ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բուքմեյքերական կայքերին վրա կազմակերպել է DDoS տեսակ հարձակում եւ գումար պահանջել այն դադարեցնելու համար.բացահայտում 06/22/2016 19:46 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համակարգչային սաբոտաժի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից, նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի նոյեմբերին բուքմեյքերական երկու կայքերի նկատմամբ DDoS տեսակի համակարգչային հարձակում է կազմակերպվել նույն անձի կողմից։ Բացի այդ, վերջինս ապօրինաբար տիրացել է ՍՊ ընկերության տնօրենի էլեկտրոնային փոստի գաղտնաբառին։
Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 15-ին Ա.Ավետիսյանը, նախնական համաձայնությամբ, համապատասխան գումարի դիմաց, այլ անձի միջոցով ձեռք է բերել մշակութագործարարական կենտրոնի տնօրենի կողմից օգտագործվող էլեկտրոնային փոստարկղի գաղտնաբառը և հնարավորություն է ստացել ապօրինի մուտք իրականացնել նշված փոստարկղ:
Բացի այդ, պարզվել է, որ Ա.Ավետիսյանի կողմից են կազմակերպվել 2015 թվականի նոյեմբերին երկու տարբեր բուքմեյքերական ընկերությունների կայքերի նկատմամբ տեղի ունեցած DDoS տեսակի հարձակումը։ Նախնական քննության տվյալներով՝ համակարգչային սաբոտաժ իրականացնելու նպատակով Ա.Ավետիսյանը կազմակերպել և ղեկավարել է բուքմեյքերական կայքի ուղեփակման ուղղված գործողություններ. ժամեր շարունակ DDoS տեսակի համակարգչային հարձակման է ենթարկվել բուքմեյքերական ընկերության կայքը, որի հետևանքով կազմալուծվել է կայքի աշխատանքը, հաճախորդները տևական ժամանակ զրկվել են կայքի միջոցով մատուցվող ծառայություններից՝ ընկերության գործարար համբավին պատճառելով ծանր վնաս։
DDoS տեսակի համակարգչային հարձակումը դադարեցնելու համար Ա.Ավետիսյանն իր միջնորդությունն է առաջարկել կայքը շահագործող ընկերությունների գլխավոր տնօրենին և պահանջել 5000 ԱՄՆ դոլար։ Առավել ծանր հետևանքներից խուսափելու համար վերջինս Ա.Ավետիսյանին մաս-մաս վճարել է 4.000 ԱՄՆ դոլար, այդ թվում՝ DDoS տեսակի համակարգչային հարձակումներ հետագայում չիրականացնելու համար:
Բացի այդ, պարզվել է, որ նշված դեպքից օրեր անց Ա.Ավետիսյանի կողմից համակարգչային հարձակում է կազմակերպվել է մեկ այլ բուքմեյքերական կայքի վրա, որի հետևանքով այն ևս տևական ժամանակով արգելափակվել է:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համակարգչային տեղեկատվությանն պաօրինի տիրանալը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), 38-253-րդ հոդվածի 3-րդ մասով (2 դրվագ) (Համակարգչային տեղեկատվությունը կամ ծրագրերը ոչնչացնելը, ուղեփակելը (մեկուսացնելը), որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ հիշատակված համակարգչային հարձակումներն անմիջականորեն կատարվել են արտերկրում գտնվող հաքերների միջոցով։ Քննությամբ պարզվել է օժանդակողի ինքնությունը, ով Ուկրաինայի քաղաքացի է։ Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և հայտարարվել է հետախուզում։
Ա.Ավետիսյանի մասով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ