/2024 12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել