ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը մասնակցել է «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին 05/11/2016 13:23 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» շնորհանդեսին: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Ողջույնի խոսքում կառավարության ղեկավարը նշել է, որ «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցն» ամփոփում է 2000թ. ՄԱԿ-ի ընդունած Հազարամյակի զարգացման նպատակների իրականացման ուղղությամբ Հայաստանի կատարած աշխատանքը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ որոշ նպատակների առումով` մանկական և մայրական մահացություն, կրթության հասանելիություն, մաքուր ջրի մատչելիություն, մեր երկրի նվաճումներն զգալի են, իսկ մյուս նպատակների առումով թեպետ կա որոշակի առաջընթաց, սակայն անելիքները դեռևս շատ են, և անհրաժեշտ է շարունակել հետևողական ջանքեր գործադրել՝ համապատասխան ցուցանիշների բարելավման համար:
«Անցած շաբաթ կառավարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման խորհրդի հերթական նիստը, որտեղ սկիզբ դրվեց ՄԱԿ-ի նոր օրակարգի` «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» ազգայնացման և տեղայնացման գործընթացին:
Նոր օրակարգն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակ և 169 թիրախ: Հայաստանի համար պետք է ընտրենք այն նպատակներն ու թիրախները, որոնք համահունչ են մեր ազգային ռազմավարական ծրագրերին, մասնավորապես, Հայաստանի 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրին։
Ի վերջո, անկախ նրանից, թե ինչպես են կոչվում նոր օրակարգը կամ նպատակները, բոլորիս ցանկությունը մեկն է` ապահովել մեր ժողովրդի համար բարեկեցիկ, խաղաղ և ապահով կյանք, ինչին հասնելու համար հարկավոր է երկրի պետական համակարգի, համապատասխան հասարակական և միջազգային կազմակերպությունների ամենօրյա հետևողական և քրտնաջան համատեղ աշխատանք», - ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ ցուցաբերած աջակցության համար, ներկայացվող զեկույցի պատրաստմանը մասնակցած բոլոր պետական գերատեսչություններին և այս ծավալուն հետազոտությունն իրականացնողներին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-ՄԱԿ համագործակցությունն առաջիկայում ավելի կամրապնդվի:
Ելույթով է հանդես եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն: Նրա խոսքով՝ «Վերափոխենք մեր աշխարհը. նոր օրակարգ 2030» իրականացմանն ուղղված ջանքերի հիմքում ընկած է լինելու պետության կողմից այդ գործընթացն առաջնորդելն ու վերահսկելը, և ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակել Հայաստանին այդ գործընթացում։
ՄԱԿ-ի նոր օրակարգի հաջող իրականացման գործում պարոն Բուզետտոն կարևորել է ոչ միայն գերատեսչությունների և ոլորտների միջև համատեղ պլանավորումը, այլև ողջ հասարակության՝ խորհրդարանի, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և լրատվամիջոցների ներգրավումը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ այս բոլոր ինստիտուտներն իրենց կարևոր դերն ունեն Կայուն զարգացման նպատակների իրականացման և մոնիթորինգի գործում։
Հաջորդիվ «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության փորձագետներ Սևակ Հովհաննիսյանը և Գագիկ Գաբրիելյանը ներկայացրել են «Հազարամյակի զարգացման նպատակներ. առաջընթացի ազգային զեկույցի» հիմնական արդյունքները:
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել