Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   08:17 Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ» 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Միջուկային անվտանգության կոմիտեն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ կասկածելի գործարքի մեջ մտնելուց 06/29/2016   11:03  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանում գործնականում հնարավոր չէ ռադիոակտիվ նյութ կամ ռադիոակտիվ թափոն հափշտակել ապօրինի օգտագործման նպատակով: Հսկողությունն իրականացվում է ամենաբարձր մակարադակով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն` անդրադառնալով միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում Հայաստանի 3 քաղաքացիների ձերբակալման փաստին: Վերջերս վրացական էլեկտրոնային լրատվամիջոցները լուրեր էին տարածել այն մասին, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվել են Հայաստանի 3 և Վրաստանի 3 քաղաքացիներ:

Հայտարարությանն անմիջապես հաջորդեց ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հակահայկական հիստերիան, թե հայկական «ատոմային ահաբեկչությունը» վտանգ է ոչ միայն Ադրբեջանի, այլ ամբողջ աշխարհի համար: Ադրբեջանը շարունակում է շահարկել այդ տեղեկատվությանը` փորձելով վնասել մեր պետության հեղինակությանը:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Հայաստանի քաղաքացիներ ձերբակալվել են նաև նախկինում: Մասնավորապես, 2010 և 2014 թվականներին: ՀՀ քաղաքացիների որոշ շրջանակ, հիմնականում սոցիալապես անապահով խավից, գայթակղվում են խոշոր գումարներ վաստակելու առաջարկներով և ներքաշվում կասկածելի գործարքների մեջ: Քաղաքացիներին սկզբնական շրջանում առաջարկվում են առաջին հայացքից անմեղ թվացող գործարքներ, որից հետո նրանց առաջարկվում է որոնել «կարմիր սնդիկ», «ցեզիում», «ուրան», «կոբալտ» և այլ ռադիոակտիվ նյութեր: Նման գործարքների նախաձեռնությունը գալիս է բացառապես
օտարերկրացիներից` տարածաշրջանի Հայաստանին սահմանակից և արաբական երկրներից:

Հայաստանում ի՞նչ մակարդակի վրա է միջուկային, ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության մակարդակը: Ինչպիսի՞ հսկողություն է իրականացվում սահմանային հատվածներում: Որքանո՞վ է հավանական Հայաստանից խոշոր քանակի ռադիոակտիվ նյութերի դուրս բերումը. թեմայի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվություն ստանալու
համար «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ ԿԱ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, նախ սկսենք վրացական լրատվաﬕջոցներում տեղ գտած տեղեկատվությունից, միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար ձերբակալվել են Հայաստանի 3 քաղաքացիներ: Ձեր մեկնաբանությունը:

-Սկսենք Հայաստանում գտնվող ջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի՝այդ թվում ռադիոակտիվ թափոնների, ֆիզիկական պաշտպանության մակարդակի մասին տեղեկատվությունից: Դա ցույց կտա, որ գործնականում հնարավոր չէ միջուկային կամ ռադիոակտիվ նյութ հափշտակել, կամ ապօրինի օգտագործել: Հայաստանը միացել է Միջուկային զենքի չտարածման պայմանագրին, ինչպես նաև այդ պայմանագրին կից Երաշխիքների կիրառման համաձայնագրին և Լրացուցիչ արձանագրությանը: Դրանով Հայաստանը պարտավորություն է ստանձնել չարտադրել միջուկային զենք, չաջակցել միջուկային զենքի արտադրմանը, ինչպես նաև դրա տարածմանը: Մինչև այժմ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (Գործակալություն) կողմից անցկացվել են մոտ 200 տեսչական ստուգումներ, որոնք հավաստել են, որ Հայաստանն ամբողջովին կատարում է ստանձնած բոլոր պարտավորությունները: Գործակալության տեսուչները Հայաստանում պարբերաբար իրականացնում են տեսչական ստուգումներ ոչ միայն ատոմակայանում, այնպես էլ` այլ օբյեկտներում: Բոլոր ստուգումների վերաբերյալ կազմում են հաշվետվություններ: Ստուգումները բոլոր օբյեկտներում ցույց են տվել զրո շեղումներ: Դա ոչ միայն միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության, դրանց հաշվեկշռի, քանակության, գտնվելու վայրի մասին է, այլ նաև տեխնոլոգիաների: Այսինքն` բոլոր հոդվածներով Հայաստանը կատարում է իր միջազգային պարտականությունները: Դա նշանակում է, որ հնարավոր չէ որ միջուկային նյութը հայտնվի օրինախախտների ձեռքում: Ընդ որում, միջուկային նյութի հաշվառումն իրականացվում է գրամի հազարերորդական մասի ճշտությամբ: Նշված նյութերի հսկողությունն իրականացվում է մի քանի մակարդակներով` թե տեղական թե միջազգային: 

-Իսկ ինչպիսի՞ հսկողություն է իրականացվում սահմանային հատվածներում:

-Սահմանային կետերում տեղակայված են ժամանակակից, շատ զգայուն դոզիﬔտրիկ սարքավորումներ, որոնք ճառագայթման բնական ֆոնի նույնիսկ աննշան գերազանցումը հայտնաբերում են: Դա նշանակում է, որ ապօրինի կերպով ռադիոակտիվ նյութ Հայաստան ներմուծել կամ Հայաստանից արտահանել անհնար է: Նույնիսկ «ճառագայթահարված» մարդիկ պետական սահմանը աննկատ հատել չեն կարող: Վերջին տարիներին զգալի քանակությամբ ՀՀ քաղաքացիներ բուժման նպատակով մեկնում են Վրաստան: Բուժման ժամանակ հիվանդները անցնում են ռադիոիզոտոպային դիագնոստիկա, ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ: Վերադառնալուց, սահմանային կետերում դոզիմետրերը այդ մարդկանց մոտ հայտնաբերում են բնական ֆոնը գերազանցող ռադիոակտիվ ճառագայթում: Մաքսային ծառայությունը միայն անցած մեկ տարում 100-ից ավելի նման դեպք է գրանցել և հայտնել մեզ: Սահմանային ճառագայթային վերահսկողությունը իրականացվում է միջազգային մակարդակին համապատասխան:

-Դուք խոսեցիք այն մասին, որ հնարավոր չէ նման նյութեր հափշտակել: Դա այն տարածքներում, որտեղ պետական վերահսկողություն կա, ի՞նչ կասեք չհաշվառված ռադիոակտիվ աղբյուրների մասին:

-Այդ հիմնախնդիրը կա ոչ միայն մեզ մոտ, այլև ամբողջ աշխարհում: Այդ նյութերի հայտնաբերման համար ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտի և Միջուկային կարգավորման հանձնաժողովի հետ համատեղ մշակված է և իրականացվում է հատուկ ծրագիր: Հայտնաբերման աշխատանքներ են իրականացվում հատկապես նախկին խորհրդային, փակ ռեժիմով աշխատող ռազմաարդյունաբերական օբյեկտներում, որտեղ հնարավոր է, որ առկա լինեին ռադիոակտիվ նյութեր: ԱՄՆ-ի հետ այդ ծրագիրը բավական արդյունավետ է իրականացվում. ԱՄՆ փորձագետների հետ կազմակերպել ենք հայտնաբերված ռադիոակտիվ նյութերի վնասազերծումը և անվտանգ տեղափոխումը ռադիոակտիվ թափոնների պահեստարան: Դա շարունակական ծրագիր է: Մեկ ուրիշ օրինակ. Գործակալությունը ունեցել է տեղեկություն, որ խորհրդային տարիներին Վանաձորում գործել է ծանր ջրի գործարան, որը օգտագործվում է ատոմային զենքի արտադրության ժամանակ: Գործակալությանը հայտնեցինք, որ այդ գործարանը աշխատել է մինչև 70-ականների վերջը, այնուհետև կազմակաքնդվել է և տեղափոխվել Ռուսաստան և ներկայումս այդ գործարանը չկա: Սակայն Գործակալությունը ցանկացավ ստուգել հայտնված տեղեկությունը: Անցկացվեց կոմիտեի տեսուչների հետ համատեղ այց նշված գործարան: Գործակալության տեսուչները համոզվեցին, որ այդ գործարանը չկա. Միայն շենքն էր մնացել` պատերը, տանիքը: Տեսան, նկարեցին, կատարեցին համապատասխան չափումներ, համոզվեցին: Դրանից հետո ևս 3 անգամ եկան ստուգելու) հավանաբար համոզվելու, որ Հայաստանը չի շարունակում ծանր ջրի արտադրությունը իր ուժերով): Այդպիսի խիստ հսկողություն է, չզարմանաք, այս տարի ևս գալու են ստուգումների: Հետևաբար, բացառում եմ, որ լուրջ քանակի ռադիոակտիվ նյութ գտնվի Հայաստանում ու մենք չիմանանք:

-Կրկին վերադառնանք վրացական լրատվաﬕջոցներում տեղ գտած հրապարակմանը, որտեղ նշվեց նաև ռադիոակտիվ նյութերի արժեքի մասին, մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի մասին խոսք գնաց: Հրապարակման մեջ թվարկված ռադիոակտիվ նյութերը որքանո՞վ են արժեքավոր և 200 մլն դոլարի ռադիոակտիվ նյութերի տեղափոխումը որքանո՞վ է իրատեսական:

-Այնտեղ խոսվում էր «ուրան 238»-ի մասին: Միջազգային շուկայում ուրան 238-ի ﬔկ կգ-ն արժե շուրջ 80 ԱՄՆ դոլար: 200 մլն դոլար ստանալու համար նրանք պետք է ունենային ավելի քան 2 հազար տոննա «ուրան-238» : Նախ` ասեմ, որ Հայաստանում մեծ քանակի ուրան կա միայն ատոմակայանում, որն աշխատած միջուկային վառելիք է, ունի հսկայական, մահացու ակտիվություն: Դրա ոչ միայն վաճառելը, նույնիսկ դրան ապօրինի մոտենալը հնարավոր չէ: Այն գտնվում է ատոմակայանի ֆիզիկական պաշտպանության համակարգի ներքո, դրանից բացի Գործակալությունը տեղադրել է 24 ժամյա հսկողությամբ տեսասարքեր այն բոլոր օբյեկտների վրա, որտեղ կա միջուկային նյութ: Այդ օբյեկտները կնքված են հատուկ կնիքներով, որոնց նույնիսկ վնասումն անմիջապես արձանագրվում է Գործակալության համապատասխան ստորաբաժանման կողմից:

-Ամեն դեպքում փաստը կա, որ Հայաստանի 3 քաղաքացի ձերբակալված է: Միգուցե սոցիալական խնդիրներից ելնելով կամ տեղեկացվածության պակասի պատճառով կասկածելի գործարքների մեջ են ներքաշվում: Ձեր խորհուրդը քաղաքացիներին:

-Շատ կարևոր է քաղաքացիներին տեղյակ պահել, որ նրանք իմանան միջազգային փորձը. միջուկային նյութի հետ կապված ապօրինի բոլոր գործողություններն ավարտվում են իրավապահ մարﬕններում: Մարդիկ միգուցե տեղեկացված չեն, չեն պատկերացնում, թե ինչ խարդախության մեջ են մտնում:Հայտնեմ, որ միջուկային և ռադիոակտիվ նյութերը բոլոր երկրներում գտնվում են լուրջ հսկողության տակ:

-Իրավապահների հետ խնդիրներ ունենալուց բացի, ոչ պակաս կարևոր են առողջական խնդիրները: Առնչվելով այդ նյութերի հետ լուրջ առողջական խնդիրների առաջ կկանգնեն:

-Իհարկե, միջուկային և ռադիոակտիվ նյութերն ունեն ներթափանցող հատկություն: Այդ նյութի հետ գործ ունեցողը ստանում է որոշակի դոզա: Մարդիկ պետք է իմանան, որ իոնացնող ճառագայթումը չունի հոտ, համ, գույն: Եթե պատահականորեն նրանց ձեռքն ընկնի ռադիոակտիվ նյութ, ապա շատ լուրջ կﬖասեն իրենց առողջությունը, ընդհուպ դա կարող է հանգեցնել մահվան:

-Նման դեպքերից զերծ մնալու համար ինչ քայլեր են պետք իրականացնել:

-Մենք առաջակում ենք, որպեսզի քաղաքացիները զերծ մնան ապօրինի գործարքների մեջ մտնելուց: Եթե կստանան նման առաջարկություններ, հարկ է դիմել իրավապահ մարմիններին: Դրանից բացի, շատ կարևոր է հասարակության հետ աշխատանքը` օգտագործել հատկապես հեռուստատեսությունը և զանգվածային լրատվության այլ միջոցները, իրազեկվածության մակարդակը բարձրացնելու համար: Իսկ այսպես կոչված «անտեր» ռադիոակտիվ նյութի հանդիպելիս, որի վրա կլինի ռադիոակտիվության նշանը, անհապաղ զանգահարել 911:


Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]