Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   18:52 Նորվեգիան հրաժարվում է իր տարածքում տեղակայել ՆԱՏՕ-ի մշտական ​​զորքեր 04/18/2024   18:41 Վարչապետն ընդունել է գերմանական Fichtner ընկերության պատվիրակությանը 04/18/2024   18:35 Տեղի ունեցածը պլանավորված հանցագործություն է. Արաքս Մելքոնյանը կասկած է հայտնել, որ դիմակավորված անձինք եղել են ոստիկանության աշխատակիցներ 04/18/2024   18:30 Արդյո՞ք Հայաստանին հիմա հենց դա է պետք. Զախարովը՝ Լոնդոնից Հայաստան ապօրինի ներգաղթյալներին վտարելու մասին 04/18/2024   18:27 Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Կառավարման խորհրդի առցանց նիստին 04/18/2024   18:17 Վարչապետ Փաշինյանն ընդունել է Բրիս Ռոքֆոյին 04/18/2024   17:59 Ադրբեջանական ԶԼՄ–ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ՀՀ ԱԳՆ 04/18/2024   17:56 Մթերքներ, որոնք օգնում են երկարացնել կյանքը 04/18/2024   17:38 Երկու տարբերակ կա. ոստիկանությունը կամ հանցակից է, կամ անձեռնհաս. Կարապետյանց 04/18/2024   17:34 Փաշինյանի հետ առնչվող թերթում հոդված է հրապարակվում՝ զուգարաններում մարդ սպանելու, «պադեզդներում» ծեծելու մասին, արձանագրվում է Ս. Վարդանյանի հետ խոշտանգման դեպքը (տեսանյութ) 04/18/2024   17:26 Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է․ հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է 04/18/2024   17:17 «Դինամո» մարզադահլիճում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյանքներ է հնչեցրել ֆեդերացիայի նախագահի հասցեին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 04/18/2024   17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ 04/18/2024   17:01 Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն 04/18/2024   16:57 Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին 04/18/2024   16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին 04/18/2024   16:43 Իրանը Իսրայելին սպառնացել է հայելային հարվածով՝ իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների դեպքում 04/18/2024   16:36 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/18/2024   16:17 Անահիտ Մանասյանն ընդունել է Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի Մարդու իրավունքների, հարևան երկրների և Ասիայի դեպարտամենտի տնօրեն Սառա Ֆորտին և դեպարտամենտի գլխավոր խորհրդական Փոլ Դալթոնին 04/18/2024   16:10 Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես 04/18/2024   16:06 Եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը․պարզաբանում 04/18/2024   15:48 Իրանը բացահայտել է Իսրայելի «բոլոր միջուկային օբյեկտների տեղակայման վայրը»
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/17/2024   12:31 Մենք դիրքերում ենք, մեզ էլ նոր ասացին. Գառնիկ Դանիելյան 04/17/2024   12:02 Սամվել Վարդանյանի մայրն ուշագնաց է եղել ՔԿ շենքի մոտ 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/17/2024   19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար 04/17/2024   19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել 04/18/2024   16:27 Գազայից ցավալի դրվագը World Press Photo-ի կողմից ճանաչվել է տարվա լավագույն լուսանկար 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ

Նորայր Նորիկյան. Անհրաժեշտ է ճիշտ վայրում և ճիշտ կերպով օգտագործել ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցները 04/18/2016   14:33  |  Մեկնաբանություն

Իրավասու ատյանները պետք է մշակեն և սեղմ ժամկետում ներկայացնեն ճանապարհային քարտեզ կամ հստակ իրավական ուղեցույց` ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում   ադրբեջանական վայրագությունների եւ այլ հանցագործությունների վերաբերյալ ՄԱԿ-ի քրեական դատարան եւ ՄԻԵԴ դիմելու հստակ իրավասությունների և հիմքերի մասին։ Քիչ առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Նորայր Նորիկյանը։

Ադրբեջանի կողմից ս.թ. ապրիլի սկզբին ԼՂՀ դեմ սանձազերծված ռազմական արկածախնդրության ընթացքում այդ երկրի զինված ուժերի ստորաբաժանումների կամ այդ երկրում գտնվող դեռևս չպարզված այլ անձանց կողմից խոշտանգվել և անարգվել են ԼՂՀ պաշտպանության բանակի թվով 18 զինծառայողների դիեր, որոնք հետագայում փոխանցվել են ԼՂՀ ներկայացուցիչներին: Բացի դրանից, մամուլում հայտնվեցին տեսանյութեր, որոնցում հստակ երևում է, թե ինչպես են մի խումբ անձինք ցուցադրում գյխատված ԼՂՀ ՊԲ զինծառայողի գլուխը, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում իրենց իսկ տանը հայտնաբերվեցին գնդակահարված տարեցների դիակները` ականջները կտրված վիճակում, դպրոց գնալու ճանապարհին ադրբեջանական ռմբակոծության հետևանքով զոհվեց 12 տարեկան երեխա, վիրավորվեցին այլ երեխաներ:

«Ակնհայտ է, որ նշված վայրագություններն ու խոշտանգումները միջազգային մարդասիրական իրավունքի, ինչպես նաև բազմաթիվ այլ կոնվենցիաներով ամրագրված դրույթների կոպտագույն խախտումներ են, որոնք բոլոր դեպքերում ենթադրում են պատասխանատվություն։ Ինչպես այդ օրերին, այնպես էլ այժմ տարբեր մակարդակներով ու տարբեր հարթությունների վրա մի շարք անձանց և մասնագետների կողմից քննարկվում է Ադրբեջանին և այդ վայրագություններն իրականացրած ենթադրյալ անձանց պատասխանատվության ենթարկելու հնարավորության և անհրաժեշտության հարցը` հղում կատարելով մի շարք կոնվենցիաների և կանոնադրությունների: Քննարկումներից կարելի է հանգել հետևության, որ առաջարկվում է հիշատակված հարցերով դիմել ինչպես ՄԱԿ-ի Քրեական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարա»,- ֆեյսբուքում գրել է փաստաբանը`  կարևորելով  ինչպես մամուլի, այնպես էլ տարբեր անձանց միջոցով հանրայնացվի և միջազգային հանրությանը ներկայացվի Ադբեջանի կողմից իրականացված վայրագություններն ամբողջությամբ:

Որքան էլ զգացական և բարոյական հարթության վրա  դատապարտելի լինեն այդ վայրագությունները, այդուհանդերձ, նկատի ունենալով, որ քննարկվող հարցը գտնվում է բացառապես իրավական հարթության վրա, հետևանք է ԼՂՀ և Ադրբեջանի միջև ծագած ռազմական կոնֆլիկտի, հարցին, ինչպես նկատում է փաստաբանը, պետք է մոտենալ բացառապես այդ դիտանկյունից և նրբանկատորեն` խուսափելով որևէ կերպ վնասել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխան շահերը: Եւ ներկայացրել իր նկատառումները՝ վայրագությունների առնչությամբ  ՄԱԿ-ի քրեական, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ:

Կից ներկայացնում ենք իրավական վերլուծությունները՝

«Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունն ընդունվել է 1998 հուլիսի 17-ին Հռոմում տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում, որն ուժի մեջ է մտել 2002-ի հուլիսի 1-ին:

Չնայած ՀՀ-ը նշված կանոնադրությունն ստորագրել է 1999-ի հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ օրս չի վավերացրել: Ըստ տեղեկությունների` Ադրբեջանը նույնպես չի վավերացրել:

2004թ. օգոստոսի 13-ին ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-502 որոշմամբ 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում ստորագրված` Միջազգային քրեական դատարանի կանոնադրության մասին համաձայնագրում (կից հայտարարությամբ) ամրագրված այն պարտավորությունը, ըստ որի Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները (Կանոնադրության նախաբանի 10-րդ մաս և 1-ին հոդված), ճանաչվել է ՀՀ սահմանադրության 91- 92 հոդվածներին չհամապատասխանող:

Նույն որոշմամբ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 105 հոդվածի դրույթներով ստանձնած պարտավորությունները, որոնցով բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, նույնպես ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 40 հոդվածի, 55 հոդվածի 17 կետի, 81 հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող:

Հարկ է նշել, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 5 հոդվածով ամրագրված է Դատարանին ընդդատյա հանցագործությունների շրջանակը:

Այդ հանցագործություններն են`

1.Ցեղասպանության հանցագործությունը,
2.Մարդկության դեմ ուղղված հանցագործությունները,
3.Պատերազմական հանցագործությունները:

Ընդ որում` դատարանին ընդդատյա են ոչ միայն միջազգային բնույթ ունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, այլև միջազգային բնույթ չունեցող զինված ընդհարումների ժամանակ կատարված պատերազմական հանցագործությունները, ինչպես նաև ագրեսիայի հանցագործությունը:

Կանոնադրությունն ամրագրում է, որ ագրեսիայի նկատմամբ Դատարանն իր իրավազորությունը կիրականացնի միայն այն ժամանակ, երբ Կանոնադրության 121 և 123 հոդվածների համաձայն կընդունվի այդ հանցագործությունը սահմանող և այն պայմաններն ամրագրող դրույթը, որոնց դեպքում Դատարանն իրականացնում է իր իրավազորությունն այդ հանցագործությունների նկատմամբ:

Դատարանի կողմից Կանոնադրության 5 հոդվածում նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ.

-Կանոնադրության մասնակից պետության կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
-ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
-Դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը:

Կանոնադրությունը սահմանում է Դատարանի կողմից գործի ընդունելիության մասին որոշում կայացնելու կարգը, գործի ընդունելիությունը մերժելու հիմքերը, գործի ընդունելիության մասին որոշման բողոքարկման կարգը:

Կանոնադրության 29-րդ հոդվածի համաձայն` Դատարանին ընդդատյա հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չի կիրառվում: Կանոնադրությունն ամրագրում է Դատարանի կողմից քննության, քրեական հետապնդման և քրեական իրավունքի միջազգային չափորոշիչներն ու սկզբունքները:

Մասնավորապես, ոչ ոք չի կարող Կանոնադրության հիման վրա քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե կատարման պահին տվյալ արարքը Դատարանին ընդդատյա հանցագործություն չէ (nullum crimen sine lege), Դատարանի կողմից մեղավոր ճանաչված անձը կարող է պատժվել միայն Կանոնադրության համապատասխան (nulla poena sine lege), Կանոնադրության դրույթները չեն կարող կիրառվել մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված արարքի համար (ratione personae):

Կանոնադրությունն ամրագրում է նաև Դատարանի գործունեության հիմքում ընկած` քրեական իրավունքի այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են անհատական պատասխանատվության, պաշտոնական դիրքը վկայակոչելու անթույլատրելիության, ինչպես նաև միևնույն հանցագործության համար անձին կրկին պատասխանատվության ենթարկելու անթույլատրելիության սկզբունքները (ne bis in idem):

Կանոնադրությունը նաև իրավական երաշխիքներ է ստեղծում Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների կատարման համար պատասխանատու անձանց արդար դատաքննության իրավունքի իրացումն ապահովելու համար:

Մասնավորապես, երաշխավորվում է դատաքննության կազմակերպումը մեղադրյալի պարտադիր ներկայությամբ, ամրագրվում է անմեղության կանխավարկածի իրավունքը, Միջազգային քրեական դատարանի Դատական պալատը կրում է դատաքննությունն անաչառ և առանց ձգձգումների կազմակերպելու, մեղադրյալի իրավունքները հարգելու, տուժողներին ու վկաներին պաշտպանելու պարտականություն:

Կանոնադրությունը նաև երաշխավորում է Դատարանի կողմից իրականացվող քննությանը մասնակից այլ անձանց` վկաների, տուժողների իրավունքների պաշտպանությունը:

Կանոնադրության 75 հոդվածը տուժողներին ընձեռում է վնասի հատուցում ստանալու հնարավորություն:

Վերը նշվածը հնարավորություն է տալիս հանգելու պարզ հետևության, որ Հայաստանն ու Ադրբեջանը` որպես ինքնիշխան պետություններ, չեն կարող դիմել դատախազին` այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն:

Դատախազը չի կարող ինքնուրույնաբար հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնել, քանի որ կանոնադրության նորմերը չեն գործում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում:

Մնում է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացմամբ դիմելու հնարավորությունը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն:

Բայց այս դեպքում էլ դեռևս պետք է հստակեցնել այն սուբյեկտների շրջանակը, ովքեր օժտված են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին դիմելու իրավասությամբ, որի մասին կխոսենք առավել ստորև` ընդգծելով նաև այն իրողությունը, որ անգամ եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դիմի դատախազին, ապա նա չի կարող հանցագործության կատարման ենթադրյալ վայրերում նախաձեռնել քննություն, քանի որ, ինչպես նշեցինք արդեն վերևում, կանոնադրության նորմերը չեն գործում Հայաստանի և Ադրբեջանի տարածքում:

Բոլորովին այլ ընթացակարգ է սահմանված Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելու համար:

Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում են բարձր պայմանավորվող կողմ, ստորագրել և վավերացրել են ՄԻԵԿ-ը /Այսուհետ` կոնվենցիա/ կից արձանագրություններով:

Կոնվենցիայի 32-րդ հոդվածի համաձայն` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավազորությունը տարածվում է այն բոլոր հարցերի վրա, որոնք վերաբերում են Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների մեկնաբանմանն ու կիրառմանը և որոնք հանձնվում են 33, 34 և 47-րդ հոդվածների դրույթներով նախատեսված դեպքերում:

Կոնվենցիայի 33-րդ հոդվածի համաձայն` Ցանկացած Բարձր պայմանավորվող կողմ կարող է Դատարան դիմել Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով, որ թույլ է տվել մեկ այլ Բարձր պայմանավորվող կողմ:
Կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն` Դատարանը կարող է գանգատներ ընդունել ցանկացած անձից, ոչ կառավարական կազմակերպությունից կամ անձանց խմբից, որոնք պնդում են, թե դարձել են սույն Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ որևէ Բարձր պայմանավորվող կողմի թույլ տված խախտման զոհ: Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են որևէ կերպ չխոչընդոտել այդ իրավունքի արդյունավետ իրականացմանը:

Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վերջնական որոշման կայացման օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետությունը` որպես Բարձր պայմանավորվող կողմ, Կոնվենցիայի և նրան կից Արձանագրությունների դրույթների ցանկացած ենթադրվող խախտման հարցով կարող է դիմել Դատարան, եթե կարողանա ապացուցել, որ հանցագործությունները կատարել է Ադրբեջանի Հանրապետությունը:

Երկրորդ, ցանկացած անձ, անձանց խումբ կամ ոչ կառավարական կազմակերպություններ նույնպես կարող են դիմել Դատարան, եթե կարողանան հիմնավորել, որ դարձել են Կոնվենցիայով կամ նրան կից Արձանագրություններով ճանաչված իրենց իրավունքների՝ Ադրբեջանի կողմից թույլ տված խախտման զոհ:

Սակայն պետք է նկատի ունենալ, որ Դատարանը ֆիզիկական անձանց և ոչ կառավարական կազմակերպության դիմումները քննարկման կարող է ընդունել միայն այն ժամանակ, երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները և 4 ամսվա ընթացքում` հաշվարկված ազգային համապատասխան մարմնի վերջնական որոշման կայացման ամսաթվից:

Վերը նշվածը հնարավորություն է տալիս հանգելու հետևության, որ միջազգային վերը հիշատակված դատարաններին դիմելու համար բավականին բարդ ընթացակարգ է սահմանված` սկսած ապացուցման բեռից, վերջացրած դիմող սուբյեկտների հստակեցումից, դիմելու ձևից և իրավասությունից:

Չհավակնելով որևէ կոնկրետ դիրքորոշում հայտնել վերը նշված հարցերի վերաբերյալ այն պարզ գիտակցամբ, որ գործ ունենք բավականին զգայուն հարցերի հետ, որոնք շոշափում են մարդկանց անձնական ողբերգությանը, և այս կամ այն դիրքորոշումը կարող է հավելյալ սպասումների պատուհան ստեղծել, այդուհանդերձ, գտնում եմ, որ հիշատակված թեմաներով հանդես եկող անձինք, կազմակերպությունները կամ պետական իրավասու ատյանները պետք է մշակեն և սեղմ ժամկետում ներկայացնեն ճանապարհային քարտեզ կամ հստակ իրավական ուղեցույց` հիշատակված դատարաններ դիմելու հստակ իրավասությունների և հիմքերի վերաբերյալ, որոնցում, ի թիվս այլոց, կլինեն նաև հետևյալ հարցերի պատասխանները.


1.Ո՞վ է պետք է իրականացնի փաստահավաք առաքելություն և մեկտեղի կատարված խոշտանգումների և այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ առկա ապացույցները` Հայաստանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՞, անձի՞նք, անձանց խումբը՞, թե՞ ոչ կառավարական կազմակերպությունները:
2.Կոնվենցիաներով ամրագրված ենթադրյալ խախտումներից և հանցագործություններից կոնկրետ որո՞նք են կատարվել Ադրբեջանի Հանրապետությա՞ն, որո՞նք` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում:
3.Եթե հանցագործությունները կատարվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, Հայաստանի Հանրապետությունն ո՞ր իրավասությամբ պետք է դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
4.Ո՞վ պետք է դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին` Հայաստանի՞, թե՞ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՞, անձի՞նք, անձանց խումբը՞, թե՞ ոչ կառավարական կազմակերպությունները:
5.Ո՞ր իրավական ակտին հղում տալով կարելի է հիմնավորել, որ այդ հանցագործությունները ՄԱԿ-ի քրեական դատարանին ընդդատյա հանցագործություններ են` այն դեպքում, երբ այդ դատարանի կանոնադրության դրույթները չեն գործում ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի տարածքում:
6.Ինչպե՞ս է ապահովվելու Դատարանի գործունեության հիմքում ընկած այնպիսի սկզբունքի գործադրումը, ինչպիսին է անհատական պատասխանատվության սկզբունքը, այլ կերպ ասած` ի՞նչ գործիքակազմի գործադրմամբ պետք հիմնավորվի, որ հանցագործությունները կատարել են կոնկրետ այս կամ այն անձինք:
7.Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով հնարավոր լինի դիմել ՄԱԿ-ի քրեական դատարանի դատախազին, վերջինս ո՞ր իրավասության շրջանակներում պետք է նախաձեռնի քննություն հանցագարծության կատարման վայրերում:
8.Հայաստանի Հանրապետության` որպես բարձր պայմանավորվող կողմի` Կոնվենցիայի և նրան կից Արձանագրություններով ամրագրված կոնկրետ ո՞ր իրավունքներն են խախտվել:
9.Ադրբեջանի Հանրապետությունը` որպես բարձր պայմանավորվող կողմի` Կոնվենցիայի և նրան կից Արձանագրություններով ամրագրված կոնկրետ ու՞մ և ո՞ր իրավունքներն է խախտել:
10.Նկատի ունենալով, որ խոշտանգման ենթարկված քաղաքացիները հանդիսացել են ԼՂՀ քաղաքացիներ, իսկ զինծառայողները` ԼՂՀ ՊԲ զինծառայողներ, Հայաստանի Հանրապետությունն իրավական ո՞ր նորմին հղում կատարելով պետք է կարողանա հիմնավորել, որ իրավասու է ներկայացնել նշված սուբյեկտների շահերը հիշատակված դատարաններում:
11.Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իրավական ինչպիսի՞ նորմերի հղում տալով կարող է իրացնել խոշտանգման կամ այլ հանցագործության ենթարկված իր քաղաքացիների և զինծառայողների խախտված իրավունքների պաշտպանությունը նշված դատարաններում:
12.Խոշտանգման ենթարկված անձանց հարազատները կամ այլ անձինք իրավական ի՞նչ ընթացակարգով պետք է հաղթահարեն Կոնվենցիայի 35-րդ հոդվածով ամրագրված դրույթները:

Չեմ բացառում, որ առաջադրված հարցերը կարող է կրեն շտկման անհրաժեշտություն, ինչպես նաև լինեն լրացուցիչ այլ հարցեր:

Այդուհանդերձ, կարևորելով հարցի լրջությունը, ինձ համար էլ ավելի կարևոր է քննարկվող հարցի հետագա ընթացքը և ենթադրյալ ավարտը:

Որևէ դեպքում պետք է խուսափել այնպիսի ջանքերի գործադրումից, որը հետագայում կարող է ստեղծել փակուղի:

Հետևաբար, այս օրերին հանրության մեջ տարբեր հարթակներում քննարկվող այս հարցերին պետք է մոտենալ զգուշորեն և սթափ, որպեսզի հետագայում հնարավոր լինի ճիշտ վայրում և ճիշտ կերպով օգատգործել ձեռք բերված հանցագործությունների ապացույցները:
Այս առումով հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ թեև այն բանին, որ ինչպես ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ, այնպես էլ ՀՀ ռազմական դոկտրինով Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԼՂՀ և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը, բայց դա չի նշանակում, որ այդ երաշխավորության իրացումը կամ հիշատակված հարցերի լուծման ընթացքը պետք է ստորադասի ԼՂՀ ինքնիշխանությունն ու անկախությունը:

Հիշատակված հարցերի լուծման ճանապարհին կարևոր ու հուսադրող քայլ է ս.թ. ապրիլի 4-ին ԼՂՀ դատախազության կողմից հարուցված քրեական գործը, որով պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շրջանակներում 1994թ. մայիսի 12-ին ուժի մեջ մտած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարների կողմից ստորագրած հրադադարի մասին համաձայնագրի պայմանները, 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ցամաքային զորքերի, օդուժի, հրթիռա-հրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ ագրեսիայի ակտ են իրականացրել ԼՂՀ-ի դեմ` խախտելով համաձայնագրի կողմ հանդիսացող Լեռնային Ղարաաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:

Միաժամանակ, ագրեսիվ պատերազմ վարելու ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը ռազմական գերազանցության հասնելու նպատակով, կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի նորմերը, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառմամբ, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտմամբ, ոչ ընտրովի հարձակման օբյեկտներ են դարձրել խորը թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, օբյեկտները՝ դպրոցներ, շինություններ, ճանապարհներ, այլ ենթակառույցներ և առանձին քաղաքացիական անձանց, ինչն առաջացրել է միջազգային իրավունքի պաշտպանության տակ գտնվող բազմաթիվ անձանց մահ, այդ թվում` երեխաների, մեծ չափերի անօրինական, կամայական գույքի ոչնչացում:
Տվյալ փաստերով ԼՂՀ նախաքննություն իրականացնող մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր:

Վերոգրյալը հիմք ընդունելով՝ ԼՂՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քրեական օրենսգրքի 410 (Ագրեսիվ պատերազմ) և 416 (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) հոդվածների հատկանիշներով:

Միաժամանակ, ԼՂՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ստեղծվել է քննչական խումբ` ԼՂՀ ոստիկանության քննչական վարչության պետի գլխավորությամբ, և տվյալ գործով նախաքննությունը հանձնարարվել է այդ քննչական խմբին»:
Իմ խորին համոզմամբ, ՀՀ իրավական միտքն այս փուլում պետք է սևեռվի նշված քրեական գործի ուղղությամբ և հնարավոր բոլոր միջոցներով ցուցաբերի իրավական աջակցություն` գործի դրական ելքն ապահովելու համար»:


Հարակից հրապարակումներ`

10:52 18/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ
09:02 18/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմը ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ. ՊԲ 2 զինծառայող վիրավորվել է
09:26 17/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
23:11 16/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ.
17:26 16/04/2016  |  ԼՐԱՀՈՍ ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը
10:50 16/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել
12:27 15/04/2016  |  ԼՐԱՀՈՍՊատրաստ ենք մինչև վերջ պոստերը պահել, չենք նահանջելու, հետ էրթալու տեղ չունինք. պատմում է գյումրեցի Վահանը
11:17 15/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ
10:13 15/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի կողմից վերջին երկու օրերին նախաձեռնած խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի. ՊԲ զինծառայող է զոհվել
09:01 15/04/2016  |  ԼՐԱՀՈՍՊաշտպանության նախարարությունը հանդես է եկել զգուշացում-հայտարարությամբ

Արխիվ

[]