ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ ոք չի կարող լռեցնել ճշմարտության ձայնը. Արցախի օմբուդսմենը նամակ է հղել գերմանացի իր կոլեգային 06/03/2016 17:46 | ԼՐԱՀՈՍ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալական նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ Քերսթն Շտայնկեին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, օմբուդսմենը երախտագիտություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Բունդեսթագի այս որոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս որոշումն արտահայտում է Ձեր երկրի հավատարմությունն արդարության և համընդանուր արժեքների հանդեպ: Տարիներ շարունակ մենք այն տպավորությունն ենք ունեցել, որ Գերմանիայում թուրքական լոբբին այնքան ուժեղ է, որ ի վիճակի կլինի մշտապես խոչընդոտել Հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը: Մինչդեռ Ձեր պետությունը լավագույնս ապացուցեց, որ ոչ ոք Գերմանիայում չի կարող թաքցնել ծանրագույն հանցագործությունները կամ լռեցնել ճշմարտության ձայնը: Եվ որ մարդու իրավունքները սահման չունեն՝ ոչ ժամանակի և ոչ էլ տարածության մեջ:
1915 թվականին Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը, և հայերի հանդեպ իրականացված սարսափելի վայրագությունների ականատեսների թվում էին շատ գերմանացներ, որոնք աշխատանքի բերումով գտնվում էին Թուրքիայում: Ուստի Հայերի ցեղասպանության վերաբերյալ մեծաթիվ փաստեր պահպանվում են գերմանական արխիվներում: Հարգելի տիկին օմբուդսմեն, դժբախտաբար, վերջին տարիների ընթացքում աշխարհը գտնվում է հուզումների և անկայունության նոր փուլում: Ես հավատացած եմ, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել հակամարտությունների և ճգնաժամերի այն բազմազանությունը, որոնց ականատեսն ենք հիմա: Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մեզ սպասում են ժողովրդավարության հաստատման ճանապարհին է՛լ ավելի մեծ մարտահրավերներ՝ պայմանավորված նաև ողջ աշխարհում տնտեսական աճի ցածր մակարդակով:
Ներկայումս մեր պարտականությունն է ներդնել առավելագույն ջանքեր մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու համար, և ինքս ծառայում եմ երիտասարդ ժողովրդավարությանը, որը հակված է եվրոպական արժեքներին: Մենք համարում ենք, որ մեր պարտականությունն է՝ ապահովել մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական չափանիշների ներդրումը, ուստի մենք մեծագույնս կգնահատենք Ձեր համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության լավագույն փորձը Արցախի Հանրապետությունում ներդնելու հարցում:
Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով մենք մեր երկրում ունենք միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների և մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայության պակաս։ Սակայն մենք հաստատապես հավատացած ենք, որ ոչ-կառավարական կազմակերպությունների և անկողմնակալ դիտորդների ներկայությունն Արցախում ոչ միայն կամրապնդի մեր ժողովրդավարությունը, այլև կնպաստի հակամարտության լուծմանը։ Մենք միջազգային հանրությանը շարունակաբար մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Իսկ երկու ամիս առաջ մենք դարձանք Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ ագրեսիայի ականատես, ինչը, հաջողության հասնելու դեպքում, հաստատապես կհանգեցներ հայերի նոր ցեղասպանության կամ էթնիկական զտման։ Ադրբեջանական զինվորների կողմից նույնիսկ եղան Իսլամական պետության ոճով պատերազմական հանցագործությունների դեպքեր։ Սակայն, այդ հանցագործությունները հաստատելու համար անկողմնակալ դիտորդների բացակայությունը կարող է շահարկումների և անորոշության վիճակ ստեղծել։ Եթե մենք ունենայինք անկողմնակալ դիտորդներ, որևէ հանցագործություն կամ ռազմական գործողություն չէր մնա չհաստատված, հակամարտության կողմերից որևէ մեկը չէր փորձի այն լուծել ռազմական ճանապարհով, և դա էապես կնպաստեր խաղաղության հաստատմանը։
Եվ վերջում, կրկին ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ որպես Գերմանիայի խորհրդարանի անդամ և օմբուդսմեն, այս պատմական որոշմանը Ձեր մասնակցության համար»,-ասված է նամակի մեջ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել