Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում․ հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Աղետի գոտում խախտվում է երկու սենյակի շահառու քաղաքացու սեփականության իրավունքը՝ նաև դատական կարգով 07/19/2016   18:43  |  Վարչական իրավունք

Փաստաբաններ Կարեն Մեժլումյանն ու Զարուհի Հայրապետյանը բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 12.05.2016 թ. որոշման դեմ, որով բեկանվել ու փոփոխվել էր հօգուտ իրենց վստահորդ Մարինե  Արզումանյանի Վարչական դատարանի կայացրած 06.08.2015թ. վճիռը։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը մերժել է իրեն 2 սենյականոց բնակարան կամ իր կողմից զբաղեցրած Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և 12 մեկ սենյականոց բնակարանները հատկացնելուն պարտավորեցնելու պահանջի մասին ընդդեմ Շիրակի մարզպետարանի քաղաքացի Մարինե  Արզումանյանի հայցը:

Իսկ ստորադաս՝ Վարչական, դատարանը Մարինե Արզումանյանի հայցը բավարարել էր և պարտավորեցրել ՀՀ Շիրակի մարզպետարանին հայցվորին հատկացնել երկու սենյականոց բնակարան, կամ նրա կողմից զբաղեցրած Մարալիկ քաղաքի Շիրազի փողոցի թիվ 28 շենքի դեռևս չբաշխված թիվ 11 և 12 մեկ սենյականոց բնակարանները:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն  անդրադարձել է երկու հարցի, մասնավորապես, արդյոք հայցվորը երկու սենյականոց բնակարանի շահառո՞ւ է, թե՞ ոչ և կարո՞ղ է արդյոք հայցվորին տրամադրվել 2 հատ մեկ սենյականոց բնակարան, այն դեպքում, եթե 2 սենյականոց բնակարան առկա չէ:

Դատարանը հաստատված է համարել, որ  հայցվորը կարող էր հավակնել 2 սենյականոց բնակարանի ՀՀ կառավարության համապատասխան որոշման հիմքով՝ հաշվի առնելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված այն հանգամանքը, որ նա այլևս չի համարվում այլ հասցեներում սեփականության իրավունքով բնակարան ունեցող անձ։

Ըստ Վարչական վերաքննիչ դատարանի, ՀՀ Շիրակի մարզպետի 27.03.2014թ.  որոշմամբ հաստատվել է ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28, 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքներիե ցուցակը, ըստ որի՝ 2 սենյականոց բնակարանների շահառուներ են ճանաչվել 8 ընտանիքներ։ Եվ քանի որ դեռևս 2012թ. Մ.Արզումանյանը հանդիսացել է միայն 1 սենյականոց բնակարանի շահառու, այդ իսկ պատճառով վերոհիշյալ շենքերում չեն նախատեսվել կառուցել թվով 9 երկու սենյականոց բնակարաններ, իսկ ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 14-ի որոշմամբ նախատեսված չէ  2 սենյականոց բնակարանի փոխարեն 2 հատ 1 սենյականոց բնակարան տրամադրելը։

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ հայցվորի` 2 սենյականոց բնակարանի շահառու հանդիսանալու պայմաններով հանդերձ` ներկա պահին այդպիսի բնակարան հատկացնելուն պարտավորեցնելու պահանջը չի կարող բավարարվել, քանի որ ստեղծված իրավիճակը բացառում է պարտավորեցման պահանջի բավարարումը։

Հայցվորի ներկայացուցիչ փաստաբանները հարց են բարձրացնում՝  արդյոք դատարանը կարո՞ղ է  արձանագրել և հաստատված համարել, որ հայցվոր կողմն ունի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված  սեփականության իրավունք, սակայն փաստացի զրկել իրացնելու այդ իրավունքը՝ ենթաօրենսդրական ակտով նման ընթացակարգ սահմանված չլինելու պատճառաբանությամբ: 

Փաստաբաններն ընդգծում են, որ Վարչական վերաքննիչ դատարանը փաստացի հաստատում է,  որ հայցվորը երկու սենյականոց բնակարանի շահառու է, սակայն միաժամանակ փաստ է,  որ նրա այդ իրավունքը մնում է անկատար և կրում է ձևական, հռչակագրային բնույթ:

Հայցվորի ներկայացուցիչները նշում են նաև, որ փաստ է,  հայցվորը՝ ելնելով իր և ընտանիքի անդամների կյանքի անվտանգության նկատառումներից, չի կարող բնակվել ք. Մարալիկ, 2-րդ թաղամասի, 5 շենքի թիվ 5 վթարային բնակարանում: Բացի այդ գործում առկա մեկ այլ փաստի համաձայն, հայցվորը վտարվել է իր կողմից փաստացի զբաղեցված Շիրազի փող, թիվ 28 շենքի 11 և 12 բնակարաններից՝ այս պահին վտարման պահանջի կատարողական գործողությունները կասեցված են:

Հայցվորի ներկայացուցիչները փաստում են  նաև, որ հայցվորը նոտարական կարգով տրված հայտարարությամբ հրաժարվել է վթարային շենքի 64,64 քմ  բնակմակերես ունեցող  բնակարանից և այն նվիրաբերել է պետությանը պայմանով, որպեսզի նրան տրամադրվի իր կողմից զբաղեցրած բնակարանին համարժեք բնակարան: 

Պետությունը, սակայն,  չի տրամադրել հայցվորին համարժեք բնակարան, այդ իսկ պատճառով նա ինքնակամ զբաղեցրել է նշված շենքի դեռևս չբաշխված  թիվ 11 և 12 մեկ սենյականոց բնակարանները, որոնց բնակմակերեսը ընդհանուր կազմում է 53 քմ:

Փաստաբաններն ընդգծում են, որ հայցվորի կողմից ինքնակամ այդ բնակարանների զբաղեցմամբ չի խախտվում և ոտնահարվում այլ շահառուների սեփականության իրավունքը, քանի որ համաձայն գործում առկա Մարալիկի քաղաքապետի 07.06.2016 թ. գրության, 50 ընտանիքներից 47 ընտանիքների բնակարանային խնդիրները բավարարված են, 2 ընտանիքների գործընթացները (որոնցից մեկը հայցվորն է) գտնվում  են դատական փուլում, իսկ 1-ը՝ անհայտ բացակայում  է և կան 1 սենյականոց անհրաժեշտ քանակով բնակարաններ:

Կ.Մեժլումյանն ու Զ.Հայրապետյանը՝ վերլուծելով ՄԻԵԿ, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության իրավանորմերը, արձանագրում են, որ փաստացի դատարանը հայցվորին ճանաչելով 2 սենյականոց բնակարանի շահառու, միևնույն ժամանակ նրան չապահովելով այդ իրավունքից օգտվելու ընթացակարգով անիրավաչափորեն առանց օրենքի սահմանափակել և/կամ զրկել է հայցվորին սեփականության իրավունքից:

Դատարանի որոշումից ստեղծվել է հետևյալ իրավիճակը՝

հայցվորը փաստացի չի կարող բնակվել Մարալիկ քաղաքի 2-րդ թաղամասի  թիվ 5 շենքի 5-րդ բնականարանում, քանի որ այն վթարային վիճակում է գտնվում և բնակության համար իր և ընտանիքի անդամների կյանքի համար վտանգ է ստեղծում,

հայցվորը համաձայն Շիրակի մարզի դատարանի վճռի, վտարվել է փաստացի իր կողմից զբաղեցված  նորակառույց շենքի 2 հատ մեկ սենյականոց՝ թիվ  11, 12 բնակարաններից, սակայն այս պահին վտարման կատարողական գործողությունները կասեցվել են,

հայցվորին առաջարկվել է մասնակցել 1 սենյականոց բնակարանի վիճակահանությանը, այն դեպքում, երբ դատարանը հաստատված է համարում այն փաստը, որ հայցվորը հանդիսանում է երկու սենյականոց բնակարանի շահառու:

«Այսինքն՝ հայցվորը փաստացի հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ եթե ՀՀ վճռաբեկ դատարանը սույն բողոքը վարույթ չընդունի, ապա ի կատար կածվի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը, որի դեպքում հայցվորը կվտարվի իր կողմից ինքնակամ զբաղեցված թիվ 11 և 12 բնակարաններից, բնականաբար  վթարային թիվ 5 շենքի թիվ 5 բնակարան չի կարողանա վերադառնալ, քանի որ այնտեղ բնակվելը վտանգավոր է թե՛ հայցվորի, թե՛ նրա ընտանիքի անդամների համար և ստացվում է, որ հայցվորը կհայտնվի փողոցում և կմնա անոթի»,- նշվում է հայցվորի ներկայացուցիչների վճռաբեկ բողոքում:

Նշենք, որ հայցվորն իր իրավունքների վերականգնման համար դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, ով  ուսումնասիրելով հայցվորի դիմումը և ՀՀ Շիակի մարզպետարանից ու ՀՀ քաղաքաշինության նախարարությունից ստացած փաստաթղթերի փաթեթները, գտել է, որ ՀՀ քաղաքաշինության նախարարության գործողություններով խախտվել են հայցվորի իրավունքները:

Պաշտպանը փաստել է, որ հայցվորի կողմից երկու սենյականոց բնակարան ստանալու վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվել են ժամանակին, որոնք ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի թիվ 17, 22, 28, 35 շենքերից բնակարան ստացող ընտանիքների ցուցակը հաստատելիս հաշվի չի առնվել, ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից շենքում երկու սենյականոց բնակարան չնախատեսելու հետևանքով քաղաքացին զրկվել է երկու սենյականոց բնակարան ստանալու իրավունքից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]