ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայկ Խանումյանին առևանգելու ու ծեծելու գործով վերաորակումը փաստաբաններին բազմաթիվ կատակների տեղիք է տվել. Հայկ Ալումյան 09/08/2016 21:28 | Քրեական խրոնիկոն
ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու ու ծեծի ենթարկելու մեղադրանքը խուլիգանության վերաորակելու որոշման դեմ տուժողի ներկայացուցիչ Հայկ Ալումյանն արդեն բողոք է ուղարկել ԼՂՀ ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Հայկ Ալումյանը:
Բողոքում փաստաբանը միջնորդում է պարտավորեցնել վարույթ իրականացնող մարմնին վերացնել Հ.Խանումյանի իրավունքների ու ազատությունների խախտումները:
Մեր խնդրանքով անդրադառնալով մեղադրանքի վերորակման վերաբերյալ ԼՂՀ դատախազության հայտարարությանը, Հայկ Ալումյանը նկատեց, որ հայտարարությունից երևում է, որ այն նախատեսված է լայն հասարակության համար, սակայն դրանում կիրառված է նեղ մասնագիտական տերմինաբանություն: Դրա արդյունքում ոչ իրավաբան քաղաքացիները հավանաբար տպավորություն են ստանում, որ ինչ-ինչ անհասկանալի արտահայտություններ կան, ըստ որոնց այդ անձինք պետք է ազատվեն քրեական պատասխանատվությունից:
Իրականում, նշեց Հայկ Ալումյանը, այդ տեքստը իրավաբանների համար զավեշտալի պատճառաբանություններ է պարունակում, ցանկացած իրավաբան դրանում լուրջ անհամապատասխանություններ կարող է նկատել, որոնք տեսանելի չեն ոչ իրավաբան քաղաքացիների համար:
«Եթե իրավաբանական խուճուճ ձևակերպումները փորձենք ավելի մատչելի ներկայացնել, ապա դատախազության դիրքորոշումը հանգում է նրան, որ թեև այդ մարդիկ Ստեփանակերտի կենտրոնում՝ Վերածննդի հրապարակում, ԱԺ-ի դիմաց օրը ցերեկով ծեծի են ենթարկել Հայկ Խանումյանին, ինչը չի ժխտվում, որովհետև տեսագրված է, հետո էլ նրան բռնի ուժով մտցնելով ավտոմեքենան, տեղափոխել են նրան այլ վայր և ծեծը շարունակել այնտեղ, սակայն Խանումյանին ոչ ծեծի ենթարկելը, ոչ էլ առևանգումը դիտավորություն չի ունեցել:
Այդքանից հետո, երբ դիտավորությամբ խճճված իրավաբանական տեքստը թարգմանում ենք բոլորի համար հասանելի լեզվի, կարո՞ղ է գտնվել մի մարդ, որը լուրջ կընդունի այսպիսի պատճառաբանությունը: Իհարկե, ոչ: Մտքի սակավությունը նեղ մասնագիտական տերմինների ներքո թաքցնելու համար դիտավորյալ խճճած տեքստ է»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը նշեց, որ մեղադրանքը վերաորակելու այս որոշումը ֆեյսբուքյան էջերից մեկում փաստաբանների միջև բուռն քննարկման առարկա է դարձել, բազմաթիվ կատակների են արժանացել ինչպես տեքստն, այնպես էլ դրա հեղինակները: Անգամ առաջարկվել է այդ տեքստը քննարկել ոչ թե իրավաբանական, այլ բժշկական տեսանկյունից:
«Վերջ ի վերջո, ինչ իրավաբանական արտահայտություններ մենք կիրառենք, ինչ օրենքի վրա հղումներ կատարենք, փաստը մնում է փաստ. ԼՂՀ իրավապահները ապացուցել են, որ կարելի է օրը ցերեկով, ամենամարդաշատ ժամին, Ստեփանակերտի ամենամարդաշատ հատվածներից մեկում, ԱԺ-ի դիմաց մի քանի հոգով դաժան ծեծի ենթարկել պատգամավորին, ավտոմեքենայով նրա կամքին հակառակ տեղափոխել մեկ այլ վայր, դաժան ծեծի ենթարկել այդ վայրում և այդ ամենից հետո ընդամենը երկու ամիս անազատության մեջ մնալուց հետո ազատվել որևէ պատասխանատվությունից: Քաղաքացուն քիչ կհուզի այս ամենը հաջողվել է օրենքի անկատարությա՞ն, թե՞ իրավապահների տգիտության արդյունքում: Փաստը մնում է փաստ, որ ծանրագույն արարքը կարող է մնալ անպատիժ»,- ասաց պատգամավորի ներկայացուցիչը:
Հայկ Ալումյանը նշեց, որ ինչպես պարզվել է, դեպքը սկսվել է ժամը 10.59-ին և սկսվելուն պես, անմիջապես, դեպքին ականատես քաղաքացիները սկսել են զանգահարել ԼՂՀ ոստիկանություն, սակայն վերջինս այդ հաղորդումները չի գրանցել և դեպքին չի միջամտել: Առաջին հաղորդումը, որը գրանցվել է ոստիկանությունում, Հայկ Խանումյանի կնոջ հաղորդումն է եղել, ով մոտավորապես 13.30-ին տեղեկանալով դեպքի մասին, զանգահարել է ոստիկանություն: Դեպքը քրեաիրավական գնահատականի չի արժանացել, նշեց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
- 04/20/2024 11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ
- 04/20/2024 11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
- 04/20/2024 10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ