ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի վերջո ո՞րն է կրթության առաքելությունն ու նպատակը. Լևոն Մկրտչյանը՝ կրթական չափորոշիչների վերջին տարիների փոփոխությունների մասին 08/30/2016 17:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր «Մոսկվայի տուն» մշակութագորածարարական կենտրոնում ներկա է գտնվել Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությանը, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՆ պաշտոնական կայքից:
Խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է 2015-2016 ուսումնական տարվա ամփոփ հաշվետվությունն ու դպրոցական համակարգի ձեռքբերումները:
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է կրթության համակարգի հիմնական խնդիրներին, ներկայացրել իրավական և ծրագրային վերջին փոփոխությունները, դրանցից բխող հաջորդ քայլերը, որոնք պետք է կատարվեն առաջիկայում: Ծրագրային փաստատթղթերից ԿԳ նախարարն առանձնացրել է վերջերս Կառավարության կողմից ընդունված կրթության որակավորման ազգային շրջանակը, կրթության զարգացման 2016-2025 թվականների ռազամավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հաստատմանը: Այս երկու փաստաթղթերին հաջորդելու է կրթակարգի ընդունումը, որով կամբողջանա հանրակրթության կարևոր փաստաթղթերի եռյակը. «Պետք է ընդհանուր քաղաքական ուղղվածության մեջ կարևորենք առաջնահերթությունները՝ հստակեցնենք կրթության առաքելությունն ու նպատակը:
Հանրակթության համակարգում վերջին տարիներին բավականաչափ փոխվել ու այսօր էլ շարունակվում են փոխվել կրթական չափորոշիչները: Այդ փոփոխությունները հաճախ կատարվել են ոչ կանոնակարգված և ստեղծվել է մի վիճակ, երբ մենք չգիտենք, թե ինչու է այս կամ այն առարկան, այս կամ այն ծավալով հայտնվել դպրոցական դասացուցակում: Այս իմաստով դպրոցների նկատմամբ կա մեծ ճնշում. ամեն առարկայի թիկունքում կանգնած է այս կամ այն հզոր ուժը՝ միջազգային կառույցներ, պետություն, եկեղեցի: Բայց մենք պետք է հասկանանք, որ չափորոշիչների հանրագումարը չի կարող գերազանցել աշակերտի շաբաթական թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալը: Մեզ մոտ բոլոր տեսակի նոր առարկաների ներմուծումը, ինչպես ցույց է տալիս փորձը, կատարվել է բնագիտական առարկաների հաշվին: Այդ իմաստով մենք այսօր կանգնած ենք լուրջ խնդրի առջև. պիտի հասկանանք, ապագայում մեր երկրի գերակա խնդիրների լուծման համար որ ուղղություններն են առաջնային: Մենք պիտի՞ կարողանանք մեր ատոմակայանը պահպանել ու զարգացնել, պիտի՞ կարողանանք զենքի արտադրություն կազմակերպել: Մենք պարտավոր ենք զարգացնել բնական գիտությունենրի ուղղությունը՝ սկսած կրտսեր դպրոցից, և դրա ծավալը պետք է լինի անձեռնմխելի ու այն արձանագրվի պետական կրթակարգում: Մենք պետք է ամրագրենք նաև հումանիտար և հայագիտական առարկաների պարտադիր ծավալը»,-իր խոսքում ընդգծել է նախարարը:
Ոլորտի հիմնական խնդիրներից նախարարն առանձնացրել է նաև փոքր դպրոցների զարգացման ռազմավարական հայեցակարգի մշակումը: Վիճակագրական տվյալների համաձայն հանրապետության 1390 դպրոցների 70 տոկոսը՝ ավելի քան 900 դպրոց ունի մինչև 300 աշակերտ. մասնավորապես 427 դպրոց ունի մինչև 100 աշակերտ, 527 դպրոց ունի 101-300 աշակերտ:
«Շատ մեծ խնդիր է փոքր թվաքանակ ունեցող դպրոցների հարցը, քանի որ երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ կրթության ձևաչափը կրթության որակի վրա ազդում է: Պետք է հասկանանք, թե այդտեղ ինչ պետք է անենք: Ըստ էության` խնդրի լուծումը դեռ չունենք: Մեր դպրոցների զգալի հատվածը 300-ից քիչ աշակերտ ունի, և այդ երեխաները մեղավոր չեն, որ, ասենք, 3000 մ բարձրության վրա են ապրում: Մեխանիկական լուծում չենք կարող առաջարկել, այսինքն` փակել դպրոցը և բոլորին ավտոբուսով տեղափոխել մեկ այլ դպրոց: Մենք պարտավոր ենք նոր մեթոդներ մշակել, և հիմա համաշխարհային փորձն ենք ուսումնասիրում, քանի որ Կանադայում, ՌԴ-ի հյուսիսային շրջաններում նույնպես կան նման դպրոցներ և մենք պարտավոր ենք անել ամեն ինչ այդ կարգի դպրոցներում ևս բավարար կրթության որակ ապահովել»,- նշել է նախարարը: Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրներին, որպես օրինակ նշել է Մոսկվայում վերջին շրջանում կատարված դպրոցների միավորման գործնթացը. «4000 դպրոցների միավորման արդյուքնում ստեղծվել է 700 դպրոց, սակայն որևէ դպրոց չի փակվել, ոչ մի ուսուցիչ չի կրճատվել, ընդամենը կենտրոնացվել է կառավարման համակարգը և ստեղծվել է ցանցային դպրոցի մոդել: Մենք պետք է քննարկենք և լուծումներ գտնենք նաև մեր դպրոցների համար»,- նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարը պատասխանել է խորհրդակցությանը ներկա տնօրենների հարցերին, որոնք վերաբերել են աշակերտների տեղափոխման և փոխադրման կարգին, վարկանիշավորման համակարգին, ուսումնական պլաններում կատարվող փոփոխություններին, դպրոցների անձնագրավորմանը և այլ խնդիրների: Մասնավորապես առաջարկ է եղել օտար երկրներից վերադառնալու դեպքում կրթությունը նույն աստիճանում և համարժեք դասարանում շարունակելու հնարավորություն տալ՝ վերանայելով գործող կարգը: ԿԳ նախարարը՝ ի պատասխան բարձրացված հարցի նշել է, որ այստեղ իրականում կա խնդիր՝ հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում սոցիալական գործոններով պայմանավորված կա ոչ միայն արտագաղթ, այլ նաև ներգաղթ. «Շատ դեպքերում, օրինակ ծնողները խուսափում են իրենց երեխաներին Ռուսաստանից տեղափոխել Հայաստան, քանի որ նրանք այստեղ տարի են կորցնում: Ես կարծում եմ, որ պետք է մտածենք մեր դպրոցներում օտար լեզվի բաղադրիչով կրթությունն ուժեղացնելու մասին, որպեսզի հնարավորինս շատ հայ երեխաների ներգրավենք հայաստանյան դպրոցներում»,- նշել է նախարարը: Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետի կողմից մայրաքաղաքի տնօրեններին տրվել են ուսումնական տարվա մեկնարկին առնչվող մի շարք կազմակերպչական հանձնարարականներ: ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը պատասխանել են նաև լրագրողների հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ