ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժողն ամբաստանյալի քրոջն ասում էր՝ ինքն ամեն ինչի ընդունակ է, իրեն Թուրքիա կուղարկի 08/17/2016 20:02 | Դատական ռեպորտաժներ
Քրոջ ծանոթ տղամարդուն սպանելու մեջ մեղադրվող Վաղինակն այսօրվա դատական նիստում մասնակի ընդունեց մեղադրանքը՝ հայտարարելով, որ միայնակ է կատարել ենթադրյալ հանցագործությունը: Մինչդեռ, ըստ մեղադրանքի, սպանությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից:
Ամբաստանյալի պաշտպանն իր հերթին հայտարարեց, որ մեղադրական եզրակացության մեջ գործից մաս է անջատվել երկու այլ անձանց մասով, կատարվել է նախաքննություն և շատ կարճ ժամանակում նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով: Պաշտպանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հակառակ երկու անձի նկատմամբ քրեական հետապնումը դադարեցնելուն, մեղադրանքը փոփոխություն չի կրել: Մեղադրողն, ի դեպ, որևէ կերպ չարձագանքեց պաշտպանի այս հայտարարությանը:
Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց ամբաստանյալի քույրը, ով գործով կարևոր վկա է: Ըստ մեղադրական եզրակացության, վկայի ու նրա ծանոթ տղամարդու միջև առկա փոխհարաբերությունների շուրջ վերջինիցս պարզաբանումներ պահանջելու նպատակով ամբաստանյալն իր երկու ընկերների հետ 2015 թվականի հունիսի 3-ին նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպել են տղամարդուն և նրան ծակած-կտրած բնույթի վնասվածքներ հասցրել, որի հետևանքով տղամարդը մահացել է:
Ամբաստանյալի քույրը սկայպով էր ծանոթացել տուժողի հետ, իր հարազատներին նրան ներկայացրել որպես ընկերուհու ամուսին: Ըստ վկայի, տուժողն իրեն խոստացել է, որ ամեն ինչով կապահովի և հոգ կտանի իր մասին: Նրա մոտ տեղափոխվելուց մի քանի օր անց վերաբերմունքն իր հանդեպ, ըստ վկայի, կտրուկ փոխվել է:
Տուժողն իրենից օրական պահանջում էր 50-60 հազար դրամ՝ մատուցողուհու իր աշխատանքով այդքան գումար չէր վաստակում: Ապա վկան հակասեց ինքնիրեն՝ հայտնելով, որ այդ ժամանակ չէր էլ աշխատում:
Տուժողն այնուհետև պահանջել է, որ վկան մարմնավաճառությամբ զբաղվի, անգամ տարել էր, որ մարմնավաճառությամբ զբաղվի, սակայն ինքը փախել է: Տուժողն, ըստ վկայի, սպառնում էր իրեն, որ եթե վկան չկատարի իր ասածները, նրա ընտանիքը կվերացնի՝ վկայի երկու երեխաները իր հետ համատեղ բնակվում էին նույն տանը:
Տուժողը հայտնել է իրեն, որ մենակ ինքը չէ, իր ձեռքի տակ ուրիշ աղջիկներ էլ կան: Տուժողն ասում էր, որ ինքն ամեն ինչի ընդունակ է և որ իրեն Թուրքիա կուղարկի:
Վկան տաքսի մեքենայով փախել էր իր հայրենի Վանաձոր քաղաք, որից հետո տուժողն իրեն զանգահարում ու sms-ներ էր ուղարկում՝ սպառնալով, որ եթե չկատարի իր ասածները, տարբեր դիրքերից արված մերկ լուսանկարները կհրապարակի ու կվարկաբեկի իրեն:
Ըստ վկայի, իր քունն անընդհատ տանում էր, սակայն իրեն քնաբեր, թե այլ հաբեր էր տալիս, չի կարող ասել, ենթարկվում էր բռնությունների՝ ամբողջ մարմնի վրա կապտուկներ էին:
Վկան հայտարարեց, որ ինքը երկու անգամ ինքնասպանության փորձ է կատարել:
Ըստ ամբաստանյալի քրոջ, ինքն իր եղբորն ասել է, որ տղամարդը հանցագործ է, զենք ունի և որ նրա զանգին չպատասխանի, ուրիշ ոչինչ չի ասել:
«Ինչո՞ւ ոստիկանություն չեք դիմել» հարցին ի պատասխան վկան հայտարարեց՝ «քանի որ գիտեի՝ նա ինչերի է ընդունակ»:
«Ինչո՞ւ այս ամենը քննիչին չեք ասել» հարցին վկան պատասխանեց, որ քննիչն ասում էր, որ Ազատը (գործով տուժողը) կողքի սենյակում է, հետագայում ինքը ցանկանում էր գրել, սակայն քննիչն ասաց, որ իմաստ չունի:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/24/2024 08:18 Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ»
- 04/24/2024 08:12 Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:08 Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
- 04/24/2024 08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ»
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ