Թեմաներ
Ուրբաթ 02 / 22 / 2019
Փոխարժեք
  • 549.84
    EUR
  • 608.05
    GBP
  • 7.31
    RUB
  • 485.12
    USD
+ °C
+ °C

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/21/2019   21:34 Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորն ինքնասպանություն է գործել 02/21/2019   21:10 «Լիդիան Արմենիա» ընկերությունը Սերգեյ Բագրատյանից պահանջել է դրամական փոխհատուցում 02/21/2019   16:37 Արմեն Գևորգյանի փաստաբանը այսօր կդիմի Վճռաբեկ դատարան 02/21/2019   16:35 Աստղաբաշխական թվեր ենք ստանում. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ստացած դրամաշնորհների մասին 02/21/2019   16:22 Բացահայտվել է Արմավիրում աղավնիների գողությունը 02/21/2019   16:18 Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 02/21/2019   15:28 Գագիկ Խաչատրյանն առայժմ ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյանը հայտարարում է, որ այդ լուրերը ժամանակավրեպ են 02/21/2019   15:19 Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ անձնական խնդիր չունեմ, քրգործերն արդյունք են ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի. Վանեցյան 02/21/2019   14:53 Ամուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար 02/21/2019   14:08 Քննչական կոմիտեն կվերանայի բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով հինգ քրեական գործ 02/21/2019   13:15 Նարեկ Սարգսյանի` Հայաստան արտահանձման գործում որեւէ տեղաշարժ չկա 02/21/2019   11:26 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում.Շարմազանով 02/21/2019   11:20 Արայիկ Հարութունյանը հրաժարական է տվել 02/21/2019   10:29 Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին երթ է կազմակերպում 02/21/2019   09:58 Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ. «Ժողովուրդ» 02/21/2019   09:51 Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» 02/21/2019   00:55 Հարկային ոլորտում տիրող վիճակը Աուդիտորների պալատը կքննարկի ԱԺ խմբակցությունների հետ 02/21/2019   00:11 Արտակարգ պատահար` Արտաշատ-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ 02/20/2019   22:20 Արարատի մարզի բնակչուհին մեղադրել է ամուսնացած տղամարդուն սեռական ոտնձգության մեջ 02/20/2019   20:36 Վարչապետն ու Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ 02/20/2019   19:07 Արմեն Գեւորգյանի գործով դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել 02/20/2019   18:31 Պետությանը պատճառված շուրջ 85 մլրդ դրամ վնասից վերականգնվել է 28 մլրդ դրամը 02/20/2019   18:02 Ոստիկանությունը թույլ է տվել անմեղության կանխավարկածի սահմանադրական երաշխիքի խախտում. ԵՊՀ 02/20/2019   17:26 ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործը կուղարկվի դատարան 02/20/2019   16:38 Փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են, հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ. Shamshyan.com 02/20/2019   16:30 «Իմ քայլը» խմբակցությունը Ոստիկանապետին հրավիրել է ԱԺ՝ դռնփակ հանդիպման 02/20/2019   16:05 Քաղաքացին իր աղջկա հետ փորձել է մտնել կառավարության շենք և ի նշան բողոքի՝ ինքնահրկիզվել 02/20/2019   15:49 Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել 02/20/2019   15:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի բարձրացում 02/20/2019   15:04 Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ 02/20/2019   14:56 Կառավարության ծրագրով կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը. Հայտարարություն 02/20/2019   14:42 2018թ. ընթացքում տնտեսվարողներին է վերադարձվել 90.146,6 միլիոն դրամի չափով ԱԱՀ. ՊԵԿ 02/20/2019   14:29 Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր Լուիզ Սիմոն Մանուկյանի ընտանիքին 02/20/2019   14:24 Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Սուրեն Գալստյանի լիազորությունները դադարեցվել են 02/20/2019   13:54 Մեդիայում և սոցցանցերում աննախադեպ թափ է հավաքել իմ և իմ ընկերության դեմ ծավալված սև փիառը՝ կեղտոտ տեխնոլոգիաների ողջ արսենալի կիրառմամբ. Հովհաննես Գալստյան 02/20/2019   13:35 Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ 02/20/2019   13:06 ՀՔԾ-ն քրգործ կհարուցի՞ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատարանում կատարված կեղծիքի առթիվ 02/20/2019   12:40 Մեղադրանք է առաջադրվել Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին 02/20/2019   12:34 Բազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել. Արմինե Ֆանյան 02/20/2019   12:14 Մենք պարզապես պարտավոր ենք սթափվել. Ռոբերտ Քոչարյան 02/20/2019   12:03 Ոստիկանությունը չարաշահումներ է բացահայտել ԵՊՀ-ում (տեսանյութ) 02/20/2019   11:56 Երեք մարզպետի տեղակալներ ազատվել են պաշտոնից 02/20/2019   11:52 Մեր ընտրած ուղին ճիշտ էր. Բակո Սահակյան 02/20/2019   11:27 Դանակահարություն Երեւանում. կասկածյալը 21-ամյա երիտասարդ է 02/20/2019   11:22 Մահացել է բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանը 02/20/2019   11:16 Նիկոլի իշխանությունն ի զորու չէ սթափ գնահատել իրավիճակը. Շարմազանով 02/20/2019   11:01 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երևան 02/20/2019   10:36 Անհետ կորած համարվող երեխան հայտնաբերվել է 02/20/2019   10:33 «Ժամանակ չի ըլե՝ չեմ մասնակցե, կամ՝ ֆրակցիայում էդ ի՞նչ մե լուրջ բան ա քվեարկվե, որ ես չեմ էլե. » Սասուն Միքայելյանը չի մասնակցում խմբակցության նիստերին. «Հրապարակ» 02/20/2019   10:12 Ռուս գործընկերները տարակուսել են «Իմ քայլի» հետ հանդիպումից հետո.«Հրապարակ»
02/20/2019   16:38 Փաբից բերման ենթարկված 5 երիտասարդից 2-ը «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնյաներ են, հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ. Shamshyan.com 02/20/2019   15:49 Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել 02/20/2019   13:35 Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ գործերի նախաքննությունը շարունակվում է. ՀՔԾ 02/20/2019   17:26 ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործը կուղարկվի դատարան 02/20/2019   13:06 ՀՔԾ-ն քրգործ կհարուցի՞ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ դատարանում կատարված կեղծիքի առթիվ 02/21/2019   16:35 Աստղաբաշխական թվեր ենք ստանում. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ստացած դրամաշնորհների մասին 02/20/2019   22:20 Արարատի մարզի բնակչուհին մեղադրել է ամուսնացած տղամարդուն սեռական ոտնձգության մեջ 02/21/2019   11:26 Նիկոլը հերթական բորշն է պատրաստում.Շարմազանով 02/21/2019   21:34 Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորն ինքնասպանություն է գործել 02/21/2019   09:58 Վաչագան Ղազարյանի եղբորորդին համաներումով ազատ է արձակվել. Կաշառքը տրվել է Բաղրամյան 26-ի մոտ. «Ժողովուրդ» 02/21/2019   11:20 Արայիկ Հարութունյանը հրաժարական է տվել 02/20/2019   12:34 Բազմաթիվ անձինք անգամ վտանգավոր ռեցիդիվ ունենալու պարագայում ազատության մեջ են հայտնվել. Արմինե Ֆանյան 02/21/2019   13:15 Նարեկ Սարգսյանի` Հայաստան արտահանձման գործում որեւէ տեղաշարժ չկա 02/20/2019   12:14 Մենք պարզապես պարտավոր ենք սթափվել. Ռոբերտ Քոչարյան 02/21/2019   09:51 Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը». «Փաստ» 02/21/2019   15:28 Գագիկ Խաչատրյանն առայժմ ԱԱԾ չի հրավիրվել. Վանեցյանը հայտարարում է, որ այդ լուրերը ժամանակավրեպ են 02/20/2019   15:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանի բարձրացում 02/20/2019   14:56 Կառավարության ծրագրով կասկածի տակ է դրվում կայացված դատական ակտերի օրինականությունը. Հայտարարություն 02/21/2019   14:53 Ամուլսարի հարցով փորձաքննությունը կարժենա 396 հազար ԱՄՆ դոլար 02/20/2019   16:30 «Իմ քայլը» խմբակցությունը Ոստիկանապետին հրավիրել է ԱԺ՝ դռնփակ հանդիպման

Հայաստանում մեծամասնություն են սահմանադրական իրավունքների և ազատությունների համար պայքարող քաղաքացիները. Արևիկ Պետրոսյան 07/04/2016   11:44  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումն անհրաժեշտություն է, սակայն եծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը: Հայաստանը վաղուց չի ապրում այնպիսի իրողությամբ, երբ հասարակության անդամները պարտադրված են բավարարվել միայն ծափահարելով և արտասանելով Սահմանադրության դրույթները: Հայ հասարակությունում եծամասնություն են կազմում իրենց սահմանադրական իրավունքներին և ազատություններին քաջատեղյակ, դրանց պաշտպանության համար պայքարող քաղաքացիները: Այս մասին նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը` Սահմանադրության օրվան ընդառաջ «Արմենպրես»-իհետ բացառիկ հարցազրույցում:

-Հայաստանը այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ է գնում նոր իրողությամբ՝ նոր Սահմանադրությամբ: Քաղե՞լ ենք արդյոք բարեփոխված Սահմանադրության առաջին պտուղները և ի՞նչ նոր հնարավորություններ է այն մեր երկրի համար բացում:

-Նախ բոլորիս շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն դառնա ապրո՛ղ իրողություն: Հայ իրավունքի հուշարձանները վկայում են, որ եր ժողովրդի պատմական ճակատագրում Սահմանադրությունն ունեցել է առանցքային նշանակություն, այն կտրված չի եղել իրականությունից, այլ նպատակաուղղված է եղել ապահովելու եր լինելիությունը, ինքնության պահպանումը, վերափոխելու սոցիալական կյանքը, հաղթահարելու անգթությունը, սահմանափակելու փառասիրությունն ու իշխանությունը:

Այո, այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ գնում ենք նոր իրողությամբ. 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունները նախանշում են սահմանադրական զարգացումների նոր փուլի սկիզբ: Սահմանադրական հիշյալ բարեփոխումների հիմքում դրվել են իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման, իշխանությունների լիարժեք հավասարակշռման ապահովման, հանրային կառավարման արդյունա- վետության բարձրացման, քաղաքական իշխանության գերկենտրոնացվածության հաղթահարման, արդյունավետ արդարադատության կայացման, քաղաքացիական հասարակության դերի էական բարձրացման նպատակներ: Այս նպատակներն իրացվել են` ձևավորելով համապատասխան սահմանադրական միջավայր:
Անշուշտ, անհրաժեշտ է Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումը, սակայն եծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը:

Բարեփոխված Սահմանադրության առաջին պտուղները քաղելուն այսօր կարելի է անդրադառնալ միայն այն դրույթների մասով, որոնք արդեն ուժի եջ են մտել, և, թերևս, լիարժեք եզրահանգումներ անելը դեռ վաղ է, քանի որ կարճ ժամանակ է անցել: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի եջ են մտել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանող դրույթները: Բնականաբար, այս առումով ասելիքը, նախևառաջ, հիմնական իրավունքներն ու ազատություններն իրացնողներին է: ենք վաղուց չենք ապրում այնպիսի իրողությամբ, երբ հասարակության անդամները պարտադրված են բավարարվել միայն ծափահարելով և արտասանելով Սահմանադրության դրույթները:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր եր հասարակությունում եծամասնություն են կազմում իրենց սահմանադրական իրավունքներին և ազատություններին քաջատեղյակ, դրանց պաշտպանության համար պայքարող քաղաքացիները: Կարող եմ փաստել, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից առ այսօր ՀՀ սահմանադրական դատարանի կողմից քննության առնված գործերով դիմող 30 սուբյեկտներից 27-ը եղել են ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այդ գործերով բարձրացվել են վիճարկվող իրավանորերի` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններն ամրագրող սահմանադրական փոփոխված դրույթներին համապատասխանության հարցեր, և զգալի թվով իրավանորեր ճանաչվել են ՀՀ
Սահմանադրությանը հակասող և անվավեր:

-21 տարի առաջ ՀՀ քաղաքացիները գրեթե միաձայն ընտրեցին սահմանադրական հանրապետության ուղին` ՀՀ-ն հռչակելով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրելով երկրի մայր օրենքով: Որքանո ՞վ է այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընթացել նախանշված ուղուն հավատարիմ: Ո ՞ր հարթության վրա եք նկատում բացթողումներ:

- Այն, որ 21 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական ճգնաժամ չի արձանագրվել, այդ թվում՝ սահմանադրական առանցքային լուծումների շնորհիվ, ըստ իս, փաստ է: Այն, որ սահմանադրորեն հռչակված նպա տակները, սկզբունքները և նորերը լիարժեքորեն կենսագործելու ,իրացնելու ուղղությամբ, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, կարծում եմ, դա ևս անժխտելի է: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում և դրանց կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս արձանագրել է իրավական պետության կայացման ու առաջընթացի գլխավոր խոչընդոտ հանդիսացող, ինչպես նաև սահմանադրական օրինականության տեսանկյունից անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրների շրջանակը, մասնավորապես.

- երաշխավորված ու ապահովված չէ մարդու `սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքների անմիջական գործողությունը:

- իրավունքի գերակայության սկզբունքը չի դարձել մարդկանց սոցիալական վարքագծի, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի և իշխանությունների հանրային վարքագծի հենքը, - խիստ անհստակ են իշխանությունների հայեցողության սահմանները, արդյունավետ չի գործում իրավունքով
իշխանության սահմանափակման սկզբունքը,

- եծ խզում է առաջացել սահմանադրական արժեբանության և հասարակական պրակտիկայի միջև, հստակ ու հանրայնորեն ընկալելի չեն սահմանադրական բարոյականության չափորոշիչները,

- քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումն ընդհուպ երկրի ազգային անվտանգության սպառնալիք է դարձել՝ դրանով պայմանավորված բոլոր հետևանքներով հանդերձ:

Նշված խնդիրների հաղթահարման համար 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել են անհրաժեշտ նախադրյալներ: Իսկ վերջինների իրացումն ուղղակիորեն պայմանավորված է հանրային իշխանության կողմից իր պոզիտիվ պարտականությունները կատարելու ,ինչպես նաև անձի կողմից սոցիալապես ակտիվ վարքագիծ դրսևորելու համարժեք մակարդակով: Ժամանակի հրամայականներն են՝ սահմանադրական ժողովրդավարության հաստատումը, և այն, որ Սահմանադրությունը դառնա ապրող իրողություն, ձևավորվի սահմանադրական մշակույթ:

-Սահմանադրական փոփոխություններից հետո բազմաթիվ օրենքներ կարիք ունեն բարեփոխված Սահմանադրության դրույթներին համապատասխանեցման: Քանի ՞ օրենքում է ենթադրվում փոփոխություն: Ի ՞նչ է արվում օրենսդրական դաշտում այդ ուղղությամբ:

- 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման շրջականները նախանշված են: ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով հաստատվել է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Այդ ցանկում ներառվել է 12 օրենքի նախագիծ: Հիշյալ հրամանագրով ՀՀ կառավարությանը հանձնարարվել է նաև ապահովել նշված օրենքների նախագծերի մշակումը, ինչպես նաև հաստատել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել այդ օրենքների նախագծերի մշակումը, դրանք սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի քննարկման ներկայացնելը: Հարկ է նշել նաև, որ ՀՀ Նախագահի հիշյալ հրամանագրով ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:

ՀՀ կառավարությունն իր 2016 թվականի մարտի 10-ի որոշմամբ հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Հիշյալ ցանկում ներառվել է 62 օրենքի նախագիծ:

Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովումն ընթացքի եջ է: Մասնավորապես, ինչպես հայտնի է, 2016 թվականի մայիսի 25-ին ընդունվել է ՀՀ ընտրական օրենսգիրքը, իսկ 2016 թվականի հունիսի 30-ին`դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

-Օրենսդրական աշխատանքի երկարամյա փորձ ունեք. ըստ Ձեզ՝ քաղաքական կոնսոլիդացիայի արդյունքում բարեփոխված Մայր օրենքն արդյոք ստեղծո ՞ւմ է հնարավորություններ՝ քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները լիակատար իրագործելու համար: Բնական է, որ Մայր օրենքն էլ պարբերաբար կատարելագործվելու կարիք է զգում. ո ՞ր ոլորտներն են, որոնցում կարգավորումները պարբերական վերանայումների և լրացումների անհրաժեշտություն կզգան:

- Անշուշտ, Սահմանադրության գլխավոր խնդիրներից է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորումը, և, ըստ այդմ, Սահմանադրության կենսունակության գնահատման գլխավոր չափանիշներից է այդ իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման և արդյունավետ պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների ու կառուցակարգերի առկայությունը: Այո, սահմանադրական բարեփոխումներով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրացման հնարավորություններն ընդլայնվել են:

Մասնավորապես, ելնելով մարդու և քաղաքացու սահմանադրորեն ամրագրված անօտարելի իրավունքների բնույթից և դրանց երաշխավորման, ապահովման ու պաշտպանության առանձնահատկություններից, հստակեցվել է սահմանադրական իրավունքների դասակարգումը, ընդլայնվել են խախտված իրավունքները ներպետական իրավական համակարգում պաշտպանելու երաշխիքները: Բացի այդ, հաշվի առնելով միջազգային սահմանադրական զարգացումների արդի միտումները բարելավվել են իրավունքների սահմանափակմանն առնչվող լուծումները` հիմքում ունենալով համաչափության, որոշակիության և իրավունքի էության անխախտելիության սկզբունքները:

Պետք է նշեմ նաև, որ լիարժեք արդյունքի համար սահմանադրական` արդեն իսկ առկա հնարավորությունները պետք է իրավաչափ և արդյունավետ կենսագործվեն նաև իրավաստեղծ, իրավակիրառ և իրավապաշտպան գործունեությամբ:

Իհարկե, Սահմանադրությունն ունի հասարակության համակարգային կայունության երաշխավորի դեր: Մյուս կողմից Սահմանադրությունը չի կարող չարձագանքել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդման, ժողովրդավարության արմատավորման նոր խնդիրներին, ներպետական ու միջազգային զարգացումներին և պետք է առաջադրի առաջընթաց ապահովող լուծումներ:

-Սահմանադրական դատարանի համար հոբելյանական տարի է. ինչպե ՞ս եք գնահատում անցած տարիները և ապագայի ինչպիսի ՞ տեսլականով եք առաջ շարժվում:

- Իր կազմավորման առաջին օրերից ՀՀ սահմանադրական դատարանը եծ ներդրում է ունեցել երկրում սահմանադրականության ապահովման գործընթացում: Անցած 20 տարիներին ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է 1290 որոշում, որոնցից 228-ը` նորմատիվ ակտերի, 43-ը` ընտրական վեճերի և 1019-ը` միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցերով: Նորմատիվ ակտերի սահմանադրականության գործերից 90 տոկոսը ՀՀ սահմանադրական դատարանը քննության է առնել ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի հիման վրա և վիճարկվող նորերի զգալի մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Հիշյալ որոշումներով ՀՀ սահմանադրական դատարանն առաջադրել է դոկտրինալ մոտեցումներ, արտահայտել իրավական առանցքային դիրքորոշումներ և հետևողականորեն զարգացրել դրանք: Այդ իրավական դիրքորոշումների հիման վրա օրենսդրական իրավակարգավորումներում կատարվել են համակարգային և ինստիտուցիոնալ բնույթի բազմաթիվ փոփոխություններ: Սահմանադրական դատարանի իրավա-
կան դիրքորոշումները հաշվի են առնվել նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքում:

Ասվածը բնավ չի նշանակում, թե սահմանադրական արդարադատություն իրականացնելիս ՀՀ սահմանադրական դատարանը չի բախվում խնդիրների, որոնք, ի դեպ, քիչ չեն: Այդ խնդիրները պայմանավորված են նաև սահմանադրաիրավական կանոնակարգումներով, այդ թվում` պետական իշխանության այլ մարմինների հետ գործառնական փոխհարաբերությունների մակարդակով: Պետք է նշեմ, որ առկա խնդիրների լուծման էական նախադրյալներ են ամրագրվել սահմանադրական վերջին փոփոխություններով: Մասնավորապես, սահմանադրական մակարդակում հստակ ամրագրվել է սահմանադրական դատարանի հիմնական գործառույթը՝ Սահմանադրության գերակայության ապահովումը:
Սահմանադրական առանցքային փոփոխություններ են կատարվել նաև սահմանադրական դատարանի լիազորություններում` ընդլայնելով սահմանադրական վերահսկողության օբյեկտների շրջանակը: Վերափոխվել է սահմանադրական դատարանի կազմավորման կարգը, բարձրացվել են սահմանադրական դատարանի դատավորների տարիքային և մասնագիտական փորձառության ցենզերը, սահմանափակվել է նրանց պաշտոնավարման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս սերնդափոխության և գաղափարական փոփոխությունների:

Դատական սահմանադրական վերահսկողությունը հասարակության եջ կայունության, դինամիկ զարգացման հետևողականության ու անընդհատության ապահովման միջոց է և պետք է ունենա լիարժեք սահմանադրական հնարավորություններ` գործելով անկախ և անաչառ, ապահովելով իշխանության սահմանափակումը` հօգուտ իրավունքի սկզբունքների:

Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: եր բոլորի պարտքն ու պատասխանատվությունն է համակարգված և հետևողականորեն կենսագործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման նպատակներն ու սկզբունքները, ամրապնդել եր անկախությունը: 

 

Հարցազրույցը` Նարինե Նազարյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 20/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն բավարարեց երկու ԶԼՄ-ների դիմումները. վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ
12:14 29/09/2015  |  ԼՐԱՀՈՍԴատարանը պարտավո՞ր է պատշաճ պատասխան տալ դատավարության կողմի՝ ՍԴ դիմելու միջնորդությանը
11:55 03/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն վարույթ է ընդունել լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության մասին օրաթերթի դիմումը
16:14 17/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Քաղաքացիական գործերով բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահանջը հակասում է Սահմանադրությանը
16:32 27/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱրգենտինայի դատավորը ՀՀ Սահմանադրական դատարանում
10:12 14/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վերաբերյալ ՍԴ որոշումը՝ առաջիկա ժամերին
18:39 04/11/2014  |  ԼՐԱՀՈՍԿուտակային կենսաթոշակների սահմանադրականության վերաբերյալ գործը ՍԴ-ն քննության կառնի 2015թ-ի մարտի 31-ին
18:30 04/11/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը քննության կառնի նոյեմբերի 14-ին
14:58 02/09/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն վերադարձել է արձակուրդից, սակայն առայժմ գործում է ոչ լրիվ կազմով
15:38 20/08/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քննության է ընդունել սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքների սահմանադրականությունը որոշելու գործը

Տեսանյութեր

02/19/2019   12:37 Կանայք ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ

Տեսադարան

01/05/2019   19:05 Ճրագալույց և սուրբ պատարագ

գործընկերներ

Գործ #

12/24/2018   13:04 «Կայարան» օպերացիա. 430 վագոն վառելանյութի հափշտակությունն ու Համբարձում Ղանդիլյանի սպանությունը 1993 թվականի մայիսի 3-ին հասարակական-քաղաքական կյանքը ցնցվեց սպանության լուրով. սպանության զոհ էր դարձել Հայաստանի երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը։ 12/17/2018   14:26 Համաժողովրդական զարթոնքից 4 տարի անց մեկը մյուսին հաջորդեցին քաղաքական սպանությունները՝  հանուն «ազգի բարօրության». Հովհաննես Սուքիասյանի սպանության մանրամասները 26 տարի առաջ է տեղի ունեցել երրորդ հանրապետության քաղաքական առաջին սպանություններից մեկը։ 11/18/2018   00:25 Կասկածել է սպանված աներորդու՝ քրեական հեղինակություն «Մերգելյանցի Սամվելիկի» կնոջն ու գաղտնալսել նրան 11/14/2018   16:13 Դատարանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մեղադրանքը վերաորակել է և սպանության գործը վաղեմությամբ կարճել Դաժան սպանություն՝ զինվորական պարետատանը 24 տարի առաջ:

Արխիվ

[]