Թեմաներ
Երեքշաբթի 04 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/23/2024   14:00 ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 04/23/2024   13:54 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանին 04/23/2024   13:53 Հարավային Կովկասի տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում, Փաշինյանը հասկացել է դա. Էրդողան 04/23/2024   13:44 Ադրինե Ղուկասյանը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր 04/23/2024   13:41 Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է 04/23/2024   13:37 Վիլիսի շոֆեռը պետք է ման գա իր համար հավեսով, ԱԺ պատգամավորը, որ վրաերթի է ենթարկվել, հեչ է ձեզ համար․ Դանիելյանը՝ ոստիկաններին 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   13:21 «Եկեղեցի, գերեզման, սաղ բաշխում է, ինչքան պետք է կզած մնանք». Գեղարքունիքի մարզում եւս անհանգիստ են (տեսանյութ) 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   13:12 Սա անվաստահություն է ՝ այսօրվա իշխող կառավարությանը․ Բագրատ Սրբազան 04/23/2024   13:11 Հենրիխ Մխիթարյանի նոր նվաճումը. Միլանի «Ինտերի» կազմում նա դարձավ Իտալիայի չեմպիոն 04/23/2024   13:00 Եղանակն առաջիկա 5 օրերին 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   12:37 Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանը «Զվարթնոց» օդանավակայանից հացադուլ է հայտարարել. նրան թույլ չեն տվել մտնել Հայաստան 04/23/2024   12:35 ՄԻՊ Անահիտ Մանասյանը կայցելի ՔԿՀ՝ տեսակցելու Դավիթ Տոնոյանին 04/23/2024   12:29 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու 04/23/2024   12:21 Ոսկեպարը, Բաղանիսը, Կիրանցը կորցնելու դեպքում՝ հաջորդ Վանաձորն է, Իջևանն է. Գնդապետ 04/23/2024   12:20 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել 04/23/2024   12:17 Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից. Թաթոյան 04/23/2024   12:09 Ադրբեջանում առցանց հեռուստատեսության ղեկավարին 9 տարվա ազատազրկման են դատապարտել 04/23/2024   12:08 ԵԿՄ ավտոմեքենայի կողմից վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը գլխի վնասվածք է ստացել․մեքենան քաղաքացիների ուղղությամբ վարելու հրահանգ տվել է կառույցի մարզային վարչության ղեկավարը 04/23/2024   12:06 Նոյեմբերյան համայնքը, համայնքի ղեկավար կազմը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարություն 04/23/2024   11:56 ԵԿՄ-ի «ՈՒԱԶ»-ը կրկին փորձեց մխրճվել ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ․ լարված վիճակ՝ Նոյեմբերյանում 04/23/2024   11:54 Գիշերը հանդիպել եմ Կիրանցի գյուղապետին, շատ այլայլված էր․ Բագրատ Սրբազան 04/23/2024   11:46 Պեսկովը Արցախի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերումն անվանել է տարածաշրջանում առկա իրողություններին համապատասխան 04/23/2024   11:45 Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազին 04/23/2024   11:39 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը՝ հիմնվելով տեղում գեոդեզիական չափումների վրա. կառավարություն 04/23/2024   11:34 Բաղանիս-Ոսկեպար հատվածում նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացում․ ԱԱԾ 04/23/2024   11:27 Ռուս խաղաղապահները ուղեւորվել են Գորիսի եւ Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղար 04/23/2024   11:14 Ամստերդամում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն 04/23/2024   11:03 Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա 04/23/2024   10:59 Ոստիկանությունը հաստատում է ՝ ճանապարհը փակել են, նախատեսում են սահմանազատում իրականացնել 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   10:46 Օշական գյուղում ավտոմեքենան բախվել է տներից մեկի դարպասին. կա վիրավոր 04/23/2024   10:44 ԱԱԾ, ԶՈՒ ներկայացուցիչների մի մասը գիտակցված է ադրբեջանցիների կյանքի բարենպաստ պայմաններ ապահովում. Աբրահամյան 04/23/2024   10:41 Հրդեհ Հրազդանի կիրճում. այրվել է 2 վագոն-տնակ 04/23/2024   10:37 Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի 04/23/2024   10:32 Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը Տավուշում բողոքի ակցիաներին մասնակցելուց հետո հրավիրվել է հարցաքննության. ուղիղ 04/23/2024   10:30 Քաղաքացիները Նոյեմբերյանում բացեցին դեպի Վրաստան տանող ճանապարհը 04/23/2024   10:25 Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ 04/23/2024   10:21 Թմրանյութին նմանվող հեղուկ՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է 04/23/2024   10:13 Իշխանությունը պատրաստվում է հանձնել պաշտպանական դիրքերից մեկը. ակցիայի մասնակից 04/23/2024   08:20 Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ» 04/23/2024   08:17 Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» 04/23/2024   08:14 Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» 04/23/2024   08:11 Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» 04/23/2024   08:07 Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը ․ Յուրիկների պակաս չի զգացվում․«Հրապարակ» 04/23/2024   07:52 Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:48 Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» 04/23/2024   07:42 Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»
04/22/2024   19:41 Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմի մեկնաբանությունը 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/21/2024   22:16 Հատուկ նշանակության ջոկատներ են ուղեւորվել Կիրանց. Դանիելյան (տեսանյութ) 04/21/2024   21:37 Ահասարսուռ դեպք. Երեւանում քաղաքացին ընկել է մետրոյի գնացքի տակ 04/22/2024   12:29 Հատուկջոկատայինները՝ Ոսկեպարում 04/22/2024   13:12 Ոչ տվող եմ, ոչ՝ վերցնող, միայն հստակ գիտեմ, որ եկեղեցին չի տրվելու․ փոխոստիկանապետ 04/22/2024   13:50 Կրեմլը արձագանքել է Տավուշի մարզից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/21/2024   20:39 Գառնիկ Դանիելյանը որևէ ծանր մարմնական վնասվածք չունի. Քրիստինե Վարդանյան 04/22/2024   13:34 Հոգևորականին և հավաքված տավուշցիներին թույլ չտվեցին մոտենալ Ոսկեպարի եկեղեցուն․ լարված իրավիճակ 04/22/2024   13:15 Հրդեհ «Մալաթիա» տոնավաճառում 04/22/2024   20:22 Անակնկալ բացահայտումներ.Վազգեն Ա կաթողիկոսն այցելել է Թուրքիա, որտեղ նրան դիմավորել են պետական մակարդակով (տեսանյութ) 04/22/2024   20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո 04/22/2024   00:10 Մի քանի սադրանք փորձելուց հետո, նրա հրահանգով Երկրապահի Վիլիսը սկսեց քշել ժողովրդի վրա. Հրանտ Տեր-Աբրահամյան 04/22/2024   17:10 Իրավիճակը Տավուշում այս պահին. ուղիղ 04/22/2024   18:06 Նիկոլ Փաշինյանի հանրային դատը՝ ուղիղ 04/22/2024   16:07 Այո, կպայքարեմ տավուշցիների հետ․ Օնիկ Գասպարյան 04/21/2024   21:57 Երեխաներն ու ծերերը, կանայք ու տղամարդիկ որոշել են գիշերել Կիրանցի ճանապարհին 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/22/2024   11:02 Դեպի Երևան և հակառակ ուղղությամբ չվերթները հետաձգվել են

Պատասխանատվության պետք է ենթարկվի ադրբեջանական բարձրաստիճան իշխանությունը. Արամ Օրբելյան 04/16/2016   21:19  |  Մեկնաբանություն

Փորձաքննությունները կպարզեն, թե հայ զինվորները մահացել են խոշտանգվելուց հետո, թե՞  անարգվել են նրանց դիակները, չի բացառվում, որ մեկը մյուսին չբացառի: «Փաստինֆո»-ի լրագրողի հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն Դիալոգ»  փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:

Միջազգային իրավունքի մասնագետը նշեց, որ եթե տեղի են ունեցել խոշտանգումներ, որի հետևանքով մարդիկ մահացել են, ապա ակնհայտորեն առկա են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Խոշտանգումների կանխարգելման ու վերացման կոնվենցիայի,  Քաղաքական ու քաղաքացիական իրավունքների միջազային դաշնագրի, եվրոպական մի շարք փաստաթղթերի խախումներ:  «Սրանք  մարդու իրավունքներին վերաբերող այն պայմանագրերն են, որտեղ խոշտանգման արգելքը բացարձակ է, որևէ դեպքում՝ պատերազմի ժամանակ, պատերազմից դուրս՝ խաղաղ ժամանակ, այն չի կարող սահմանափակվել: Ինչ ուզում է լինի, խոշտանգումներից զերծ մնալու, մարդկային վերաբերմունքը երաշխավորված է»,- ասաց Ա.Օրբելյանը:

Բացի դրանից, խոշտանգումների առկայության պարագայում ակնհայտորեն առկա են Ժնևյան կոնվենցիաների խախտումներ: Կախված այն բանից, թե խախտումները ռազմագերիներին, քաղաքացիական անձանց, թե հիվանդներին ու վիրավորներին  է վերաբերվում, դրանք համապատասխանաբար Ժնևյան երրորդ, չորրորդ և առաջին կոնվենցիաների խախտումներ են: Անկախ այն բանից, թե  կոնֆլիկտն ինչպես  կորակվի՝ միջազգային, թե ոչ միջազգային, ցանկացած դեպքում խոշտանգման արգելքը ուղղակիորեն նախատեսված է երրորդ հոդվածում, որը բոլոր չորս ժնևյան կոնվենցիաներում կրկնվում է, ակնհայտորեն նման արգելք նախատեսված է  Ժնևյան կոնվենցիաները լրացնող առաջին լրացուցիչ արձանագրությունում: (Ադրբեջանն առաջին լրացուցիչ արձանագրության անդամ չէ, սակայն Ժնևյան բոլոր կոնվենցիաների անդամ է): Ըստ Ա.Օրբելյանի,  ավելի հեշտ է ասել, թե որտեղ խոշտանգման արգելքը նշված չէ, քան այն, թե որտեղ է այն նշված:

«Շատ հստակ է, և կարծում եմ, որ միջազգային իրավունքի մասնագետների մոտ կա կոնսենսուս, որ տվյալ նորմը իմպերատիվ է, պարտադիր նորմ է, ինքը սովորութային բնույթ ունի, այսինքն՝ միշտ ինքն ամեն տեղ կա: Եթե փորձաքննությունը կպարզի, որ երիտասարդները խոշտանգվել են մինչև մահանալն, ուրեմն ակնհայտ է, որ այս կոնվեցիաների խախտումներ են: Կախված այն բանից, թե ում նկատմամբ է կիրառվել խոշտանգումը, ինչպիսի հանգամանքներում, կլինի մարդկության դեմ գործած հանցագործություն կամ ռազմական հանցագործություն, անկախ ամեն ինչից դա միջազգային հանցագործություն է»,- ասաց միջազգային իրավունքի մասնագետը: Այն անպայման կդիտարկվի որպես ռազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Եթե պարզվի, որ անձինք մահացել են, որից հետո դիակների նկատմամբ կիրառվել է անարգանքը, ապա այստեղ վիճակը մի քիչ այլ է. որևէ միջազգային կոնվենցիոն նորմում, նման ձևակերպում, որն արգելում է դիակների նկատմամբ ինչ-որ գործողություն, չկա: Սակայն, ըստ Ա.Օրբելյանի, կան մի շարք նորմեր, որոնք վերաբերում են դիակներին հարաբերվելուն, որ պետք է հարգանքով վերաբերվել,  պետք է համապատասխան ծիսակատարությունները պահել, դա ուղղակիորեն նախատեսում է, որ նաև անարգանք չպետք է լինի: Եվ, երկրորդ, կարելի է պնդել, որ կա միջազգային սովորութային իրավունքի նորմ, դա միջազգային իրավունքի աղբյուրներից մեկն է ու բավականին ինտենսիվ գործնականում կիրառվում է միջազգային դատական ատյանների կողմից,  նախատեսում է, որ դիակների նկատմամբ գործողությունները նույնպես դատապարտելի են, և դիակների նկատմամբ պետք է հարգալից վերաբերմունք լինի:

Արամ Օրբելյանը նշեց, որ պատմությանը նմանատիպ մեծ դեպք է հայտնի, երբ նացիստական Գերմանիան փորձել է Կրետեն գրավել՝ դեսանտ իջեցնելու միջոցով: Բազմաթիվ խախտումների մասին զեկույցներ են եղել, պարզվել է, որ եղել են անդամահատումների  շատ դեպքեր: Դրան չի հաջորդել դատական գործընթացը, քանի որ դա եղել է 1941թ.,  երբ պատերազմը նոր էր սկսվել, թեժ փուլում էր, բայց առնվազն համապատասխան փաստաթղթում խախտումներն արձանագրվել են, և տվյալ դեպքն ակնհայտորեն բացասական վերաբերմունքի է արժանացել:

Միջազգային իրավունքի մասնագետը կարևորեց  Քեմբրիջի համալսարանի կողմից՝ Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի աջակցությամբ, մեծ հետազոտության անցկացումը, որի շրջանակում փորձ է արվել պարզել, թե որոնք են  միջազգային հումանիտար իրավունքի սովորութային նորմերը: Մասնավորապես, բավականին մեծ պրակտիկայի հիման վրա ձևավորված 113-րդ նորմն ունի սովորութային նորմ, ըստ որի բոլոր կողմերը պետք է ձեռնարկեն համապատասխան անհրաժեշտ գործողությունները, առաջինը դիակապտությունը՝ դիակները թալանելու գործընթացը,  բացառելու համար: Երկրորդ մասն ասում է, որ  արգելվում է մահացած անձանց մարմինների նկատմամբ որևէ գործողություն՝ անարգանք կամ անհարգալից վերաբերմունք: «Կա բավականին մեծ փորձ, և հետևաբար երևույթը նույնպես իր էությամբ դատապարտելի է, քանի որ ակնհայտ է, որ այն տեղավորվում է սովորութային նորմի շրջանակներում, ըստ  այն օրինակների, ինչի հիման վրա այն ձևակերպվել է»,- ասաց Ա.Օրբելյանը:

Ըստ միջազգային իրավունքի մասնագետի, առաջին տեղը, որտեղ անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության, ՀՀ առաջին ատյանի դատարանն է: Նրանց նույնականացնելուց հետո միջազգային հետախուզում պետք է հայտարարվի,  որևէ այլ երկրում գտնվելու ժամանակ նրանք պետք է բերվեն Հայաստան ու դատվեն: Եթե չհաջողվի նրանց բերել Հայաստան, ապա այդ անձանց նույնականացնելուց հետո նրանք պետք է դատվեն որևէ այլ  երկրում, Հայաստանը պետք է համագործակցի այդ բոլոր երկրների հետ, տրամադրի ապացույցներ, փաստաթղթեր՝  կլինի Ռուսաստանը, Վրաստանը, եվրոպական որևէ երկիր, ԱՄՆ: Այդ անձինք պետք է իմանան, որ իրենք ենթարկվելու են պատասխանատվության: «Երբ հանցագործին բռնում են՝ կամ պետք է դատեն, կամ հանձնեն, քանի որ կատարվել է այնպիսի հանցագործություն, որի համար չդատելը բերում է հետագա խտրականության՝ ռասայական մոտեցումների, ազգատյացության: Այն ամբողջ պատկերը, որ կա Ադրբեջանում Հայաստանի հանդեպ,  հենց այն պատճառով է, որ նրանք չեն դատվել, չեն պատժվել»,- նկատեց նա:

Հայաստանը կարող է բարձրացնել նաև Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը, այսինքն՝ խոսքը չի գնում միայն կատարողների, այլև բարձրաստիճան ռազմական ու քաղաքական իշխանության մասին: Նրանք ենթակա են պատասխանատվության կատարողներին  պատասխանատվության չենթարկելու համար:  Պետության գլուխը, մի շարք այլ պաշտոնյաներ որոշակի իմունիտետից են օգտվում, ուստի Հայաստանը պետք է պահանջի իրեն հանձնել այն պաշտոնատար անձանց, ովքեր չեն օգտվում իմունիտետից, և նրանց ենթարկել քրեական պատասխանատվության՝ ագրեսիայի հանցագործության, ինչպես նաև վերոհիշյալ հանցագործությունների համար, 88թ.-ից  կամ 94թ.-ից սկսած:

Ընդ որում, Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը պետք է բարձրացնել ամենուրեք, արձանագրել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ կատարելը, հանցագործներին չպատժելը, պետք է ավելի ուժեղացնել՝ ավելացնելով մինչև հիմա տեղի ունեցած բոլոր գործընթացները: Այդ շարքում ամենացայտուն օրինակը  Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանությունն  էր և հետո Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ տարածքի քաղաքացիական անձանց խոշտանգումներն ու սպանությունները, մի դեպք չէ: Ադրբեջանի այս գործելակերպը որևէ կերպ չի տեղավորվում միջազգային իրավունքի որևէ նորմի շրջանակում, խախտումները ակնհայտ ու ակնբախ են, շատ հստակ ու միանշանակ, ընդգծեց միջազգային իրավունքի մասնագետը:

Ա.Օրբելյանը նշեց, որ  միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի հիշյալ խախտումները ունեն համանման կարգավորումներ նաև Մարդու իրավունքերի եվրոպական կոնվենցիայում՝ այդ իրավունքների մեծ մասը՝ խոշտանգման արգելքը, մարդկային արժանապատվության ոտնահարումը, դրանք անքակտելի իրավունքներ են,  սահմանափալումներ չունեն՝ անկախ հանգամանքներից: Խոշտանգումներն ու մարդկային արժանապատվությունը ոտնահարելը ՄԻԵԿ-ի կոպիտ խախտում է, այդ լույսի ներքո կարելի է բարձրացնել նաև միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումները, ինչպես, օրինակ,  տեղի է ունեցել Կիպրոսի ու Թուրքիայի միջև՝ Հյուսիսային Կիպրոսը գրավելու շրջանակում, երբ Կիպրոսը բարձրացրել է նաև միջազգային մարդասիրական իրավունքների նորմերում արձանագրված իրավունքների խախտումները:
«Սա նույնպես ոչ միայն կարելի է, այլև անհրաժեշտ է կատարել»,- ասաց նա:

Անձանց քրեական պատասխանատվության ենթարկելը չի բացառում Ադրբեջանին միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելը, չի բացառում քաղաքական ու դիվանագիտական պատասխանատվության ենթարկելը, պետք է ամբողջ ծավալով աշխատանք տանել՝ բարդ, ծավալուն, ծախսատար գործ է, սակայն անհրաժեշտ է, - ասաց Արամ Օրբելյանը:

 


Հարակից հրապարակումներ`

17:26 16/04/2016  |  ԼՐԱՀՈՍ ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը
10:50 16/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն կրակահերթեր է արձակել
09:01 16/04/2016  |  ԼՐԱՀՈՍԻնժեներական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հակառակորդի մեկ դիակ
21:30 15/04/2016  |  ԼՐԱՀՈՍԲաքվի կողմից շարունակվող ռազմական գործողությունները կարող են հանգեցնել վտանգավոր հետևանքների. Տիգրան Բալայան
20:56 15/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է իրավիճակը շփման գծում
11:17 15/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 14 միջադեպ
10:13 15/04/2016  |  ԼՐԱՀՈՍՀակառակորդի կողմից վերջին երկու օրերին նախաձեռնած խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի. ՊԲ զինծառայող է զոհվել
22:53 14/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԱրծրուն Հովհաննիսյան. Կայծակնային գործողության տապալումից հետո Ադրբեջանը անցավ հյուծման կռվի
11:09 14/04/2016  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանական կողմը կրակել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու ուղղությամբ
10:44 14/04/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՂարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Էդվարդ Նալբանդյան

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]