ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԿԲ. Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունը 05/27/2016 13:36 | ԼՐԱՀՈՍ
Այսօր հրապարակվել է «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2015 թ.» պարբերականը: Ինչպես հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակում է պահպանել կայունությունն ու բավարար ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:
ՀՀ կենտրոնական բանկը, առաջնորդվելով ֆինանսական կայունության և ռիսկերի նկատմամբ ֆինանսական համակարգի ճկունության բարձրացման նպատակով, կիրառել է իրացվելիության կարգավորմանը և վարկային ռիսկի զսպմանն ուղղված համապատասխան գործիքներ: Առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի բարձրացման պահանջի ներքո 2015թ. ընթացքում բանկային համակարգը 74 մլրդ դրամով համալրել է կանոնադրական կապիտալը: Վերջինս այլ հավասար պայմաններում ենթադրում է ապագայում բանկերի կողմից վարկավորման ծավալների աճի հնարավորություն, երկարաժամկետ հորիզոնում՝ հավանական ռիսկերին դիմակայելու համար լրացուցիչ ապահովվածության առկայություն:
- 2015թ. ընթացքում բանկային համակարգի իրացվելիությունը և կապիտալացվածությունը բնութագրող ցուցանիշները բարելավվել են: ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2015թ. վերջին իրականացված սթրես-թեստերի արդյունքները վկայում են, որ բանկային համակարգն ունակ է կլանելու ապագայում հավանական ռիսկերը՝ ապահովելով ֆինանսական համակարգի գործունեության շարունակականությունը:
- ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական մարտահրավերները 2015 թ. ընթացքում կապված են եղել արտաքին հատվածից փոխանցված գործոնների հետ, որոնց բացասական ազդեցությունը 2014թ.-ի համեմատ աճել է:
- Արտաքին հատվածից փոխանցված բացասական գործոնների և ՀՆԱ աճի տեմպի դանդաղման միտումների շարունակական պահպանումը հանգեցրել են ֆինանսական հատվածում չաշխատող ակտիվների որոշակի աճի:
- Ֆինանսական համակարգի ռիսկերը զսպելու և ապագայում ռիսկերի աճի նկատմամբ ճկունությունը բարձրացնելու նպատակով Կենտրոնական բանկը կիրառել է վարկային ռիսկը զսպող գործիքներ և բարձրացրել է կապիտալի նվազագույն պահանջը:
Արտաքին հատվածից փոխանցված բացասական գործոնների շարքում օրակարգային են Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը (մասնավորապես ՌԴ, Եվրամիություն), միջազգային շուկաներում գունավոր մետաղների գների անկումային միտումների պահպանումը, Հայաստաններհոսող մասնավոր դրամական փոխանցումների կրճատումը: Տնտեսվարող սուբյեկտների դրամական հոսքերի վրա նշված գործոնների բացասական ազդեցության հետևանքով նվազել է տնտեսության կողմից վարկերի պահանջարկը և ֆինանսական համակարգի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության մակարդակը:
Ձևավորված իրավիճակում ֆինանսական համակարգն իր հերթին համահունչ կերպով արձագանքել է ռիսկերի զսպման անհրաժեշտությանը՝ համապատասխանորեն վերանայելով վարկավորման և ներդրումային քաղաքականությունները: Վարկային ռեսուրսերի պահանջարկի նվազմանը զուգահեռ առևտրային բանկերի կողմից իրականացվող համեմատաբար զուսպ վարկային քաղաքականությունը կանխարգելիչ ազդեցություն է ունեցել ֆինանսական համակարգի կայունությունը խոցող ռիսկերի հետագա աճի վրա՝ նպաստելով ընդհանուր ֆինանսական կայունության ամրապնդմանը:
Ներկայացված զարգացումների ներքո ՀՀ ֆինանսական համակարգը կարողացել է կլանել առաջացած ռիսկերը՝ պահպանելով իր բնականոն գործունեության շարունակականությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ