ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Հայաստանի ու Ֆրանսիայի համակողմանի գործակցությունը 06/19/2016 14:52 | ԼՐԱՀՈՍ

Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ «Բարձունք 5165» կազմակերպության նախագահ Ռոբերտ Ազիլազյանի (Ֆրանսիա):
Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հանդիպմանը Նորին Սրբությունը, ողջունելով բարեկամ ժողովրդի զավակների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` գլխավորությամբ տիկին Վասալի, գոհունակությամբ նշեց նաև, որ հաճելի է պատվիրակության կազմում տեսնել նաև Մարսելում ապրող հայորդիների:
Վեհափառ Հայրապետը նախ անդրադարձ կատարեց Հայ Եկեղեցու պատմությանը ու Մայր Աթոռի առաքելությանն ազգային կյանքում, ինչպես նաև դարերի ընթացքում Հայ Եկեղեցու ու հայ ժողովրդի առջև ծառացած բազում մարտահրավերներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց երկու ժողովուրդների միջև առկա ջերմ կապերը և Հայաստանի ու Ֆրանսիայի համակողմանի գործակցությունը: Հայոց Հովվապետը հավելեց, որ մեծագույն մխիթարություն է տեսնել հայ-ֆրանսական բարեկամական կապերի զարգացումը փոխայցելությունների և տարբեր համատեղ ձեռնարկների իրագործման միջոցով: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ դրանում մեծ դերակատարություն ունի Ֆրանսիայի հայկական համայնքը:
Իր գնահատանքը բերելով Ֆրանսիայի իշխանություններին ու բարեսեր ժողովրդին Ֆրանսիայի հայկական համայնքի նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգածու վերաբերմունքի համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության տարիներին բազում գաղթական հայորդիներ, Ֆրանսիայի ժողովրդի խաղաղասեր և հյուրընկալ ոգու շնորհիվ, կարողացան ապաստան գտնել երկրում և վերականգնել իրենց խաղաղ ու բարօր կյանքը:
Իր հերթին Նահանգային խորհրդի նախագահ Մարտին Վասալն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց պատվիրակության անդամներին: Շեշտելով Հայաստան և հայոց հոգևոր կենտրոն կատարած իրենց այցի կարևորությունը` նա վստահություն հայտնեց, որ այցը նպաստելու է երկու բարեկամական ժողովուրդների միջև հարաբերությունների առավել զորացմանն ու ամրապնդմանը տարբեր ոլորտներում: Նահանգային խորհրդի նախագահը ցավով անդրադարձավ նաև ԼՂՀ սահմանին վերջերս տեղ գտած ողբերգական իրադարձություններին` հույս հայտնելով, որ խաղաղությունը տարածաշրջանում կվերահաստատվի, ինչը երկրի զարգացման ու շենացման ամենաէական վավերապայմաններից է:
Վերջում Գարեգին Բ Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց ներկաներին` Մայր Աթոռի, Բուշ-դյու-Ռոն Նահանգային խորհրդի և «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության համատեղ ջանքերով Ս. Էջմիածնի տարածքում 10 տարի առաջ հիմնադրված «Էջմիածին 13» բարեգործական ֆրանսիական դիսպանսեր-ատամնաբուժարանի արդյունավետ գործունեության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` առաջիկայում Հայաստան կատարվելիք այցին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը:
Պատվիրակությունը Մայր Տաճարում նաև ներկա գտնվեց Ս. Պատարագի արարողությանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 12/06/2019 09:36 Հայր Ալիեւը 1993թ.-ից է Արցախի հետ բանակցային սեղանին նստել․ Գեւորգ Կոստանյանի կարեւոր բացահայտումը. «Ժողովուրդ»
- 12/06/2019 09:32 «Մեծերն» ու «փոքրերը». Ինչ է լինելում, երբ բիզնես շահեր ունեցող Ծառուկյանը սկսում է լուրջ նկրտումներ ունենալ. «Իրատես»
- 12/06/2019 09:27 Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները. «Հրապարակ»
- 12/06/2019 09:23 ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ»
- 12/06/2019 09:19 Սերժ Սարգսյանի անձնագիրը վերցրել են. կանխվել են նրա եվրոպական այցերը. «Հրապարակ»
- 12/06/2019 09:16 Աննա Հակոբյանը մի շարք պրագմատիկ հարցերով «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ. «Իրատես»
- 12/06/2019 09:12 Քննարկվում է կիսանախագահական համակարգի անցնելու հարցը. հանրաքվեն կլինի Փաշինյանի ժամկետի վերջում. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 12/05/2019 19:25 Պարզ չէ՝ վարչապետը կիսո՞ւմ է Արցախի հայտարարությունները, որ պետք չէ խոսել ազատագրված տարածքների մասին, որովհետեւ ամբողջ Արցախն է ազատագրված. Կիրո Մանոյան
- 12/02/2019 16:51 Միամտություն է կարծել՝ ավելի չափավոր և մեղմ քաղաքական գործիչների հետ ենք գործ ունենալու. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանում սպասվող արտահերթ ընտրությունների մասին
- 11/29/2019 22:08 Նախագծով փաստացի հանրության փոքր հատվածը վճարելու է ավելի մեծ հատվածի առողջապահական խնդիրները բավարարելու համար (տեսանյութ)
- 11/28/2019 18:42 Առողջության համապարփակ ապահովագրության նախագիծը գոյություն է ունեցել դեռեւս 1995 թ. Արա Բաբլոյանը՝ պարտադիր ապահովագրության մասին
Մեկնաբանություն
- 12/04/2019 17:32 Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ են ներգրավել` Սերգո Կարապետյանից կորզված ցուցմունքների հիման վրա. Արթուր Դանիելյան
- 12/04/2019 17:26 Ով տեղյակ չէ, ասեմ՝ ինքը ստորագրեց մի թղթի տակ, որի հետևանքով նախ Սերժ Սարգսյանն է կալանավորվելու, հետո էլ Արցախի հարցն է մտնելու, մեղմ ասած, ոչ հայանպաստ լուծման փուլ. Հրանտ Մելիք - Շահնազարյան
- 12/04/2019 17:11 Փաշինյանների ընտանիքը փորձում է իրագործել Մեհրիբան Փաշաևայի մանկության չիրականացված երազանքը. Ղազինյան
- 12/04/2019 15:50 Հայաստանն ու Արցախը պետք է անհապաղ դիրքորոշում հրապարակեն. Աննա Կարապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/05/2019 12:21 Աղբյուր Սերոբի փողոցի տներից մեկի մոտակայքում պայթյունի ձայն է լսվել
- 12/04/2019 19:47 Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածն ու սրահը. կա տուժած
- 12/04/2019 16:23 Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 17-ամյա դպրոցականին. Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com
- 12/04/2019 10:08 Ահարոնյան փողոցում նոր կառուցվող շենքի 8-րդ հարկից 25-ամյա երիտասարդը վայր է ընկել ու մահացել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/15/2019 18:50 Մինչեւ մայիսի 1-ը Հայաստան կարող են ներկրվել միայն մինչեւ 2018 թվականը դեկտեմբերի 30-ը ձեռք բերված աջ ղեկով ավտոմեքենաները
- 02/14/2019 09:18 Ինեսսա Գաբայանի դեմ քրեական գո՞րծ է հարուցվելու. Ժամանակ
- 09/04/2018 19:06 75 000 ՀՀ դրամը գերազանցող նվերներ ստանալու մասին պաշտոնյաները պետք է անմիջապես հայտնեն
- 04/24/2018 12:01 Վարչապետի նշանակման տարբերակները պարզաբանում է Նորայր Նորիկյանը
Անցուդարձ
- 12/01/2019 23:50 Շտապ օգնության բրիգադը կանչով եկել է երեխայի մոտ և google- ում փնտրել ախտորոշում (տեսանյութ)
- 12/01/2019 20:41 Ինը տարեկան տղան ընդունվել է համալսարան
- 12/01/2019 18:43 Սքարլեթ Յոհանսոնը դժգոհել է պատանեկության շրջանում «հիպերսեքսուալիզացիայից»
- 11/28/2019 21:24 70-ամյա սուպերմոդելը վնասակարություն է տեսել Քիմ Քարդաշյանի արտաքինի մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/17/2019 20:39 Գիտնականներն առաջարկել են առցանց գնումների հանդեպ մոլուցքը համարել որպես հոգեկան հիվանդություն
- 09/02/2019 23:51 Մեջբերումների թագուհի. Ռանևսկայայի կյանքն ու անձնական ողբերգությունը
- 08/31/2019 20:13 Ոչ թե եկել են, այլ լողալով են հասել. հնագետները պարզել են, թե ինչպես են առաջին մարդիկ եկել Ամերիկա
- 08/18/2019 23:54 Ռուս բժիշկ-մահը. ինչպես է սովորական գիտնականը դարձել Բերիայի անձնական մարդասպանը