ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևյան ֆիասկոները 05/17/2016 18:21 | Ղարաբաղյան հակամարտություն
Վիեննայում, փաստորեն, տապալվել են ադրբեջանական կողմի նկրտումները ու նախագծած սցենարները: Քիչ առաջ ԱԺ-ում նման հայտարարությամբ է հանդես եկել ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը։
Արձանագրելով, որ մայիսի 16-ին բոլորիս ուշադրությունը կենտրոնացած էր Վիեննայի շուրջ՝ պատգամավորը նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպումն առավել քան բարձր մակարդակով էր, քանի որ տեղի էր ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, արտգործնախարարների, ԱՄՆ պետքարտուղարի անմիջական մասնակցությամբ։
«Այն, ինչ ձեռք բերվեց հանդիպման արդյունքում, փաստորեն, տապալել է ադրբեջանական կողմի նկրտումները ու նախագծած սցենարները։ Ձեռք բերված պայմանավորվածություններն ամրապնդում են հարցը բանակցային սեղանի շուրջ լուծելու քայլերը»,- հայտարարել է Կ.Ավագյանը։
ԱԺ պատգամավորն առանձնացրել է Վիեննայում կայացած քննարկման արդյունքում ալիևյան տապալումները՝ քաղաքականից մինչև ֆոտոշոփյան ձախողումներ։
Ալիևյան ֆիասկո 1. Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողություն ձեռնարկելով՝ Ադրբեջանը նպատակ էր հետապնդում չեղարկել 1994-1995 թվականների զինադադարի համաձայնագրերն ու հանդես գալ նոր դիրքերից: Վիեննայում, սակայն, կայացած քննարկումներով, մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրի կետերի անշեղ իրագործման շուրջ։
Ֆիասկո 2. Ադրբեջանը վերջին տարիներին ջանքուեռանդ չէր խնայում Արցախյան խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատից այլ հարթակներ տեղափոխելու համար։ Վիեննայի հանդիպումը ևս մեկ անգամ ամրապնդեց ԵԱՀԿ ձևաչափը։ Համաձայնություններ են ձեռք բերվել ընդլայնել ԵԱՀԿ մանդատը, ինչպես նաև՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:
Ֆիասկո 3. Կներդրվեն մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ։ Սա, իհարկե, Ալիևի սրտով չէ, քանի որ բոլորին էլ պարզ է, որ նախահարձակ եղողը միշտ էլ Ադրբեջանն է եղել։ Այսպիսով, փաստորեն, զսպաշապիկ կհագցվի սեփական տեղը հանգիստ նստել չկարողացող Ալիևին։ Միջազգային հանրության մեղադրանքներն այսպիսով հետագայում ավելի հասցեագրված կլինեն, և մշտադիտարկման մեխանիզմները երևան կհանեն ագրեսորին։
Ֆիասկո 4. ապրիլյան պատերազմից հետո, երբ տապալվեց ադրբեջանական կայծակնային պատերազմի նախագիծը, մենք ականատեսը եղանք Հայաստանի բանակցային դիրքերի ամրապնդմանը:
Ֆիասկո 5. ձախողվեցին Ալիևի ֆոտոշոփային հաղթանակներն ու սեփական հանրության աչքերին փոշի փչելու իմիտացիոն այլ մեթոդները։
«Ալիևյան ֆիասկոների ու ձախողումների ֆոնին հատկանշական են հայկական կողմի ձեռքբերումները։ Դրանք է′լ ավելի ամրապնդեցին Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացներում։ Նման հանդիպումներում մեր երկրի ուժեղ դիրքերից հանդես գալը պայմանավորված է նախևառաջ հզոր բանակով՝ գլխավոր հարմանատարից, սպաներից մինչև մեր զինվորներ»,- ԱԺ-ում հայտարարել է Կարեն Ավագյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ