ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞վ է պայմանավորված կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցումը. պարզաբանում է Գյուղնախարարությունը 09/05/2016 15:51 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է պարզաբանում կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Ստորև ներկայացնում ենք պարզաբանուmn ամբողջությամբ:
«Օրերս մամուլում տարածված տեղեկատվության մասին, ըստ որի Լոռու և Շիրակի մարզերի կարտոֆիլագործ ֆերմերները գների նվազման պատճառով հայտարարել են կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցման մասին, հարկ ենք համարում ներկայացնել որոշ պարզաբանումներ.
Շուկայում հիմնականում ապրանքի գինը ձևավորվում է առաջարկի և պահանջարկի հարաբերակցությամբ։ Հաշվի առնելով, որ ընթացիկ տարին նպաստավոր է կարտոֆիլի արտադրության համար, մասնավորապես ընդլայնվել են ցանքատարածությունները և արդյունքում սպասվում է բարձր ու որակյալ բերք, բնական է, որ շուկայում կառաջանան իրացման և գների հետ կապված խնդիրներ։ Ինքնարժեքին մոտ գներով իրացումը բնորոշ է այս ժամանակահատվածի համար՝ կապված կարտոֆիլի սպառման ցածր մակարդակի հետ, որը սովորաբար դրսևորվում է ամառվա երկրորդ կեսին՝ պայմանավորված բանջարեղենի տարբեր տեսակների սպառման ավելացմամբ։
Գների մակարդակի վրա իր ազդեցությունն է ունեցել նաև ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 10%-ով կարտոֆիլի արտադրության ծավալների ավելացումը։ Ակնկալվում է, որ ներքին շուկայում գները կկարգավորվեն աշնանը՝ կարտոֆիլի սպառման պահանջարկի ավելացմանը զուգընթաց։ Շուկայում ընդհանրապես ապրանքներն իրացվում են տարբեր գներով՝ ելնելով սեզոնայնությունից, պահանջարկից, ինչն օրինաչափ երևույթ է։
Ինչ վերաբերում է «կարտոֆիլի մասսայական վաճառքի ժամանակավոր դադարեցմանը», ապա հարկ ենք համարում նշել, որ դա հիմնավորված որոշում չէ, քանի որ միևնույն է շուկայի պահանջարկը կբավարարվի հանրապետության մյուս մարզերի կարտոֆիլի մշակությամբ զբաղվող ֆերմերների արտադրանքի հաշվին, և վերը նշված որոշման կիրառումը բացասաբար կանդրադառնա Շիրակի և Լոռու մարզերի ֆերմերների այս ժամանակահատվածի ֆինանսական հոսքերի ձևավորման և հետագա գործունեության իրականացման հնարավորությունների վրա։ Նշվածի հետ մեկտեղ հիշատակված որոշման կիրառման պայմաններում, շուկայում կարտոֆիլի առաջարկի կրճատման պատճառով կավելանան ներկրման ծավալները, որը ցանկալի երևույթ չէ:
Գյուղմթերքների շուկայում մրցունակության բարձրացման համար անհրաժեշտ է արտադրել ցածր ինքնարժեքով և բարձր որակի կարտոֆիլ, որի ուղղությամբ տարիներ շարունակ պետության կողմից իրականացվել և իրականացվում են հանրապետության հողօգտագործողներին սուբսիդավորված, շուկայականից էականորեն ցածր գնով հանքային պարարտանյութերի (ազոտական, ֆոսֆորական և կալիումական) և դիզելային վառելանյութի հատկացման, վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման և այլ աջակցության ծրագրեր։
Կարտոֆիլի առումով մեր երկիրն ինքնաբավ է։ Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում առկա ներքին պահանջարկից ավել կարտոֆիլ է արտադրվում և արտահանվում։ Օպերատիվ տվյալներով` 2016 թվականին 01․09․2016 թվականի դրությամբ արտահանվել է շուրջ 1500 տոննա կարտոֆիլ։
Ընդհանրապես նախորդ տարվա կարտոֆիլի բերքը շուկայում վերջանում է մայիս ամսին, և մինչ վաղահաս կարտոֆիլի բեքահավաքի սկսվելը, այդ ժամանակահատվածում շուկայի պահանջարկը բավարարելու համար ներկրվում է կարտոֆիլի որոշակի քանակություն։ Այս տարի պայմանավորված այն հանգամանքով, որ հանրապետությունում աճեցված վաղահաս կարտոֆիլի բերքահավաքը եղանակային անբարենպաստ պայմանների և տևական անձրևների պատճառով շուրջ 20 օրով ուշացել է, 2016 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում ներկրվել է 3392 տոննա կարտոֆիլ։
Միաժամանակ պետք է նշել, որ աﬔն տարի հանրապետություն է ներկրվում կարտոֆիլի եվրոպական լավագույն սորտերի տնկանյութ (սերմացու(։ 2016 թվականի հունիսի 10-ի դրությամբ հիﬓականում եվրոպական երկրներից ներկրվել է 3174 տոննա տնկանյութ (սերմացու)։ Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների՝ 2016 թվականին հանրապետությունում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 34077 հա, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 771 հեկտարով։
Շիրակի մարզում կարտոֆիլի ցանքատարածությունները կազմում են 4568 հա, որը նախորդ տարվանից ավել է 185 հեկտարով, Լոռու մարզում՝ 4613 հա, աճը նախորդ տարվա նկատմամբ կազմում է՝ 335 հա։
Օպերատիվ տվյալներով՝ սեպտեմբերի 5-ի դրությամբ արտադրվել է շուրջ 210000 տոննա կարտոֆիլ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 40000 տոննայով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
- 04/24/2024 10:18 Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ