ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանում քաղցկեղը հայտնաբերվում է ուշ, բուժումը կատարվում թերի 05/23/2016 15:49 | Առողջություն
Թեպետ Հայաստանը քաղցկեղից մահացության և հիվանդուցթյան համաշխարհային ցուցանիշներով բարձր դիրքերում է, սակայն պետական և հանրային ուշադրությունն այդ հիվանդության բուժման ուղղությամբ կաղում է: Ոլորտում պակասում են բավականին ներդրումները և ենթակառուցվածքները, իսկ հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակը բավականին ցածր է: Այս մասին այսօր քննարկում է ծավալվել «Մեդիա Կենտրոն»-ում:
Հատկապես այս խնդիրների քննարկման և լուծումների նախանշմանն էր ուղղված Երևանում անցկացված «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը, որին մասնակցել են բժշկագիտության աշխարհահռչակ մասնագետներ, ովքեր կիսվել էին հայաստանյան փորձագետների հետ իրենց փորձով: Միջազգային համաժողովի մասնակիցները «Մեդիա կենտրոնում» մայիսի 20-ին կայացած ասուլիսին ներկայացրեցին համաժողովի արդյունքները եւ խոսեցին ոլորտում առկա ակտուալ խնդիրների մասին:
Հայաստանում քաղցկեղից մահացության և հիվանդացության ցուցանիշը բավականին բարձր է: Ըստ առողջապահության ոլորտի ներկայացուցիչների՝ 2014 2 թ.-ին 2010-ի համեմատ քաղցկեղով հիվանդների թիվն աճել է 9-10 տոկոսով: Տարեկան աճը կազմում է շուրջ 3-4%: Առողջապահության նախարարության տվյալներով, եթե 2010 թվականին Հայաստանում կար 7593 առաջնակի հիվանդ քաղցկեղով, ապա 2014-ին այդ թիվը հասել է 8365-ի:
Ըստ մասնագետների Հայաստանում տղամարդկանց մոտ առավել շատ տարածված է թոքի և ստամոքսաղիքային քաղցկեղը, իսկ կանանց մոտ՝ կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղը: Պաշտոնական տվյալներով, երկրում 2014 թ.-ին 100 հազար բնակչի հաշվով գրանցվել է քաղցկեղից 188 մահացության դեպք: Տարեկան կտրվածքով ՀՀ-ում քաղցկեղի հետևանքով մահանում է մոտ 8,000 մարդ, սակայն հիվանդների մոտ 40-45%-ը բժշկին ուշ է դիմում, որի պատճառով բուժումը դառնում է անհնարին և շատ հաճախ այդ փուլում մարդիք անցնում են ծանր ցավերի և տառապանքների միջով:
«Այս տեսանկյունից «Հաղթահարենք քաղցկեղը ժպիտով» միջազգային գիտաժողովը հայաստանցի մասնագետների համար լավ հնարավորություն էր մտքեր փոխանակել ոլորտում մեծ ներդրում ունեցած համաշխարհային դեմքերի հետ», - նշեց ասուլիսին մասնակից ԵՊԲՀ Ուռուցքաբանության ամբիոնի դասախոս, Մուրացան Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայի մանկական ուռուցքաբան/արյունաբան, Համաժողովի գիտական քարտուղար Գևորգ Թամամյանը:
Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ համաժողովի արդյունքում արյունաբանության և ուռուցքաբանության ասոցացիան ստորագրեց հուշագիր «ՄԴ Անդերսոն» քաղցկեղի կենտրոնի հետ: «Այս հուշագրի շրջանակներում հայաստանցի մասնագետները կկարողանան այնտեղ վերապատրաստումներ անցնել, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության և արյունաբանության զարգացմանը», - ասաց Թամամյանը։ Նա հատկապես կարևորեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման խնդիրը Հայաստանում՝ նշելով, որ այդ երեխաների մոտ 65-70%-ն է բուժվում: «Ամենատարածված տեսակը արյան քաղցկեղն է, երկրորդ տեղում կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքներն են», - հավելեց մասնագետը:
Հայաստանում քաղցկեղի հիվանդության բուժման տեսանկյունից, նշում է ասուլիսին մասնակից Ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի նախագահ, «Հաղթահարենք Քաղցկեղը Ժպիտով» միջազգային գիտաժողովի նախագահ Ավո Արթինյանը, հայաստանցի մասնագետները գիտելիքի և ինտելեկտի պակաս չունեն։ Խնդիրը, ըստ նրա, համապատասխան ենթակառուցվածքների ու կառավարության կողմից ներդրումների պակասն է:
«Այս խնդիրն իսկապես կարևոր է: Հայաստանում քաղցկեղի վիճակը բարելավելու համար շատ կարևոր է, որ մարդիկ դրա մասին բարձրաձայնեն ու պահանջեն ավելին ոլորտի պատասխանատուներից: Ուստի կարևոր է նաև մարդկանց տեղեկացվածության աստիճակը խնդրի կարևորության մասին», - մանրամասնեց նա:
Տեխասի Համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի կենտրոնի լեյկեմիաների և ցողունային բջիջների փոխպատվաստման ամբիոնների պրոֆեսոր Մարինա Կոնոպլյովան Հայաստանում որպես առաջնային խնդիր առանձանցրեց քիմիա թերապիայի դեղորայքի պակասը հատկապես երեխաների համար: «Իրականում այն պետք է տրամադրվի պետության կողմից: Կան նույնիսկ որոշ բազային դեղեր, որոնք թանկ չեն, բայց Հայաստանում չեն տրամադրվում ի տարբերություն օրինակ հարևան Վրաստանի», - ասաց նա:
Գիտաժողովին մասնակից Տեխասի համալսարանի ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնի Կարդիո-թորակալ վիրաբուժության ամբիոնի վարիչ, ԱՄՆ Թորակալ վիրաբուժության մասնագիտական հանձնաժողովի տնօրեն Արա Վափորչյանը իր հերթին որպես քաղցկեղածին գործոն նշեց Հայաստանում ծխողների բարձր թիվը և համապատասխան բժշկական ենթակառուցվածքների բացակայությունը:
«Պետք են բարեփոխումներ՝ միտված ծխելու մակարդակի կրճատմանը, որն իր հետ կբերի քաղցկեղով հիվանդերի թիվի նվազման։ Առաջին հերթին սա պետք է իրականացնել: Կրթության և օրենքների միջոցով անհրաժեշտ է երիտասարդներին հետ պահել ծխելուց, իսկ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ծխախոտը դարձնել ոչ մատչելի։ «Անհրաժեշտ է նաև հոգեբանական օգնություն, որը նույնպես արդյուանվետ է», - ասաց նա։
Նա օրինակ բերեց ԱՄՆ փորձից: «20 տարի առաջ, երբ այնտեղ ծխողների թիվը մեծ էր, շատ էր նաև թոքի քաղցկեղով հիվանդների թիվը: Այժմ, երբ ծխողների քանակը կրճատվել է, տեսնում ենք, որ քաղցկեղով հիվանդների թիվն էլ է կրճատվել», - հավելեց նա։
Ասուլիսի ավարտին Ավո Արթինյանը հավելեց, որ հրատապ խնդիրներից է մնում քաղցկեղի հայտնաբերման ժամկետը: «Հայաստանում քաղցկեղը բավականին ուշ ստադիաներում է հայտնաբերվում: Մինչդեռ այդ հիվանդության պայքարի ամենալավ տարբերակը այն շուտ հայտնաբերելը և կանխարգելելն է: Այդ դեպքում հնարավոր է նվազեցնել մահացությունը քաղցկեղից», - եզրափակեց նա։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
- 04/15/2024 20:17 Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ