ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը ներկա է գտնվել «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին 05/23/2016 12:26 | ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 22-ին ներկա է գտնվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ մայիսի 20-22-ը Ծաղկաձորում անցկացվող «Level Up» միջազգային ուսանողական գիտաժողովին: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը գոհունակությամբ է նշել, որ յուրաքանչյուր տարի ուսանողության կողմից հայաստանյան և համաշխարհային տնտեսական թեմաների ու հիմնախնդիրների քննարկումը դարձել է ավանդույթ:
«Ուրախալի է, որ այս տարի գիտաժողովում ընդգրկվել են նաև աշխարհի տարբեր երկրների ուսանողներ: Որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ցանկանում եմ նշել, որ մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մասնագիտական բոլոր այն ռացիոնալ քննարկումներին, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրի տնտեսության զարգացմանն ու մեր առջև ծառացած խնդիրների լուծմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ համաշխարհային տնտեսական իրողություններն իրենց արտացոլումն են ստանում նաև մեր տնտեսության մեջ:
Ըստ նրա՝ դրանց գումարվում են նաև մեր երկրի առանձնահատկությամբ պայմանավորված խնդիրները, ինչի ծանր և պատասխանատու լուծումը կառավարության ուսերին է: «Ակնհայտ է, որ մենք ունենք անհրաժեշտ կամք և ցանկություն՝ կրկնապատկելու ջանքերը, որոնք ուղղված են մեր երկրի տնտեսական զարգացմանը, արդյունքում նաև ինքնաբավ և բարեկեցիկ կենսապայմանների ապահովմանը: Տեղյակ եմ, որ եռօրյա այս գիտաժողովի ընթացքում քննարկվել են և լսվել միջազգային տնտեսական հարաբերություններին, ազգային մրցունակության բարձրացմանն ու մի շարք այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր և զեկույցներ: Համոզված եմ, որ այն կրթված, հայրենասեր և գեղեցիկ երիտասարդությունը, որ ունենք այսօր, ի զորու է առաջադրել ոչ միայն մասնագիտական կարծիքներ ու առաջարկներ, այլև իր մեծ նպաստը բերել մեր պետության զարգացման գործին»,- նշել է կառավարության ղեկավարը:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանը զրուցել է գիտաժողովի մասնակիցների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի:
«Համաշխարհային տնտեսական մարտահրավերներ» խորագրով գիտաժողովին մասնակցել են աշխարհի 7 երկրների 15 համալսարանների շուրջ 100 ուսանողներ: Աշխատանքային երեք օրերի ընթացքում գիտաժողովի մասնակիցները հանդես են եկել զեկույցներով և մրցութային 3 բաժիններում ներկայացրել միջազգային տնտեսական հարաբերությունների և ազգային մրցունակության բարձրացման հարցերին վերաբերող զեկույցներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/24/2023 09:01 Արման Սահակյանն ապացուցել է իր գույքի ձեռքբերման օրինականությունը․«Հրապարակ»
- 03/24/2023 08:52 Անի համայնքում թեժ է. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:33 ԱԱԾ-ն հարցաքննության կկանչի մաքսատան ղեկավարին. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:09 Արթուր Դավթյանն Արցախում դատախազ աշխատելու համար ունի թաքնված նպատակներ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 08:06 Ծառուկյանի դեմ հարուցված քրգործը կարճվե՞լ է․ «Հրապարակ»
- 03/24/2023 07:57 Փաշինյանը նոր հրահանգը լրատվամիջոցների դեմ. «Ժողովուրդ»
- 03/24/2023 07:54 Ալեն Սիմոնյանի հետ ովքեր կմեկնեն Գերմանիա․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/20/2023 14:04 Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան
- 03/19/2023 17:37 Փաշինյանը ձախողել է բանակցություններն ու ազգին տանում է դեպի նորանոր կորուստների. Զուրաբյան
- 03/16/2023 22:05 Վարչապետ կոչեցյալը հիանալի գիտակցում է խաղապահ ուժերի լիազորությունների շրջանակը, ու գործում է Ադրբեջանի նախագահի հետ համատեղ՝ ռուսական խաղաղապահներին հեռացնելու ուղղությամբ. Իշխանյան
- 02/13/2023 20:02 Գերմանիայի դեմ հատուցման պահանջով հարկ է դատ բացել. Արա Քեթիպյան
Մեկնաբանություն
- 03/24/2023 18:45 Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է
- 03/24/2023 18:17 Այսօրվանից սկսվում են հանրակրթության ոլորտում բարեփոխումների հանձնաժողով ձևավորելու աշխատանքները․ Ներսիսյան
- 03/24/2023 15:07 Մարուքյանն արձագանքել է Լավրովին՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղն իր իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ
- 03/24/2023 14:46 ԱՄՆ-ն բարձր է գնահատում Նիկոլ Փաշինյանի երեկվա ուղերձը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/24/2023 21:00 Փրկարարները ջրանցքից դուրս են բերել դի
- 03/24/2023 08:56 Երկրաշարժ Իրանի Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք
- 03/23/2023 22:10 «Opel Astra» -ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 60 մետր գլորվել ձորը․ կա զոհ
- 03/23/2023 19:34 Մեղրիում ավտոմեքենան հայտնվել է բետոնե պարսպի ու ծառի արանքում. վարորդը տեղում մահացել է. կան վիրավորներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Անցուդարձ
- 03/21/2023 23:04 Բանտի բուժքույրը հարաբերություններ է հաստատել բանտարկյալի հետ եւ դարձել նրա երեխայի մայրը
- 03/21/2023 14:40 Հնդկաստանում փեսացուն հարսանիքը չեղարկել է հարսնացուի դպրոցի վատ գնահատականների պատճառով
- 03/13/2023 23:02 80-ամյա թոշակառուն պարզվել է պոռնոբարոն է
- 03/13/2023 19:59 Ծովից ծով Հայաստանի մասին՝ համացանցից հայթայթած ինֆորմացիան չինացի երիտասարդին հուշել է՝ Հայաստանը սովորական երկիր չէ (տեսանյութ)
Հետաքրքիր է իմանալ
- 03/18/2023 21:55 Այս ամիս մոլորակների «շքերթ» է սպասվում՝ միանգամից 5 մոլորակներ մեկ գծի վրա կկանգնեն
- 03/18/2023 13:17 10 արտահայտություն, որոնք երբեք չպետք է ասեք ձեր սիրելիին, եթե չեք ցանկանում, որ նա լքի ձեզ
- 03/16/2023 15:07 Պարզվել է՝ զուգարանի թուղթը վտանգավոր է մարդու առողջության համար
- 03/14/2023 18:29 Ռուս գիտնականները պարզել են որտեղից է Երկրի վրա հայտնվել ջուրը