Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Մոդեստ Կոլերով. Եթե շփման գծում կտրուկ ավելանա ԵԱՀԿ դիտորդների թիվը, նրանք գրեթե կվերածվեն խաղաղապահների 05/19/2016   18:33  |  Հարցազրույց

Ռուսաստանյան փորձագետ Մոդեստ Կոլերովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է Վիեննայում Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքներին, թե ինչ կարելի է սպասել Ադրբեջանից հետայսու, ինչ կտա շփման գծում ԵԱՀԿ դիտորդների ավելացումը: Ըստ Կոլերովի` դիտորդների թվի ավելացումը նրանց կվերածի գրեթե խաղաղապահների։

-Պարո՛ն Կոլերով, Ձեր գործընկեր Դուբնովը, անդրադառնալով Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, նշել էր, որ ժամանակը ցույց կտա` կողմերից որի օգտին է հաղթանակը, նշել էր՝ ժամանակը ցույց կտա: Ձեր կարծիքը։
 

-Կարծում եմ՝ տակտիկապես հաղթեց Երևանը, բայց այդ տակտիկական հաջողությունը կարող է վերածվել իլյուզիայի, եթե Ադրբեջանը, ինչպես նախկինում արել է, չկատարի իր իսկ հայտարարությունները՝ հակամարտության հետ կապված:
 

-Հայաստանյան քաղաքագետների կարծիքով՝ Վիեննան դրական էր, ի՞նչ եք կարծում` այն ինչ-որ մի քայլով հետ մղե՞ց կողմերին պատերազմից:
 

-Այդ հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթուղթը թույլ է տալիս մտածել, որ հակամարտությունը ինչ-որ ժամանակով ապասառեցված է: Հարցն այն է, թե որքան ժամանակով: Անկասկած, Ադրբեջանի համաձայնությունը ԵԱՀԿ առաքելության մանդատի ավելացմանը, ինչպես նաև՝ միջադեպերի հետաքննությանը նպաստող սարքավորումների տեղադրմանը, Սերժ Սարգսյանի առաջարկների մի մասի կատարումն է: Սա ավելացնում է միջազգային հանրության ներգրավվածությունը հակամարտությանը, ինչպես նաև Արցախում իրավիճակի վերահսկողությանը: Ինչն էլ նշանակում է, որ բանակցային սեղանին Արցախի` որպես կողմի կամ համամասնակցի ներգրավվածությունը ավտոմատ կերպով ավելանում է:


Բայց, կրկնում եմ, այս պահին խոսքը միայն սառեցման մասին է: Եվ, այդ իսկ պատճառով, առաջին հարցը, որ հիմա դրված է, այն է,թե այս սառեցումը որքան ժամանակով է: Որովհետև որքան էլ Ադրբեջանը հերթական անգամ դրել է իր ստորագրությունը «ֆրազի» տակ, թե դեմ է խնդրի ռազմական լուծմանը, այս մասին ասել է բազմիցս, ապրիլյան միջադեպը փաստում է, որ նման հայտարարությունները Ադրբեջանին երբևէ հետ չեն կանգնեցրել: Այս իսկ պատճառով, հայկական կողմերին անհրաժեշտ է հստակ իմանալ, թե ինչ ժամկետով է սառեցվել հակամարտությունը, թե երբ Ադրբեջանը նորից կփորձի վերսկսել պատերազմը:
 

-Անձամբ ի՞նչ եք մտածում` ինչ ժամկետով:
 

-Ես չգիտեմ: Ինչ-որ մեկն ասում է, որ ապասառեցված է մինչև Ադրբեջանում «Ֆորմուլա 1»-ի մրցության անցկացումը: Բայց կա նաև երկրորդ գործոնը՝ հայկական կողմերը պետք է զարգացնեն այդ փոքր առաջընթացը` փորձելով հասնել ԼՂ կարգավիճակի բարձրացմանը` որպես բանակցային կողմի: Դրա համար, դա պետք է արվի մինչև Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հաջորդ հանդիպումը:
 

-Ուրի՞շ ինչ քայլեր պետք է արվեն՝ ռազմական առումով:
 

-Ժամանակը, որը կտա Ադրբեջանը, պետք է մաքսիմալ արդյունավետ օգտագործել, առավելագույնս աշխատել ԼՂ կարգավիճակի ուղղությամբ: Պետք է այս աշխատանքը տանել նաև միջազգային կազմակերպությունների հետ `քաղաքական առումով, նախապատրաստվելու Ադրբեջանի կողմից հերթական հարձակումից առաջ, որպեսզի այդ ժամանակ Արցախը էլ ավելի ուժեղ լինի:
Բնականաբար, պետք է այս ժամանակը օգտագործվի ռազմական նախապատրաստվածության համար:
 

-Ամեն դեպքում տպավորություն էր, Իլհամ Ալիևը երեկ փոխել էր տոնայնությունը, որը այնքան էլ չէր համընկնում իր վերջին շրջանի հռետորաբանության հետ:
 

-Պետք է տարանջատել երկու բան՝ խոսքեր, որոնք Ալիևն ասում է իր երկրի համար և խոսքեր, որոնք ասում է արտաքին աշխարհի համար: Իհարկե, նա փոխել էր իր տոնայնությունը և փոխել էր, որովհետև Ադրբեջանի ապրիլյան բլիցկրիգը չհաջողվեց: Եվ սա ամենագլխավոր գործոնն է: Այո, եղել են մեծ կռիվներ ու կորուստներ, բայց Ադրբեջանը անմիջապես հասկացավ, որ չի կարողանալու արագ լուծել իր ռազմական խնդիրները: Առհասարակ՝ լուծել:
 

-Սա իրեն հետ կպահի՞ նոր պատերազմից:
 

- Նրան հետ կկանգնեցնի, եթե նախագծերը, որոնց մասին նշեցի, իրականացվեն: Եթե Արցախում մոնիտորինգ իրականացնող ԵԱՀԿ ուժերի՝ դիտորդների քանակը էապես ավելանա, այդ ավելացումը կնշանակի, որ ի դեմս այդ մարդկանց՝ Արցախում գրեթե խաղաղապահներ են հայտնվում: Այս չզինված, գրեթե խաղաղապահները միայն իրենց ներկայությամբ փակում են առաջնագիծը ադրբեջանական հարձակումներից: Ակնհայտ է, որ Ղարաբաղը չի սկսել ապրիլյան պատերազմը և չի պատրաստվում հարձակվել, այդ իսկ պատճառով, ԵԱՀԿ առաքելության դիտորդների յուրաքանչյուր ավելացում Ադրբեջանի շահերի դեմ է:

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]