Թեմաներ
Երեքշաբթի 05 / 11 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/11/2021   00:00 Երեւանում Opel-ի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին. հիվանդանոցի ճանապարհին հետիոտնը մահացել է 05/10/2021   23:49 Լավրովն ու Չավուշօղլուն Երուսաղեմի հակամարտության կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ են արել. Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը 05/10/2021   23:33 Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 12-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան 05/10/2021   23:23 ԱՄՆ-ում հայտարարել են, որ սատարում են հրթիռային հարձակումների ֆոնին Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը 05/10/2021   23:12 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումներ 05/10/2021   22:59 Ընդամենը 3 տարում մեր պետպարտք/ ՀՆԱ՝ 50%-ից հասել է մոտ՝ 75%. Կարեն Ադոնց 05/10/2021   22:56 Իսրայելում հայտնել են, որ Գազայի հատվածից ավելի քան 45 հրթիռ են արձակել երկրի ուղղությամբ 05/10/2021   22:44 Մարդու իրավունքների պաշտպանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը ներկայացրել է գերիների վերադարձի հրատապությունն ու ադրբեջանական հայատյացության քաղաքականության ապացույցներ 05/10/2021   22:26 ՄԱԿ-ը եզդիների նկատմամբ ցեղասպանության ապացույցներ է գտել 05/10/2021   22:15 ՀՀ նախագահն ստորագրել է արտահերթ ընտրություն նշանակելու հրամանագիրը 05/10/2021   22:04 Իսրայելը Գազայի հատվածում գրոհել Է ՀԱՄԱՍ-ի երեք օպերատիվ աշխատակիցների վրա 05/10/2021   21:51 Անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ 05/10/2021   21:42 Մարդու իրավունքների պաշտպանը լրագրող Նանե Արզումանյանին սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն 05/10/2021   21:30 «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը 05/10/2021   21:17 Նիկոլ Փաշինյանի լրագրողական ինքնությունը՝ վատ իմաստով, սկանդալային հայտարարություն անելու մոլուցքը գերակայում է պետականության շահերին, նա չունի արգելակներ. Մելքոնյան 05/10/2021   21:02 Առասպելներն ու ազգայնականությունը. Ստեփան Դանիելյան 05/10/2021   20:58 Մեզ խոսող չի պետք, մեզ գործ անող է անհրաժեշտ՝ վանկարկում էր ժողովուրդը՝ մերժելով ճառ ասողներին, պոպուլիզմը և պոպուլիստին 05/10/2021   20:52 Հիմա մեր երեսով են տալիս Օսիպյանին. Էլի մարդկանց կարող են երեսով տալ. Փաշինյան 05/10/2021   20:43 Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում. Արմեն Գևորգյան 05/10/2021   20:32 Կա՛մ մենք կհաղթենք մահաբեր «նիկոլավիրուսին», կա՛մ վիրուսը վերջնականապես կկործանի մեզ․ Միքայել Մինասյան 05/10/2021   20:28 Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ 05/10/2021   20:14 Գազայի հատվածից արմատականները յոթ հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ 05/10/2021   20:02 Հեղափոխությունից հետո ընդդիմություն լինելը անեծքի է պես մի բան է.Մարուքյան 05/10/2021   19:58 Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ պատգամավոր 05/10/2021   19:56 Հայաստանը շրջափակված երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից. ԱԺ փոխնախագահը՝ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանը 05/10/2021   19:49 Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ 05/10/2021   19:40 Հանրության շրջանում ատելութուն տարածելն ամենամեծ վատությունն է, որ արեցինք այս երկրին. Սամսոնյան 05/10/2021   19:35 Նիկոլ Փաշինյանի ցանկացած մեսիջ կունենա իր հակամեսիջը. Խնդիր է լինելու, թե որքանով ուժեղ կլինի այդ հակամեսիջը. Վարուժան Հոկտանյան 05/10/2021   19:30 Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղի հակամարտությունը լուծվել է 05/10/2021   19:22 Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի ընտրողաբար և անհարգալից աշխատանքի, պետական պաշտոնյային ոչ հարիր պահվածքի մասին ահազանգերը բազմաթիվ են. ՀԺՄ 05/10/2021   19:18 Օդային տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի Երուսաղեմ եւ Բեյթ Շեմեշ քաղաքներում 05/10/2021   19:12 Հեռագրով շփվելը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների հարիր մակարդակ չէ. Աշոտյան 05/10/2021   18:59 ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի. գերատեսչությունը պատրաստ է շարունակական համագործակցության 05/10/2021   18:49 Նիկոլ Փաշինյանին էշի վրա նստած հետ տանելու համար ԱԺ եկած իջևանցուն բերման են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 05/10/2021   18:45 Էրդողանը Երուսաղեմում Իսրայելի գործողությունները ահաբեկչություն է անվանել 05/10/2021   18:35 Մահացել է Գագիկ Թամրազյանը 05/10/2021   18:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 05/10/2021   18:24 Եթե ամեն ինչ այսքան լավ է, ինչու՞ ենք մենք այսօր հավաքվել. Սոֆյա Հովսեփյանը՝ իմքայլականներին 05/10/2021   18:18 Հյուսիս-Հարավ մայրուղու իրանական ծրագիրը կարող է վտանգված լինել ադրբեջանական ներկայության պայմաններում. Ոսկանյան 05/10/2021   18:06 Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին էշով տանելու համար ԱԺ եկած իջևանցուն 05/10/2021   17:57 Իջևանցին Էշով եկել է ԱԺ՝ Փաշինյանին էշի վրա նստացնելու և տանելու համար 05/10/2021   17:49 Մենք այլևս փրկիչներ և տերեր փնտրելու իրավունք չունենք.Գորգիսյան 05/10/2021   17:45 Ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով. Դավիթ Բաբայան 05/10/2021   17:38 Սյունիքում տեղի ունեցած ակցիաների գործով կալանավորված սյունեցին ազատ կարձակվի 05/10/2021   17:26 Դատական համակարգը գերկախված է մաֆիական և օլիգարխիկ շրջանակներից. Բաբաջանյան 05/10/2021   17:20 Եվրամիությունը հրաժարվել է AstraZeneca-ից. Ձեռք կբերվի նոր, ավելի թանկ՝ Pfizer-BioNTech պատվաստանյութը 05/10/2021   17:17 Անդուր դեպք էր, մանավանդ, ինչպես էր մերժվում լրագրողների՝ հարց տալու իրավունքը. Բորիս Նավասարդյանը՝ Եռաբլուրում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասին 05/10/2021   17:03 Առաջին դեպքը չէ, երբ Մանե Գևորգյանն անձամբ է միջամտում և թույլ չի տալիս լրագրողին մոտենալ վարչապետին 05/10/2021   16:48 Իշխանական պատգամավորի կողմից իր եկամուտի աղբյուրը թաքցնելու դեպքի առթիվ քրգործ չի հարուցվի. ՀՔԾ-ն մերժել է 05/10/2021   16:44 3 տարիների ընթացքում փայ մտնելու օրինակների կոնկրետ բացահայտումներ չունեցանք և չտեսանք՝ ինչպես պատժվեցին. Թագուհի Թովմասյան
05/09/2021   20:56 «Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում». զոհված զինվորի հորը վրդովեցրել է Փաշինյանի պահվածքը 05/10/2021   17:57 Իջևանցին Էշով եկել է ԱԺ՝ Փաշինյանին էշի վրա նստացնելու և տանելու համար 05/10/2021   18:49 Նիկոլ Փաշինյանին էշի վրա նստած հետ տանելու համար ԱԺ եկած իջևանցուն բերման են ենթարկել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար 05/10/2021   21:30 «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական շտաբը կղեկավարի Դավիթ Հարությունյանը 05/10/2021   18:06 Ոստիկանները բերման ենթարկեցին Փաշինյանին էշով տանելու համար ԱԺ եկած իջևանցուն 05/10/2021   10:58 Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցել է մոտ 33 հազար մարդ. Past.am 05/10/2021   19:58 Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց մեկ պատգամավոր 05/09/2021   20:00 Նիկոլի Արսենը սարսափած է. Համբարյան 05/09/2021   21:21 Հաղթանակի խորհրդանիշը վերածվեց դավաճանության խորհրդանիշի. Մեր գործողությունների մասին դուք կիմանաք վաղը. Մինասյան 05/09/2021   10:02 Փաշինյանի՝ Եռաբլուր այցելության ժամանակ քաշքշել են լրագրողին 05/09/2021   22:16 Մենք ճանապարհներ կառուցեցինք, բայց միլիոնատեր չդարձանք. Փաշինյան 05/10/2021   11:40 Հաղթանակի կամրջից քաղաքացի է ցած նետվել 05/09/2021   23:16 Ռուսական բանակը կստեղծի անտեսանելի «Դրել» ավիառումբ 05/10/2021   20:43 Հաջորդ որևէ իշխանություն երբեք չպետք է թույլ տա այնպիսի ցինիզմ և բացահայտ սուտ ու մանիպուլյացիա, որի հետ մեր ժողովուրդը բախվում է վերջին երեք տարիների ընթացքում. Արմեն Գևորգյան 05/10/2021   13:59 Ազգը պետք է հասկանա ու արհավիրքներից հեռու մնա. Սասուն Միքայելյանը՝ Քոչարյանի քաղաքականություն վերադարձի մասին 05/09/2021   19:17 Ադրբեջանում կասկածում են, որ Շուշին այսուհետ հավերժ իրենցն է լինելու. Վարդան Ոսկանյան 05/09/2021   12:44 Աննա-Էրատոյին իրենց տանը հյուրընկալողներին մի քանի հարց ունեմ. Համբարյան 05/09/2021   19:42 Միրզոյանի այդ քայլը պատահականություն չէր կարող լինել, սրանց օրակարգում ուրիշ բաներն էին. Սևակ Հակոբյան 05/10/2021   13:50 «Ամեն հիմարություն չեմ մեկնաբանում». Վարդազարյանը՝ սոցցանցերում շրջանառվող ձայնագրության մասին 05/10/2021   18:35 Մահացել է Գագիկ Թամրազյանը

Գեղարքունիքի մարզի դատարանը արդարացման դատավճիռ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ. Վերաքննիչ դատարան 07/05/2016   13:23  |  Արդարացման դատավճիռներ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով`Իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, մեղադրվող  Սարգիս  Հակոբյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ. մարտի 24-ի արդարացման դատավճիռը և գործն ուղարկվել է  նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Գործը Վերաքննիչ դատարանում քննվել է  մեղադրող, Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Ա.Կարապետյանի վերաքննիչ բողոքի հիման վրա:

Ըստ մեղադրանքի,  Ս.Հակոբյանը 2015թ. հունվարի 2-ին, ժամը 22-ի սահմաններում` գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, վերադարձել է տուն և տեսնելով, որ տան մուտքի դուռն իր ընտանիքի անդամները փակել են և թույլ չեն տալիս իրեն տուն մտնել, սկսել է իր մոտ գտնվող դանակով բազմաթիվ հարվածներ հասցնել մուտքի դռանն ու սեռական բնույթի հայհոյանքներ տալով ընտանիքի անդամների հասցեին, պահանջել է բացել բնակարանի մուտքի դուռը: Տեսնելով, որ դուռը չեն բացում, շարունակել է հարվածներ հասցնել դռանը և առաջին հարկի պատուհաններին՝ կոտրելով ապակիները, բակում գտնվող լուսամփոփները: Այդ ընթացքում մայրը ահազանգել է ոստիկանության Գավառի բաժին՝ հայտնելով, որ որդին՝ Սարգիս Հակոբյանը, հարբած վիճակում սպառնում է իրենց:

Ահազանգի հիման վրա իշխանության ներկայացուցիչներ, ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները մտնելով բնակարանի բակ ու տեսնելով, որ Սարգիս Հակոբյանը, դանակը ձեռքին կանգնած է բնակարանի մուտքի դռան մոտ ու սեռական բնույթի հայհոյանքներ է տալիս,  Սարգիս Հակոբյանից պահանջել են դադարեցնել հայհոյանքներն ու դանակը վայր դնել: Սակայն վերջինս  չկատարելով ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջները` նրանց հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ,  ոստիկանության աշխատակիցների առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել՝ ցանկանալով դադարեցնել իշխանության ներկայացուցչի ծառայողական գործունեությունը, այն է` դանակը ձեռքին մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին և սպառնացել, որ եթե ոստիկանները չհեռանան իրենց տան բակից, ապա ինքը դանակով նրանց կվնասի: Ոստիկանության աշխատակիցները գնահատելով ստեղծված իրավիճակը, ֆիզիկական ուժի և համապատասխան հնարքների կիրառմամբ Սարգիս Հակոբյանին վնասազերծել են` ձեռքից առգրավելով դանակը, նրան բերման են ենթարկել ոստիկանության Գավառի բաժին:

Առաջին ատյանի դատարանը գտել է, որ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն վերջինիս վերաբերյալ մեղադրական դատավճիռ կայացնելու համար, և նա պետք է արդարացվի:

Ըստ առաջին ատյանի դատարանի եզրահանգման, Սարգիս Հակոբյանի կողմից իշխանության ներկայացուցիչներին՝ նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալու փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել, սակայն իրականացվել է նախնական քննություն և դրա արդյունքում էլ մեղադրանք է առաջադրվել Սարգիս Հակոբյանին:

Ընդ որում, նյութերը նախապատրաստել և հետաքննություն իրականացրել է սույն գործով տուժող Արտակ Խանդանյանը, միանշանակ է, որ նա չէր կարող անկողմնակալ հետաքննություն իրականացնել այն անձի նկատմամբ, ով իր կարծիքով  իր նկատմամբ հանցագործություն է կատարել: Բացի այդ, նա այն փաստերի ականատեսն է եղել, որոնք վիճարկվել են հետաքննության ընթացքում:

Նման պայմաններում Արտակ Խանդանյանը ինքնաբացարկ հայտնելու փոխարեն նյութեր է նախապատրաստել, իրականացրել է հետաքննություն Սարգիս Հակոբյանի վերաբերյալ, որն էլ առիթ և հիմք է հանդիսացել քրեական գործ հարուցելու համար:

Տվյալ դեպքում, դատարանը հիմնավոր է համարել պաշտպանական կողմի պատճառաբանությունն այն մասին, որ նախապատրաստված նյութերը, կատարված հետաքննությունը եղել է ակնհայտ ապօրինի, այն կատարվել է բացարկման ենթակա հետաքննության մարմնի աշխատակցի կողմից,  նախաքննությունն ընթացել է ապօրինի հարուցված քրեական գործի շրջանակներում և հետևաբար, բոլոր ապացույցները ձեռք են բերվել ոչ պատշաճ ընթացակարգի սահմաններում: Ուստի բոլոր այն քննչական և դատավարական գործողությունները, որոնք համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ կարող են կատարվել քրեական գործ հարուցելուց հետո, ապօրինի են կատարված, հետևաբար՝ դրանց արդյունքում ստացված ապացույցները չեն կարող թույլատրելի համարվել:

Դատարանն արձանագրել է, որ 5 վկաներին  և 5 տուժողներին բացատրվել է, որ նրանք հարցաքննվում են Սարգիս Հակոբյանի կողմից շորթում և գույքի դիտավորյալ ոչնչացման փորձ կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով (վարույթն իրականացնող մարմինը հանցակազմի բացակայության հիմքով, արդարացման հիմքով դադարեցրել է այդ գործով Սարգիս Հակոբյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը) և նրանց երբևէ չի բացատրվել Սարգիս Հակոբյանի կողմից իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցներին իրենց ծառայողական պարտականությունների հետ կապված բռնության սպառնալիք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվելու մասին:

Դատարանը հինգ վկաների և հինգ տուժողների ցուցմունքները, սթափության վիճակի զննության  արձանագրությունը և դեպքի վայրի զննության արձանագրությունը ճանաչել է անթույլատրելի, քանի որ դրանք ձեռք են բերվել բացարկման ենթակա անձ՝ տուժող Արտակ Խանդանյանի, մասնակցությամբ այն ժամանակ, երբ վերջինս իմացել է, որ քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքներ են առկա:

Բացի այդ, էական խախտմամբ կատարել է դատավարական գործողություններ՝ վկաների և տուժողների հարցաքննություն:

Դատարանը արձանագրել է, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ամբաստանյալ Սարգիս Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը չի ապացուցվել և սպառվել են դատավարական բոլոր հնարավորությունները` այդպիսիք ձեռք բերելու առումով, իսկ չփարատված կասկածը մեկնաբանվում է հօգուտ ամբաստանյալի:

Դատարանն արձանագրել է, որ հակառակն ապացուցող փաստեր և ապացույցներ մեղադրանքի կողմը դատարանին չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը  հանգել  է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանը ամբաստանյալ Ս.Հակոբյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որը հիմք է դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ գործի նյութերից երևում է, որ հետաքննության մարմնի աշխատակից Արտակ Խանդանյանը կատարել է ոչ թե հետաքննություն, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն` հետաքննությունը կարող է կատարվել միայն քրեական գործ հարուցելուց հետո, այլ մինչև քրեական գործի հարուցումը նախապատրաստել է նյութեր։

Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ նախապատրաստված նյութերը հանցագործության մասին                հաղորդման օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելուն ուղղված, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված միջոցառումների արդյունքում ստացված տեղեկություններն են, իսկ սույն գործով նախնական քննությունն իրականացվել է միայն նախաքննության տեսքով։

 Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ չի մեկնաբանել և կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ, 175-րդ, 176-րդ և 182-րդ հոդվածները։

Այսպես, դատարանն անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը, որը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն է ընձեռնում նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում նոր քրեական գործ չհարուցել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով։

Վարույթն իրականացնող մարմինը, գործելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավական շրջանակներում, Ս.Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում հայտնաբերելով վերջինիս կողմից այլ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու փաստը, նոր քրեական գործ չի հարուցել, քանի որ արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է եղել գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով:

Առաջին ատյանի դատարանը, մեջբերելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը, որը սահմանում է, թե հանցագործության մասին հաղորդումների քննարկման արդյունքում ինչ որոշումներ պետք է ընդունվեն, եկել է հետևության, որ հանցագործության մասին հաղորդումների /Սարգիս Հակոբյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներ պարունակող արարքի վերաբերյալ ոստիկանության ծառայողների զեկուցագրերը/ առկայության պայմաններում, առանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկն ընդունելու, որոշում է կայացվել հարուցել քրեական գործ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով։ Այս առումով պետք է նկատի ունենալ, որ զեկուցագրերը ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցները ներկայացրել են 03.01.2016թ.-ին` ոստիկանության Գավառի բաժնի պետին, և Արտակ Խանդանյանը զեկուցագրերով հաղորդվող ենթադրյալ հանցագործության վերաբերյալ նյութեր չի նախապատրաստել, չի կատարել որևէ գործողություն` դրանք ստանալու և նյութերին կցելու համար, այլ ընդամենը զեկուցագրերը կցել է արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ նախապատրաստված նյութերին և դրանք ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Քննիչը ոստիկանների զեկուցագրերի հիման վրա առանձին նյութեր չի նախապատրաստել՝ քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու համար, քանի որ արդեն իսկ նախապատրաստված նյութերը թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետով հարուցել քրեական գործ, որի շրջանակներում հնարավոր կլիներ ստուգել ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների զեկուցագրերի, որպես հանցագործության առիթ, օրինական լինելը, հիմքերի բավարար լինելու հանգամանքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով ամբողջ ծավալով քննություն կատարելու և անձին մեղադրանք առաջադրելու համար։

Այս առումով հիմնավորված չէ դատարանի հետևությունը, որ վարույթն իրականացնող մարմինը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածի պահանջը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածը պետք է մեկնաբանել և կիրառել օրենսգրքի մնացած նորմերի` այդ թվում 27-րդ հոդվածի հետ համադրված։

Բացի այդ, հետաքննության մարմնի աշխատակից Արտակ Խանդանյանը նյութերը նախապատրատել է ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելու նպատակով, այլ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու հիմքերի բավարարությունը ստուգելու համար։ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով Արտակ Խանդանյանը տուժող չի հանդիսացել, հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված ինքնաբացարկի հիմքն առկա չի եղել։ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական գործ հարուցելու հետ կապված նախապատրաստված նյութերը և դրանցից ածանցվող այլ ապացույցները, ըստ էության, վերաբերելի չեն ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին, ուստի դրանց թույլատրելիությանն անդրադառնալն առարկայազուրկ է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով և 34-185-րդ հոդվածի 3-րդ մասով քրեական հետապնդումը Սարգիս Հակոբյանի նկատմամբ դադարեցվել է։

Ըստ Վերաքննիչ դատարանի, առաջին ատյանի դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել Արտակ Խանդանյանի` ակնհայտ շահագրգիռ և կողմնակալ անձ լինելը, ուստի դատարանի այն հետևությունը, որ Արտակ Խանդանյանը նյութեր նախապատրաստելիս եղել է ակնհայտ շահագրգիռ և կողմնակալ անձ, չի կարող հիմնավոր լինել։

Ըստ Վերաքննիչ դատարանի, անհիմն է նաև հետևությունն առ այն, որ ապացույցները, մասնավորապես, վկաների ու տուժողների ցուցմունքները, պետք է ճանաչել անթույլատրելի, քանի որ դրանք ձեռք են բերվել բացարկման ենթակա անձ՝ տուժող Արտակ Խանդանյանի մասնակցությամբ այն ժամանակ, երբ վերջինս իմացել է, որ քրեական գործով վարույթին իր մասնակցությունը բացառող հանգամանքներ են առկա։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Արտակ Խանդանյանը սույն քրեական գործով որևէ վկայի ու տուժողի հարցաքննությանը չի մասնակցել, որևէ անձի տուժող չի ճանաչել և որպես տուժող ու որպես վկա որևէ անձի չի հարցաքննել։

Առաջին ատյանի դատարանի այն պնդման առնչությամբ, թե վկաներին ու տուժողներին բացատրվել է այլ գործի շրջանակում հարցաքննվելու մասին, վերադաս դատարանը հարկ է համարել նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու հարցը քննարկելու համար հսկող դատախազի կողմից դեռևս 26.01.2016թ. գրավոր ցուցում է տրվել քննիչին կատարելու անհրաժեշտ քննչական գործողություններ, այն է՝ հարցաքննել Սարգիս Հակոբյանին բերման ենթարկած ոստիկաններին։

Այսինքն, նախաքննության սկզբում արդեն քննարկվել է Սարգիս Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու հարցը, և գործով կատարված քննչական ու այլ դատավարական գործողությունները ուղղված են եղել նաև Սարգիս Հակոբյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարմանը վերաբերող ապացույցների ձեռքբերմանը։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ առաջին ատյանի դատարանը սխալ է կիրառել ՀՀ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումը, քանի որ մեկ այլ, մեջբերվող քրեական գործի ցուցմունքների թույլատրելիության հարցին վերաբերող փաստական հանգամանքները նույնանման չեն սույն գործի փաստական հանգամանքների հետ։

Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ առաջին ատյանի դատարանում դատական քննության ժամանակ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումներ, որոնց հետևանքով թույլատրելի ապացույցները գործից սխալմամբ հանվել են, դատաքննությունն ընթացել է միակողմանի և ոչ լրիվ, որն էլ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Այդ խախտումները իրենց բնույթով քրեադատավարական օրենքի էական խախտումներ են, որը հիմք է առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նույն դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու համար:

Նոր քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը պետք է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտի գործով ձեռք բերված բոլոր ապացույցները` դրանց վերաբերելիության, թույլատրելիության և գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, այդ ապացույցները ենթարկի բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` դրանց վերլուծության, այլ ապացույցների հետ համադրելու միջոցով և հանգի համապատասխան եզրակացության ամբաստանյալ Ս.Հակոբյանի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

05/08/2021   14:18 Փաշինյանն իրագործում է իր «եւ այդ մեկ մարդը դու ես» կարգախոսը՝ ոչնչացնելով մյուսներին. «168 ժամ»

Տեսադարան

05/07/2021   15:35 Արձակուրդներն անցկացնելու համար մեծ թվով ռուս զբոսաշրջիկներ են ժամանել Երեւան

Մամուլ

Արխիվ

[]