ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել բաց թողած ժամկետը վերականգնելու միջնորդությանն ու այդ հիմքով հայցը մերժել է 08/20/2016 12:16 | Բարոյական վնասի հատուցում
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը վիրավորանքի, զրպարտության և գործարար համբավը արատավորելու պատճառով իրավունքի պաշտպանության հայցի գործով մասնակի բեկանել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը և այդ մասով ուղարկել է գործը նոր քննության:
Ռիմա Երիցյանը, «Այթիմաստեր» ՍՊ ընկերությունը, Սուրեն Երիցյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ Հերմինե Անտոնյանի, Արտակ Առաքելյանի, Մերինե Առաքելյանի, Ռիմա Առաքելյանի և խնդրել պարտավորեցնել պատասխանողներին վիրավորանքի և զրպարտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել Ռիմա Երիցյանից և Սուրեն Երիցյանից, պարտավորեցնել պատասխանողներին «Այթիմաստեր» ՍՊ ընկերություն ուղարկել գրավոր դիմում`«Այթիմաստեր» ՍՊ ընկերության հասցեին իրենց կողմից գրված զրպարտող արտահայտությունների անհիմն լինելու մասին, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Ռիմա Երիցյանի բռնագանձել 1.500.000 դրամ, որից 500.000 դրամը որպես վիրավորանքներով հասցված վնասի փոխհատուցում, 1.000.000 դրամը որպես զրպարտություններով հասցված վնասի փոխհատուցում, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Սուրեն Երիցյանի բռնագանձել 3.000.000 դրամ, որից 1.000.000 դրամը որպես վիրավորանքներով հասցված վնասի փոխհատուցում, 2.000.000 դրամը որպես զրպարտություններով հասցված վնասի փոխհատուցում, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ «Այթիմաստեր» ՍՊ ընկերության բռնագանձել 2.000.000 դրամ որպես զրպարտություններով և գործարար համբավն արատավորող արտահայտություններով հասցված վնասի փոխհատուցում, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Ռիմա Երիցյանի բռնագանձել 450.000 դրամ, որից 300.000 դրամը որպես ապրուստի միջոց գույքը խլելու պատճառով հասցված բարոյական վնասի փոխհատուցում, 150.000 դրամը որպես բժշկական ծախսերի փոխհատուցում, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Սուրեն Երիցյանի բռնագանձել 500.000 դրամ որպես ապրուստի միջոց գույքը խլելու պատճառով հասցված բարոյական վնասի փոխհատուցում, պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ «Այթիմաստեր» ՍՊ ընկերության բռնագանձել 800.000 դրամ, որից 300.000 դրամը որպես գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում ստացած եկամուտների փոխհատուցում, 500.000 դրամը որպես այն եկամուտների փոխհատուցում, որը պատասխանողները կարող էին ստանալ գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ սույն գործով առաջին ատյանի դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում, որը կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:
Մասնավորապես, սույն գործով հայցվորները դատարան ներկայացնելով վիրավորանքի, զրպարտության և գործարար համբավը արատավորելու պատճառով իրավունքի պաշտպանության հայց`միաժամանակ ներկայացրել են միջնորդություն` նման պահանջ ներկայացնելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի ճանաչելու և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:
Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանը որևէ կերպ` ո՛չ առանձին դատական ակտով, ո՛չ էլ վճռով չի անդրադարձել հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությանը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրավորանքի, զրպարտության և գործարար համբավը արատավորելու պատճառով իրավունքի պաշտպանության հայցը մերժվել է նման հայց ներկայացնելու համար օրենքով նախատեսված մեկամսյա ժամկետի բացթողման հիմքով, ուստի հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությանը չանդրադառնալը կարող էր այդ մասով հանգեցնել գործի սխալ լուծման: Ուստի Դատարանի կողմից թույլ տրված դատավարական սխալը տվյալ դեպքում հիմք է դատական ակտի բեկանման համար:
Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարել արձանագրել, որ թեև վերաքննիչ բողոքի խնդրամասում բողոքաբերները խնդրել են Դատարանի վճիռը բեկանել ամբողջությամբ, սակայն բողոքի բովանդակությունից պարզ է դառնում, որ այն վերաբերում է միայն վճռի առաջին մասին /վճռի եզրափակիչ մասի առաջին պարբերությանը/, այն է` վիրավորանքի, զրպարտության և գործարար համբավը արատավորելու մասով ներկայացված պահանջները մերժելուն, որոնք մերժվել են հայցային վաղեմության կիրառման հիմքով:
Մինչդեռ վերաքննիչ բողոքը չի պարունակում որևէ հիմքեր և հիմնավորումներ բարոյական վնասի, բժշկական ծախսերի հատուցման, գույքի ապօրինի տիրապետման ամբողջ ժամանակամիջոցում ստացած եկամուտների փոխհատուցման պահանջները մերժելու մասով Դատարանի կողմից թույլ տրված այս կամ այն սխալի մասով:
Վերադաս դատարանն հիշեցնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ուստի բողոքարկվող դատական ակտը ենթակա է բեկանման միայն վիրավորանքի, զրպարտության և գործարար համբավը արատավորելու մասով ներկայացված պահանջների` հրապարակային ներողություն խնդրելուն, «Այթիմաստեր» ՍՊԸ-ին գրավոր դիմում ուղարկելուն պարտավորեցնելու, հօգուտ հայցվորների, ընդհանուր առմամբ 6.500.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասով, իսկ մնացած մասով Դատարանի վճիռը պետք է թողնել օրինական ուժի մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/24/2024 00:29 ՃՏՊ՝ Աբովյան-Նոր Հաճն ավտոճանապարհին. կա տուժած
- 04/23/2024 22:26 Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում
- 04/23/2024 18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար
- 04/23/2024 14:49 Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ