ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկական ապրանքներն ի վիճակի են մրցակցել միջազգային շուկայում. Արծվիկ Մինասյան 09/19/2016 17:34 | ԼՐԱՀՈՍ
Հայկական ապրանքներն ի վիճակի են մրցակցել միջազգային շուկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Արտադրված է Հայաստանում» (Made in Armenia) հայկական ու արտադրանքի ծառայությունների ցուցահանդեսի բացումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը:
«Հպարտությամբ եմ շրջում տաղավարներով ու տեսնում հայկական արտադրության ապրանքները: Եվ դրանք պարզապես արտադրանք չեն, այլ որակ ունեն ու ի վիճակի են մրցունակ լինել միջազգային շուկայում: Մենք հպարտորեն կարող ենք ասել, որ ունենք այդ ներուժը: Տնտեսության մեջ դրական փոփոխություններ իրականացնելով` կկարողանանք ոտքի կանգնեցնել ամբողջ ներուժը»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` ցանկացած գործողություն, որն ուղղված է տեխնոլոգիական փոփոխությունների կամ մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը, դա իրենով արդեն հեղափոխական քայլ է: Նա ընդգծեց, որ այդպիսի փոփոխություններ նկատվում են տարբեր ոլորտներում, հատկապես, տեղեկատվական տեխնոլոգիաների:
Ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 300 ընկերություն Հայաստանից և Արցախից: Մասնակցող ընկերությունները ներկայացնում են սննդի, ոսկերչության, ալկոհոլային խﬕչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշեց, որ այս ցուցահանդեսը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է անցկացվում:
«Նախորդ ցուցահանդեսի հաﬔմատ այս անգամ ընկերությունների կողﬕց հետաքրքրվածությունը մեծ է: Այս տարի ավելացրել ենք նաև տուրզիﬕ տաղավարների թիվը: Հետաքրքրություն կա տարբեր երկրից, ունենք ներդրողների այց, որոնք փորձում են աշխատանք տանել համագործակցության միջոցով այստեղ ընկերություն հիﬓելու ուղղությամբ»,- հավելեց Կարեն Մկրտչյանը:
Ցուցահանդեսին առանձին մեծ տաղավարով ներկայացված էր Արցախը: Այցելուները ոչ միայն հնարավորություն ունեին տեղում համտեսելու Արցախի բերք ու բարիքից պատրաստված պահածոները, քաղցրեղենը, այլև տեսնել, թե ինչ են առաջարկում զբոսաշրջային ընկերությունները:
Արցախի Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը նշեց, որ այս ցուցահանդեսը կարևոր միջոցառում է Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնելու համար: Այս տարի առաջին անգամ ներկայացված է զբոսաշրջային 4 ընկերություն:
«Հիմնականում զբոսաշրջային օպերատորներ են, որոնք զբաղվում են և' արտագնա, և' ներգնա տուրիզմով: Փորձում ենք կապեր հաստատել Հայաստանի ու Արցախի զբոսաշրջային ընկերությունների միջև, ինչպես նաև գործնական պայմանավորվածություններ ձեռքբերել արտասահմանից Հայաստան- Արցախ տուր կազմակերպելու համար»,- ասաց Արտակ Գրիգոյանը:
Նա ընդգծեց, որ 7 տարվա ընթացքում Արցախում տարեկան միջինը 30 տոկոս զբոսաշրջային ցուցանիշի աճ է գրանցվել: 2016 թվականին նկատում է Հայաստանից Արցախ զբոսաշրջիկների այցելության ակտիվություն:
Տաղավարներից մեկում ներկայացված է «Բառվա» ինովացիոն կենտրոնի արտադրանքը: Կենտրոնի նախագահ Արամ Վարդանյանը ներկայացրեց ընկերության վերջին արտադրանք, մասնավորապես, անօդաչու սարքը:
«Այս սարքի վրա տեղադրվել են բազմաթիվ սենսորներ, որոնք թույլ են տալիս մթնոլորտի տարբեր շերտերում` մինչև 3 կմ բարձրության վրա, չափել ջերմաստիճանը, օդի խոնավությունը, արձանագրել կարկտաբեր ամպերի ակռայությունը: Այս սարքով ամբողջացվում է «Զենիտ» հակակարկտային կայանի գործունեությունը: Սարքը կարող է նաև հետախուզական նպատակով կիրառվել»,-ասաց Արամ Վարդանյանը: Ընկերությունն արդեն իր արտադրանքը իրացրել է Վրաստանում, Իրանում, Ռուսաստանում:
Մեկ այլ տաղավարում «Unicumarm» ընկերության տնօրեն Տիգրան Բալոյանն էլ ներկայացրեց իրենց արտադրանքը:
«Արտադրում ենք ռազմական նշանակության գիշերային տեսանելիության սարքավորումներ: Դեռ նոր է արտադրությունը, սակայն Պաշտպանության նախարարությունն արդեն սարքավորումների փորձաքննություններ է իրականացնում: Որակը հասատվելուց հետո արդեն ակնկալում ենք, որ կլինեն պատվերներ»,-ասաց Տիգրան Բալոյանն` ընդգծելով, որ ծրագրում են ընդլայնել արտադրատեսակները և իրացնել արտերկրում:
«Արտադրված է Հայաստանում-2016»-ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը: Այն Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ: Ցուցահանդեսը բաց է մինչև սեպտեմբերի 22-ը:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ