ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է 06/06/2016 13:43 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցազրույցը հունական «Էպիկերա» ամսագրին:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
-Պարոն փոխնախագահ, վերջերս մեծ լարվածություն նկատվեց Լեռնային Ղարաբաղի շրջանում: Ինչպե՞ս կբացատրեք այդ լարվածությունը: Այդ նոր լարվածությունը Կովկասում պայմանավորվա՞ծ է արդյոք Սիրիայի և Մերձավոր Արևելքի ճգնաժամով:
-Ինչ վերաբերում է լարվածությանը, ապա ապրիլի 1-5-ն Ադրբեջանը սանձազերծեց ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ: Պատմական ակնարկով վերադառնանք 1994 թվականի մայիսի 12, երբ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվեց զինադադարի անժամկետ պայմանագիր: Երեք կողմերն էլ զինադադարի պայմանագրի շրջանակում պարտավորվեցին հասնել կարգավորման՝ խաղաղ ճանապարհով: Ե՛վ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղը պահպանեցին այդ համաձայնությունը: Բայց այս բոլոր տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահը խոսում էր խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Թե՛ Լեռնային Ղարաբաղը, թե՛ Հայաստանը բազմիցս կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն արել են հինգ հայտարարություն, համաձայն որոնց հիմնախնդիրը պետք է լուծվի հայտնի հիմնարար սկզբունքների հիման վրա, այսինքն՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում, խաղաղ կարգավորում եւ տարածքային ամբողջականություն: Ադրբեջանն իրականում մերժել է երկու սկզբունքը: Այս ամենի արդյունքում Ադրբեջանը տարել է բանակցությունները դեպի փակուղի: Ահա այսպես սկսվեցին ռազմական գործողություններն Արցախի դեմ: Ակնհայտ է, որ սկսելով այդ ամենը՝ նրանք մտադիր էին փոխել իրավիճակը շփման գծում՝ միակողմանի զիջում կորզելու համար: Տեսնելով, որ բանակցային գործընթացում առկա է փակուղի՝ փորձեցին խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Բայց այդ ծրագիրը, որ իրենք ունեին, ձախողվեց, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ոտքի կանգնեց այդ ագրեսիայի դեմ և այդ չորս օրվա ընթացքում ապացուցեց, որ իրենց անկախության և ազատության ոգին անպարտելի է: Ադրբեջանը չկարողացավ գրավել որևէ բնակավայր:
Դուք խոսեցիք Մերձավոր Արևելքի կապի մասին այս ամենի հետ, եւ ես ձեզ փոխանցեցի լուսանկարներ, որպեսզի տեսնեք այն բռնությունները, որ տեղի են ունեցել քառօրյա պատերազմի օրերին: Այն դաժանությամբ, որ Իսլամական պետությունը սպանում է քրիստոնյաներին և եզդիներին Մերձավոր Արևելքում, նույնկերպ Ադրբեջանի Զինված ուժերը բռնություն իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ: Ադրբեջանական կողմի այդ բարբարոսությունն աջակցություն ստացավ Թուրքիայի իշխանության կողմից: Էրդողանից մինչև Չավուշօղլու: Թուրքիայի նման քաղաքականությունը դատապարտելի է:
-Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանը թեժորեն շտապեց միանալ Ադրբեջանին՝ կրակի վրա յուղ լցնելով: Ինչի՞ է ձգտում հասնել Թուրքիան Ձեր կարծիքով:
-Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է: Եվ այսօր պանթյուրքիզմի գաղափարախոսությունն առանցքային է Թուրքիայի քաղաքականության մեջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն: Արդեն 23 տարի է, ինչ Թուրքիան շրջափակման մեջ է պահում Հայաստանը՝ փակ պահելով եվրոպական սահմանները: Այն առաջին իսկ պահից աջակցել է Ադրբեջանին թե՛ 90-ականների պատերազմի ընթացքում, թե՛ քառօրյա պատերազմում: Թուրքիան շարունակում է օկուպացված պահել Կիպրոսի 38 տոկոսը, անցած տարի խոցեց ռուսական ինքնաթիռը, որը պայքար էր մղում ահաբեկիչների դեմ: Թուրքական ռազմական ինքնաթիռները բազմիցս խախտում են Հունաստանի օդային տարածքը: Թուրքիան ունի կայսերական նկրտումներ թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Կովկասի տարածաշրջանում, թե՛ Բալկաններում: Նեոօսմանական հավակնություններ ունի: Այդ մասին խոստովանել է Դավութօղլուն: Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիևի հայրը՝ Հեյդար Ալիևը, ասում էր, որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն: Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Էլիչիբեյը ասում էր, որ չկա ադրբեջաներեն, կա թուրքերեն: Այսպիսով՝ կարելի էր ակնկալել Թուրքիայի այս դաշինքն Ադրբեջանի հետ: Սա պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին, այլեւ տարածաշրջանի այլ երկրներին:
-Ինչպե՞ս եք տեսնում այսօր Թուրքիայի դերը տարածաշրջանում և Ռուսաստանի հետ նրա բախման հետեւանքները:
-Պատմության ընթացքում տեղի են ունեցել թուրք-ռուսական հակամարտություններ: Եղել են նաեւ հաշտեցումներ: Իմ անձնական կարծիքով՝ այս երկու երկրները ոչ միայն մրցակիցներ են, այլեւ հակառակորդներ: Առնվազն այս պահի դրությամբ: Ուստի, Թուրքիան առաջ է տանում նեոօսմանական քաղաքականությունը և իր այդ հավակնոտ քաղաքականության շրջանակում բախվում է Ռուսաստանի շահերին: Կովկասի և Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանի և Թուրքիայի շահերը, կարծում եմ, մշտապես բախվելու են: Ռուսաստանը մեր դաշնակիցն է: Բնականաբար ես կարևոր եմ համարում Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում. դա բալանսավորում է Թուրքիայի զավթողական նկրտումները: Բայց նաեւ Կիպրոսի հարցում միջազգային հանրությունը պետք է կանգնեցնի Թուրքիայի հավակնությունները:
-Ինչպե՞ս եք տեսնում Հունաստանի հետ ձեր երկրի հարաբերությունները:
-Մեր ժողովուրդները դարերի խորքից եկող եղբայրական, բարեկամական հարաբերություններ ունեն: Հունական քաղաքակրթությունը՝ Հելլենիզմը, տարածված է եղել Հայաստանում: Հայաստանի թագավոր Արտավազդ 2-րդը հունարեն ողբերգություն է գրել: Տրդատ և Վարազդատ հայ թագավորները 4-րդ դարում մասնակցել և հաղթել են Օլիմպիական խաղերում: Մեզ միավորում է քրիստոնեական քաղաքակրթությունը: Հայերը Հունաստանի անկախության պայքարին բերել են իրենց մասնակցությունը: Հույներն էլ պայքարել են հայերի հետ միասին ընդդեմ թուրքերի, օրինակ՝ Սարդարապատում 1918 թվականին: 90-ական թվականներին Հայաստանի հույները հայերի հետ միասին պայքարում էին ադրբեջանական ագրեսիայի դեմ: Նույնիսկ այսօր՝ այս քառօրյա պատերազմում, հույներից կազմված խումբ մեկնեց Արցախ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդին: Մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը: Այնուհանդերձ, հարկավոր է զարգացնել նաև մեր տնտեսական հարաբերությունները: Շփումները, որ կան, դրական են, բայց բավարար չեն տնտեսական զարգացման համար: Կարող եմ հավաստիացնել, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են բոլոր ուղղություններով զարգացնելու մեր համագործակցությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ