Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. Տասմագամբետով 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները 03/28/2024   12:33 «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը քննարկել է Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները 03/28/2024   12:29 Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան 03/28/2024   12:27 Երկրում բացի Շուռնուխի 10 տներից բազմաթիվ տներ են, չէ՞ կառուցվել․ Սյունիքի մարզպետը տեղյակ չէ Շուռնուխում 10 տների ծրագրից 03/28/2024   12:25 Ջերմաստիճանը վաղվանից կբարձրանա 8-10 աստիճանով՝ Երևանում ցերեկային ժամերին հասնելով +20․․․+22 աստիճանի 03/28/2024   12:23 Երևանում «Toyota»-ի վարորդը, լինելով ամենաբարձր աստիճանի խմած, դարձել է շղթայական ավտոմեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց 03/28/2024   12:17 Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա 03/28/2024   12:13 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 03/28/2024   12:02 Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համագործակցությունը որեւէ մեկի դեմ ուղղված լինելու պնդումները արհեստածին են. Բադալյան 03/28/2024   11:55 Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը 03/28/2024   11:44 Դավադիրներ կան, որ լավագույն տղերքի արյամբ 30 տարի առաջ գծված սահմանները, թշնամու պահանջով, 5 տարի հանձնում են ` հետո փորձում տգետներին համոզել, որ դա հայի հող չէ. Զաքարյան 03/28/2024   11:35 Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու հաշվին. Թաթոյան 03/28/2024   11:29 Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոսներ 03/28/2024   11:22 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ անում է գործողություններ, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (տեսանյութ) 03/28/2024   11:20 ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան 03/28/2024   11:16 Արցախի Հանրապետությունից 2020 թվականից հետո բռնի տեղահանվածները եւս կդառնան 40.000+10.000 ծրագրի շահառու. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ) 03/28/2024   11:09 Կառավարությունը հետ վերցրեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Շենգավիթում գտնվող շենք-շինությունները և վաճառեց այն «Քվանտ» վարժարանին 03/28/2024   11:04 Ինչ է քննարկվում կառավարության այսօրվա նիստում. ուղիղ 03/28/2024   11:01 Որակի հարցում զիջում չի լինելու՝ շինարարներին վստահեցրել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահը 03/28/2024   10:51 Ադրբեջանը շարունակաբար քայլեր է ձեռնարկում տարածաշրջանային նախագծերից Հայաստանին դուրս թողնելու ուղղությամբ. ԱԳՆ 03/28/2024   10:50 2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. կառավարությունը է 1.1 մլրդ դրամ սուբսիդիա կտրամդրի «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին 03/28/2024   10:47 Ծաղկաձորում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը, ըստ տնօրենի, դրամարկղից 11 մլն դրամ է հափշտակել. shamshyan.com 03/28/2024   10:30 ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր 03/28/2024   10:25 Եվս երկու կրթական հաստատություն կմիավորեն, մեկ պետական գույք կօտարեն, մեկ մասնավոր անշարժ գույք էլ հետ կվերցնեն՝ ՀՀ կառավարության նիստի այսօրվա օրակարգում 03/28/2024   10:23 Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 03/28/2024   08:25 ՔՊ-ականներն այլևս առաջվանը չեն․ «Հրապարակ» 03/28/2024   08:22 Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է․«Հրապարակ» 03/28/2024   08:17 Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190. «Ժողովուրդ» 03/28/2024   08:14 Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու սևեռումը հասել է Դիլիջան․«Հրապարակ» 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   08:06 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․«Հրապարակ» 03/28/2024   07:41 Քաոս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում․ աշխատակիցները հերթով ազատվում են, իսկ իշխանությունը չի գտնում իր «սրտի» ԿԿՀ նախագահին. «Ժողովուրդ» 03/28/2024   07:31 ՀՀ Քննչական կոմիտեն Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել. «Ժողովուրդ» 03/28/2024   07:27 Գուրգեն Արսենյանին տրված խոստումը չի իրականացել․ պատգամավորը նեղացած է ՔՊ-ից. «Ժողովուրդ» 03/27/2024   23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար 03/27/2024   23:32 41-ամյա տղամարդը կալանավորվեց 03/27/2024   23:12 Պեսկովը մեկնաբանել է Պուտինի ձայնով կատարված խաբեբաների զանգերը 03/27/2024   22:47 Նման այցերը մեծ քաղաքական և անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի պատվիրակությանը 03/27/2024   22:42 Ապրիլի 5-ից գործելու է տուգանքները 30 %-ով նվազեցնելու համակարգը 03/27/2024   22:27 Դոնի Ռոստովում ձերբակալված գրոհայինները փորձել են զինվորականների հավաքագրել 03/27/2024   22:10 Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   21:05 1920թ. օգոստոսի 10-ի հայ-ռուսական համաձայնությամբ Հայաստանի տարածք է ճանաչվել նաև այժմ արհեստածին Ադրբեջանի կազմում գտնվող մի շարք գյուղեր․ իրանագետ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   16:05 Ազգին սարքել են մատաղացու գառ, գոնե խոսքով պատասխանեք, ասեք՝ կխփենք Բաքու-Ջեհյան նավթամուղին ու Մինգեչաուրի ջրամբարին, տեսեք՝ էլի պատերազմով կսպառնա՞. Գրիշա Սարգսյան 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   16:13 «Պզոն» օրենքով գող է թագադրվել 1991 թվականին ու շարունակել պահպանել իր այդ կարգավիճակը. դատախազը հաստատել է մեղադրանք ու ուղարկել դատարան 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

Հայաստանում մեծամասնություն են սահմանադրական իրավունքների և ազատությունների համար պայքարող քաղաքացիները. Արևիկ Պետրոսյան 07/04/2016   11:44  |  ԼՐԱՀՈՍ

Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումն անհրաժեշտություն է, սակայն եծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը: Հայաստանը վաղուց չի ապրում այնպիսի իրողությամբ, երբ հասարակության անդամները պարտադրված են բավարարվել միայն ծափահարելով և արտասանելով Սահմանադրության դրույթները: Հայ հասարակությունում եծամասնություն են կազմում իրենց սահմանադրական իրավունքներին և ազատություններին քաջատեղյակ, դրանց պաշտպանության համար պայքարող քաղաքացիները: Այս մասին նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը` Սահմանադրության օրվան ընդառաջ «Արմենպրես»-իհետ բացառիկ հարցազրույցում:

-Հայաստանը այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ է գնում նոր իրողությամբ՝ նոր Սահմանադրությամբ: Քաղե՞լ ենք արդյոք բարեփոխված Սահմանադրության առաջին պտուղները և ի՞նչ նոր հնարավորություններ է այն մեր երկրի համար բացում:

-Նախ բոլորիս շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով և ցանկանում եմ, որ յուրաքանչյուրիս համար այն դառնա ապրո՛ղ իրողություն: Հայ իրավունքի հուշարձանները վկայում են, որ եր ժողովրդի պատմական ճակատագրում Սահմանադրությունն ունեցել է առանցքային նշանակություն, այն կտրված չի եղել իրականությունից, այլ նպատակաուղղված է եղել ապահովելու եր լինելիությունը, ինքնության պահպանումը, վերափոխելու սոցիալական կյանքը, հաղթահարելու անգթությունը, սահմանափակելու փառասիրությունն ու իշխանությունը:

Այո, այս տարի Սահմանադրության օրվան ընդառաջ գնում ենք նոր իրողությամբ. 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության փոփոխությունները նախանշում են սահմանադրական զարգացումների նոր փուլի սկիզբ: Սահմանադրական հիշյալ բարեփոխումների հիմքում դրվել են իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերի կատարելագործման, իշխանությունների լիարժեք հավասարակշռման ապահովման, հանրային կառավարման արդյունա- վետության բարձրացման, քաղաքական իշխանության գերկենտրոնացվածության հաղթահարման, արդյունավետ արդարադատության կայացման, քաղաքացիական հասարակության դերի էական բարձրացման նպատակներ: Այս նպատակներն իրացվել են` ձևավորելով համապատասխան սահմանադրական միջավայր:
Անշուշտ, անհրաժեշտ է Սահմանադրության տեքստային լուծումների կատարելագործումը, սակայն եծապես կարևոր են նաև նոր լուծումների իրավակիրառական ապահովումը, այդ լուծումների և իրական կյանքի միջև անջրպետի հաղթահարումը:

Բարեփոխված Սահմանադրության առաջին պտուղները քաղելուն այսօր կարելի է անդրադառնալ միայն այն դրույթների մասով, որոնք արդեն ուժի եջ են մտել, և, թերևս, լիարժեք եզրահանգումներ անելը դեռ վաղ է, քանի որ կարճ ժամանակ է անցել: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 22-ից ուժի եջ են մտել մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները սահմանող դրույթները: Բնականաբար, այս առումով ասելիքը, նախևառաջ, հիմնական իրավունքներն ու ազատություններն իրացնողներին է: ենք վաղուց չենք ապրում այնպիսի իրողությամբ, երբ հասարակության անդամները պարտադրված են բավարարվել միայն ծափահարելով և արտասանելով Սահմանադրության դրույթները:

Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այսօր եր հասարակությունում եծամասնություն են կազմում իրենց սահմանադրական իրավունքներին և ազատություններին քաջատեղյակ, դրանց պաշտպանության համար պայքարող քաղաքացիները: Կարող եմ փաստել, որ 2015 թվականի դեկտեմբերի 22-ից առ այսօր ՀՀ սահմանադրական դատարանի կողմից քննության առնված գործերով դիմող 30 սուբյեկտներից 27-ը եղել են ֆիզիկական և իրավաբանական անձինք: Այդ գործերով բարձրացվել են վիճարկվող իրավանորերի` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատություններն ամրագրող սահմանադրական փոփոխված դրույթներին համապատասխանության հարցեր, և զգալի թվով իրավանորեր ճանաչվել են ՀՀ
Սահմանադրությանը հակասող և անվավեր:

-21 տարի առաջ ՀՀ քաղաքացիները գրեթե միաձայն ընտրեցին սահմանադրական հանրապետության ուղին` ՀՀ-ն հռչակելով ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատություններն ամրագրելով երկրի մայր օրենքով: Որքանո ՞վ է այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունն ընթացել նախանշված ուղուն հավատարիմ: Ո ՞ր հարթության վրա եք նկատում բացթողումներ:

- Այն, որ 21 տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական ճգնաժամ չի արձանագրվել, այդ թվում՝ սահմանադրական առանցքային լուծումների շնորհիվ, ըստ իս, փաստ է: Այն, որ սահմանադրորեն հռչակված նպա տակները, սկզբունքները և նորերը լիարժեքորեն կենսագործելու ,իրացնելու ուղղությամբ, անշուշտ, դեռ շատ անելիքներ ունենք, կարծում եմ, դա ևս անժխտելի է: ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում և դրանց կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդումներում բազմիցս արձանագրել է իրավական պետության կայացման ու առաջընթացի գլխավոր խոչընդոտ հանդիսացող, ինչպես նաև սահմանադրական օրինականության տեսանկյունից անհետաձգելի լուծումներ պահանջող խնդիրների շրջանակը, մասնավորապես.

- երաշխավորված ու ապահովված չէ մարդու `սահմանադրորեն ամրագրված հիմնական իրավունքների անմիջական գործողությունը:

- իրավունքի գերակայության սկզբունքը չի դարձել մարդկանց սոցիալական վարքագծի, քաղաքական ինստիտուտների քաղաքական վարքագծի և իշխանությունների հանրային վարքագծի հենքը, - խիստ անհստակ են իշխանությունների հայեցողության սահմանները, արդյունավետ չի գործում իրավունքով
իշխանության սահմանափակման սկզբունքը,

- եծ խզում է առաջացել սահմանադրական արժեբանության և հասարակական պրակտիկայի միջև, հստակ ու հանրայնորեն ընկալելի չեն սահմանադրական բարոյականության չափորոշիչները,

- քաղաքական, տնտեսական և վարչական ներուժի սերտաճումն ընդհուպ երկրի ազգային անվտանգության սպառնալիք է դարձել՝ դրանով պայմանավորված բոլոր հետևանքներով հանդերձ:

Նշված խնդիրների հաղթահարման համար 2015 թվականի Սահմանադրության փոփոխություններով ամրագրվել են անհրաժեշտ նախադրյալներ: Իսկ վերջինների իրացումն ուղղակիորեն պայմանավորված է հանրային իշխանության կողմից իր պոզիտիվ պարտականությունները կատարելու ,ինչպես նաև անձի կողմից սոցիալապես ակտիվ վարքագիծ դրսևորելու համարժեք մակարդակով: Ժամանակի հրամայականներն են՝ սահմանադրական ժողովրդավարության հաստատումը, և այն, որ Սահմանադրությունը դառնա ապրող իրողություն, ձևավորվի սահմանադրական մշակույթ:

-Սահմանադրական փոփոխություններից հետո բազմաթիվ օրենքներ կարիք ունեն բարեփոխված Սահմանադրության դրույթներին համապատասխանեցման: Քանի ՞ օրենքում է ենթադրվում փոփոխություն: Ի ՞նչ է արվում օրենսդրական դաշտում այդ ուղղությամբ:

- 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման շրջականները նախանշված են: ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի հրամանագրով հաստատվել է ՀՀ Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Այդ ցանկում ներառվել է 12 օրենքի նախագիծ: Հիշյալ հրամանագրով ՀՀ կառավարությանը հանձնարարվել է նաև ապահովել նշված օրենքների նախագծերի մշակումը, ինչպես նաև հաստատել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը, ապահովել այդ օրենքների նախագծերի մշակումը, դրանք սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի քննարկման ներկայացնելը: Հարկ է նշել նաև, որ ՀՀ Նախագահի հիշյալ հրամանագրով ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհուրդ:

ՀՀ կառավարությունն իր 2016 թվականի մարտի 10-ի որոշմամբ հաստատել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների՝ օրենքով կարգավորման պահանջ ուղղակիորեն նախատեսող դրույթների հիման վրա ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների ցանկը: Հիշյալ ցանկում ներառվել է 62 օրենքի նախագիծ:

Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովումն ընթացքի եջ է: Մասնավորապես, ինչպես հայտնի է, 2016 թվականի մայիսի 25-ին ընդունվել է ՀՀ ընտրական օրենսգիրքը, իսկ 2016 թվականի հունիսի 30-ին`դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը: Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ օրենքի նախագիծը:

-Օրենսդրական աշխատանքի երկարամյա փորձ ունեք. ըստ Ձեզ՝ քաղաքական կոնսոլիդացիայի արդյունքում բարեփոխված Մայր օրենքն արդյոք ստեղծո ՞ւմ է հնարավորություններ՝ քաղաքացու իրավունքներն ու հիմնարար ազատությունները լիակատար իրագործելու համար: Բնական է, որ Մայր օրենքն էլ պարբերաբար կատարելագործվելու կարիք է զգում. ո ՞ր ոլորտներն են, որոնցում կարգավորումները պարբերական վերանայումների և լրացումների անհրաժեշտություն կզգան:

- Անշուշտ, Սահմանադրության գլխավոր խնդիրներից է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորումը, և, ըստ այդմ, Սահմանադրության կենսունակության գնահատման գլխավոր չափանիշներից է այդ իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման և արդյունավետ պաշտպանության սահմանադրաիրավական երաշխիքների ու կառուցակարգերի առկայությունը: Այո, սահմանադրական բարեփոխումներով մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրացման հնարավորություններն ընդլայնվել են:

Մասնավորապես, ելնելով մարդու և քաղաքացու սահմանադրորեն ամրագրված անօտարելի իրավունքների բնույթից և դրանց երաշխավորման, ապահովման ու պաշտպանության առանձնահատկություններից, հստակեցվել է սահմանադրական իրավունքների դասակարգումը, ընդլայնվել են խախտված իրավունքները ներպետական իրավական համակարգում պաշտպանելու երաշխիքները: Բացի այդ, հաշվի առնելով միջազգային սահմանադրական զարգացումների արդի միտումները բարելավվել են իրավունքների սահմանափակմանն առնչվող լուծումները` հիմքում ունենալով համաչափության, որոշակիության և իրավունքի էության անխախտելիության սկզբունքները:

Պետք է նշեմ նաև, որ լիարժեք արդյունքի համար սահմանադրական` արդեն իսկ առկա հնարավորությունները պետք է իրավաչափ և արդյունավետ կենսագործվեն նաև իրավաստեղծ, իրավակիրառ և իրավապաշտպան գործունեությամբ:

Իհարկե, Սահմանադրությունն ունի հասարակության համակարգային կայունության երաշխավորի դեր: Մյուս կողմից Սահմանադրությունը չի կարող չարձագանքել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքների ամրապնդման, ժողովրդավարության արմատավորման նոր խնդիրներին, ներպետական ու միջազգային զարգացումներին և պետք է առաջադրի առաջընթաց ապահովող լուծումներ:

-Սահմանադրական դատարանի համար հոբելյանական տարի է. ինչպե ՞ս եք գնահատում անցած տարիները և ապագայի ինչպիսի ՞ տեսլականով եք առաջ շարժվում:

- Իր կազմավորման առաջին օրերից ՀՀ սահմանադրական դատարանը եծ ներդրում է ունեցել երկրում սահմանադրականության ապահովման գործընթացում: Անցած 20 տարիներին ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է 1290 որոշում, որոնցից 228-ը` նորմատիվ ակտերի, 43-ը` ընտրական վեճերի և 1019-ը` միջազգային պայմանագրերի սահմանադրականության հարցերով: Նորմատիվ ակտերի սահմանադրականության գործերից 90 տոկոսը ՀՀ սահմանադրական դատարանը քննության է առնել ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի հիման վրա և վիճարկվող նորերի զգալի մասը ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր: Հիշյալ որոշումներով ՀՀ սահմանադրական դատարանն առաջադրել է դոկտրինալ մոտեցումներ, արտահայտել իրավական առանցքային դիրքորոշումներ և հետևողականորեն զարգացրել դրանք: Այդ իրավական դիրքորոշումների հիման վրա օրենսդրական իրավակարգավորումներում կատարվել են համակարգային և ինստիտուցիոնալ բնույթի բազմաթիվ փոփոխություններ: Սահմանադրական դատարանի իրավա-
կան դիրքորոշումները հաշվի են առնվել նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների ընթացքում:

Ասվածը բնավ չի նշանակում, թե սահմանադրական արդարադատություն իրականացնելիս ՀՀ սահմանադրական դատարանը չի բախվում խնդիրների, որոնք, ի դեպ, քիչ չեն: Այդ խնդիրները պայմանավորված են նաև սահմանադրաիրավական կանոնակարգումներով, այդ թվում` պետական իշխանության այլ մարմինների հետ գործառնական փոխհարաբերությունների մակարդակով: Պետք է նշեմ, որ առկա խնդիրների լուծման էական նախադրյալներ են ամրագրվել սահմանադրական վերջին փոփոխություններով: Մասնավորապես, սահմանադրական մակարդակում հստակ ամրագրվել է սահմանադրական դատարանի հիմնական գործառույթը՝ Սահմանադրության գերակայության ապահովումը:
Սահմանադրական առանցքային փոփոխություններ են կատարվել նաև սահմանադրական դատարանի լիազորություններում` ընդլայնելով սահմանադրական վերահսկողության օբյեկտների շրջանակը: Վերափոխվել է սահմանադրական դատարանի կազմավորման կարգը, բարձրացվել են սահմանադրական դատարանի դատավորների տարիքային և մասնագիտական փորձառության ցենզերը, սահմանափակվել է նրանց պաշտոնավարման ժամկետը, ինչը հնարավորություն է տալիս սերնդափոխության և գաղափարական փոփոխությունների:

Դատական սահմանադրական վերահսկողությունը հասարակության եջ կայունության, դինամիկ զարգացման հետևողականության ու անընդհատության ապահովման միջոց է և պետք է ունենա լիարժեք սահմանադրական հնարավորություններ` գործելով անկախ և անաչառ, ապահովելով իշխանության սահմանափակումը` հօգուտ իրավունքի սկզբունքների:

Կրկին շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առիթով: եր բոլորի պարտքն ու պատասխանատվությունն է համակարգված և հետևողականորեն կենսագործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացման նպատակներն ու սկզբունքները, ամրապնդել եր անկախությունը: 

 

Հարցազրույցը` Նարինե Նազարյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 20/10/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն բավարարեց երկու ԶԼՄ-ների դիմումները. վեճի առարկա դրույթները դիմողների նկատմամբ կիրառվել են այլ մեկնաբանությամբ
12:14 29/09/2015  |  ԼՐԱՀՈՍԴատարանը պարտավո՞ր է պատշաճ պատասխան տալ դատավարության կողմի՝ ՍԴ դիմելու միջնորդությանը
11:55 03/07/2015  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՍԴ-ն վարույթ է ընդունել լրատվական աղբյուրների գաղտնիության պաշտպանության մասին օրաթերթի դիմումը
16:14 17/06/2015  |  ԼՐԱՀՈՍՍԴ. Քաղաքացիական գործերով բացառապես փաստաբանի միջոցով վճռաբեկ բողոք ներկայացնելու պահանջը հակասում է Սահմանադրությանը
16:32 27/04/2015  |  ԼՐԱՀՈՍԱրգենտինայի դատավորը ՀՀ Սահմանադրական դատարանում
10:12 14/11/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վերաբերյալ ՍԴ որոշումը՝ առաջիկա ժամերին
18:39 04/11/2014  |  ԼՐԱՀՈՍԿուտակային կենսաթոշակների սահմանադրականության վերաբերյալ գործը ՍԴ-ն քննության կառնի 2015թ-ի մարտի 31-ին
18:30 04/11/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը քննության կառնի նոյեմբերի 14-ին
14:58 02/09/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն վերադարձել է արձակուրդից, սակայն առայժմ գործում է ոչ լրիվ կազմով
15:38 20/08/2014  |  ԼՐԱՀՈՍՍԴ-ն քննության է ընդունել սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքների սահմանադրականությունը որոշելու գործը

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]