Թեմաներ
Շաբաթ 09 / 19 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/19/2020   17:08 45 ընտանիք ապրում է լքված, առանց որեւէ տարրական պայմանների վթարային շենքում 09/19/2020   17:04 Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին 09/19/2020   17:00 Նոր որակի իշխանությունն այլընտրանք չունի. ՀՅԴ ՀԳՄ նախաձեռնությամբ տեղի է ունեցել կուսակցության մարզային կառույցների ներկայացուցիչների ընդլայնված խորհրդակցություն 09/19/2020   16:48 Մկրտության առթիվ կազմակերպված խնջույքն ավարտվել է դանակահարությամբ.վիճաբանությանը մասնակցել է նաև մկրտված աղջկա հայրը 09/19/2020   16:10 Հայկական հարվածային ԱԹՍ-ը՝ գործողություն մեջ. Նախարարը տեսանյութ է հրապարակել 09/19/2020   15:52 «Ընկերություն». Աննա Հակոբյանը պատգամավորների հետ լուսանկար է հրապարակել 09/19/2020   15:48 «Յուքոմ» ընկերությունը նոր հայց է ներկայացրել ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09/19/2020   15:38 Ներքին զբոսաշրջության ոլորտում շուրջ 40 տոկոսով անկում ունենք, բայց շատ լավ է՝ գոնե այդքանին էլ հասանք. Մեխակ Ապրեսյան 09/19/2020   15:06 Քրեական ենթամշակույթը ինչու հիմա դարձավ Հայաստանի համար վտանգավոր. Հովսեփ Սարգսյան 09/19/2020   14:55 ՀՀ կառավարությունը Վաշինգտոնում 97 ամյա Բոբ Դոուլին վարձել է որպես լոբիստ, որը տարիքի պատճառով վերջին տարիներին հեռացել է հանրային գործունեությունից. Ենոքյան 09/19/2020   14:52 «Տպավորություն է՝ Արսեն Ջուլֆալակյանին ասել են՝ դու շեֆին դուր չես գալիս, մանդատդ վայր դիր»․ Արմեն Բադալյան 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/19/2020   14:19 Ուկրաինական ավիաընկերությունն առաջարկում է Կիեւով Երեւանից միակցված չվերթներ դեպի Եվրոպա 09/19/2020   14:07 Աշխատատեղեր վերականգնելով չենք կարող խոսել այն մասին, որ նույն մասշտաբով վերականգնելու ենք տնտեսությունը. տնտեսագետ 09/19/2020   13:47 Ջերմաստիճանը կնվազի 09/19/2020   13:41 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 09/19/2020   13:36 Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց 09/19/2020   13:27 ՍԴ-ն հայտարարություն է տարածել 09/19/2020   13:24 «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է 09/19/2020   13:13 «Արայիկ Հարությունյանն ընդամենը պատվեր կատարող է, պետք է պայքարել պատվիրատուի դեմ»․ Արմեն Բադալյան 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/19/2020   12:22 Հրդեհ բնակարանում 09/19/2020   12:20 Կալիֆոռնիայում 4.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. LA Times 09/19/2020   12:05 Դու պարտավոր ես սիրել կամ պաշտել Նիկոլին ու մնացյալին, Նիկոլը նվազագույնը փրկիչ է, երկնքից ուղարկված հրեշտակ, առավելագույնը` Հիսուս. Հովհաննիսյան 09/19/2020   11:52 Կրակոցներ՝ Երևանում. «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանությունն ավարտվել է կրակոցով SHAMSHYAN.com 09/19/2020   11:48 Քննություն է տարվում՝ 30-ամյա ծննդկանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ 09/19/2020   11:45 Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել 09/19/2020   11:11 «Ցնցումից ու փոշուց արագ դուրս եկանք, մտածեցինք երկրաշարժա». Շինարարական աշխատանքների հետևանքով տուժել են բնակիչների տները 09/19/2020   11:07 Արցախի Ազգային ժողովի նստավայրը Ստեփանակերտից կտեղափոխվի Շուշի 09/19/2020   10:49 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 244-ով 09/19/2020   10:45 Առաջիկայում Հայաստանում սպասվում են լրջագույն քաղաքական զարգացումներ, որտեղ «Հայրենիք» կուսակցությունն ունենալու է առանցքային դեր․ Արթուր Վանեցյան 09/19/2020   10:17 Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ կանցկացվեն 18-27 տարեկան կանանց 45-օրյա զինվորական վարժանքներ 09/19/2020   09:27 Նախաքննական մարմինը սպասում է Հայկ Հարությունյանի առանձնատան տեսախցիկի փորձաքննության եզրակացություններին. «Ժողովուրդ» 09/19/2020   09:26 Առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն. «Ժողովուրդ» 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/19/2020   09:21 Հրայր Թովմասյանը աշխատանքի չի գալիս․ մանրամասներ ՍԴ-ում տիրող իրավիճակի մասին. «Ժողովուրդ» 09/19/2020   09:18 Արարատ Միրզոյանը «սուրհանդակ» է ուղարկել Ծառուկյանի մոտ «Հրապարակ» 09/19/2020   09:17 Ով ինչպես տապալեց մարտի 1-ի գործի քննությունը. աղմկահարույց բացահայտում «Ժողովուրդ» 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ» 09/19/2020   00:50 Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին 09/19/2020   00:32 Եվրամիությունը Նավալնիի միջադեպից հետո կքննարկի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը 09/18/2020   23:47 Ցավալի է, որ վարչապետի աշխատակազմը որևէ ճշտում չի կատարել, մինչև նրան ուղեկցելը այդ ներդրումային փուչիկի թատերաբեմ. Մարուքյան 09/18/2020   23:20 Չինաստանում սկսվել Է Թայվանի «գրավման ռեպետիցիան» 09/18/2020   22:56 Ղարաբաղի հարցում առաջին հերթին պետք է հասկանալ՝ ինչ չի կարելի անել. Ռոբերտ Քոչարյան 09/18/2020   22:46 Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանին 09/18/2020   22:29 Լիտվան հույս ուներ, որ Բելառուսում առաջիկա օրերին պատժամիջոցներ կմտցվեն 09/18/2020   22:09 Նոր չարտերային չվերթներ Մոսկվայից Երեւան. ՀՀ դեսպանատունը ներկայացրել է ժամանակացույցը 09/18/2020   21:50 ԱՄՆ-ը Ռուսաստանի հարավում օբյեկտների ռմբակոծում է նմանակեղծել 09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը
09/18/2020   21:34 «Տեսողությունս կորցնելուց հետո եմ միայն իմացել, որ գարդասիլի պատվաստում եմ ստացել». պատմում է պատվաստումից հետո տեսողական խնդիր ունեցող աղջիկը 09/18/2020   11:49 Փաշինյանի որդին ինքնամոռաց պարում է անհասկանալի միջավայրում. Կառավարական ընտանիքի բարքերը 09/17/2020   23:06 Ողբերգական վթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր 09/17/2020   22:53 Գագիկ Ծառուկյանը գրե՞լ գիտի. Փաշինյանը՝ Ծառուկյանի գրառման մասին 09/19/2020   12:36 Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում 09/18/2020   14:03 Քաղաքական սկանդալ. ՍԴ պաշտոնյան մասնակցել է Բելառուսի դեսպանատան մոտ տեղի ունեցած բողոքի ակցիային 09/18/2020   20:35 Երևանում տղամարդը դանակահարել է սոցիալական հեռավորությունը խախտելու համար իրեն նկատողություն արած քաղաքացուն 09/17/2020   21:47 Լուկաշենկոն հայտարարել է երեք երկրների հետ սահմանները փակելու մասին 09/17/2020   20:22 Մեկ տարի ՍԴ նիստերը բոյկոտած ու պետության միջոցները վատնած Վահե Գրիգորյանը հավակնում է դառնալ ՍԴ փոխնախագահ 09/18/2020   20:46 Լրիվ բռնապետության մեջ ենք.Կեցցե՜ Նիկոլի նոր Հայաստանը.Գևորգ Պետրոսյան 09/19/2020   13:12 Եվ եղավ իշխանափոխություն, և հայաստանյան «Նվիրիր կյանք»-ի տեղը գրավեց ամերիկյան «City of Smile» 09/19/2020   14:48 Նիկոլին և իր բաշիբոզուկներին հաջողվել է շատ կաճր ժամանակահատվածում պիղծ, անբարո, գործելաոճով իրենց դեմ տրամադրել բոլորին. Աշոտյան 09/18/2020   18:48 Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի դեմ ցույցին հավանություն է տվել․ Հայտարարություն 09/18/2020   12:21 «Իմ պարտքն եմ համարում բացահայտել այդ կեղծիքը». Մարինա խաչատրյանը՝ գարդասիլի պատվստումից կուրացած անչափահաս աղջկա դեպքի մասին 09/19/2020   09:24 Ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են ՌԴ-ում. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ դեսպանին «Հրապարակ» 09/18/2020   09:21 7 պատգամավոր պետք է վայր դնի մանդատը. Արարատ Միրզոյանը սուրհանդակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանի մոտ «Ժողովուրդ» 09/18/2020   19:26 Եթե չկա Փաշինյան՝ չկա պետպատվերի տակ եկած փաթեթը. Ակցիա՝ վարչապետի հրաժարականի պահանջով 09/18/2020   12:17 Իրավապաշտպան Մարինա Պողոսյանի կողմից դատավոր Սուսաննա Գզոգյանին զրպարտելու համար հարուցվել է քրեական գործ 09/19/2020   09:11 Խաչատուր Սուքիասյանը իշխանության փիարը նոր մակարդակի է հասցնում. «Հրապարակ» 09/18/2020   12:50 Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատարանի որոշումը

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի զատկական մաղթանքը 03/27/2016   12:09  |  ԼՐԱՀՈՍ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Յարեար ի մեռելոց Քրիստոս,
Այսօր զդժոխս աւերեալ,
Եւ կենդանութիւն պարգեւեցեր
Արարածոց քոյով յարութեամբդ»
(Շարական):

Սիրելի հավատավոր զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս,

Այսօր` Սուրբ Հարության բերկրալի տոնին, շարականագրի խոսքերով փառաբանում ենք մեր Տիրոջն ու Փրկչին, որ հարություն առավ մեռյալներից, ավերեց դժոխքը և Իր Հարությամբ արարածներին կենդանություն պարգևեց: 

Քրիստոսի Հարությունը մահվան խավարի մեջ ծագեցրեց լույսը հավիտենության, մարդկանց պարգևեց երկնքի արքայության երանությունը, շնորհը` հարուցյալ կյանքի այս աշխարհում և հանդերձյալում: Քրիստոսի Հարությամբ նոր արարչություն է, նոր մարդկություն, որը մեղքի և մահվան նզովքից ազատ` շնորհի մեջ է Աստծով ապրելու և հավիտենական կյանքին արժանանալու: Առաքյալի խոսքի համաձայն` «հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ» (Բ Կոր. Ե 17), քանզի Աստծո Միածին Որդին, Փրկիչ մեր Տերը «կործանեց մահը և լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը Ավետարանի միջոցով» (Բ Տիմ. Ա 10): Քրիստոսի Ավետարանը հարության Ավետարանն է, հավիտենության Ավետարանն է, կյանքի Ավետարանն է, որի միջոցով է մեզ հասու Աստծո անսահման սիրո իմացությունը, հոգիները կենդանացնող տերունական ձայնը, Քրիստոսի Հարության ճշմարտությունը: 

Այսօր Տիրոջ հրաշափառ Հարության խորհրդի առջև բնականից բարձրանում է հարցը` որքանո՞վ ենք ապրում Քրիստոսով նորոգված կյանքով, ընթանում Փրկչի խոսքի և պատվիրանների համաձայն: Ի՞նչն ենք կարևորում մեր կյանքում` հարության Ավետարա՞նը, թե՞ մոլար վարդապետություններ և խաբեպատիր գաղափարախոսություններ, Տիրոջ կամքին հետևե՞լը, թե՞ մեղսակորույս, կենսակործան ճանապարհները, երկնքում գանձեր դիզե՞լը, թե՞ շահատենչությունը, հոգևոր ազատությո՞ւնը, թե՞ սանձարձակությունը, ազնվությո՞ւնն ու ուղղամտությունը, թե՞ պիղատոսյան թվացյալ արդարությունը, նախըտրում ենք Հիսուսի՞ն, թե՞ ավազակ Բարաբբային: 

Գիտության, կրթության անօրինակ առաջընթացի հետ մեր ժամանակներում ականատեսն ենք նաև ավանդական արժեհամակարգի փլուզման, մարդու բարոյական անկման և հոգևոր սնանկացման երևույթների: Կյանքի հարմարավետության, արագահասության հնարավորությունների պայմաններում նույնիսկ` մարդիկ, անգամ ընտանիքի անդամներ, օտարանում են միմյանցից: Բարիքների առատության մեջ ոչ թե կարիքն ու թշվառությունն են վերանում, այլ խորանում է հասարակության բևեռացումը: Տեխնոլոգիաների առաջընթացը կյանքի դյուրություններ ստեղծելու հետ հանգեցնում է նաև նոր հնարանքներով ընթացող պատերազմների և ահաբեկչությունների, որոնք շարունակաբար ցնցում են աշխարհը` դառնալով համընդհանուր սպառնալիք մարդկության համար: Նման իրողությունների առջև և մշտապես հարկ է անդրադառնալ և բարձրաձայնել աստվածային արդարության ու հատուցման մասին այս աշխարհում և հանդերձյալում, որը վերահաս է բոլոր անհատներին ու ժողովուրդներին: Արդարև, քրիստոսաշնորհ հարությունը միայն պարգև չէ, այլև` դատաստան, ինչպես ասում է Ավետարանը. «Կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն Նրա ձայնը և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել` կյանքի հարության համար, իսկ ովքեր չար գործեր են արել` դատաստանի հարության համար» (Հովհ. Ե 28-29): Հարության, կյանքի ճանապարհը հրաժարումն է այն ամենից, ինչը դարձնում է գերի մեղքին, քանզի «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծո շնորհը` հավիտենական կյանք» (Հռոմ. Զ 23): Այս իմաստով է առաքյալը կարևորում երկնայինը հագնելը, «որպեսզի ինչ-որ մահկանացու է, կլանվի կյանքից» (Բ Կոր. Ե 4): Մահը կլանող կյանքը դա կյանքն է հոգևոր լիության, ձգտումն ու ջանքը` մտքով, սրտով, հոգու ողջ զորությամբ Աստծով ապրելու, ապրելու Ավետարանի պատգամներով, որոնք հարուցյալ կյանքի ուժն են ներարկում Քրիստոսին ապավինած անձանց ու ժողովուրդներին: 

Տագնապներով ու ցնցումներով լի աշխարհը, նաև մեր իրականությունը, որ նույնպես բազմահոգ է դժվարություններով ու խնդիրներով, կարող են վերափոխվել քրիստոսաշնորհ հոգևոր լիության կյանքով, հաղթահարելով մարդկային ցավերն ու ողբերգությունները և ամենուր հաստատելով հիմքերը ապահովության ու բարօրության: Քրիստոսի Հարությունը մշտահունչ հրավեր է, որ աշխարհը վեր հառնի մեղքից դեպի շնորհ, և ամենայն մահասփյուռ, ավերիչ իրողություն կլանվի Աստծով ապրող և առաջնորդվող կյանքից: Քրիստոսի Հարությունը հիմքն ու հաստատությունն է հավատքի, որ լուսավորում է մարդկանց սրտերը, նեղությունների հորձանուտում շնորհում հույս ու մխիթարություն, տառապանքների գողգոթաներում` հառնելու ուժ և զորություն, պարգևում խրոխտ ու արիասիրտ ոգի` արդար մարտնչումներում, նվիրումի ոգեշնչում, բերկրանք ու խնդություն` ապրելու և արարելու: Այս ոգին ու ընթացքը հարազատ են և բնորոշ մեր ժողովրդին, մեր կյանքին ու պատմությանը և լուսավորում են մեր ներկան ու ապագան: Վեր հառնելու, դժվարությունների առջև չընկրկելու, նոր կյանք կերտելու վկայությունը մեր ժողովուրդը բերեց վերահաստատելով մեր անկախ պետականությունը, որի 25-ամյա տարեդարձն է այս տարի: Մեր հայրենիքի զորացմանը, համազգային մեր կյանքի շինությանն ու պայծառությանն ուղղված մեր ջանքերում և այսօր ծառացած մարտահրավերների առջև, սիրելիներ, Քրիստոսի Հարության հավատքն ու լույսն ունենք մեզ առաջնորդող, արդ, մեր կյանքը լցնենք մեր Տիրոջ սիրով, միմյանց զորակցությամբ, ավետիսներով բարի գործերի: Զատկական խորհրդով այսօր մեր հոգիներին շողում է քրիստոսապարգև հարության երկնային շնորհը, որը դրոշմվում է մեր կյանքին, երբ ապրում ենք հավատքով ու քրիստոնեական արժեքներով, մեր մերձավորների, մեր ժողովրդի, հայրենիքի ու մեր Սուրբ Եկեղեցու համար: Միածնաէջ այս Սուրբ Տաճարում աղոթում և մաղթում ենք, որ մեր ժողովրդի ամեն զավակ Քրիստոսի Հարության ավետիսն ընդունի նորոգված հավատքով, և մենք` իբրև ազգ, առ Քրիստոս մեր Տերը սիրով, մեր արդար ու արժանավոր գործերով միշտ ընթանանք առաջընթացի ուղիով` մեր շուրթերին ունենալով մշտահունչ փառաբանությունը.

«Յարեար ի մեռելոց Քրիստոս,
Այսօր զդժոխս աւերեալ,
Եւ կենդանութիւն պարգեւեցեր
Արարածոց քոյով յարութեամբդ»:

Քրիստոսի Սուրբ Հարության տոնի ուրախությունը մեր սրտում ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին։

Ի Քրիստոս սիրով ողջունում ենք Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին` հարուցյալ Քրիստոսի երկնահեղ բյուր շնորհները հայցելով Տիրախնամ նրանց հոտին։
Սուրբ Հարության ավետիսով Մեր ողջույնն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ողջ ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին։ Մեր սերն ու օրհնությունն ենք բերում համայն մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս աշխարհի:

Զատկական այս հուսառատ և շնորհաբեր օրը Մեր հայցն է, որ hարուցյալ Քրիստոսի շնորհները տարածյալ լինեն համայն աշխարհում և հայրենի մեր երկրում, ամենուր տիրի խաղաղություն, և մարդկությունը` վեր հառնած ողբերգությունների, վշտերի ու նեղությունների անձավներից, հույսով ու հավատով կերտի իր կյանքը` լի սիրով, եղբայրությամբ ու համերաշխությամբ։ 
Թող սերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի և ողորմությունն Աստծո լինեն մեզ հետ և ամենքի, այսօր և միշտ և հավիտյանս, ամեն:

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։

 


Տեսանյութեր

09/19/2020   17:09 Քաղաքացիները զայրացած են, դեմ են հագուստի և կոշկեղենի գների բարձրացմանը

Տեսադարան

09/16/2020   16:01 Մարդիկ բողոքի ակցիա են անցկացնում `պահանջելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը

Մամուլ

Արխիվ

[]