ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ցուցարարներից մեկն էլ կախվել էր տուժողի մարմնից, ասելով՝ շատ եմ քեզ սիրում. տուժող 06/06/2016 19:58 | Դատական ռեպորտաժներ
Ոստիկանի հանդեպ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով այսօրվա նիստում տուժող, ոստիկան Գեղամ Խաչատրյանը պնդեց, որ ամբաստանյալը հարվածել է իրեն: Տուժողն, այսպիսով, պնդեց մեղադրանքն, ըստ որի ամբաստանյալը տուժողին երկու անգամ է հարվածել՝ մեկ անգամ բռունցքով, մեկ անգամ՝ ոտքով:
Ըստ տուժողի, Ամանորին նախորդող օրը՝ ողջ օրվա ընթացքում զանգվածային միջոցառումը հանգիստ է անցել, սակայն ժամը 23.30- ի սահմաններում քաշքշուկ է սկսվել քաղաքացիների միջև: (Ի դեպ, ըստ պաշտպանական կողմի, քաշքշուկը հրահրել են ըստ ամենայնի քաղաքացիական հագուստով ոստիկանները):
Կարճ ժամանակ անց Ազատության հրապարակին է մոտեցել անհասկանալի հագուստով՝ տոնածառի հանդերձանքով, մի քաղաքացի: Ըստ տուժողի, քաղաքացիներն սկսել են հրել ոստիկաններին՝ խոչընդոտելով ոստիկանության գործունեությանը: Ըստ ոստիկան տուժողի, ցուցարարները վայր են գցել ոստիկաններից մեկին՝ ամեն կերպ խոչընդոտելով ծառայության կատարմանը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին: Ըստ Գ.Խաչատրյանի, Գ.Սաֆարյանի հասցրած հարվածի հետևանքով իր հոնքն ու աչքն այտուցվել է, վերքն արյունահոսել է:
Տուժողն ընդգծեց, որ ցուցարարների գործողությունները ագրեսիվ ու անօրինական են եղել, մինչդեռ ոստիկանները օրենքով են գործել, ֆիզիկական ուժ են գործադրել՝ օրենքի սահմաններում, որովհետև այլ միջոցներ ձեռնարկելն անհնարին է եղել: Ըստ նրա, իրենք ձեռնամարտի հնարքներ են կիրառել քաղաքացիների անօրինական գործողությունները կանխելու, սաստելու ու սթափեցնելու համար:
Ըստ ոստիկանի, տոնածառի հանդերձանքով քաղաքացին առաջին հայացքից կասկածանք է հարուցել, հնարավոր չի եղել տեսնել, թե հանդերձանքի տակ ի՞նչ կամ ո՞վ կա: Իսկ Գ.Սաֆարյանն ու իր ընկերները խոչընդոտել են ոստիկանների առաջ շարժվելուն ու իրենց ծառայողական պարտականությունները կատարելուն: Ցուցարարներից մեկն էլ կախվել է իր մարմնից, բաց չէր թողնում, ասելով՝ շատ եմ քեզ սիրում:
Պաշտպանական կողմի այն հարցին, թե ինչո՞ւ է միջադեպից մի քանի ամիս առաջ Գևորգ Սաֆարյանի ու իր հարազատների հասցեին ինքը վիրավորական արտահայտություններ գրառել ֆեյսբուքյան իր էջում՝ Գեղամ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքն որպես ՀՀ քաղաքացի իր սուբյեկտիվ կարծիքն է հայտնել:
Պաշտպանական կողմը հայտարարեց, որ տուժողի նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև կան հակասություններ: Հաջորդ դատական նիստում քննության կառնվի ցուցմունքների միջև առկա հակասությունների պատճառով դրանք հրապարակելու և հակասությունների շուրջ տուժողին հարցաքննելու հարցը:
Իսկ այսօրվա դատական նիստում դատարանն ամբողջությամբ մերժեց պաշտպանական կողմի արդեն երկրորդ միջնորդությունը Գ.Սաֆարյանի կալանավորումը այլ խափանման միջոցով փոխարինելու, իսկ դա մերժելու դեպքում՝ գրավ կիրառելու մասին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել
- 04/18/2024 19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ)
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ