Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:34 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՀՀ քննչական և նոր մեղադրանք են առաջադրել 03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ

Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից. 05/23/2016   16:53  |  ԼՐԱՀՈՍ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների 7-րդ հանդիպմանը:

Ստորև ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ.

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բարձր ներկայացուցիչ Մոգերինիին և հանձնակատար Հանին` այս հանդիպումը կազմակերպելու համար:

Մեր վերջին նախարարական հանդիպումից ի վեր նշանակալի զարգացումներ են տեղի ունեցել: Հաջողությամբ անցկացվեց Ռիգայի գագաթաժողովը, որտեղ ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց փոխադարձ հետաքրքրությունների և հանձնառությունների վրա հիմնված գործընկերության մեր ընդհանուր տեսլականը և նախանշեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համապարփակ համագործակցության առավել զարգացման և ամրապնդման հիմնական ուղղությունները:

2015 թվականը առանձնահատուկ տարի էր Հայաստան-ԵՄ համագործակցության համար: Նախորդ դեկտեմբերին ես պատիվ ունեցա բարձր ներկայացուցիչ Մոգերինիի հետ միասին ազդարարելու Հայաստանի և Եվրոպական միության միջև նոր համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: Այն հնարավորություն կտա ընդհանուր արժեքների և յուրաքանչյուրիս որոշումների և ընտրությունների հանդեպ հարգանքի հենքի վրա մեր հարաբերությունների նոր և ամուր իրավական հիմք ձևավորել: Նոր համաձայնագիրը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունն ու էությունը և կուրվագծի փոխշահավետ, խորը համապարփակ փոխգործակցության նոր ուղեցույցները։ Արդեն անցկացվել է բանակցությունների երեք փուլ։

2015թ. ինտենսիվ և կառուցողական երկխոսության տարի էր, որի ընթացքում տեղի ունեցան մեծ թվով երկկողմ հանդիպումներ և բարձրաստիճան այցեր։ Նախագահ Տուսկը և հանձնակատար Հանը 2015թ. այցելեցին Հայաստան, իսկ վերջերս Երևանում էր բարձր ներկայացուցիչ Մոգերինին: Մենք մասնակցեցինք Արևելյան գործընկերության և Եվրոպական միություն-Հայաստան գործընկերության կառույցների մի շարք հանդիպումների:

Նախորդ դեկտեմբերին էր նաև, որ ԵՄ խորհուրդը ներկայացրեց վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությունը` մեր բազմակողմ ապագա համագործակցության անկյունաքարը: Երբ ԵՄ խորհուրդը հաստատեց վերանայված քաղաքականությունը, մենք գոհունակությամբ արձանագրեցինք, որ գործընկեր պետությունների նկատմամբ կիրառվելու է տարբերակման սկզբունքը և համապատասխան անհատական մոտեցում է ցուցաբերվելու` նկատի ունենալով ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում հանձնառությունների իրականացման առաջընթացը:

Եվրոպական հարևանության քաղաքականությունը էական դեր է խաղացել Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության առաջմղման և խորացման հարցում: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ կողմից մեր երկրին ցուցաբերած շարունակական աջակցությունը և օգնությունը, որն առանցքային է եղել Հայաստանում բարեփոխումների գործընթացի արդյունավետ և կայուն իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման համար:

Ռիգայի գագաթաժողովը նաև վերահաստատեց լիակատար աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին` հիմնված Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից 2009թ. ի վեր ընդունված հինգ հայտարարությունների վրա: Մեզնից շատերն են հիշում, թե ինչպես Ադրբեջանը փորձեց արգելափակել Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի ընդունումը, այս հայտարարություններին արվող հղման պատճառով։ Միայն այս փաստն արդեն իսկ բացահայտ ցույց է տալիս Ադրբեջանի վերաբերմունքը խաղաղ գործընթացի նկատմամբ և արհամարանքը՝ միջնորդ պետությունների՝ միջազգային հանրության անունից արված առաջարկությունների հանդեպ։

Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև անցյալ շաբաթ կայացած հանդիպումը արդյունավետ էր՝ հստակ համաձայնություններով և հանձնառություններով, ներառյալ՝ 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերի անվերապահ իրականացումը, հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացումը։

Ցավոք, հանդիպումից ընդամենը օրեր անց ադրբեջանական պաշտոնյաները դրա արդյունքը կասկածի տակ դնող ապարդյուն փորձեր են կատարում` ներկայացնելով իրենց սեփական խեղաթյուրված մեկնաբանությունները, որոնք հակասում են հանդիպման արդյունքների վերաբերյալ համանախագահ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից արված համատեղ հայտարարությանը: Բաքուն շինծու մեղադրանքներով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը ադրբեջանական զինուժի կողմից գործած հանցագործություններից, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների աղաղակող փաստերից։

Հայաստանը համանախագահ երկրների հետ միասին անելու է առավելագույնը` կյանքի կոչելու Վիեննայում ձեռք բերված համաձայնությունները և շարունակելու ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերը:

Մենք խորապես հավատացած ենք, որ, հիմնվելով ընդհանուր պատասխանատվության, տարբերակման և փոխադարձ հաշվետվողականության վրա, Արևելյան գործընկերությունը նպաստում է ժողովրդավարության ամրապնդմանը, նպաստում է շուկայական տնտեսությանը, բարելավում է մակրոտնտեսական կայունությունն ու գործարար միջավայրը, ինչպես նաև ընդլայնում է շարժունակությունը ու շփումները մարդկանց միջև` բացելով բազմակողմ համագործակցության նոր հեռանկարներ և տրամադրելով մեր կարողությունները լավագույնս օգտագործելու հնարավորություն:

Հայաստանը ակտիվորեն իրականացնում է Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի դրույթները, ներառյալ նրանք, որոնք վերաբերում են ոլորտային համագործակցությանը: Փոքր և միջին ձեռնարկությունների «COSME» ծրագրին Հայաստանի մասնակցության մասին համաձայնագիրը ստորագրվեց անցյալ տարի: Մի քանի օր առաջ Հայաստանը միացավ «Հորիզոն 2020» հետազոտությունների և նորարարության հանրային ֆինանսավորման ծրագրին, որը կընդլայնի Հայաստան-ԵՄ համագործակցությունը գիտական և նորարարական կարողությունների զարգացման ոլորտում: Տրանսպորտի ասպարեզում համագործակցության զարգացումը նույնպես մեր օրակարգում է, և մենք ակնկալում ենք հնարավորինս շուտ սկսել Միասնական օդային տարածքի ձևավորման շուրջ բանակցությունները:

Հայ ուսանողները ակտիվորեն օգտվում են «Erasmus+»-ից, և մենք ակնկալում ենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Բոլոնիայի գործընթացի համար համապատասխան կարողությունների ամրապնդմանը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովը, որն անցյալ տարի անցկացվեց Երևանում, լավ հնարավորություն ընձեռեց այս ուղղությամբ հետագա քայլերի համար: Մենք նաև սկսել ենք քննարկումները՝ Ստեղծագործ Եվրոպա ծրագրին միանալու շուրջ, որն առաջարկում է առավել լայն շրջանակ՝ մշակութային փոխանակությունների համար:

Հայաստանը գնահատում է գյուղատնտեսական և գյուղի զարգացման ոլորտին ուղղված ԵՄ աջակցությունը և ակնկալում է առավել լայն համագործակցություն՝ գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ոլորտում արդիականացման և հետագա բարեփոխումների խթանման հարցում, ներառյալ՝ «ENPARD» ծրագրերի շրջանակներում:

Շարժունակության ընդլայնումը շարունակում է մնալ մեր հասարակություններն առավել մերձեցնելու կարևոր նախադրյալներից մեկը: Շարժունակության վերաբերյալ վերջերս Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը մեզ թույլ տվեց ամփոփելու ավելի քան երկու տարվա գործունեությունը և գնահատելու ապագա առաջնահերթությունները:

Ե՛վ Հայաստանը, և՛ Եվրոպական միությունը Հետընդունման և Մուտքի արտոնագրի դյուրացման վերաբերյալ համաձայնագրերի իրականացումը հիմնականում հաջողված են դիտարկում: Մենք կարևորում ենք մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հնարավորությունը: Քաջ գիտակցելով, որ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսությունը համապարփակ գործընթաց է` մենք այն նաև որպես լրացուցիչ խթան ենք դիտարկում` մի շարք ոլորտներում բարեփոխումները և ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵՄ հետ մարդու իրավունքների շուրջ արդյունավետ երկխոսության մեջ և առանձնահատուկ կարևորություն է տալիս արդյունավետ կառավարման ամրապնդման, դատական, հակակոռուպցիոն բարեփոխումներում համագործակցության խորացմանը: Այս նպատակով մենք սերտորեն աշխատում ենք նաև այլ միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի: Երկու օր առաջ մենք մեկնարկեցինք 2015-2018թթ. Գործողությունների ծրագիրը, որն իրականացվելու է նաև ԵՄ աջակցությամբ: Հայաստանը ակտիվորեն համագործակցում է խորհրդարանական ձևաչափով՝ Եվրանեսթի և Խորհրդարանական համագործակցության կոմիտեի շրջանակներում, ինչպես նաև՝ տեղական իշխանությունների մակարդակով։

Հայաստանն ակնկալում է բոլոր հնարավոր ոլորտներում և ուղղություններով զարգացնել ու խորացնել համապարփակ համագործակցությունը և՛ Արևելյան գործընկերության, և՛ Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում` հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա և պատշաճ կերպով նկատի ունենալով այլ ինտեգրացիոն ձևաչափերում մեր հանձնառությունները:


Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]