ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժողին պաշտպանելու փոխարեն հովանավորության ներքո են վերցրել առերևույթ հանցագործություն կատարած անձին. Ինեսսա Պետրոսյան 05/21/2016 10:56 | Քրեական խրոնիկոն
Երկու մանկահասակ՝ 4 և 2 տարեկան, երեխաների մայր, երիտասարդ կինը ենթարկվել է խաբեության ու սեռական բռնության՝ նույն անձնավորության կողմից:
Երիտասարդ կինը աշխատել է «Գուդվին» ընկերության գրասենյակներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ գրասենյակի աշխատակցի հետ, նրա հետ համակարգչային ներքին ցանցով ունեցել որոշակի շփումներ: Անձը սկսել է ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ զրուցել կնոջ հետ՝ ընտանիք, երեխաներ, առողջական խնդիրներ, ապա «կամաց-կամաց մտել է այդ աղջկա վստահության մեջ» և չարաշահել նրա վստահությունը. խաղադրույքներ է կատարել, չի վճարել, աղջկան անընդհատ իրենից կախվածության մեջ է պահել, ասելով՝ գումարը կբերեմ, խնդիր չկա:
Աղջիկը 200 հազար դրամից ավելի պարտքեր է կուտակել, ապա «գործընկերը» կնոջը մի քանի անգամ գումարային հարցերի շուրջ զրուցելու պատրվակով տարբեր տեղեր է տարել, փորձել բռնաբարել, սակայն կնոջը հաջողվել է հեռանալ: Նույն մտացածին պատրվակով գործընկերը կնոջը ևս մեկ անգամ հրավիրել է վերջինիս համար անծանոթ վայր և բռնաբարել նրան:
Տուժողն ընկել է հոգեկան շատ ծանր ապրումների, սթրեսի մեջ՝ հասկանալով, որ բռնաբարված է ու բոլոր առումներով խաբված, ինքնասպանության փորձ է կատարել:
Ամուսինն, ով աշխատում է ոստիկանության համակարգում, հասկանալով, որ կնոջը կորցնում է, հավաստիացրել է, որ կնոջ կողքին կլինի, խնդրել պատմել եղելությունը: Կեսճշմարտությունը պատմելուց հետո կինը նաև պատմել է ողջ իրականությունը: Ամուսնու հորդորով կինը դիմել է իրավապահ մարմիններին:
Կինը հանցագործության մասին դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ ակնկալելով, որ պաշտպանություն կստանա և առերևույթ հանցագործություն կատարած անձն էլ պատասխանատվության կենթարկվի:
Թեև դեռևս ընթացիկ տարվա հունվարի 6-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ բռնաբարություն, և 178-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափերի խարդախություն, և կինը ճանաչվել է որպես գործով տուժող, սակայն մինչև օրս հանցագործություն կատարած անձին չեն ներգրավել որպես մեղադրյալ:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ինեսսա Պետրոսյանը, ապացույցները հստակ են, կինը մանրամասն ցուցմունքներ է տվել, առերես պնդել դրանք առերևույթ հանցագործություն կատարած անձի ներկայությամբ, սակայն մինչև օրս անձնավորությանը մեղադրանք չի առաջադրվել: Ըստ փաստաբանի, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ տուժողին պաշտպանելու փոխարեն պաշտպանության՝ հովանավորության ներքո են վերցրել առերևույթ հանցագործություն կատարած անձնավորությանը:
Բռնաբարության միջով անցած, անտանելի հոգեկան տառապանքների մեջ գտնվող կինը վերջերս՝ մայիսի 8-ին ինքնասպանության փորձ է կատարել, ինչը ըստ նրա ներկայացուցչի, գալիս է անպաշտպան լինելու զգացողությունից: Նրա մոտ սուիցիդալ մտքեր են ծագում և նա մտածում է՝ հանցագործություն կատարած անձն անպատիժ մնացել է, իզուր հաղորդում ներկայացրեցի, ավելի խայտառակ եղա:
Քննիչները մի բան էլ իրեն են սկսում մեղադրել, այլ որակի հարցեր տալ, իսկ հանցագործություն կատարած անձն էլ «օդնոկլասնիկի » սոցցանցում սպառնալիքներ, խայտառակ հայհոյանքներ է ուղղում կնոջ ընտանիքի անդամներին:
«Ես չորս գործ ունեմ իմ վարույթում, երբ քննչական մարմինները պաշտպանում են առերույթ հանցագործություն կատարած անձանց, խոսքը գնում է հենց սեռական բռնությունների մասին: Բոլոր չորս գործերով էլ նկատելի է, որ քննիչները հակված են պաշտպանելու առերույթ հանցագործություն կատարած անձանց, իսկ տուժողներն, ովքեր արդեն իսկ մեկ անգամ տուժել են հանցագործություններից, շարունակում են տուժել արդեն քննչական մարմնի պատճառով: Մարդը երբ որ դիմում է իրավապահ մարմիններին այն մտքով է դիմում, որ ինքը պետք է պաշտպանված լինի»,- նշեց Ինեսսա Պետրոսյանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ