ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օֆշորային սկանդալի կոռուպցիոն հետագիծը. կլինե՞ն արդյոք իրավական հետեւանքներ 05/16/2016 13:23 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
«Չեմ հավատում, որ ազնիվ կապիտալ կա Հայաստանում, և եթե սկսենք դա փնտրել, բոլորին պետք է նստացնենք: Եկեք ներենք մարդկանց, թող այդ գումարը գա Հայաստան: Մենք այն վիճակում չենք, որ դա որպես խիստ հարց բարձրացնենք ու պատժենք».- «Օֆշորային սկանդալի կոռուպցիոն հետագիծը. կլինեն արդյոք իրավական հետեւանքներ» թեմայով Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկման ընթացքում հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Բանախոսի պարզաբանմամբ` «Վատ է փողի համար այստեղ, և այն տանում են օֆշոր: Դրա համար պետք է հայտարարել կապիտալների ամնիստիա: Թող չբացատրեն՝ որտեղից է: 800 միլիոն դոլար են վերագրում Միհրան Պողոսյանին, պատկերացրեք՝ ինչքան լավ կլիներ, որ նա հանգիստ զբաղվեր բիզնեսով և այդ 800 միլիոնը լիներ Հայաստանում»: «Մեդիա կենտրոնի» հարցին, թե արդյո՞ք մինչ այդ պետք չէ պարզել, թե որքանով են օրինական այդ գումարները` բանախոսը պատասխանեց. «Մենք հասկանում ենք, որ մեծ կապիտալն առանց պետական հովանավորչության Հայաստանում չի դիմանա: Միգուցե այդ պատճառո՞վ է, որ այդ մարդիկ ստիպված պետական ապարատ են գնում, որպեսզի պահեն այն կապիտալը, որն ունեն: Այ խնդիր հենց սրա մեջ է»:
Այն, որ ներդրումները բիզնեսում ապահովագրված չեն Հայաստանում, ընդգծեց նաեւ քննարկմանը մասնակցող ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Կարծում եմ, քավության նոխազներ դարձնելը, ինչ -որ հարձակումներ անելը, փոքր հրդեհներ հանգցնելը կարող է «PR» ինչ -որ դրսեւորումներ լինեն: Բայց ընդհանուր էֆեկտի համար լայն քայլեր են պետք, պետք է ամբողջ հունով փոփոխվի կառավարման համակարգը: Սակայն մեկ բան է ասելը, մեկ բան է անելը»։
Քննարկման մյուս բանախոսը` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ ակնկալիքներ չունի իրավական հետևանքների առումով: «Նման շեշտադրում չենք անում, այստեղ կարևորը պատժի անխուսափելիության մթնոլորտի ձևավորումն է, որ յուրաքանչյուր ոք հասկանա՝ ինքն անպատիժ չի մնա: Իսկ թե ինչպե՞ս՝ տուգանքո՞վ, թե՞ քրեական պատասխանատվությամբ, էական չէ: Կարևորում եմ նման արարքի դեպքում հետագա պաշտոնավարման արգելքը»,- ընդգծեց բանախոսը:
Նա նաեւ նկատեց, որ առայժմ տեսնում ենք հակառակ պատկերը. «Հովիկ Աբրահամյանը Միհրան Պողոսյանին հրաժարականից հետո շնորհակալություն հայտնեց և որևէ կերպ չանդրադարձավ օֆշորային սկանդալին: Միգուցե նա իսկապես շատ լավ ղեկավարում էր ծառայությունը, երևի, դրա համար որպես կառավարիչ անդրադարձավ Հովիկ Աբրահամյանը: Բայց հանրությունը սպասում էր հորդորին՝ ուղղված մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին` ձեռնպահ մնալ նման բիզնես գործունեությունից ու կոռուպցիոն սկանդալից, որովհետև դրանով անվանարկում եք պետությունը: Մենք, սակայն, որևէ դատապարտում չլսեցինք»:
Քննարկման մասնակիցները անդրադարձան նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի` նախօրեին կառավարության նիստի մեկնարկից առաջ արած հայտարարությանը` կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Կառավարությանը կից Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը ձեւավորվել է 2015թ. փետրվարի 19-ին, մինչ օրս ընդամենը մեկ նիստ է գումարել, ապա նկատեց. «Վարչապետը խոսում է մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց պետք է ասվի, թե մինչև հիմա ինչ վնաս է հասցվել պետությանը և ինչպես է պետքք փոխել իրավիճակը: Խոսքը բնական մենաշնորհների մասին չէ, այլ մենաշնորհների: Պետք է նշվեն մենաշնորհների հասցեները: Կան ապրանքային շուկաներ, որտեղ գերիշխում են մի քանի սուբյեկտներ: Բացի այդ, պետք է հստակ ժամանակահատված սահմանվի, օրինակ` հուլիսի այս օրը պետք է լուծվի 3-4 մենաշնորհի հարց: Կառավարությունը պարզ լեզվով պետք է խոսի` որն է խնդիրը, որ այս շուկաներում մի քանի սուբյեկտ չի մնում: Ինչ է, խելքը կա, շնորքը չկա՞: Այս պահին կառավարությունը բարեփոխիչ չէ»,- եզրափակեց Աժ պատգամավորը:
Իսկ քննարկմանը մասնակցող ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ հորդորեց բացասականից զատ, տեսնել նաեւ դրականը: Եվ որպես այդպիսին` ներկայացրեց. «Մշակվել է օրինագիծ, համաձայն որի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերում սխալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում սահմանավում է վարչական, ինչպես նաև քրեական հետապնդում: Օրինագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով և առաջիկայում այն կքննարկեն պատգամավորները:Այս քայլը բխում է կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունից: Սա արվում է ոչ թե պետական չինովնիկների կամ ՀԿ-ների համար, այլ հանրային վստահությունը պետական համակարգի նկատմամբ բարձրացնելու նպատակով».- նշեց ԱՆ փոխնախարարը` միեւնույն ժամանակ արձանագրելով, որ դա հանդիսանում էր ԵՄ պահանջ:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել