ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
24 տարի առաջ Ղարաբաղի Մարաղա գյուղը վերածվեց ավերակների. պատմությունը կկրկնվի, եթե մենք ինքներս չկարողանանք մեզ պաշտպանել 04/10/2016 22:23 | ԼՐԱՀՈՍ
24 տարի առաջ՝ 1992թ.-ի ապրիլի 10-ին, Ղարաբաղի Մարաղա գյուղը վերածվեց ավերակների, որի մոխիրների վրա ադրբեջանական բանակը թողեց տանջամահ արված բնակիչների բզկտված մարմինները:
Ինչպես նշում է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ն, այն օրերի ժամանակագրությունը սարսափեցնող է. այն, ինչի ականատեսն եղան գյուղն ազատագրած հայ մարտիկներն ու բազմաթիվ դիտորդները, դժվար է պատկերացնել
ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծերունիներին չխնայած «մարդասիրական ադրբեջանական բանակի» ատելության և դաժանության ողջ խորությունը:
Մարմիններն այլանդակված էին, գլխատված և մասնատված: Իսկ նրանց, ում «խնայել» էին, գերի էին վերցվել. մեծահասակներն անմարդկային կտտանքների էին ենթարկվել, իսկ երեխաներին փորձում էին «յուրացնել»՝ հանձնելով ադրբեջանական մանկատներ:
Տարիներ պահանջվեց, որպեսզի նրանց կարողանան վերադարձնել հարազատ տուն՝ Ղարաբաղ:
Այս կարգի դրվագներն Ադրբեջանի պատմության մեջ եզակի չեն, դրանք որոշակի օրինաչափություն են այդ երկրի բնութագրում:
Մարաղայի ողբերգությանը նախորդել էր ավերված և այրված Խրամորթ գյուղի բնակիչների ողբերգությունը: Այս գյուղի փախչել չհասցրած վեց տարեցներ դաժանորեն սպանվել էին:
Այս ցուցակին կարելի է ավելացնել Հայաստանի և ԼՂՀ-ի այն քաղաքացիների ողբերգական ճակատագրերը, ովքեր 1994թ.-ին կնքված այսպես կոչված «հրադադարի» ընթացքում հայտնվելով Ադրբեջանի Հանրապետության տարածքում, ենթարկվել են մահվան հանգեցնող կտտանքների (Մանվել Սարիբեկյան, Կարեն Պետրոսյան):
Արժե առանձնակի հիշատակել Հունգարիայում քնած ժամանակ Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի «հերոսություն»-ը:
Ըստ ՀԿ-ի՝ Ադրբեջանում ծավալված տոտալ կատաղի հայատյացությունը և սերունդների դաստիարակության համակարգն այսօր իր պտուղներն է տալիս:
Խրամորթի և Մարաղայի ճակատագրերին արժանացավ նաև ղարաբաղյան երրորդ գյուղը՝ Թալիշը, որում 2016թ.-ի ապրիլի 2-4-ի զինված հակամարտության ժամանակ, ինչպեսև 24 տարի առաջ, գյուղը լքել չհասցրած ընտանիքը վայրագորեն սպանվեց:
Ադրբեջանցի բանակն անմարդկային վերաբերմունք դրսևորեց նաև ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված զինվորների նկատմամբ՝ գլխատելով, կտրելով ականջներ, վերջույթներ:
Վերընշված բոլոր օրինակները վկայում են ոչ միայն անմարդկային պահվածքի դրսևորման և մարդու արժանապատիվ մահվան հումանիտար իրավունքի խախտման, այլև դա Ադրբեջան պետության քաղաքականության արդյունքն է: Եվ այդ ամենն արվում է նրա իմացությամբ, թույլտվությամբ և օրհնությամբ: Հակառակ դեպքում՝ բոլոր այս տարիների ընթացքում դրվագներից գոնե մեկով քրեական գործ կհարուցվեր, որին կհաջորդեր Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պատիժը:
Այսօր արդեն գոյություն չունեցող փոքր լեռնային գյուղի ողբերգության 24-րդ տարելիցն է: Գրեթե քառորդ դար անց այդ գյուղի պատմությունը կրկնվում է մեր աչքի առջև՝ քաղաքակիրթ աշխարհի լռելյալ թողտվության և անտարբերության պայմաններում:
«Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» ՀԿ-ն ընդգծում է, որ Մարաղան կկրկնվի, եթե մենք ինքներս չկարողանանք մեզ պաշտպանել:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/17/2024 08:17 Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:13 Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար․«Հրապարակ»
- 04/17/2024 08:11 Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:07 Հայաստանում օլիգարխներ չկան, կան նոր օլիգարխներ. Փաշինյանը խաբել է. մաս 200. «Ժողովուրդ»
- 04/17/2024 08:04 ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը․ «Հրապարակ»
- 04/17/2024 08:00 Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից. «Ժողովուրդ»
- 04/17/2024 07:56 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան.«Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
- 04/17/2024 18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ
- 04/17/2024 16:23 Նիկոլ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ, որոնք չեն հաստատվել՝ պաշտոնապես հերքվում են. Բաղդասարյան
- 04/17/2024 14:14 Ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդուն ծեծելը հեչ, արցախցիների սոցիալական հարցերն են ժողովրդավարության դանդաղման պատճառը. Արցախի ՄԻՊ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
- 04/16/2024 16:10 Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները
- 04/16/2024 12:42 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի 2-րդ տաղավարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 04/16/2024 12:07 Ջրատարի վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ