Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել

Ինքնիրավչության մեղադրանքներն անորոշ ու անհստակ էին՝ ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել ու ամփոփել է 07/07/2016   18:28  |  Վերլուծություններ

Ինքնիրավչության հանցակազմի քրեաիրավական բնութագրի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության կողմից կկազմակերպվի հատուկ ուսուցում: Այսպիսի եզրակացության է եկել ՀՀ քննչական կոմիտեն՝ ուսումնասիրելով ու ամփոփելով 2015 թվականի ընթացքում ՀՀ դատարանների կողմից քննչական սխալներով պայմանավորված արդարացման դատավճիռները:

Ըստ ՀՀ ՔԿ կայքէջում տեղադրված ուսումնասիրության, 2015 թվականի ընթացքում Երևանի Աջափնյակ և Դավթաշեն, Կենտրոն և Նորք-Մարաշ, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ  հոդվածով` Ինքնիրավչությունը,  հարուցված թվով 5 քրեական գործերով ճանաչել և հռչակել են ամբաստանյալների անմեղությունը՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Բոլոր 5 գործերի պարագայում էլ դատարաններն արձանագրել են նախաքննության մարմնի կողմից  առաջադրված մեղադրանքների  անորոշ  և անհստակ լինելու, դրանցում հանցակազմի բոլոր պարտադիր հատկանիշները բնութագրող փաստական տվյալները չբովանդակելու հանգամանքը: Մասնավորապես` առաջադրված մեղադրանքները չեն բովանդակել որևէ փաստական տվյալ այն մասին, թե ենթադրյալ հանցանք կատարած անձինք  ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ են իրականացրել իրենց ինքնակամ գործողությունները, կամ ո՞ր ենթադրյալ իրավունքն են իրականացրել:

Որպես կանոն, առաջադրված մեղադրանքի բովանդակությունից հնարավոր չի եղել եզրահանգում կատարել ամբաստանյալին վերագրվող արարքում հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայության մասին, ինչն իր հերթին թույլ է տվել դատարաններին փաստել, որ ամբաստանյալների  արարքում բացակայում է հանցակազմը:

Մասնավորապես, գործերից մեկով Ալվարդ Մարդոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի  համար, որ նա 2014 թվականի ապրիլի 10-ին, ժամը 17.30-ի սահմաններում, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով` Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք է գործել  բնակարան և ապօրինի բնակվելու նպատակով այնտեղ տեղադրել է իր գույքը, որի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը չի բխում ինչպես իրավանորմերից, այնպես էլ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից: Ա.Մարդոյանին առաջադրված մեղադրանքն անորոշ է և անհստակ, չի բովանդակում որևէ փաստական տվյալ այն մասին, թե վերջինս ո՞ր օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի խախտմամբ է իրականացրել իր ինքնակամ գործողությունները՝ մուտք գործել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող բնակարան և դա կատարելիս` իր ո՞ր ենթադրյալ իրավունքն է նա իրականացրել:

Դատարանն արձանագրել է նաև, որ նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքում չկա որևէ նշում այն մասին, թե ամբաստանյալի գործողությունների հետևանքով պետությանն ի՞նչ բնույթի վնաս է պատճառվել՝ գույքային, թե՝ ոչ գույքային, չի նշվել  նաև պատճառված վնասի չափը:

Բացի այդ, Ա.Մարդոյանին վերագրվող արարքում բացակայել է նաև որևէ փաստական տվյալ վերջինիս ինքնիրավ գործողության և առաջացած խոշոր վնասի միջև առկա պատճառահետևանքային կապի վերաբերյալ:

Արձանագրվել  է,  որ հիշյալ բնակարանը Երևան համայնքի և ոչ թե պետական  սեփականություն է, հետևաբար բնակարանի մուտքի դուռը վնասելու միջոցով մուտք գործելու և նշված բնակարանում ապօրինի բնակվելու հետևանքով պետական շահերին խոշոր վնաս պատճառված լինելու մասին նախաքննության մարմնի դատողությունները հիմնազուրկ են:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2015 թվականի ապրիլի 1-ի  դատավճռով ճանաչել և հռչակել է ամբաստանյալ Ալվարդ Մարդոյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ  և արդարացրել նրան` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Դատավճռի դեմ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է և առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը թողնվել օրինական ուժի մեջ:

Ինքնիրավչության գործերով  ևս երկուական  արդարացման  դատավճիռներ են կայացվել Շենգավիթ և Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի  դատարանների կողմից:

Դրանցից մեկով՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանում քննված գործով նախաքննության ընթացքում Գոհար Եսայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ցանկանալով Համլետ Սիմոնյանից հետ վերադարձնել նրան պարտքով տված գումարը, որը վերջինս չի ցանկացել վերադարձնել, 2014 թվականի փետրվարի 3-ին, ժամը 20։00-ի սահմաններում որոշել է իր ենթադրյալ իրավունքներն ինքնակամ իրականացնելով Համլետ Սիմոնյանին պատկանող ավտոմեքենայի սրահից, Լարիսա Մարտիրոսյանի ներկայությամբ վերցնել վերջինիս պատկանող բջջային հեռախոսը, կարծելով, որ այն Հ.Սիմոնյանի բջջային հեռախոսն է` Լ. Մարտիրոսյանի օրինական շահերին պատճառելով 240.000 ՀՀ դրամի էական վնաս։

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի կատարած արարքի հետևանքով տուժողի օրինական շահերին պատճառված վնասի էական լինելը նախաքննության մարմնի կողմից որոշվել է հիմք ընդունելով միայն տուժողի ցուցմունքը, որ հեռախոսը գնվել է 240.000 դրամ գումարով։ Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ տուժողն աշխատում է, ստանում է բարձր աշխատավարձ, ամուսնացած չէ, ֆինանսապես ապահովված է, ամբաստանյալի կողմից հեռախոսն ինքնագլուխ վերցնելու պահին ունեցել է ևս երկու այլ հեռախոսներ, վերցված հեռախոսը մեծ մասամբ գտնվել է Համլետ Սիմոնյանի մոտ և օգտագործվել է վերջինիս կողմից, քանի որ այն օգտագործելու կարիք տուժողն առանձնապես չի ունեցել, ամբաստանյալի արարքի հետևանքով տուժողին էական վնաս չի պատճառվել, իսկ ոստիկանություն դիմել է, ոչ այդքան հեռախոսը վերադարձնելու, որքան` անձնական կյանքին ամբաստանյալի հետագա միջամտություններից ազատվելու նպատակով։ Նման պայմաններում դատարանը գտել է, որ ամբաստանյալի գործողությունների հետևանքով տուժողի իրավունքներին և օրինական շահերին էական վնաս չի պատճառվել։ Այսինքն, ամբաստանյալի արարքում բացակայում է հանցավոր ինքնիրավչության օբյեկտիվ կողմը, հետևաբար` բացակայում է ինքնիրավչության հանցակազմը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015թ. հունվարի 12-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով Գոհար Եսայանը ճանաչվել է անպարտ և արդարացվել, իսկ մեղադրողի վերաքննիչ բողոքը մերժվել է, և դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]