Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   11:55 Կրիպտոարժույթ որ ասում եք, կողքը կամ թմրանյութի վաճառք է, կամ փողերի լվացում, կամ կաշատք, իսկ կներեք, այդ ամենյ ինչը սովորական փողով չի՞ արվում. Փաշինյան 04/25/2024   11:52 Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի 04/25/2024   11:39 «Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը 04/25/2024   11:22 Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին 04/25/2024   11:01 Նիկոլ Փաշինյանը վարում է Կառավարության նիստը. ուղիղ 04/25/2024   11:01 Իրանում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կբացի 04/25/2024   10:57 Ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ կիրականացվի ամառային զոչակոչը 04/25/2024   10:44 Տախուշցիները փակել են Կիրանցի կամուրջը 04/25/2024   10:42 Տավուշի 3 գյուղում դասադուլ է 04/25/2024   10:40 4 անկլավներից 3-ը Տավուշի մարզում են, իսկ 1-ը` Արարատի մարզում. դրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու ՀՀ-ն. Աբրահամյան 04/25/2024   10:33 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   10:26 Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   10:13 Կան փակ ավտոճանապարհներ 04/25/2024   08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» 04/25/2024   08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/25/2024   08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» 04/25/2024   08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» 04/25/2024   07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» 04/25/2024   07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:34 ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» 04/25/2024   07:28 Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» 04/24/2024   23:54 ԱԺԲ համակիրների ակցիայի մոտ 100 մասնակից բերման է ենթարկվել 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/24/2024   23:23 Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները 04/24/2024   23:06 Զախարովան ԱՄՆ-ին մեղադրել է համաշխարհային մեծամասնությանը խաբելու փորձի մեջ 04/24/2024   22:50 «Այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ». Ռուբեն Մելիքյան 04/24/2024   22:37 Ոստիկանությունը բերման է ենթարկել Գարեգին Չուգասզյանին, Վոլոդյա Ավետիսյանին. ԱԺԲ 04/24/2024   22:24 Այս ամենը չի՞ հիշեցնում արդյոք հայության հանդեպ թուրքերի իրականացրած ցեղասպան քաղաքականությունը 04/24/2024   22:05 Իսպանիայի վարչապետը դադարեցրել է իր պարտականությունները եւ որոշել է մտածել ապագայի մասին 04/24/2024   21:49 Դաղստանում ձերբակալել են դեռահասին, որն առաջարկել էր ահաբեկչություն իրականացնել 04/24/2024   21:36 ԵԱ․ Արարատ Հարությունյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ 04/24/2024   21:32 Turkish Airlines-ը համակարգված կերպով հրաժարվում է ռուսների սպասարկումից. ավիափոխադրողն այլևս չի վաճառում Ռուսաստանից Մեքսիկա ուղիղ տոմսեր 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար

Պատերազմի պայմաններում Արցախում ավելի շատ կենտրոնաձիգ իշխանության պահանջ կա. Աշոտ Ղուլյան. News 09/10/2016   10:54  |  Ղարաբաղյան հակամարտություն

Արցախում սպասվող սահմանադրական փոփոխությունների, դրա շուրջ հասարակական–քաղաքական շրջանակներում հնչող մտահոգությունների, պատերազմի վերսկսման հնարավորության եւ անկախ Արցախի 25 տարվա անցած ճանապարհի մասին:

NEWS.am-ը զրուցել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից հատված:

-Պարոն Ղուլյան, օրեր առաջ հրապարակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որով նախատեսվում է կիսանախագահական կառավարման մոդելից անցումնախագահական մոդելի։ Ինչո՞ւ նախագահական եւ ինչո՞ւ հենց հիմա։

-Իմ կարծիքով, ամենակարեւոր կետն այս պահին այն է, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ արդեն սկսվել են կառուցողական առաջարկները, եւ բացառությամբ մի քանի կողմնակալ կարծիքների, մեզ համար շատ ցանկալի է, որ կան օգտակար առաջարկներ, որոնք մենք հաշվի կառնենք հետագայում սահմանադրական բարեփոխումների նախագծի վրա աշխատելիս։ Ինչո՞ւ նախագահական. մենք չէինք կարող հաշվի չառնել այն առանձնահատկությունները, որոնք այսօր կան ԼՂՀ-ում։ Շատ բնական է, որ մեր քննարկումների ժամանակ առավել շատ տիրապետող է եղել կառավարման այն մոդելը, որն այսօր ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում, բայց ժամանակը, տեղի առանձնահատկությունները, այն իրողությունները, որ այսօր կան ԼՂՀ-ում, հանրային տրամադրությունները, քաղաքական դաշտի տեսակետները, որոնք այս դեպքում տարբեր են, մեզ հուշել են, որ պետք է ավելի շատ մտածենք եւ ճիշտ եզրակացություններ անենք։ Իմ կարծիքով, այստեղ շատ կարեւոր հանգամանք է ոչ թե կառավարման մոդելն ինքնին, այլ դրա արդյունավետությունը։ Հենց այս նկատառումներից ելնելով մենք նախապատվությունը տվել ենք կառավարման նախագահական մոդելին, որը դասական դասակարգմամբ կարելի է նախագահական անվանել, բայց մենք չենք բացառել կառավարման մյուս մոդելների համակցումը առաջարկվող նախագծին։

-Մինչեւ ապրիլյան պատերազմը խոսակցություններ կային, որ հենց Հայաստանիմոդելով կառաջնորդվի Արցախի Հանրապետությունը եւ կանցնիխորհրդարանական կառավարման։ Ի՞նչ փոխվեց ապրիլյան պատերազմիցհետո, որ շտկումներ մտցվեցին առկա մոտեցումներում։

Ապրիլյան իրադարձությունները, իհարկե, ազդեցություն ունեցան այդ քննարկումների վրա։ Եթե միայն արտաքին կողմը վերցնենք, ապրիլյան պատերազմի հետեւանքով մենք ստիպված էինք երկու անգամ հետաձգել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ներկայացման ժամկետները, բայց ես չեմ կարծում, որ միայն դրանով է պայմանավորված ԼՂՀ-ում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում նախագահական մոդելին առաջնություն տալը։ Մինչեւ ապրիլյան իրադարձություններն էլ մեր քաղաքական դաշտում կարծիքները կարծես թե բաժանվել էին երկու մասի։ Գուցե կարելի է ձեւակերպել այսպես, որ ապրիլյան պատերազմի հետեւանքով մենք ավելի շատ ժամանակ ունեցանք մտորելու եւ շատ ավելի խորը տեսնելու, քննարկելու սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությանները։ Ես համոզված կարող եմ ասել, որ մեր ընտրության հարցում շատ կարեւոր տեղ են գրավել անվտանգության եւ պաշտպանության հարցերը։

- Ի՞նչ խնդիրներ կան, որոնք հնարավոր չէ լուծել ներկայիս կառավարման մոդելիպայմաններում, որ պետք է լուծի նախագահին գերլիզորություններով օժտելը։

-Ես համարում եմ, որ հացը երեւի այդ տեսանկյունից դնելն այնքան էլ ճիշտ չի բացահայտում մեր այսօրվա իրավիճակը, որովհետեւ ցանկացած կառավարման համակարգում էլ միշտ կարելի է որոշակի խնդիրներ դնել եւ լուծել։ Խոսքն այն մասին է, որ ԼՂՀ-ում չհայտարարված պատերազմի, արտաքին քաղաքական մարտահրավերների պայմաններում Արցախի Հանրապետությունում շատ ավելի մեծ պահանջարկ կա ուժի եւ կենտրոնաձիգ իշխանության։ Ի դեպ, մեր քննարկումների ժամանակ մենք հաշվի ենք առել ոչ միայն մեր մասնագիտական հանձնաժողովում շրջանառվող տեսակետները, նաեւ լուրջ խորհրդատվություններ ենք անցկացրել սահմանադրական իրավունքի մասնագետների, այն խմբի հետ, որը Հայաստանում իրականացրել է սահմանադրական բարեփոխումներ, եւ բնականաբար հանրային քննարկումների ժամանակ շատ ավելի լուրջ տեղ է հատկացվել այն տրամադրություններին, որոնք այսօր կան Արցախի հանրության մեջ եւ քաղաքական դաշտում։

-Մտավախություն չկա՞, որ կառավարման նախագահական մոդելին անցումը եւնախագահին նման լիազորություններով օժտելը կարող է վնասել Արցախիժողովրդավարության վարկանիշին։

-Ես նման մտվախություններ չունեմ, որովհետեւ մի կողմից այս 25 տարիներին ԼՂՀ-ում կարծես թե փորձարկել ենք կառավարման բոլոր մոդելները, եւ բոլոր մոդելների ժամանակ էլ Ղարաբաղը կարողացել է պահել իր ժողովրդավարական վարկանիշը, որովհետեւ Ղարաբաղի համար ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան պետություն լինելը ոչ թե ինչ-որ ժամանակահատվածի, ոչ թե ինչ-որ կոնկրետ նպատակների իրականացման թեմա է, այլ Ղարաբաղի բնական ընտրությունն է։ Ազատության ձգտող ժողովրդի մոտ կառավարման համակարգն ուրիշ կերպ չի կարող լինել, քան ժողովրդավարականն է։ Աշխարհում ցանկացած կառավարման մոդելի ժողովրդավարական երկրներ կան։ Դա ավելի շատ կապված է այն արժեքների հետ, որոնք դավանում է այդ հասարակությունը, կապված է իշխանության թեւերի մեջ հակակշիռների եւ զսպումների մեխանիզմների հետ, որոնք ճիշտ ձեւով են իրականացվում, եւ նաեւ կապված է այն ավանդույթների հետ, որոնք տիրապետող են այդ ժողովրդի մեջ։ Կարծում եմ՝ ինչպիսի կառավարման մոդել էլ լինի Արցախի Հանրապետությունում, այն պարտադրված է լինել ժողովրդավարական։ Դա մեր ժողովրդի ընտրությունն է, եւ ինչպես Ղարաբաղը եղել է առաջատար Հարավային Կովկասում, հետխորհրդային տարածքում ժողովրդավարական պետության իր վարկանիշով, երեւի այդպես էլ մնալու է, միգուցե մի փոքր էլ զարգացում է ապրելու։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով նախատեսվում է, որ ԼՂՀխորհրդարանի եւ նախագահի ընտրությունները պետք է անցկացվել նույն օրը,նաեւ հայտնի է, որ 2017-ին ավարտվում է նախագահի լիազորությունը, իսկ 2020-ին՝ խորհրդարանի։ Ինչպե՞ս է լուծվելու այդ երեք տարվա հարցը,մտավախություններ չկա՞ն, որ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։

Քանի որ մենք կառավարման մոդելի փոփոխության խնդիր ենք դնում, մենք անպայման անցումային ժամանակաշրջանի կարիք ենք ունենալու։ Ես համոզված եմ, որ մասնագիտական հանձնաժողովին հաջողվելու է գտնել այնպիսի կարգավորումներ եւ կառուցակարգեր, որոնք մեզ թույլ են տալու անցնցում այդ անցումը կատարել դեպի նոր կառավարման համակարգ։ Սա է խնդիրը, որպեսզի հասարակությունը որեւէ ձեւով իր վրա չզգա, որ կառավարման համակարգ է փոխվում, եւ դա կոշտ ձեւով է արվում եւ այլն։

-Որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ մտավախություն են հայտնում,որ նոր Սահմանադրությունը կոչված է ապահովելու գործող իշխանություններիվերարտադրությունը։

-Ես ավելի քան համոզված եմ՝ երբ էլ նախաձեռնվեին սահմանադրական բարեփոխումները, միշտ էլ այդպիսի տեսակետներ լինելու էին, որովհետեւ սա քաղաքական պայքար է, եւ նման պայքարում բոլորն ազատ են իրենց տեսակետներն արտահայտել։ Իմ կարծիքով, ցանկացած իշխանություն պատասխանատու է ճիշտ շարունակություն ապահովելու համար։ Սա ավելի շուտ պատասխանատվության հարց է, քան արտոնություն։ Այս տեսակետից կարծում եմ՝ ԼՂՀ-ում որեւէ բացառություն չկա, եւ շատ ճիշտ է, որ իշխանություններն այդ հարցը դնում են, թե ինչպիսի շարունակություն է ունենալու Արցախի Հանրապետությունում կառավարման համակարգը եւ մնացած բոլոր սահմանադրական իրավակարգավորումները։

-ԼՂՀ խորհրդարանում, կարելի է ասել, բոլոր քաղաքական ուժերը սատարում եննախագահին, եւ կարծեք թե, ընդդիմություն Արցախում չկա։ Չեք կարծո՞ւմ, որ սաժողովրդավարության պակասի ցուցանիշ է։

-Չեմ կարծում, որովհետեւ ժողովրդավարության պակասի հարցը երեւի այդ ոլորտում չի լուծվում։ Նախ Արցախի Հանրապետությունում ներկայացված 5 ուժերից երկուսը խորհրդարան են եկել ընդդիմադիր քարոզչությամբ եւ ընդդիմադիր տեսակետներով։ Ինչ տեղ են նրանք զբաղեցնում խորհրդարանում, դա ժողովրդի որոշելիքն է։ Ես չեմ ուզում պնդել, որ ժողովրդավարական այդ համակարգի մեջ արդեն ամեն ինչ արել, ավարտել ենք, բայց դա Ղարաբաղում չի կարող արհեստականորեն ձեւավորվել եւ չեն կարող լինել արհեստական հիմքեր, որ աշխարհին ցույց տանք, որ դրանով է պայմանավորված մեր ժողովրդավարական վարկանիշը։ Մի բան պետք է հասկանանք, որ Արցախի քաղաքական դաշտում, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում տիրապետող միասնական գաղափարախոսությունն ու փիլիսոփայությունը որոշակիորեն սահմանափակում են երկրում ընդդիմության առկայությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]