ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ավետիսյանների սպանության գործով տուժող կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատարանին 07/08/2016 12:36 | Քրեական խրոնիկոն
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով այսօրվա դատական նիստում նախատեսվում է, որ տուժող կողմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատարանին: Անցյալ դատական նիստը հետաձգվել էր ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու նպատակով:
Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար հիմք է ծառայել դատարանի որոշումը տուժող կողմի՝ ՌԴ-ի դեմ ներկայացված քաղհայցի առնչությամբ:
Դատարանը որոշել էր հրաժարվել արդեն իսկ քաղաքացիական հայցվորներ ճանաչված տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի, Անահիտ Կոշտոյանի, Անդրանիկ Պողոսյանի, Նարինե Պողոսյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի կողմից 2016 թվականի մայիսի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմումն ընդունելուց:
Տուժող կողմը ներկայացրել էր քաղհայց Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ընտանիքի անդամների կյանքի իրավունքի խախտման փաստով 450 հազար եվրոյի չափով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին:
Ըստ դատարանի պատճառաբանությունների, քրեական դատավարությունում քաղաքացիական հայց կարող է հարուցվել կասկածյալի, մեղադրյալի կամ նրա դեմ, ում վրա կարող է գույքային (նյութական) պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար, իսկ քաղաքացիական հայցվոր կարող է ճանաչվել այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային (նյութական) վնաս:
Ըստ դատարանի, քրեական գործի հետ միասին` ենթակա է (են) քննության քրեական օրենքով արգելված արարքով անմիջականորեն պատճառված գույքային վնասի, վնասված կամ ոչնչացված (կորսված) գույքը վերականգնելու, գնելու ծախսերի և (կամ) տուժողի բուժման կամ հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերի հատուցման նպատակով քրեական վարույթի շրջանակներում հարուցված քաղաքացիական հայց(եր)ը:
Քրեական վարույթի շրջանակներում հարուցված այլ, այդ թվում՝ ոչ նյութական վնասի հատուցման նպատակով հարուցված քաղաքացիական հայց(եր)ը չեն համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ և 162-րդ հոդվածով նախատեսված կանոնին, այսինքն՝ կոնկրետ քրեական գործի հետ միասին քննության ենթակա չեն:
Քրեական վարույթում ներկայացված հայցադիմումն ընդունելուց դատարանը կարող է հրաժարվել, եթե այն չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
Դատարանն արձանագրել է, որ հայցը ներկայացվել և վերաբերում է Վ.Պերմյակովի ենթադրյալ հանցավոր գործողությունների արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցմանը: Հայցը ներկայացվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան քրեական գործի հետ միասին քննելու համար: Դատարանն արձանագրել է, որ քրեական գործի հետ միասին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննության առարկա չի կարող դարձվել այդ գործով ոչ նյութական վնասի հատուցման մասին պահանջը: Այլ խոսքով՝ ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ քաղաքացիական հայցը քրեական գործի շրջանակներում ենթակա չէ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քննությանը, իսկ ներկայացուցչի քաղաքացիական հայցը չի համապատասխանում քրեական վարույթի շրջանակներում ներկայացված քաղաքացիական հայցի առարկայի և ենթակայության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ և 162-րդ հոդվածում ամրագրված պահանջին:
Միաժամանակ դատարանն արձանագրել է, որ ներկայացուցիչը զրկված չէ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով` նման հայց քննելու իրավասություն ունեցող դատարան դիմելու իրավունքից:
Լուսանկարը՝ «Առավոտ»-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/23/2024 08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
- 04/23/2024 08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ»
- 04/23/2024 07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
- 04/23/2024 07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/23/2024 00:34 Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
- 04/22/2024 23:30 Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում հրդեհ է բռնկվել
- 04/22/2024 16:22 Էջմիածին-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են ավտոմեքենաներ
- 04/22/2024 13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ