Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/18/2020   21:35 Ա.Դանիելյանն արժանահավատ չի համարում Գ.Կուտոյանի մահվան պաշտոնական վարկածը. «շուտով ահագին ստոր բաներ են բացահայտվելու» 01/18/2020   20:39 Արտակարգ դեպք Արթիկում.բաշխիչ ցանցում էլեկտրահարվել է աշխատակիցը ու ընկել բարձր լարման խուցը 01/18/2020   20:28 Լանջիկի մոտ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է.վարորդը հոսպիտալացվել է 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   18:20 Հայաստանի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը զրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ 01/18/2020   17:23 2020 թվականին դեպի արևելք ճամփորդությունները վտանգավոր են. Պարզաբանում է աստղաբանը 01/18/2020   17:10 Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում. 12-ամյա աղջնակը տեղափոխվել է հիվանդանոց 01/18/2020   17:04 Կառավարությունն ամեն ինչ կանի Կուտոյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար.վարչապետի աշխատակազմ 01/18/2020   16:48 Գեորգի Կուտոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 19-ին 01/18/2020   16:09 Վարչապետը ծանոթացել է CARD հիմնադրամի գործունեությանը և կարևորել ժամանակակից գյուղատնտեսության համար անհրաժեշտ գիտելիքների տարածումը 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/18/2020   15:33 Նախագահը, որպես քավության նոխազ, ժամանակ առ ժամանակ զոհաբերում է վարչապետերին. ինչու է իշխանությունը գնում Սահմանադրության փոփոխության 01/18/2020   15:25 Դրսևորում են անգործություն, ուղղակի ձգում են գործը և չեն ուղարկում դատարան. «Հայելու» գործով նախաքննությունը դեռ շարունակվում է 01/18/2020   15:19 ՀՀ գլխավոր դատախազը ցավակցական խոսք է հղել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   14:57 Որքան Փաշինյանի վարկանիշը նվազի, այնքան մեծ պրոբլեմ է դառնալու թիմի միատարրության խնդիրը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:54 Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրանք չի առաջադրվել 01/18/2020   14:50 ԳՇ պետն անդրադարձել է զինծառայողների կողմից վառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը 01/18/2020   14:45 «Դալմա Գարդեն մոլը»-ը վաղվանից կաշխատի 01/18/2020   14:40 Ով է՞ Արարատ Միրզոյանի Բաքվի ջարդերի 30-ամյակին նվիրված ելույթի հեղինակը. Մարինա Գրիգորյան 01/18/2020   14:38 «Ճռռիկներ»՝ սառույցի վրա 01/18/2020   14:29 Հրայր Թովմասյանի նկարի տակ անպարկեշտ մեկնաբանություն գրած ոստիկանի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   14:06 Հայտնի է Մամուլի շենքում հրդեհի բռնկման պատճառը 01/18/2020   14:04 Սպասվում է թույլ տեղումներ 01/18/2020   13:59 ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում 01/18/2020   13:43 Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 80 անգամ 01/18/2020   13:40 Շիրակը մարզպետ չունի. Նարեկ Միրզոյան 01/18/2020   13:34 ԱԱԾ տնօրենի ժ/պ Էդուարդ Մարտիրոսյանի եւ ԱԱԾ անձնակազմի ցավակցականը Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ 01/18/2020   13:30 Հրդեհ «Մամուլի» շենքի առաջին հարկում 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/18/2020   13:18 Ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել այն ադրբեջանցիներին, ովքեր օգնեցին հայերին՝ խուսափել մահից 01/18/2020   13:14 Չի բացառվում՝ ապրիլից հետո գազի գնի վերանայման հայտ ներկայացնեն. Գարեգին Բաղրամյան 01/18/2020   13:02 ԱԺ պատգամավորի ավտոմեքենայից գողություն կատարելու դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում 01/18/2020   12:55 Արցախը հետեւողական է լինելու Ադրբեջանում հայության հանդեպ իրագործված ցեղասպանության կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում. Աշոտ Ղուլյան 01/18/2020   12:46 «Ես որպես Գեւորգ Կոստանյան, պահանջատեր եմ լինելու այս գործի ամբողջական եւ սպառիչ բացահայտմանը». «Հրապարակ» 01/18/2020   12:42 Արթուր Վանեցյանի նախկին օգնականը հերքում է զենք նվեր ստանալու մասին Armtimes-ի լուրը. «Ժողովուրդ» 01/18/2020   12:40 Շորթում` արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով 01/18/2020   12:32 ՃՏՊ Խորենացու փողոցում. կա զոհ 01/18/2020   12:11 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ թմրամիջոց են հայտնաբերել 01/18/2020   12:05 Անչափահաս վարորդն ու ուղևորը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են 01/18/2020   11:49 Վիճարկվում է ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի օրինականությունը. Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել 01/18/2020   11:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար 01/18/2020   11:09 Գյուղապետարանը որոշել է «կատաֆալկա» գնել. «Կարող է չնչին գումար նախատեսվի». «Փաստ» 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   10:45 «Այնքան ընկճված էր». Սերժ Սարգսյանը ծանր է տարել Կուտոյանի մահը. «Հրապարակ» 01/18/2020   10:33 Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը. «Հրապարակ» 01/18/2020   10:30 Հանձնարարական է իջեցվել ՔԿՀ-ներում մահվան հետքերով. «Կյանքն այդպիսին է, մարդիկ մահանում են». «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Ինչ նմանություններ կան Հայկ Հարությունյանի եւ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքերի մեջ. «Ժողովուրդ» 01/18/2020   10:26 Աշոցքի երկրաշարժային օջախում 20 ցնցում է գրանցվել. մարզպետ
01/17/2020   15:47 Կրակոցների հետքեր Կուտոյանի տան պատերին. ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հետքերով 01/18/2020   15:52 Գ. Կուտոյանի խնդրանքով կինը կրակված պարկուճները և հայտնաբերված գնդակները հավաքել և դրել է հյուրասենյակի սեղանին. ՔԿ 01/17/2020   16:49 Մարիուս Յուզբաշյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին, Գեորգի Կուտոյանը՝ «Նոր Հայաստանում» 01/17/2020   17:45 Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ սպանվում է ԱԱԾ նախկին ղեկավար. Գ.Համբարյան 01/17/2020   09:19 «Խելքի եկեք». Սասուն Միքայելյանի խոսքի ժամանակ «իմքայլականները» սասարփած նայել են վարչապետի կողմը. «Հրապարակ» 01/17/2020   18:17 Հանրային խորհրդի նախագահը Գեորգի Կուտոյանի մահվան վարկած է առաջ քաշել 01/17/2020   19:48 Դաժան ու մահաբեր 90-ականները վերադարձել են … 01/17/2020   17:20 Հրայր Թովմասյանը դեպքի վայր է գնացել 01/18/2020   10:51 Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստում անդրադարձել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին. Նա մի դրվագ է պատմել. «168 ժամ» 01/18/2020   22:35 Որն է եղել Կուտոյանի կողմից կրակոցներ արձակելու պատճառը. պաշտոնական վարկածը նոր հարցեր է առաջացնում 01/17/2020   16:03 Նա ԱԱԾ տնօրեն էր, որի պաշտոնավարման օրոք տեղի ունեցավ այս իշխանափոխությունը. քաղտեխնոլոգ 01/18/2020   14:23 Ուզում եմ ամբողջ կոկորդովս գոռալ՝ ԲԱՎԱԿԱՆ է. Անահիտ Բախշյան 01/18/2020   19:28 Սա պետության քայքայման` ծրագրավորված քաղաքականություն է հիշեցնում. Ստեփան Դանիելյան 01/18/2020   09:55 20 պատգամավոր ցանկանում է դուրս գալ «Իմ քայլից». տեղեկություններ`Փաշինյանի փակ հանդիպումից. «Ժողովուրդ» 01/18/2020   13:25 Մի կնոջ մեքենայից կապել, քարշ էին տվել. Մարմինը մաշվել էր, մնացել էին ոսկորները. Սասուն Միքայելյան 01/17/2020   17:24 Արթուր Վանեցյանն այցելել է Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայր. 168.am 01/17/2020   17:24 «Գեորգի Կուտոյանը մեր հարևանն էր, համեստ մարդ էր երևում, զուսպ ու համեստ ընտանիք ուներ». Զարուհի Բաթոյան 01/17/2020   17:08 Գեորգի Կուտոյանը կարճ պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցավ ՊՊԾ գնդի վրա ահաբեկչական հարձակումը եւ ապրիլյան իշխանափոխությունը. Նարեկ Մալյան 01/17/2020   16:22 Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին. Դանիել Իոաննիսյան 01/17/2020   20:18 Մենք ունենք ուժային կառույցների նախկին ղեկավարների 3-րդ մահը. Դա պետք է բոլորին անհանգստացնի՝ թե «սեւերին», թե «սպիտակներին». Լարիսա Ալավերդյան

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպաններին 06/29/2016   18:06  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:

Վարչապետը նշել է, որ Եվրոպական միության հետ համագործակցության զարգացումն ու խթանումը եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը և կարևորել է ԵՄ-ի ու նրա անդամ երկրների դերն ու աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքացիական հասարակության կայացման ու ամրապնդման գործում:

Նշելով, որ անցյալ տարվա դեկտեմբերին Բրյուսելում տրվել է Հայաստան-ԵՄ նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցու¬թյունների մեկնարկը, իսկ մայիսի 12-ին Երևանում կայացել է բանակցությունների երրորդ փուլը, մի քանի օր առաջ Բրյուսելում անցել է հերթական չորրորդ հանդիպումը վարչապետ Աբրահամյանն ընդգծել է. «Ակնկալում ենք, որ երկու կողմերին կհաջողվի տեսանելի ապագայում հաջող ավարտին հասցնել այդ կարևոր գործընթացը: Մենք հաստատակամ ենք Հայաստանում լայնածավալ բարեփոխումները շարունակելու հարցում: Ինչպես բազմիցս նշել եմ` ԵՄ-ի հետ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում տնտեսության, արդարադատության, պետական կառավարման ոլորտներում բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական հասարակության կայացմանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող ինստիտուտների ամրապնդմանը»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը կարևորում է վիզաների դյուրացման և հետընդունման համաձայնագի իրականացումը և հույս հայտնել որ այն կհանգեցնի Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին՝ Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ կառավարությունը շարունակաբար հետևողական քայլեր է ձեռնարկում այդ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստին, որին ներկա է եղել նաև Պյոտր Սվիտալսկին, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ դրա ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր՝ սկսած կոռուպցիայի դեմ պայքարի մարմինների ձևավորման հարցից և դրա վերաբերյալ միջազգային փորձից՝ մինչև բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտում առկա բացթողումները, օտարումների, տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվող աճուրդների գործընթացները և այլն: Վարչապետն ընդգծել է, որ քննարկված հարցերի և առաջարկված լուծումների վերաբերյալ իրավասու մարմինների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին իր և դեսպանների անունից շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության հետ արդյունավետ փոխգործակցությունը: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ չնայած առկա մարտահրավերներին՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունները գտնվում են դրական ընթացքի մեջ և ընդգծել, որ տպավորված է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ուղղությամբ տարվող բանակցությունների արդյունքներով և վստահություն հայտնել, որ փաստաթղթի ստորագրումը նոր լիցք կհաղորդի ՀՀ-ԵՄ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը:

Պարոն Սվիտալսկին կարևորել է մեր երկրի և եվրոպական պետությունների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, նորանոր ներդրումների ներգրավումը: Այդ տեսանկյունից, նա բարձր է գնահատել գործարար միջավայրի բարելավման, մենաշնորհների դեմ պայքարի, դատական իշխանության անկախության ամրապնդման ուղղությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ԵՄ-ն պատրաստ է շարունակել իր օժանդակությունն այս ուղղությամբ: Խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին՝ դեսպանն ընդգծել է, որ արդեն իսկ ԵՄ դեսպաններին է ներկայացրել վարչապետ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդի նիստից իր դրական տպավորությունները և ավելացրել, որ քաջալերող ու հուսադրող է համարում կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի համագործակցությունը խորհրդի շրջանակում:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ համաձայնագրի բանակցություններին, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը և այլ հարցերի:

Վարչապետը նշել է, որ տնտեսական աճի կայուն հիմքերի երաշխավորմանն ուղղված բարեփոխումների տեսանկյունից առանցքային նշանակություն ունի տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացումը: Ըստ նրա՝ նման բարեփոխումների շարքում է Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, որը պետք է բարելավի հարկային վարչարարությունը, եկամուտների ավելացումը՝ բիզնեսի համար ապահովելով կայունություն ու կանխատեսելիություն: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսության զարգացման համար օրակարգային է նաև ՀՀ-ում մրցակցային պայմանների բարելավման և ակտիվ հակամենաշնորհային քաղաքականության իրականացման հիմնահարցը, որի ապահովումն առաջիկա տարիներին կարող է առանցքային նշանակություն ունենալ մեր երկրի զարգացման տեսանկյունից:

Վարչապետը կարևորել է նաև պետական գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և գնումների առավել թափանցիկության ապահովումը՝ ավելացնելով, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում գործընթացի տարբեր փուլերում թափանցիկության հետագա բարելավման ուղղությամբ: Անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ հարաբերություններին՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանը, հանդիսանալով ԵԱՏՄ անդամ, շահագրգռված է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև համագործակցության հաստատմամբ և պատրաստ է ամեն կերպ նպաստել այդ երկխոսության ձևավորմանը:

Խոսելով ընտրական գործընթացի մասին՝ կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ կայացել է քաղաքական կոնսենսուս: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները հաստատակամ են ընտրությունների գործընթացի լավագույնս կազմակերպման և անցկացման գործում և ակնկալում են ԵՄ-ի աջակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում տեխնոլոգիական լուծումների կիրառման հարցում, որոնք կնպաստեն ինչպես գործընթացի համապատասխան կազմակերպմանը, այդպես էլ դրա նկատմամբ վստահության ամրապնդմանը:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:16 23/06/2016  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում կայացավ ՀՀ֊ԵՄ բանակցությունների չորրորդ փուլը
20:07 14/06/2016  |  ԼՐԱՀՈՍԵրևանում կայացել է վիզաների դյուրացման հարցերով ՀՀ-ԵՄ համատեղ կոմիտեի երրորդ նիստը
18:29 27/05/2016  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ն շահագրգռված է Հայաստանի դատաիրավական բարեփոխմանն ուղղված ծրագրերին աջակցելու հարցում
20:12 23/05/2016  |  ԼՐԱՀՈՍԵՄ-ի հետ քննարկվում է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցը. Էդվարդ Նալբանդյան
12:20 20/05/2016  |  ԼՐԱՀՈՍԲրյուսելում ստորագրվեց ԵՄ շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիրը
12:18 12/05/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Հովիկ Աբրահամյան. Պետք է ձևավորենք առավել քիչ ծախսատար պետական կառավարման ապարատ
17:08 11/04/2016  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ծանոթացել է «ԱԶԱԴ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» ընկերության ներդրումային ծրագրերին
17:50 17/03/2016  |  ԼՐԱՀՈՍՄարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության 7-րդ փուլը ՀՀ ԱԳՆ-ում
17:20 22/01/2016  |  ԼՐԱՀՈՍՀովիկ Աբրահամյանն արձակուրդ է մեկնել
15:58 08/12/2015  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը ներկա է գտնվել ԵՊԲՀ-ի 95-ամյակին նվիրված նիստին

Տեսանյութեր

01/18/2020   17:24 Փաշինյանի իշխանության ավարտի մեկնարկը տրված է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]