Թեմաներ
Երեքշաբթի 07 / 16 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/16/2019   00:01 Երկու ամսով ձերբակալվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ) 07/15/2019   22:07 S-400-ի գործարքի մասին. Էրդողանն ուզել է ավելին (տեսանյութ) 07/15/2019   21:42 ԱԴԾ- ն Ռոստովի մարզում լիկվիդացրել է հարձակումների պատրաստվող ԻԳԻԼ-ի խմբավորումը 07/15/2019   20:55 Մոսկվայում կինը մահացել է մերսման ժամանակ 07/15/2019   20:16 Դատարանն արդարացրել է ծեծելու մեջ մեղադրվող երկրորդ կարգի հաշմանդամին 07/15/2019   19:07 ՍԴ-ի շուրջ ձևավորված թնջուկի լուծումը քաղաքական դաշտում փնտրելու դեպքում տարբեր կառույցներից կունենանք նման հայտարարություններ. Նաիրա Զոհրաբյան 07/15/2019   19:01 Աշխարհում չկա այնպիսի մարդ, որը կարող է երևանցիների հետ շանտաժի լեզվով խոսել. Հայկ Մարության 07/15/2019   18:55 Կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը 07/15/2019   18:52 ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ 07/15/2019   18:39 Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ արդարադարտության նախարարի երդման արարողությունը 07/15/2019   18:15 «ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Ոստիկանության բաժին 07/15/2019   17:59 ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմն արժանացավ ՀՀ ՊՆ պարգևների 07/15/2019   17:56 Մենք իրագործում ենք դատաիրավական բարեփոխումները, գուցե մեթոդներն են տարբեր. պատգամավոր 07/15/2019   17:54 Ստացվել են գրանտներ Սևանը մաքրելու համար, այս տարիների ընթացքում այդ դրամաշնորհներն ինչի՞ համար են ծախսվել. Զոհրաբյան 07/15/2019   17:30 ՄԹ կառավարարության հաղորդակցության ծառայության փորձագետներն իրենց փորձն են ներկայացրել գերատեսչությունների մամուլի պատասխանատուներին 07/15/2019   17:21 Ինչո՞վ է պայմանավորված բնապահպանության վարչության պետի հրաժարականը 07/15/2019   17:21 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին 07/15/2019   17:17 Բացահայտվել է Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքը. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել 07/15/2019   17:10 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց 07/15/2019   17:03 Սահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ 07/15/2019   16:44 Պետք չէ արդարադատության համակարգը ոչնչացնել քաղաքական ամբիցիաներից ելնելով. Գևորգ Պետրոսյան 07/15/2019   16:40 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն 07/15/2019   16:32 Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետն ազատվել է աշխատանքից 07/15/2019   16:26 ՄԻՊ-ը հանդիպել է Քոչարյանին. ի՞նչ մտահոգություններ է հայտնել երկրորդ նախագահը (տեսանյութ) 07/15/2019   16:07 Զինծառայողը բուժումը ստանալուց և դուրս գրվելուց հետո չի պատրաստվում ներկայանալ զորամաս. դիմել է փախուստի 07/15/2019   16:04 Արտակարգ պատահար Մոսկվայի կենտրոնում. փրկարարները շտապել են դեպքի վայր (տեսանյութ) 07/15/2019   16:00 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերով Հայաստան ժամանած երիտասարդներին 07/15/2019   15:51 ՀՀ դեսպանը հանդիպեց ԱՄԷ կրթության նախարարի հետ 07/15/2019   15:46 Վենետիկի հանձնաժողովը հաստատել է ԲՀԿ-ի դիրքորոշումը. Գեւորգ Պետրոսյան 07/15/2019   15:37 Վրաստանում ձերբակալվել է հայ տղամարդ, որը փորձել է ռադիոակտիվ նյութ տեղափոխել Ռուսաստան 07/15/2019   15:30 ՃՈ աննախադեպ ուժեղացված ծառայություն. ներգրավվել է նաև ուղղաթիռ (տեսանյութ) 07/15/2019   15:23 Գնաճը կակտիվանա 07/15/2019   15:18 Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մեկ օր ջուր չի լինի 07/15/2019   14:57 Սևանի տնտեսվարողները մարզպետի և քաղաքապետի հետ լողում են լճում (լուսանկարներ) 07/15/2019   14:45 Վեթինգի մասին կարծիք չհայտնելով Փաշինյանը բոլորին պահում է այն կիրառելու սարսափի տակ. քաղաքագետ 07/15/2019   14:39 Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը. Հովիկ Աղազարյան 07/15/2019   14:30 Հեղափոխությունից հասարակության ակնկալիքը կենսաթոշակի 10 տոկոս բարձրացումը չէր. Ինչ սպասել առաջիկա 3 տարիներին 07/15/2019   14:23 ՀՀ 5 քաղաքացի Ռուսաստանի քրեակատարողականում ադրբեջանական «թայֆաների» կողմից ենթարկվում են խոշտանգումների. Զոհրաբյան 07/15/2019   14:06 Երևան-Սևան ճանապարհը բաց կմնա մինչև չորեքշաբթի 07/15/2019   13:52 Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/15/2019   13:46 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 07/15/2019   13:30 «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը ողջունում է Վենետիկի հանձնաժողովի արձանագրությունը 07/15/2019   12:59 Լոռիում և Տավուշում կբացվեն ՄԻՊ գրասենյակներ 07/15/2019   12:52 Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանին 07/15/2019   12:45 Սևանի ափամերձ տարածքների տնտեսվարողները հերքում են պահանջում. մայրուղին փակ է 07/15/2019   12:40 Երեւանում 33-ամյա տղամարդ է դանակահարվել. նա հիվանդանոցում մահացել է 07/15/2019   12:36 ՀՀ Նախագահը պարգեւատրել է Նիկիտա Սիմոնյանին 07/15/2019   12:29 Մասիսում Հանրապետական գվարդիայի լարային քառյակի մասնակցությամբ նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը 07/15/2019   12:16 Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
07/15/2019   18:15 «ՍԱՍ»-ի Արտակը հրավիրվել է Ոստիկանության բաժին 07/15/2019   10:16 ՍԴ նախագահը կշարունակի պաշտոնավարել. Վենետիկի հանձնաժողովի կոշտ գնահատականը 07/14/2019   14:05 Քաղաքացու սոցիալական, այդ թվում` ներդրումային ակտիվությունը կոչնչացվի, եթե կորցնի պետական որոշումների կայունության նկատմամբ վստահությունը. Ղամբարյան 07/14/2019   18:45 Հայաստանում առաջին «գող»-ի արյունը. Զապը կրկի՞ն հիշեցնում է իր մասին 07/14/2019   15:39 Շիրակում ողբերգական վթարի զոհ է դարձել երկու հոգի 07/15/2019   13:52 Ավելի շատ խնդիրներ առաջացրինք, քան լուծեցինք. Տարոն Սիմոնյանը՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության մասին 07/15/2019   17:21 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դիմել են դատավոր Դավիթ Գրիգորյանին եւ Արմեն Դանիելյանին 07/15/2019   17:03 Սահմանադրական դատարանի շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ 07/16/2019   00:01 Երկու ամսով ձերբակալվել է Ռուսաստանի «գլխավոր գողը» 07/14/2019   23:58 Խոշոր հրդեհ Ծիծեռնակաբերդի մոտ. հայտարարվել է բարդության թիվ 2 կանչ (տեսանյութ) 07/15/2019   14:57 Սևանի տնտեսվարողները մարզպետի և քաղաքապետի հետ լողում են լճում (լուսանկարներ) 07/15/2019   12:40 Երեւանում 33-ամյա տղամարդ է դանակահարվել. նա հիվանդանոցում մահացել է 07/14/2019   12:01 Հանրային աստիճանները գրավել՝ պատ է շարել, բակ է սարքել 07/15/2019   10:39 Գնաճը կրկնակի անգամ գերազանցում է եկամուտների աճին. փորձագետ 07/15/2019   23:20 Հրապարակվել է Մոսկվայի մերձակայքում քրեական հավաքի 32 մասնակցի ձերբակալման տեսանյութը (տեսանյութ) 07/14/2019   12:23 Գեղարքունիքում մեքենա է այրվել. ուղեւորները` դեռահասներ են 07/15/2019   20:55 Մոսկվայում կինը մահացել է մերսման ժամանակ 07/15/2019   14:39 Մենք հաշվի կառնենք Վենետիկի հանձնաժողովի խորհուրդը. Հովիկ Աղազարյան 07/15/2019   11:38 Դոնալդ Տուսկը ադրբեջանամետ դիրքորոշում ունի. Աղվան Պողոսյան 07/15/2019   12:29 Մասիսում Հանրապետական գվարդիայի լարային քառյակի մասնակցությամբ նշվել է Ֆրանսիայի ազգային տոնը

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվում է ներողություն հայցել արդարացվածից 09/02/2016   15:45  |  Բարոյական վնասի հատուցում

Հատուկ քննչական ծառայությունը գտնում է, որ ինքը չէ այն մարմինը, որը պետք է գրավոր ներողություն հայցի արդարացվածից: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվելուց ու ավելի քան երկու տարի կալանքի տակ պահվելուց հետո արդարացված Սահակ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Կարեն Մեժլումյանը:

Պաշտպանը նշեց, որ իրենք այսպիսի բովանդակության գրություն են ստացել Հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մինասյանից: Գրության մեջ նշելով հանդերձ, որ կասկածի տակ չեն դնում, որ արդարացման դատական ակտ է կայացվել, միաժամակ հրաժարվում են ներողություն հայցել՝ իրենք չեն բողոքարկողը, իրենք չեն նաև ներողություն հայցողը:

Կարեն Մեժլումյանն այնպիսի տպավորություն ունի, որ կարծես այդ պատասխանն ոչ թե իրավական պետության կառույցից է, իրավապահ մարմնից, այլ ինչ-որ «տղայական» պատասխան է՝ «ո՞նց ես ներողություն խնդրեմ»:

«Ցավ եմ ապրում, որ նման պատասխան ենք ստացել: Մտածում ենք դատախազին բողոքարկել կամ միգուցե նաև դատարան դիմել»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Արդարացված Սահակ Հարությունյանը դիմել էր քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ Հատուկ քննչական ծառայությանը, իրենից գրավոր ներողություն հայցելու հարցով:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, քրեական հետապնդման մարմինը պարտավոր է գրավոր ներողություն հայցել արդարացվածից: Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն, քրեական հետապնդման մարմիններն են՝ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը:

Հանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում

Այսինքն՝ Հատուկ քննչական ծառայությունն՝ ի դեմս քննություն իրականացրած քննիչի, քրեական հետապնդման մարմին է հանդես եկել և դրանից ելնելով էլ Սահակ Հարությունյանը գրավոր դիմել է, որպեսզի օրենքի պահանջը, իրենց օրենսդրական պարտականությունը կատարեն և գրավոր ներողություն հայցեն:

«Այսպես, փաստորեն կարող են մարդուն անհիմն մեղադրել ծանր հանցագործության մեջ, կալանավորել ու ավելի քան երկու տարի կալանքի տակ պահել, իսկ արդարացվելուց հետո հրաժարվել անգամ ներողություն հայցել»,- ասաց Կարեն Մեժլումյանը:

Անցյալ տարեվերջին, այն է՝ նոյեմբերի 27-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավորներ Մ.Պապոյան (նախագահող դատավոր), Վ.Ռշտունի և Կ.Ղազարյան կազմով արդարացրել էր ու անմեղ ճանաչել ՀՀ արդարադատության նախարարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի նախկին պետ Սահակ Հարությունյանին՝ մի խումբ անձանց կողմից շորթմամբ խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքում՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից հիշյալ հոդվածով մեղավոր ճանաչված ու չորս տարվա ազատազրկման դատապարտված Սահակ Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը, վերացվել էր և նրան Վերաքննիչ դատարանի դահլիճում, անհապաղ, ազատ էին արձակել երկու տարուց ավելի տևած կալանքից:

Վերաքննիչ դատարանն այս արդարացման ակտը կայացրել էր՝ ՀՀ վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով քննության առնելով ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015 թվականի մարտի 24-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Սահակ Հարությունյանի պաշտպան, փաստաբան Ինեսսա Պետրոսյանի վերաքննիչ բողոքը:

Բողոքարկման համար օրենքով նախատեսված ժամկետի շուրջ մեկամսյա ուշացումով, այսինքն՝ բողոքարկման ժամկետը բաց թողնելով՝ արդարացման դատական ակտը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան, որն առանց քննության էր թողել այն, ինչը նշանակում է, որ արդարացման դատական ակտը օրինական ուժի մեջ էր մտել հրապարակվելուց մեկ ամիս անց՝ 28.12.2016թ.-ին:

Արդարացման դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7 ամիս 7 օր անց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Դավթյանի ստորագրությամբ (այդ պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազը Գևորգ Կոստանյանն էր) օգոստոսի երկուսի թվագրությամբ նոր բողոք էր ներկացվել Վճռաբեկ դատարան՝ բողոքը նախորդի կրկնությունն է:

Պաշտպանը նշեց, որ բողոքը պետք է առանց քննության թողնվի, որևէ հիմք չկա և վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետներն էլ բաց են թողնվել: Առավել ևս, որ վեցամսյա ժամկետում հիմնարար խախտումների հիմքով բողոք բերելու հիմքեր չկան, հավելեց Կարեն Մեժլումյանը:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:06 15/08/2016  |  Քրեական խրոնիկոնԱրդարացվածից գրավոր ներողություն հայցելու փոխարեն գերժամկետանց բողոք է ներկայացվել Վճռաբեկ դատարան
14:05 06/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում
23:06 07/05/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱրդարացված նախկին պաշտոնյան կպահանջի հատուցել իրեն պատճառած բարոյական վնասը
08:51 17/06/2014  |  Քրեական խրոնիկոնՓաստաբանը պահանջում է անթույլատրելի ապացույց ճանաչել առերես հարցաքննության արձանագրությունները
01:15 14/06/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՊաշտպանական կողմը դիմել է գլխավոր դատախազին՝ կաշառքի մեղադրանքն անհիմն է
21:33 23/05/2014  |  Քրեական խրոնիկոնՏուժողը հաստատեց ամբաստանյալի ցուցմունքները
23:20 22/05/2014  |  Քրեական խրոնիկոնՄեղադրողին ոչինչ չի մնում, քան կաշառքի անհիմն մեղադրանքից հրաժարվելը. Փաստաբաններ
12:43 23/04/2014  |  Քրեական խրոնիկոն Ակնհայտ ապօրինի մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է դատարան. Փաստաբաններ
11:24 21/03/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԴատապարտյալից կաշառք պահանջելու և ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է
22:52 11/03/2014  |  Քրեական խրոնիկոնԿաշառքի գործով միակ ապացույցը խարդախության համար դատապարտվածի դիմումն է. Ինեսսա Պետրոսյան

Տեսանյութեր

07/15/2019   20:09 Վտարումից խուսափելու համար Եվրոպայում հայերը թաքնվել են եկեղեցում

Տեսադարան

07/10/2019   18:22 Երեւանի մետրոպոլիտենի աշխատանքը կասեցվել է

Մամուլ

Արխիվ

[]