Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2019
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/22/2019   23:56 ՀՀ ԱԺ նախագահը մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին 11/22/2019   23:49 Բացահայտվել է Աբխազիայում երկու «օրենքով գողերի» գնդակահարման պատճառը 11/22/2019   23:06 «Ինտերի» գլխավոր մարզիչը ֆուտբոլիստների համար անցկացրել է սեքս- հրահանգավորում 11/22/2019   21:36 Աբխազիայում երեք մարդ զոհվել է՝ «օրենքով գողի» վրա հարձակման արդյունքում 11/22/2019   21:25 ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը շրջայց է կատարել հրշեջ-փրկարարական ջոկատներում 11/22/2019   20:29 ԱՄՆ դեսպանությունն աջակցում է Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա ընթացքում Երևանում անցկացվող Կարիերայի և ձեռնարկատիրության երրորդ տոնավաճառին 11/22/2019   20:17 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Օլեքսի Հոնչարուկի հետ 11/22/2019   20:06 Հայաստանի և Իտալիայի կառավարությունների միջև ստորագրվել են երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր 11/22/2019   20:06 Պետական լծակը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի երեխան հայեցի դաստիարակվի.ԵՊՀ դասախոս 11/22/2019   20:00 ԱԻՆ-ում տեղի ունեցավ պաշտոնների նշանակման և հերթական կոչումների շնորհման հանդիսավոր արարողություն 11/22/2019   19:37 Հռոմում կայացել են Հայաստանի և Իտալիայի վարչապետների բարձր մակարդակի բանակցությունները. քննարկվել է երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ 11/22/2019   19:21 Նոյեմբերի 25-ից ավտոմեքենաների մաքսազերծման գործառույթն ամբողջովին կտեղափոխվի Գյումրի քաղաք 11/22/2019   19:10 ՀՅԴ-ական երիտասարդները դադարեցրին նստացույցը. Նրանք Արայիկ Հարությունյանին հրապարակային հանդիպման առաջարկ են անում 11/22/2019   18:26 Քայլիր, որ չդատվես.... Գեւորգ Պետրոսյան 11/22/2019   18:19 Հայաստանում ԱՄՆ դեսպանը չմեկնաբանեց Սորոսի հիմնադրամի գործունեության վերաբերյալ Վանեցյանի հայտարարությունը 11/22/2019   18:14 Նախագահ Սարգսյանը ՎԶԵԲ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Բելառուսի վարչապետի հետ 11/22/2019   18:11 Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը բացարձակ առաջնահերթություն է 11/22/2019   17:51 Էդուարդ Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի դեսպանին 11/22/2019   17:43 Նախարարն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության պատվիրակությանը 11/22/2019   17:37 Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը ձեր իշխանության օրոք է եղել. Արայիկ Հարությունյանը՝ Բրյուսելում իր հրաժարականը պահանջող ՀՅԴ-ական երիտասարդներին (տեսանյութ) 11/22/2019   17:34 Այսպիսի ժառանգություն ունեցող ժողովուրդը չի կարող մարդկության պատմության ճանապարհներին ուղղակի անցորդ լինել. ՀՀ վարչապետ 11/22/2019   17:00 Սիմոնյանը պատմել է նախկին իշխանությունների «սխրանքների» մասին 11/22/2019   16:54 Դատավորների եւ քննիչների ծանրաբեռնվածությունն էապես կնվազի. Մի շարք միջնորդությունների քննարկման համար դատական նիստ հրավիրելը այլեւս պարտադիր չի լինի 11/22/2019   16:49 ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է զորամաս 11/22/2019   16:46 Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում 11/22/2019   16:43 Գործնական պարապմունքներ գիշերային պայմաններում 11/22/2019   16:41 Անվտանգության օր 5-րդ զորամիավորումում 11/22/2019   16:38 Վարչապետը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահի հետ 11/22/2019   16:25 Պայթուցիկ սարք չի հայտնաբերվել 11/22/2019   16:21 Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 11/22/2019   16:14 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևան քաղաքի Արցախի պողոտայի և Այվազովսկու փողոցի խաչմերուկում 11/22/2019   16:10 Հայաստանյան մոտեցումները համահունչ են միջազգային չափանիշներին 11/22/2019   16:02 Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանը պետք է միմյանց ճանաչեն, առանց քաղաքական բոլոր հարցերի կարգավորման, մարդասիրական խնդիրներին անդրադարձ չի կարող լինել . Դավիթ Բաբայան 11/22/2019   15:52 Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նախագահ Միշել Աունին 11/22/2019   15:49 «Ժառանգություն» կուսկացությունը մասնակցեց ԵԺԿ Զագրեբյան գագաթաժողովին 11/22/2019   15:37 Երեւանի դպրոցներից մեկում պայթուցիկ սարքի վերաբերյալ ահազանգ է ստացվել. տարհանվել է 207 աշակերտ եւ 35 ուսուցիչ 11/22/2019   15:31 Բակո Սահակյանը ընդունել է Ուկրաինայից ժամանած մի խումբ հայ գործարարների 11/22/2019   15:21 Ղարաբաղի բոլոր փախստականները պետք է իրավունք ունենան վերադառնալ իրենց տները. ՌԴ ԱԳՆ 11/22/2019   15:19 ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը 11/22/2019   15:10 Դերասան Արտյոմ Կարապետյանին սպառնացած երթուղային տաքսու վարորդը հայտնաբերվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 11/22/2019   15:04 Եթե պարզվի, որ Ամուլսարում չի կարելի հանք շահագործել, ապա Հայաստանը կշարունակի գրավիչ մնալ ներդրողների համար. Ջերմուկցի 11/22/2019   14:56 ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններ վերադարձնել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի օրակարգը. «Վերնատուն»» 11/22/2019   14:49 Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվում են 11/22/2019   14:39 Միլանի հայկական եկեղեցում վարչապետի հետ հանդիպմանը հայերն էին հրավիրված, բայց այնպես չէ, որ միայն հայերը կարող էին մտնել. ԱԽ քարտուղար 11/22/2019   14:32 Ռ.Քոչարյանի փաստաբանների բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին. նա ինքնաբացարկ կհայտնի՞ 11/22/2019   14:28 Կրթությունը պետական շինարարության հիմքն է. Լևոն Մկրտչյան 11/22/2019   14:20 ՀՀ և ՌԴ դատախազությունների դատախազները Մոսկվայում քննարկել են անչափահասներին վերաբերող քրեական գործերով դատախազական հսկողության խնդիրները 11/22/2019   14:13 Twiplomacy. ՀՀ վարչապետը՝ ամենաակտիվ ֆեյսբուքյան էջը ունեցող քաղաքական լիդերների տասնյակում 11/22/2019   13:56 Վանեցյանի չպատասխաններն ավելի կարեւոր էին, քան պատասխանները 11/22/2019   13:50 ՀՀ ԱԱԾ-ում ապօրինի որդեգրման դեպքերով հարուցված քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե
11/21/2019   21:43 Մեծ տեքստով խոսելու և փակագծեր բացելու ժամանակը 11/22/2019   16:54 Դատավորների եւ քննիչների ծանրաբեռնվածությունն էապես կնվազի. Մի շարք միջնորդությունների քննարկման համար դատական նիստ հրավիրելը այլեւս պարտադիր չի լինի 11/22/2019   15:04 Եթե պարզվի, որ Ամուլսարում չի կարելի հանք շահագործել, ապա Հայաստանը կշարունակի գրավիչ մնալ ներդրողների համար. Ջերմուկցի 11/21/2019   13:01 Սորոսի գրասենյակի գործունեությունը Հայաստանում վտանգներ է պարունակում. Արթուր Վանեցյան (տեսանյութ) 11/21/2019   15:19 Ինչո՞վ էին զբաղված այն մարդիկ, որոնք պարտավոր են ապահովել Փաշինյանի անվտանգությունը. Գառնիկ Իսագուլյանը՝ բլոգեր ներկայացած ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպի մասին 11/21/2019   22:17 «Մուլտի Գրուպ» Կոնցեռնը և Գագիկ Ծառուկյանը միտումնավոր փորձ են կատարել մանր բաժնետերերին զրկելու սեփականության իրենց իրավունքներից. օտարերկրյա ներդրողներ 11/21/2019   15:14 «Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության անունից պաշտոնական հարցում ենք ուղարկել ՀՀ կառավարություն. Ղազինյան 11/21/2019   17:33 Փաշինյանը չհասկացավ, որ այդ հայտարարությամբ վիրավորեց Հռոմի կաթոլիկ եկեղեցուն 11/22/2019   14:32 Ռ.Քոչարյանի փաստաբանների բողոքը մակագրվել է դատավոր Մխիթար Պապոյանին. նա ինքնաբացարկ կհայտնի՞ 11/21/2019   16:08 Ռուբեն Սահակյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել 11/21/2019   18:18 Արթուր Վանեցյանը թողնում է ՀՖՖ նախագահի պաշտոնը. նա հրաժարականի դիմում է ներկայացրել (տեսանյութ) 11/22/2019   11:32 «Ալրաղացի Լյովիկը» մեղադրվում է մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ 11/21/2019   17:19 Աղոթենք Քրիստոսին, որ այդ մարդուն երեւակայական աշխարհից բերի գիտակցական դաշտ. Գառնիկ Իսագուլյան 11/22/2019   20:06 Պետական լծակը նույնպես անհրաժեշտ է, որպեսզի երեխան հայեցի դաստիարակվի.ԵՊՀ դասախոս 11/21/2019   14:41 Աննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում 11/22/2019   16:02 Արցախի Հանրապետությունն ու Ադրբեջանը պետք է միմյանց ճանաչեն, առանց քաղաքական բոլոր հարցերի կարգավորման, մարդասիրական խնդիրներին անդրադարձ չի կարող լինել . Դավիթ Բաբայան 11/21/2019   18:33 Մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է 11/22/2019   10:02 Բակո Սահակյանը լռում է, որ հար­վա­ծի տակ չդ­նի իր թեկնածուին. կարող է անակնկալ լինել. «Իրատես» 11/21/2019   11:46 Հայկական եկեղեցի ներխուժած եւ Փաշինյանին հարցեր ուղղած ադրբեջանցին ոչ թե բլոգեր է, այլ անվտանգության աշխատակից (տեսանյութ) 11/21/2019   14:03 Աննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան

Թուրքիան ստեղծվել է մեծ ստի ու մեծ հանցանքի վրա. Գարո Փայլան. Azatutyun.am 06/21/2016   13:55  |  Միջազգային լրահոս

 

Azatutyun.am-ի զրուցակիցն է Գարո Փայլանը:
Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:


Հարց. -Նախ անդրադառնանք ապրիլի 24-ին ընդառաջ Ձեր հայտնի ելույթին։ Ըստ Ձեզ, ո՞րն էր այդ ելույթի ազդեցությունը։

Պատասխան. - Դժբախտաբար Թուրքիայի ժողովուրդը ոչինչ չգիտի իր անցյալի, պատմության մասին: Թուրքիան ստեղծվել է մեծ ստի վրա և մեծ հանցանքի վրա: Թուրքերը հայերի մասին միայն մեկ նախադասություն գիտեն, թե հայերը դավաճաններ են՝ «նրանք դավաճանել են մեզ, դրա համար մենք ստիպված ենք եղել նրանց ուղարկել հեռու»: Նրանք չգիտեն, թե ինչեր են արել հայերն այստեղ, չգիտեն նախկին պատգամավորների մասին, ես ցանկանում էի ցույց տալ բոլորին, որ այս երկրում եղել են հայազգի պատգամավորներ, և նրանց երազանքը միասին խաղաղ ապրելն էր, նրանք չէին ցանկանում բաժանել երկիրը, որովհետև գիտեին, որ յուրաքանչյուր քաղաքում հայ կար և հարկավոր էր գտնել միասին ապրելու եղանակը, պատգամավորները այդպիսի երազանքներ ունեին: Ես ցույց տվեցի այդ մարդկանց դեմքերը, խոսեցի նրանց երազանքների մասին: Շատ ազդեցիկ ստացվեց, ելույթիցս հետո որոշ պատգամավորներ մոտեցել ու հարցնում էին՝ «իսկապե՞ս հայ պատգամավորներ են եղել խորհրդարանում»: Ես ցույց տվեցի նրանց, որ «այդ դուք եք դավաճանել հայերին, գետնով տվել միասին ապրելու նրանց երազանքը»: Կարծում եմ՝ այս պատճառով այդ ելույթը մեծ արձագանքի արժանացավ և՛ Թուրքիայում, և՛ Հայաստանում ու աշխարհի հայերի շրջանում։

Հարց. - Կարող ե՞նք ասել, որ Թուրքիայի խնդիրը ոչ միայն ծայրահեղական տրամադրությունն է, այլև տեղեկության, գիտելիքի պակասը:

Պատասխան. - Այո, դժբախտաբար, Թուրքիայում գիտելիքի լուրջ պակաս կա, նրանք թաքցնում են անցյալը, չեն ցանկանում բացել սև արկղը, հիմա մենք խնդրում ենք նրանց բացել սև արկղիկը: Թուրքերն ասում են՝ «այս երկրի հիմնադիրները հերոսներ են», իսկ մենք ասում ենք՝ «այդ մարդիկ Հայոց ցեղասպանության մեղավորներն են», սա լուրջ խնդիր է թուրքական ժողովրդի համար, քանի որ Թալեաթ փաշան, Էնվեր փաշան այս երկրում դեռ ապրում են որպես հերոսներ, իսկ նրանց անուններով փողոցներ կան։ Պատկերացնու՞մ եք Գերմանիայում քայլեք Հիտլերի անունը կրող փողոցով, նույն պատմությունն է. արդեն հարյուր տարի է մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Թալեաթ, Էնվեր և Ջեմալ փաշաները հերոսներ են: Մենք ցանկանում ենք փոխել սա, ոչ միայն հայերի համար, այլև բոլոր մյուսների համար: Այս երկրում այդ հանցանքը, ցավոք, դեռ շարունակվում է, հիմա էլ տեղի է ունենում քրդական քաղաքներում, որոնք ժամանակին նաև հայկական քաղաքներ էին: Դիարբեքիրի Սուրը, որը նաև հայկական քաղաք էր, այսօր ռմբակոծվում է, քրդերը նույն բանի միջով են անցնում հարյուր տարի անց, որովհետև Թուրքիան չի առերեսվել հանցանքին, որն էլ հիմա դժբախտաբար շարունակվում է:

Հարց. - Բունդեսթագի բանաձևը, ըստ Ձեզ, ազդե՞ց Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների վրա:

Պատասխան. - Այսօր պետական գաղափարախոսությանը Եվրամիությունը ընդհանրապես չի հետաքրքրում: Իշխանությունները ժողովրդավարության մասին բոլոր քննարկումների դեմն առնում են: Արևմուտքից եկած ցանկացած գաղափարի նրանք արձագանքում են նույն կերպ՝ «նրանք ցանկանում են բաժանել Թուրքիան»: Դա շատ մեծ վախ՝ պարանոյա է Թուրքիայում, որը միշտ է եղել այս պետությունում և հիմա շատ է սրվել, ամեն ինչի համար Արևմուտքին են մեղադրում: Եվրոպայի կողքին լինելու համար պետք է ժողովրդավարության առումով զարգացում ունենալ, իսկ լինել ժողովրդավար՝ նշանակում է, որ հայերը, քրդերն ու թուրքերը հավասար են։ 100 տարի առաջ այս խնդիրը չլուծվեց, երբ հայերը ժողովրդավարություն և հավասարություն էին պահանջում, հիմա էլ նույնը քրդերն են անում, իսկ Թուրքիան դժբախտաբար արձագանքում է նույն կերպ՝ սպանելով մարդկանց, ռմբակոծելով քաղաքներ։

Հարց. - Պարոն Փայլան, Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահին ուղղված նամակը մեծ քննադատության արժանացավ։ Հայաստանում որոշ մարդիկ ասում էին, որ Աթեշյանն այլընտրանք չուներ, դա այն գինն էր, որ վճարում են Թուրքիայում ապրելու համար։ Կարծում եք այդպես է՞։

Պատասխան. - Ամենևին, դա Թուրքիայում ապրող հայերի համար խայտառակություն է։ Վստահ եմ, որ Թուրքիայի հայերից որևէ մեկը Արամ սրբազանի պես չի մտածում, խայտառակություն էր բոլոր հայերի համար։ Անգամ եթե ստիպված էիր նման նամակ գրել, կարող էիր դիվանագիտորեն գրել, կարծում եմ՝ ինչ-որ մեկը այդ նամակը դրել էր Արամ սրբազանի առջև ու ստիպել ստորագրել, բայց նա կարող էր և չստորագրել։ 70-ականներին, երբ հայերի համար դժվար ժամանակներ էին, Շնորհք սրբազան ունեինք, ով երբեք նման նամակ չգրեց։ Մենք՝ Թուրքիայի հայերս, Արամ սրբազանի նման չենք մտածում։

Հարց. - Անդրադառնանք Հայաստան - Թուրքիա հարաբերություններին. արձանագրությունների ստորագրումից ու սառեցումից հետո ինչպե՞ս եք պատկերացնում երկու երկրների հարաբերությունների զարգացումը։

Պատասխան. - 20 տարի առաջ Հայաստանի համար Թուրքիան ավելի կարևոր էր տնտեսական պատճառներով։ Այսօր այդպես չէ, որովհետև Հայաստանը վարժվել է Թուրքիայի հետ փակ սահմանով ապրելուն, տնտեսական հարաբերություններ ունի Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի ու մյուս երկրների հետ։ […] Ազգայնական համակարգին փակ սահման է պետք, որ ցույց տա, թե Ադրբեջանը իր եղբայրն է, և մեղադրի հայերին ամեն ինչ համար, իշխող համակարգին թշնամի է պետք, իսկ թշնամին հայերն ու Հայաստանն են։ Այս խնդիրը լուծելու համար ավելի շատ ճնշում պետք է գործադրենք։ Պետք է փոխենք հանրությանը, ոչ թե կառավարությունը կամ Էրդողանին։ […] Թուրքիան ու Ադրբեջանն ասում են՝ «մենք եղբայրներ ենք, թուրքեր ենք», բայց ազգությունից բացի, նրանց տնտեսությունն է կապում. Ադրբեջանը ներդրումներ է անում Թուրքիայում, որի տնտեսությունը դրա կարիքը շատ ունի, իսկ Էրդողանը նաև բիզնեսմեն է, նրան հուզում է, թե փողը որտեղից է գալիս, գումարները գալիս են ոչ թե Արևմուտքից, այլ արաբական աշխարհից և Ադրբեջանից։ Նաև այս պատճառով է, որ Էրդողանին այսօր Եվրամիությունը քիչ է հետաքրքրում, և դա շատ վատ է ընդդիմադիրների և դեմոկրատների համար, և եթե ամեն ինչ այսպես մնա, կշարունակվի նաև Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը ցեղասպանության հարցում։

Լուսանկարը՝ Azatutyun.am-ի


Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

11/21/2019   18:59 Աննախադեպ հաշվով պարտության համար կար բարոյական պատասխանատվության հարց. Արթուր Վանեցյան

Տեսադարան

11/18/2019   16:06 Երիտասարդների նստացույցը շարունակվում է. պահանջում են նախարարի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]